User Tag List

Էջ 507 686-ից ԱռաջինԱռաջին ... 7407457497503504505506507508509510511517557607 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 7,591 համարից մինչև 7,605 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #7591
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչքան ճիշտ երաժշտություն ա ջազը՝ էն էլ կենդանի կատարմամբ... էն որ օրգանիզմիդ բոլոր բջիջները խառնում ա իրար...
    իրանք կատաղած վազվզում են ամբողջ մարմնովդ , իսկ դու
    ...պիտի մի ձև արտահայտես էդ ամենը... ոտքերդ ռիթմի հետ սկսում ես հատակին խփել...
    զգում ես երաժշտությունը ողջ մարմնովդ՝ ոտքերիդ ծայրերից մինչև մազերդ... էդ ի՜նչ գյոզալ զգացողություն էէէէէր... Ադամ Ռապա ի՜նչ հավես տիպն ես դու... սիրեցի
    Էս օրը օրացույցումս կարմիրով եմ նշելու... էս էն ամենաերջանիկ օրերից էր
    Այ գա՞նձ, ապրես, որ էկար ու լիակատար դարձրեցիր օրս....

    Հ.Գ. երևի կկարդաս էլի
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.09.2013), Meme (08.09.2013), Moonwalker (08.09.2013), Smokie (08.09.2013), Vardik! (08.09.2013), _Հրաչ_ (08.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  3. #7592
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ ուշացած գրառում

    Գնում-գալիս շոյում ա պայուսակը, որի մեջ արդեն իսկ ամեն ինչ դասավորել էր դեռ մի քանի շաբաթ առաջ: հետո ուղղում ա նոր գնված շորերը, որոնք կոկիկ դրված են մահճակալի կողքի աթոռին: վաղը մեծ օր ա: մի տեսակ կասկածանքով նայում ա խաղալիքների հսկա արկղին, բայց հայացքում ափսոսանք էլ ա զգացվում: ոչինչ, երբ պատրաստ լինի, ինքը կիմանա էդ մասին, էդ ժամանակ արդեն էսպիսի հայացք չի ունենա: հետո մորից խնդրում ա հեռախոսն ու զանգում ինձ: ես չեմ կարողանում հետը խոսել, ասում եմ, որ կզանգեմ երկու ժամից: երկու ժամ հինգ րոպեից նորից զանգում ա: ու ես հուզվում եմ նենց, ոնց հուզվում ես էն ժամանակ, երբ քեզ հետ կիսում են իրենց ամենանվիրական բանը, ինձ ստոր եմ զգում, որ երկու ժամ սպասացրել եմ, որ ինքը նստել խելոք նայել ա ժամին ու դեռ հինգ րոպե էլ ավել ա դիմացել, մենակ թե ասի ինձ էդ կարևոր նորությունն իր կյանքում՝ լիլ, գիտես, ես վաղը դպրոց եմ գնալու:

    Գոռս, թող քո դպրոցական կյանքն էնպիսին լինի, որ էս քո թրթիռն ու սպասումը զուր չլինեն:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.09.2013), CactuSoul (08.09.2013), Cassiopeia (08.09.2013), Chuk (08.09.2013), E-la Via (08.09.2013), Freeman (08.09.2013), keyboard (08.09.2013), Mephistopheles (08.09.2013), Moonwalker (08.09.2013), Peace (08.09.2013), Smokie (08.09.2013), StrangeLittleGirl (08.09.2013), Valentina (08.09.2013), Vardik! (08.09.2013), Աթեիստ (08.09.2013), Ամպ (09.09.2013), Հայկօ (09.09.2013), Հարդ (08.09.2013), Նաիրուհի (08.09.2013), Նարե91 (08.09.2013), Նուշություն (08.09.2013), Ուլուանա (09.09.2013), Ռուֆուս (08.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  5. #7593
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչիցա? որ ես մարդուն անգամ որ ուզում եմ սրտանց էլի ՞ապուշի՞ տեղ դնեմ մի տեսակ նեղվում եմ ներքուստ, ու հրաժարվում եմ էտ մտքից/հիմնակակնում էլի/,,, իսկ տեսնես մարդը որ ինձ ա դնում ՞ապուշի՞ տեղ հեչ նեղվում ա?

    հ.գ. հարց, հեռացիր մտքիցս, պատասխանի մեջ մի խորացիր
    փոփոխություն,,,,

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.09.2013)

  7. #7594
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր ձեռքս ընկավ տետրս,ուր մի ժամանակ գրում էի....Ամսաթիվ չկա,մոռացել եմ՝որ դասարանում եմ գրել...Կարոտել եմ դասատուներիս...

    Մեկ մտքերըս փարոս դառնում
    Լույս են տալիս իմ հոգուն,
    Մեկ՝ նվազում,ասես հանգչում՝
    Մթնում թողնում իմ հոգին:
    Մեկ՝ ապագան վարդ է թվում՝
    Քնքուշ մի վարդ բուրավետ,
    Մեկ էլ՝ անհոտ փուշ ու տատասկ.
    Ծուռտիկ ճամփա փոշեպատ:

    Կամ փոշեպատ,կամ ծաղկազարդ
    Ամենքն էլ ուղի ունեն.
    Ամեն մեկը իր ճակատին
    Մի ապագա է կրում:


    Հովհաննիսյան Լուսինե,Հակոբյան Սվետ,ամեն հայերեն գրելուց ձեզ եմ հիշում...Երկար ապրեք...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (08.09.2013), Smokie (08.09.2013), Stranger_Friend (08.09.2013), _Հրաչ_ (08.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  9. #7595
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չհասկացվածները շարքից.

    Չգիտեմ, և ես եմ լուռ, և դու ես սառը։
    Որքանո՞վ ա հնարավոր, որ այս քաղաքում, իր կարկատած ցնցոտի հիշեցնող փողոցներով, հանդիպեն արյունն ու քարը։
    Ինչ–որ մի անշուք փաբում իմ սպիացած ձեռքը (որն էսօր եմ վառել պատահաբար, ալկալիով, ցավի յոթ աստիճան, գրողը տանի) իջնի քո դեղնած մատներին ու դու հասկանաս, որ ես նա չեմ ում մասին երազում են քո նմաններն։
    Դու երևի փնտրում ես աստվածուհու։
    Չգիտեմ... և ես եմ քեզ համար ոչ ոք, և դու ինձ համար գրեթե նույնը։ Սովորականի նման, հիմա էլ ես պետք ա մտածեմ միայն իմ մասին,
    Բայց սեփական լեզվիս թրջած գլանակը միևնույն ա արագ ա հասնում վերջին։
    Սպիտակ անձկություն... բոլորն են մեղավոր, բացի ինձնից, ողջ աշխարհն ա սառը...

    SWTS

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.09.2013), E-la Via (09.09.2013), Moonwalker (09.09.2013), Sambitbaba (09.09.2013), Skeptic (08.09.2013), Smokie (09.09.2013), Vardik! (08.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  11. #7596
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչ լավա,որ համբերություն ասվածը բաժակովա չափվում...Աստված իմ,բա որ տակառ լիներ...

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.09.2013), E-la Via (09.09.2013), Meme (09.09.2013), Smokie (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.09.2013)

  13. #7597
    կամ Ջինեստրա Փոքրիկ շրջմոլիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2013
    Հասցե
    Չգիտեմ.
    Տարիք
    28
    Գրառումներ
    356
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ շաբաթ օրը տեղափոխություններով էի զբաղված: Պուճուր սենյակումս էլ բան չէր մնացել տեղափոխելու, որոշեցի այս անգամ էլ սենյակը տեղափոխեմ Իսկ իմ աչքը տան ամենահեռու, մեկուսացված սենյակի վրա էր: Այդ սենյակում մնալու համար պիտի մյուս երկու սենյակներն էլ տեղերով փոխեի, որ ծնողներս իմ արդեն հին սենյականման խցի մեջ չհայտնվեին:
    Այդպես ամբողջ շաբաթ օրը զբաղված էի երեք սենյակների կահույքները պտտելով, քանդել- հավաքելով ու փոփոխելով: Դե բնականաբար իմ նոր սենյակը գլխավորն էր: Ինձ հերիք չէր են փաստը, որ սենյակս ուրիշ է, պիտի նաև ներսը լրիվ ուրիշ ձևով դասավորված լիներ: Ուզում էի անպայման շատ հարմարավետ ու գեղեցիկ լիներ: Եդպես ընկա սրտիս հետևից, ավելի ճիշտ՝ հակառակը ու րոպեն մեկ մի բան քանդում, տեղափոխում էի :
    Զրո ժամին կարծես ստացվել էր սրտիս հանգստացնել, իմ հանգստանալու ժամանակն էլ էր...
    Բայց հետաքրքիրը գիտե՞ք որն էր: Որ որոշեցի պառկել ոչ թե սենյակին, այլ պատին նայող անկողնուն: Եվ ինձ համար շատ ավելի հաճելի էր դիմացիս դատարկ պատին նայելը ու նեղված կծկվելը, քան նոր, հարմարավետ, ամբողջովին ձևափոխված սենյակս պատկերացնելը:

    Ուզում եք ամբողջ տունը տվեք ինձ, մեկ է ես սեղմվելու եմ պատին ու կծկվեմ ; Մեծ տարածություններին չեմ հարմարվում էլի, հո զոռով չի՞
    Վերջին խմբագրող՝ Փոքրիկ շրջմոլիկ: 09.09.2013, 00:52:

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (09.09.2013), Smokie (09.09.2013), Vardik! (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  15. #7598
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեկը լիներ, մի ձեռքս սառը սուրճ տար, մյուս ձեռս՝ սիգարետ, ու հարցներ՝ է՞լ ինչ կուզես
    ես էլ ասեի՝ արի մոտիկ, ճակատիդ կտցնեմ

    չկա երջանկություն, չկա՜.....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.09.2013), CactuSoul (09.09.2013), E-la Via (09.09.2013), keyboard (09.09.2013), Moonwalker (09.09.2013), Skeptic (09.09.2013), Smokie (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  17. #7599
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Էրեկ լավ էր, քան թե էսօր» շարքից

    Էսօր խոսք գնաց ավատարիցս, Գիգերին հիշեցինք, բան, ու ես հիշեցի իմ մի ժամանակվա desktop wallpaper-ը, որ նույնիսկ ակումբում համապատասխան թեմայում դրել էի… Հիշեցի, թե ոնց մի օր պապան եկավ, կանգնեց, նայեց-նայեց, բան չասեց ու գնաց:
    Աստված իմ, հիմա, որ մերոնք չեն էլ գալիս իմ կոմպի կողմը, ուր մնաց՝ նայեն, համարձակությունս չի հերիքում էդ wallpaper-ը դնել… Եթե դնեի էլ հիմա, բոլորից թաքուն կպահեի, ինչ ակումբ, ինչ բան:
    Ինչ ա, երեկ լա՞վն էի, քան թե էսօր, շտո լի

    Հ.Գ.
    Ի՜նչ մեղքս թաքցնեմ, Գիգերի "Erotomechanics" շարքը շատ եմ սիրում: :օյ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.09.2013), Smokie (09.09.2013), Հարդ (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  19. #7600
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ամբողջ գիշեր բա մի վարկյան չքնե՞ս։ Ու նենց չի որ չէի ուզում։ Էլի ռեդբուլի օր։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.09.2013), Chuk (09.09.2013), keyboard (09.09.2013), Vardik! (09.09.2013), Անվերնագիր (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  21. #7601
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կողմից գիտեմ, որ ոչ մի սխալ բան չեմ արել, բայց մյուս կողմից ինչ-որ տարօրինակ մեղավորության զգացում ունեմ…
    Ուզում եմ՝ իմանաս, որ անհանգստանում եմ քեզ համար, թեև չգիտեմ՝ ինչ ա եղել: Ուզում եմ՝ իմանաս, որ ես քո ընկերն եմ, որ կարող ես ինձ դիմել երբ ու ինչ հարցով էլ լինի, կօգնեմ՝ ինչով կարող եմ:
    Հուսով եմ՝ կիմանաս, որ հենց քեզ նկատի ունեմ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.09.2013), Skeptic (09.09.2013), Smokie (09.09.2013), Vardik! (09.09.2013), Հայկօ (09.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Ուլուանա (09.09.2013), Վոլտերա (09.09.2013)

  23. #7602
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավստրալիայի ծերանոցներից մեկում բնակվող մի ծերունու մահից հետո նրա իրերի մեջ մի բուժքույր գտել է այս բանաստեղծությունը, որը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհով: Իսկապես գեղեցիկ ու խորն է գրված: Ու ափսոս կլիներ, եթե այն այդպես էլ անհայտ կորչեր:

    Տեղադրում եմ թե անգլերեն, թե ռուսերեն տարբերակները… Անգլերեն տարբերակը շատ գեղեցիկ է հնչում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.09.2013), CactuSoul (10.09.2013), Meme (09.09.2013), Milen (09.09.2013), My World My Space (10.09.2013), Skeptic (09.09.2013), Smokie (10.09.2013), Vardik! (10.09.2013), Արէա (10.09.2013), Նաիրուհի (09.09.2013), Նարե91 (09.09.2013), Ուլուանա (10.09.2013), Վոլտերա (10.09.2013)

  25. #7603
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան ժամանակ է՝ «Թեղուտ, Թեղուտ» եմ բղավում, հեռվից հեռու պայքարում անտառի համար, բայց մինչև շաբաթ օրը չէի տեսել։ Երանի՜ չտեսնեի։Երանի՜ չհանդիպեի գյուղացիներին, չլսեի՝ ինչ են մտածում էդ հողի «տերերը»։

    Նրանց վերաբերմունքը նման է էն մարդկանց պահվածքին, ովքեր վաճառում են իրենց հարազատի օրգանները, որովհետև դրանք էսօր շուկայում բարձր գին ունեն։ Ոչինչ, որ վաղը էլի ուտելու բան չեն ունենա, ոչինչ, որ էդ հարազատն էսօր-վաղը կմեռնի, կարևորը՝ նրա երիկամների, սրտի, թոքերի, մաշկի գնով իրենք մի քանի տարի կապրեն։

    Իրենց հարազատն աշխատունակ է, կարող է բոլորին պահել, բայց ոչ էնքան լավ, ուղղակի էնքան, որ սոված չմնան, որովհետև իրենք սպասում են, որ իրենց կերակրեն, ոչ թե ջանք են անում մի բան անելու, որ լավ ապրեն։ Ու քանի որ հավես չկա բան անելու, մի քանի կոպեկի դիմաց վաճառքի են հանել առողջ մարդուն։

    Ես ժայռոտ, քարքարոտ, անծառ հողի զավակ եմ, քար տեսնելիս աշխարհն ինձ են տալիս, բայց էդ անտառածածկ սարերը տակնուվրա արեցին սիրտս։ Ես ամեն փոքր քարի համար կռիվ եմ տալիս. իրենք էդքան թքա՞ծ ունեն էդ հարստության վրա։ Շատ են տեսել. չեն գնահատում։ Բոշի յուղի պատմությունն է

    Մինչև հիմա բերանումս է անտառից սեփական ձեռքերովս քաղած հոնի համը, էդքան համով թուզ ու սալոր ես դեռ չէի կերել, բայց փոշին արդեն կուլ է տալիս գյուղերը

    Տեսնելուց հետո ուրիշ կերպ է սիրտդ խփում, ցավում, պատեպատ տալիս իրեն։ Ես տեսա էն մարդու աչքերը, ում հանել են վաճառքի։ Արդեն անտարբեր էր՝ նեղացած ու հաշտված մահվան մտքի հետ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.09.2013), E-la Via (09.09.2013), John (09.09.2013), keyboard (09.09.2013), Skeptic (09.09.2013), Smokie (10.09.2013), StrangeLittleGirl (10.09.2013), Vardik! (10.09.2013), Աթեիստ (10.09.2013), Ուլուանա (10.09.2013), Վոլտերա (10.09.2013)

  27. #7604
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ որ թվում ա թե ավելի մեծ սխալ էլ չես կարա անես, սենց ոտքդ դնում ես կյանքի խնձորակին, սեղմում ու ապացուցում ես, որ դա դեռ քո հնարավորությունների սահմանը չի…
    SWTS

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.09.2013), CactuSoul (10.09.2013), Skeptic (09.09.2013), Vardik! (11.09.2013), Վոլտերա (10.09.2013)

  29. #7605
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հետաքրքիրա, խի հենց ես եմ < Նյարդերիս վրա ազդումա > թեմայում գրառում անում, ակումցիների վրա նեռվայինի տպավորություն եմ թողնում


    հիհի՜
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (09.09.2013), Vardik! (10.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.09.2013)

Էջ 507 686-ից ԱռաջինԱռաջին ... 7407457497503504505506507508509510511517557607 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •