User Tag List

Էջ 51 684-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561101151551 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 751 համարից մինչև 765 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #751
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինչու արթնացա, ինչու նորից եկան այս մտքերը, գոնե 5 րոպե քնեի` մոռանայի այն ցավը, որ քեզ պատճառեցի: Ես չեմ զգում այն, ինչ դու ես զգում, ես չեմ ուզում լինել այն մեկը, որ քեզ ցավ է պատճառում, առանց այդ էլ կյանքը լի է տառապանքներով: Դու գիտես ինչ դժվար է ինձ համար ներողություն խնդրել, բայց ես ասում եմ.
    -Ներիր ինձ….Ներիր....

  2. #752
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեզ մոտ արդեն շատ ցուրտ է... Որ քիթդ լարես, անգամ ձմեռվա հոտը կառնես... Առավոտյան պատրաստվում էի աշխատանքի գնալ ու ինչպես միշտ դրան հինգ ու կես րոպե էի հատկացրել։ Գունավոր, չալպտուրիկ գուլպաներս հագա, որ ոտիկներս չմրսեն և աջ ու ձախ եմ նայում, որ լմփոշ կետիներս գտնեմ, հագս քաշեմ։ Ուր նայում եմ, սրանք չկան ու չկան... ժամն էլ ժամից անցնում է, էսա ավտուբուսս գալու է, առանց ինձ գնա, գործից ուշանամ, իսկ անտեր կետիները գետնի տակն են անցել... Շատ խառը վիճակում էի, ամեն վայրկյանը ուղեղիս մեջ զրնգում էր։ Վերջին պահին, որ արդեն պատուհանից ավտոբուսն երևաց, էլ չնայեցի կետի–մետի, ինչ ընկավ ձեռքիս տակ, հագա, դուրս վազեցի։ Միայն ավտոբուսում գիտակցությանս հասավ, որ չալպտուրիկ հաստ գուլպաներիս վրա շատ գործնական ու մոդայիկ սև կոշիկներ եմ հագել։ Բուղը տվեց վրաս... Բայց դե ի՞նչ անեի։ Ու ամբողջ օրը տառապել եմ։ Ինչ գործ անում, չէի անում, ուղեղումս մենակ նույն միտքն էր, որ ես հաստ չալպտուրիկ գուլպաներիս վրա սև, պլպլան կոշիկներ եմ հագել։ Թվում է, թե մանրուք է, բայց ամբողջ օրս փչացրեց...

  3. #753
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Դու ունես ձգողական ուժ, որի գաղտնիքը չեմ կարողանում հասկանալ, փորձում եմ հասականալ, երևի դրա համար է, որ չեմ հեռանում քեզնից: Դու ջերմ ես, ես սիրում եմ քո այդ ջերմությունը, սիրում եմ, երբ քո գրկում եմ, թեև ստիպված եմ միշտ հեռանալ քո գրկից, գնալ նրա մոտ, որը թեև գեղեցիկ, մեծ ու հզոր է ու կարողանում է իրեն ենթարկեցնել շատ-շատերին, բայց չի կարողանում տիրանալ իմ այդ սիրուն, որ ես տածում եմ քո նկատմամբ: Նա իմ առջև բացում է բոլոր դռները, նա պատրաստ է իրագործել իմ բոլոր երազանքները, պատրաստ է բոլոր գանձերը նետել իմ ոտքերի առջև , միայն թե չհեռանամ, մնամ այնտեղ, բայց ես փոքրիկ մանուկի նման միշտ վազում եմ դեպի քեզ, ուզում եմ զգալ քո շունչը, ուզում եմ զգալ քո ջերմությունը:
    ՈՒզում եմ առավոտյան վաղ արթնանալ ու ամեն անգամ զգալ քո այդ հանգստությունը, երբ ոչ ոք, և ոչ մի կենդանի էակ չի կարողանում խախտել քո այդ հանգիստը, երբ դու քո հանգստությամբ ստիպում ես թերթել իմ կյանքի էջերը, հիշել լավ պահերը: Ստիպում ես հավատալ, որ քեզ ոչինչ չի անհանգստանցնում ու ոչինչ, ոչինչ չի կարող խախտել քո այդ անդորրը:
    Բավական է, մի ժպտա այդպես, ես գիտեմ ինչ է կատարվում քո հոգում, ես գիտեմ , ինձ ասում են այդ քո միակ «սև աչերը»:Մի վախեցիր քեզ տանջող ցավերն ինձ չեն ստիպի քեզ ավելի քիչ սիրել:Այն ինչ զգում ես դու, զգում եմ ես, մենք միասին պետք է բուժենք քո, մեր ցավերը:
    Ինչու ես կախում գլուխդ, բարձրացրու, ես ուզում եմ տեսնել քո հպարտ հայացքը, ուզում եմ զգալ քո ուժը, այն ուժը, որ քեզ պարգևել է ամենազորեղը:
    Ես սիրում եմ քեզ ու կարևոր չէ, որ քեզ շատ- շատերն են սիրում, իմ սերը երբեք չի մարի, նույնիսկ եթե իմ սիրտը դադարի բաբախել:
    Ես սիրում եմ քեզ ու հպարտանում եմ իմ այդ սիրով….
    Ես սիրում եմ քեզ, իմ հայրենիք, որ կոչվում ես ՀԱՅԱՍՏԱՆ:

  4. #754
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մոդերատորական. Վերջին էջերից 14 թեմայից դուրս, մեկնաբանություն ու զրույց հանդիսացող գրառումներ ջնջվել են: Թեման նախատեսված չէ քննարկումների համար: Այս անգամ տուգանային միավորներ չեն տրվել, հաջորդ անգամ դրանք էլ չեն ուշանա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #755
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Re. Անկապ օրագիր – 2

    Գործիքներին նայում եմ` քրտինքս խփում ա: Բայց թե կդիմանամ: Հպում, սուր աղմուկ, տհաճ համ, մեկ էլ էն պլաստմասսայից զզվելի նասոսը: Նայում եմ` ձեռին մեծ սպռիչ ա: Գնաց: Սիրտս թուլանում ա էն մտքից, որ ցավացող ատամիս մեջ ա մտնում ասեղը: Բայց թե ցավ չեմ զգում: Բայց թե սիրտս թուլացել ա: Լավ, մյուս անգամ աչքերս կփակեմ:
    Մի ժամ ա բերանս բաց ա մնացել, սկի կուլ տալն էլ ա արգելված: Լեզվով էլ չպտի կպնեմ` թե չէ պլոմբը չի մնա: Բա ներվը: Ինչ զզվելի էր: Ամեն ինչի մեղավորը հենց ինքն էր` իրա լիլիպուտ հալով: Հազիվ գլուխս մի փոքր կարեցա թեքեմ: Տենամ՝ ոտս դողդողում ա: Ձեռս էլ թմրած վիճակում էր: Տաս րոպե մնաց համբերեմ: Ինչ լավ ա:
    Հազիվ պրծա: Բերանս էլ մի րոպե բաց էր մնացել իներցիայով: Վերջ էս անգամը: Մնաց ութ-ինը ատամ սարքեմ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #756
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեր դասախոսը ռուսախոս է: Ճիշտ է՝ մեզ մոտ դա նորություն չէ, բայց սա յուրահատուկ դեպք է. հայերեն ընդհանրապես չի խոսում, թեև հասկանում է: Առաջին օրը, երբ իմացա դրա մասին, շատ ջղայնացա: Ասացի, որ ռուսերեն չեմ հասկանում: Նա էլ հայերենի անցնելու փոխարեն առաջարկեց մյուս խումբ գնալ: Իսկ երբ «ներկա-բացակա» անելու ժամանակ նկատեցի, թե ինչքան մեծ դժվարությամբ է մեր անունները կարդում, հասկացա, որ իսկապես հայերեն լավ չգիտի: Մի քիչ ներողամիտ դարձա:

    Իսկ խմբեցիներս, օգտվելով առիթից, խոսում են իրենց իմացած ու չիմացած ռուսերենով: Մտքիս մեջ բռնում եմ սխալները, զվարճանում: Ճիշտ է՝ ես միշտ ասել եմ, որ օտար լեզվով պետք է խոսել այնպես, ինչպես կարող ես, ոչ թե այնպես, ինչպես պետք է, բայց սա մի ուրիշ դեպք էր: Նախ, չգիտեմ ինչու, ներվայնանում էի յուրաքանչյուր ռուսերեն բառը լսելուց: Հետո… Ախր սրանք հենց այն մարդիկ են, որոնք առաջին կուրսում ծաղրում էին իմ՝ սխալներով ռուսերեն խոսելը:

    Առաջին օրը ես էլ ռուսերեն խոսեցի: Հենց ռուսերեն ասացի, որ ես լեզվին չեմ տիրապետում, որ չեմ հասկանում ասածների մի մասը: Ծիծաղելի հնչեց: Հետո պարզվեց, որ միայն ես եմ կարողանում ռուսերեն դասախոսությունը հայերեն գրել ու լրիվ հասցնել, հասկանալ:

    Ինձ մոտ, ի տարբերություն խմբեցիներիս, հակառակ ռեակցիա է. դասի ժամանակ խիստ գրական հայերեն եմ խոսում, իսկ դասախոսն ասածներիս մի մասը չի հասկանում: Դիտմամբ չեմ անում. նրա ռուսախոսությունն է ստիպում, անկախ ինձնից է ստացվում:

  7. #757
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ........................

    աաաաաաաաաաաաաաա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜... ոնց եմ ուզում գոռալ, բայց չեմ կարող շունշս չի հերիքում, կանգնելա կոկորդիս ու չի թողնում շնչեմ:
    Եղիր կողքիս ու մենակ մի թող ինձ Աստված:
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  8. #758
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    ինչ լավ է ամեն ինչ սկսել նոր էջից, մի քիչ դժվար է, բայց դու կօգնես, չէ՞
    գիտե՞ս ինչով է լավ, ամեն ինչ քոնն է, ամեն ինչ կարող ես, ամեն ինչ դեռ այնքան անորոշ է,ու միաժամանակ ամեն ճանապարհ բաց է…մնում է կարողանալ պահել այս մարտական ոգին, կօգնես,չէ՞
    կօգնես
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. #759
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մի քանի օր առաջ Զրուցարանում աչքովս ընկավ, որ Ուլուանան պատմում էր իրենց մոտի առանց մսի, սոյայով սարքած նրբերշիկների մասին, որնք մսի համ ունեն։ Շատ հետաքրքրվեցի, թե էդ ինչ բան է, ու մեզ մոտ արդյոք կա, թե չէ։ Միս չեմ ուտում հենց այն պատճառով, որ մսի համ է գալիս, ու այդ սոյայի նրբերշիկներն էլ ուղղակի հետաքրքրություն էին առաջացրել, բայց արդեն գիտեի, որ եթե մսի համ ունեն, ուրեմն դուրս չեն գալու։ Ինչևէ, էս մի քանի օր է՝ ամեն տեղ փնտրում էի։ Սովորական սուպերմարկետներում չկային։ Էսօր հատուկ մի մեծ Բիո–խանութ գնացի։ Գտա։ Ու ոչ միայն նրբերշիկ, համ էլ երշիկ, կոտլետ ու էլի նման «մսամթերք», բայց բոլորը սոյայով փոխարինված։ Լիքը բաներ առա ու եկա տուն։ Ճիշտ է, մսի համ էր գալիս կամ մսին շատ մոտ։ Էլ չեմ ուտի։
    Կարևորը՝ հետաքրքրությունս բավարարվեց...

  10. #760
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինչքան երջանիկ են տատիկս ու պապիկս: Նայում եմ նրանց ու հասկանում ինչ է նշանակում իսկապես սիրել: Նրանք այնքան երջանիկ են, նրանց այդ սերը կարծես մշտական երիտասարդություն է պարգևում:
    - Էլի սկսեց փնթփնթալ,- բողոքում է տատիկս: Իսկ պապս նայում է ինձ ու աչքով տալիս շարունակելով փնթփնթալ,- տատիկդ ոնց որ բարկանում ա հա???
    Ես նայում եմ պապիս ու ժպտում: Դե ես հո գիտեմ արդեն, որ նրա փնթփնթոցը իր անհուն սերն է արտահայտում:
    Միթե կարելի այդքան երկար անհուն սիրել մեկին?
    - Տատիկդ ինչ-որ շատ լռեց մի գնա տես ինչ է անում,- ասում է պապիս:
    - Դե լավ է պապի հերիք հոգու հետ խաղաս, - ես շարունակում եմ ժպտալ ու նայել արդեն իսկ հոնքերը կիտած պապիս,
    - Հա բայց կատակեցի,- մեղավոր է զգում պապս:
    Գնում եմ խոհանոց, իսկ տատս այնտեղ իր գործով զբաղված, պատրաստում է կերակուր:
    - Ինչ է անում պապդ,- հարցնում է նա: Ես ժպտում , բարձրացնում եմ ուսերս:
    - ես էստեղ իրա համար կերակուր եմ պատրաստում, իսկ նա փնթփնթում է,- բողոքում է տատս:
    - Դե լավ տատիկ: փաթաթվեցի նրան ու համբուրեցի: Նա քեզ շատ է սիրում:
    Այդ պահին մտնում է պապաս ու սկսում ծիծաղել.
    - Չէ չէ մի , շատ է սիրում, ես շատ-շատ-շատ եմ սիրում քո տատիկիդ, ճուտիկ: Ու էլի աչքով է տալիս:
    Տատիկիս աչքերը լցվեցին, չգիտեմ ինչի սկսեց խոսել հայրիկիս մասին.
    - Տեսնես ոնց է տղաս….
    Ինչու եմ վախենում ծերանալուց , չէ որ նրանք հիմա այնքան երիտասարդ են; Նայում եմ նրանց ու հասկանում ինչ է երջանկությունը: Երջանկություն է, երբ սիրում ես ու կարևոր չէ թե ինչ ձևով է արտահայտվում քո սերը, եթե կա մյուս կեսը, որ հասկանում է քո սիրո լեզուն, երջանկություն են դժվարությունները, որոնք հաղթահարում ես ու հաղթահարում ես հանուն քո ընտանիքի:
    Երջանկություն է այս պահը, երբ միասին նստած ենք ու լուռ ճաշում ենք ու պապս հոնքի տակով նայում է տատիս, իսկ ես փորձում եմ հասկանալ ինչ է ուզում պապիս բացատրել իր այդ հայացքով:
    Ես ուզում եմ որ դուք երկար-երկար ապրեք, իսկ ես ձեզանից սովորեմ ինչպես սիրել…

  11. #761
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Գուցե սխալ է ընդհանրացումներ անել կամ խոսել ստերեոտիպներով, բայց էս ամերիկացիները իսկականից տուպոյ են... Այս երկու տարվա ընթացքում լիքը ամերիկացիներ եմ հանդիպել Գերմանիայում, ու բոլորը տուպոյիզմի ինչ–որ մասնիկ են իրենց մեջ պարունակել։ Նախ իրենց ռեակցիաները. ամեն ինչից զարմանում են, շշմում, ոնց–որ լուսնից իջած լինեն, բան չգիտեն աշխարհի մասին, անգամ՝ Ամերիկայի։ Եթե ինչ–որ գիտելիք ունեն, ապա սովորաբար դա այնքան նեղ է, որ էլ չասելու։ Եվրոպացիներն էդպիսին չեն, հեչ նման չեն ամերիկացիներին։ Գերմանացիները գուցե սառն են, բայց ինձ մոտ միշտ հարգանք են առաջացնում իրենց խելքի ու անձնային հատկանիշների հանդեպ։ Դե իհարկե էստեղ էլ կան բացառություններ, որտե՞ղ դրանք չկան... Թվում է՝ միայն ամերիկացիներն են, որ մասսայական տոպոյիզմ են ծնել։ Հուսով եմ՝ մի օր կարծիքս կփոխվի, երբ ավելի շատ ամերիկացիների ճանաչեմ, բայց հիմա դեռ շարունակում եմ օր օրի ավելի համոզվել, որ այդ մարդիկ տարօրինակ աստիճանի հիմար են։ Մեր գերմաներենի խմբում մի ամերիկացի աղջիկ կար, միակն էր ամբողջ խմբում, որ ոչ մի բառ չէր կարող ասել իր երկրի մասին, ՈՉ ՄԻ ԲԱՌ, մենք էինք կողքից օգնում... Մեր կուրսեցի ամերիկացիներն էլ միշտ աչքի էին ընկնում նրանով, որ կարևոր ինֆորմացիան չէին կարողանում տարբերել երկրորդականից, ու ամեն ինչին իրենց ոգևորված. "Wow!!! Amazing!! Excellent!!"–ներն էին ասում։ Հատկապես, երբ դա համեմատում ես գերմանական խորը վերլուծական մտքի ու զսպվածության հետ՝ պատկերը ավելի քան զավեշտական է։
    Մեր մանկապարտեզում, որտեղ աշխատում եմ, նոր ղեկավոր են բերել՝ մի քառասունին մոտ ամերիկացի կին։ Մի կողմ թողնելով այն, թե ինչ հիմարություններ է դուրս տալիս երեխաների հետ, որից բրիտանացի և գերմանացի ուսուցիչների աչքերը թռնում են ճակատին, ասեմ, թե երեկ ինչ հայտնագործություն արեց։
    Լանչի ժամին տեսնելով, որ ինչ–որ երեխա ելակ է ուտում՝ որոշում է մի այլ ուսուցչի հետ կիսվել իր հայտնաբերումով.
    – Գիտե՞ս ինչ եմ իմացել, պարզվում է՝ շատ մրգեր ու բանջարեղեններ իրականում սեզոնային են, ոչ թե ամբողջ տարին են աճում։ Ես շշմել էի, երբ վերջերս սկսեցի այգեգործությամբ զբաղվել ու պարզել, որ ելակը իրականում կլոր տարին չի աճում, ոչ էլ վարունգը։ Իսկ սուպերմարկետներում նրանք ամբողջ տարին կան... Ապշելու բան է։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Սեզոնայի~ն: Վաու՜...
    Դե ոնց էդ պահին չշրջվես ու ասես.
    – Զահրումա՜ր, տխմար արարած...
    Բայց դե ձայն չհանեցի. փորձում եմ հավասարակշռության բերել իմ հանդուրժողականությունը...
    Վերջին խմբագրող՝ ivy: 18.09.2008, 12:56:

  12. #762
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մի պահ, մի վայրկյան լռիր խնդրում եմ, լռիր լսում ես ինչպես է վարագույրը քամուց շարժվում…լսում ես այն միակ ճանճի բզզոցը, որ իմ սենյակում իրեն ինչպես իր տանն է զգում: Ես նրան դարի հերոս եմ կոչում, որ առանց դժվարությունների մտնում ու անում է այն ինչ ուզում է, նույնիսկ համարձակվում է նյարդերիս հետ խաղալ:
    Սուս, լսում ես թեյնիկի ձայնը: Ես սիրում եմ այդ ձայնը, հատկապես երբ այն սկսում է բարկանալ, որ անտարբեր եմ իր նկատմամբ: Լսում ես ինչ է ասում.արի, արի թեյիր , արիիիիիիիիիիիիիիիիիիի!!!!!»
    - Կգաս թեյենք??,- Չէ դադարիր,լռիր խնդրում եմ….
    Միթե չես լսում ինչ է պատմում ժամացույցը: Ականջ դիր, տես ինչպիսի հանգստությամբ է նա պատմում աշխարհում կատարվածի, կատարվողի, կատարվելիքի մասին: նա չի շտապում:
    Սուուուս, սուուս, սուուս,,
    Լսում ես ինչպես է սառնարանը խռափացնում: Ըհը, նորից քնեց, էլի ինչ-որ բան մրթմրթաց, նորից լռեց, սուս գուցե կարևոր բան է ասում. ես սիրում եմ նրա այս քունը: Սուս , արի չխանգարենք նրան:
    Լսում ես քայլերը, ախ դու էլի չես լռում, նրանք մոտեցան, հեռացան, նրանք էլի մոտեցան, հեռացան, տես, հարևանի փոքրիկ բալիկը քայլել է սովորում, լսում ես ինչպիսի քայլեր են, ինչ ես կարծում ուր են տանելու նրան այդ քայլերը….
    Բավական է, հոգնեցի, լռիր մի պահ, մի ակնթարթ, լռիր ու հետո շարունակիր, միայն մի ակնթարթ լսիր, լսիր, սպասիր, սպասիր, նորից մի սկսիր, այդ ակնթարթը հերիք չէր, խնդրում եմ էլի մի ակնթարթ. էլի մի …
    Լռիր ես աղաչում եմ, ուղղակի, մի պահ ականջ դիր ինչպես է բաբախում սիրտս, սուս , լսում ես, նա զգում է, իսկ դու խանգարում ես նրան զգալ, դու ստիպում ես նրան լռել, իսկ դու անընդհատ շարունակում ես….
    Ախ բանականություն, հերիք խոսես….

  13. #763
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Բայց ինչ Անկապ օրագիրա

    Ինձ գրիր մի բացիկ հիշատակ, ու մոռացիր իմ հասցեն չէ որ դու գիտես ես քոնը չեմ., ներիր ինձ..
    Կնկարեմ սեր տողերի արանքում, կգրեմ քեզ , տեկուզ իմ աչքերը , պետք չեն բառեր,
    Մոտ արիր ու դու կլսես, սիրտս խոսում է ՝ավելի մոտիկ..
    Աստված քեզ ստեղծել է երևի երկուսի համար ու բաժանել երկու մասի ծովի ափի պես..
    Դու չմտածես, որ ես չեմ սիրել, ուղղակի զգացմունքներս տրորել է քո գարունը , ներիր ինձ...
    Իմ մտքերը քեզ բաց չեն թողնի , երևի նրան սպասվում է նույն տանջանքը , բայց ես հոգնել եմ , ես բաց կթողնեմ ...
    Արի մոտիկ ու կլսես սիրտս ասում է ՝ավելի կամաց..

    Հա Բայց էս կարգի անկապ
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  14. #764
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Առաջին խոստովանությունս

    Երեկ զանգ եկավ: Ծնողներս էին: Խոսեցինք, համոզվեցինք, որ երկու կողմս էլ լավ ենք:Հրաժեշտ տալուց մայրս, թե սպասիր.
    - Նու զդռաստույ, կակ տը, կակ ու տեբյա դելա???
    Ծանոթ ձայն: Նշեմ, որ լարվելուց բոլոր լեզուները, բացի հայերենը մոռանում եմ ու ռուսի, թուրքի, չինացու, ճապոնացու հետ սկսում եմ հայերեն խոսել:
    - Լավ եմ, դուք ինչպես եք??
    - Նու յա նիչեգօ նե պօնիմայու պօ առմյանսկի, նօ դումայու չտո նիչեգօ պլօխոգօ….
    Մյուս կողմից լսեցի ծիծաղ, մայրս, հայրս ու իմ երևի առաջին սերը ծիծաղում էին: Մի քիչ խոսելուց հետո, ցած դրեցի հեռախոսը ու մի քանի վայրկյան չէի կարողանում անկապ ժպիտս դեմքիցս քաշել..
    Մենք մի բակում էինք ապրում: Ես այդ ժամանակ դեռ դպրոց չէի գնում, բայց եթե ճիշտ եմ հիշում պատրաստվում էի հաջորդ տարի կամ..., երևի: Նրան շատ էի հավանում, շատ բոյով էր, հիշում եմ որ ամեն անգամ ստիպված էի գլուխս վեր բարձրացնել, երբ նա ինձ բարևում էր:
    Մի օր բակով անցնում էր, նայեցի նրան երկար ու վազեցի դեպի նրան: Դե դեմքը չտեսա մենակ հիշում եմ որ մտածեցի ինչքան մեծ են նրա կոշիկները: Նա ասաց.
    - Չտօ սլուչիլոս’:
    Ես գլուխս բարձրացրեցի : Աստված իմ, ինչքան բոյով էր, նոր եմ հասկանում վիզս ինչքան էր ցավում երբ ամեն անգամ գլուխս բարձրացնում էի նրան նայելու համար: Կողքից նայողը հաստատ փղի ու մրջյունի կնմանեցներ, կամ էլ ընձուղտի ու ճնճղուկի ….
    - յա վաս լյուբլյու: Եվ ինչպես կարողացա , հիմա ոչ մեկին չեմ կարող տենց միանգամից ասել….
    Այդ բառերից հետո մենակ հիշում եմ, որ ինձ բարձրացրեց վերև, ու համբուրեց թշիցս,
    - յա տեբյա տօժե (իհարկե, հիմա հասկանում եմ, որ նա այլ սիրո մասին էր խոսում, բայց դե ես...էն ժամանակ փոքր էի) :
    Այդ պատմությունը դառել էր մեր տան անեկդոտը,և ոչ միայն, բակում էլ արդեն գիտեին իմ սիրո մասին, նույնիսկ լուրը երկրից դուրս եկավ, իհարկե նրանց համար դա կատակի նման մի բան էր, իսկ իմ համար երևի առաջին սերը , առաջին անպատասխան սերը, քանի որ իմ խոստովանությունից մեկ շաբաթ կամ երկու, չեմ հիշում, նա ամուսնացավ…..
    Մենք հիմա հեռու ենք ու չենք հանդիպում, բայց հանդիպելուց նենց ամոթ եմ զգում , նույնիսկ հեռախոսով խոսելուց այդ հիմար ժպիտս չի անցնում…

  15. #765
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Երանի քո համբերությունը ես ունենայի, գոնե համբերությանդ կեսը: Ես նախանձում եմ քեզ այդ համբերությանդ համար : Դու կարողանում ես ամեն ինչին հանգիստ նայել: Կարողանում ես նայել ինչպես են խաբում ու միայն գլուխդ շարժել, դու կարողանում ես հանգիստ նայել թե ինչպես են մարդ սպանում ու հանգիստ առանց բարկանալու ուղղակի աչքերդ վայր դնել:Ախ ինչպիսի համբերություն: Դու , դու , դու , իրոք համբերատար ես??? Քեզ իրոք չի անհանգստացնում այն աղջկա տառապանքները որին զրկել են կուսությունից դաժան ձևով: Դու իրոք կարողանում ես հանգստությամբ անցկացնել մոր տառապանքը, որ միակ որդուն 21-րդ դարում ռազմի դաշտում կորցնում է, ինչ որ մի հիմարի ոչ ճիշտ հրամանների , այլանդակ քաղաքականության համար:
    Դու իրոք թքած ունես արվամոլության, այլանդակության, լկտիության … վրա…
    Դու համբերատար ես, թե դու իրականում ձևանում ես? Չէ ձևանալն այդքան էլ հեշտ չէ: Ես էլ փորձում եմ , բայց կոկորդիս մեջ լցված արցունքները ինձ միշտ դավաճանում են: Ես փորձում եմ անտարբեր անցնել այն ծերուկի կողքով, որ ախփամաններն է փորփրում մի ուտելու բան գտնելու համար,իսկ մի … , որին ես անվանում եմ “կուսօկ Ժիռա” կողքից նայում ու ասում է, այ սենց է կյանքում խելք չես ունենում այ սենց ես դառնում, ու ….
    Չէ ես իրոք ուզում եմ ձևանալ ու չտեսնել կեղծավորությունը, ես էլ եմ ուզում ձևանալ ու չտեսնել անարդարությունը, ես էլ եմ ուզում լինել քո նման: Չէ ես ուզում եմ մեկ օրով քո տեղը լինել ու տեսնել արդյոք ես էլ կլինեմ այդքան համբերատար….
    Ես վաղուց է չեմ լսում քո ձայնը, դու լռել ես, թե ուղղակի ես այլևս չեմ կարողանում կամ չեմ ուզում լսել քեզ??
    - Օհ Տեր իմ , ներիր ինձ եթե ես ճիշտ չեմ, վերջ տուր այս ամենին…Ստիպիր ինձ նորից հավատալ…

    Հ.Գ. Ես վախենում եմ գժվելուց...
    Վերջին խմբագրող՝ Katka: 19.09.2008, 14:45:

Էջ 51 684-ից ԱռաջինԱռաջին ... 4147484950515253545561101151551 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •