User Tag List

Էջ 482 686-ից ԱռաջինԱռաջին ... 382432472478479480481482483484485486492532582 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 7,216 համարից մինչև 7,230 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #7216
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր հոգեբանություն ունի մարդը:

    Վերջերս նոր հարևան ունեինք, որը հանկարծակի (իմ իմանալով 60-ին մոտ էր և մենակ էր ապրում) մահացավ: Մեր հարևանները (նաև մեր ընտանիքը) մի քանի անգամ են տեսել այդ մարդուն: Երկու շաբաթ էր ընդամենը, ինչ այդ մարդը մեզ հարևան էր դարձել: Հիմա էլ, երբ այդ մարդը մահացել է, հարևաններից յուրաքանչյուրը իր կարծիքն է արտահայտում.
    _Խելոք մարդ էր:
    _Ինձ մի անգամ բարև է ասել, ճիշտ է, խելոք մարդ էր:
    _Շնորհքով էր:
    (Նման բաներ են ասում):
    Նրանց լսելիս Զոհրապի « Անդրշիրիմի սեր » պատմվածքը հիշեցի: Ճիշտ է, Զոհրապի պատմվածքում սյուժեն ուրիշ է (պատմվածքում հերոսը սիրահարվում է դագաղի մեջ դրված անծանոթ կնոջը), իսկ մեր հարևաններն էլ այնպես են գովում հանգուցյալ ոմն Զորիկի բարձր մարդկային հատկանիշները, կարծես թե տվյալ մարդուն ամբողջ կյանքում ճանաչել են:
    Բան չունեմ ասելու, վատ բան է եղել, որ մարդ է մահացել: Եվ կարող է այդ մարդը իրոք այդպիսին է եղել: Բայց չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարելի է երկու անգամ մարդուն տեսնելով և ընդամենը նրա բարև տալու ձևով, նրա մասին նման կարծիք կազմել:

    Երևի ես բան չեմ հասկանում և սխալ եմ մտածում...Չգիտեմ:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 09.07.2013, 11:19:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.07.2013), CactuSoul (10.07.2013), Smokie (19.07.2013), Tig (09.07.2013), ԱնԱիդա (09.07.2013), Մինա (10.07.2013)

  3. #7217
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրեցի Արցախը արդեն նյութական մարմնավորմանբ, նաև:

    Մինչ այդ եղել էի միայն Քարվաճառում ու նրա շրջակայքում:
    Սիրեցի նաև Բերձորը, Շուշին, Ստեփանակերտը, Գանձասարը, Վանք գյուղը: Արցախում արդեն ընկերներ ունենք, թիմակիցներ ու գաղափարակիցներ: Մինչ այդ էլ ունեինք, բայց դա սահմանափակվում էի միայն Քարվաճառով կամ վիրտուալ տիրույթով: Հիմա այդ ամենը էլ ավելի նյութեղենացավ ու ոգեղենացավ: Շնորհակալություն բոլորին ջերմության համար, Բերձորի Անահիտից սկսած, Շուշիի Արմենով ու Արմինեյով, Ստեփանակերտի Դավիթով ու Արտակով, Գանձասարի տեր Գրիգոգով, Վանք գյուղի Հայկի ընտանիքով շարունակած ու Գանձասարի ճամբարի երեխաներով վերջացրած: Սիրեցի ձեզ: Ապրեք, որ կաք: Ում էլ չեմ հիշել էս պահին, կներեք, բայց հաստատ հիշվելու եք
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (09.07.2013), CactuSoul (10.07.2013), Freeman (12.07.2013), Jarre (09.07.2013), Lílium (10.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (09.07.2013), Այբ (09.07.2013), ԱնԱիդա (09.07.2013), Մինա (10.07.2013), Նաիրուհի (09.07.2013), Ուլուանա (09.07.2013)

  5. #7218
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանցնեն շատ տարիներ, և գնդապետ Աուրելիանո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կմտաբերի հեռավոր այն իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ...
    "Non est ad astra mollis e terris via."

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.07.2013), Jarre (09.07.2013), Lílium (10.07.2013), StrangeLittleGirl (09.07.2013), Այբ (09.07.2013), Լուսաբեր (09.07.2013), Մինա (10.07.2013), Նաիրուհի (09.07.2013)

  7. #7219
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց չեմ սիրում ամառը գործի գնալ,մանավանդ որ տեսնում եմ մարդիկ արձակուրդի են իսկ ես արձակուրդից եկել եմերանի դպրոցի նման 3 ամիս մենքել արձակուրդ ունենայինք լավ կլներ շատ...
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.07.2013), Freeman (12.07.2013), Jarre (09.07.2013), Meme (09.07.2013), StrangeLittleGirl (09.07.2013), Մինա (10.07.2013)

  9. #7220
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ առանց մտածելու արդեն բնազդաբար ինչ որ հանցագործության կամ վատ բանի մասին լսելով միանգամից նշում են թե հանցագործը չեչեն էր, արաբ էր, սփյուռքահայ ուզբեկ էր, ես իմ ինչ էր։

    Արա՛, ասա տենց պարտադիր ձևով խի՞ չես նշում էտ հանցանքը կատարողի նախասիրած կինոյի ժանրը, երաժշտության ոճը, սիրած նկարչին, արվստի գործչին, սիրած ուտեստը..... Խի՞։ Գրի տոլմայի երկրպագու Գուգոն կտրել ա հարևանի քիթը։ Կամ բուսակեր Ուենդին տարիներ շարունակ գողացել է հարևանի հավի ձվերը։ Կամ պապսա լսող Տանյուշան կավատությամբ ա զբաղվել։

    Եթե ազգի մեջ ես սպառնալիք տեսնում, ուրեմն պատրավոր ես այդ նույն սպառնալիքը տեսնել նաև այլ երևույթների մեջ, որոնք կարող են ազդել մարդու մտածելակերպի վրա։ Իհարկե սա էն դեպքում եթե դու մուտիլյովշիկ չես ու գիտակցաբար չես փորձում մինի մանիպուլյացիայի ենթարկես դոդ ունկընդիրներիդ։

    Ու նիուժելի դու չես ջոգում, որ ոչխար ու զոմբի ամբոխը լսելով ազգային պատկանելությունը սկսում ա ատել ու թշնամանալ տվյալ ազգերի ԲՈԼՈՐ ներկայացուցիչների վրա։

    Չէ՞ որ ուղեղները շաբաթվա մեջ գոնե 1 րոպե օգտագործողները, որոնք կարան հասկանան, որ քո հնչեցրած մտքերը իմաստաբանական ու լեզվաբանական զիբիլ են և ոչ մի տրամաբանություն չունեն, հիմա շատ քիչ են.....

    No hope for human race, no hope!

  10. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.07.2013), Arpine (09.07.2013), CactuSoul (10.07.2013), Freeman (12.07.2013), Lílium (10.07.2013), Ruby Rue (09.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (10.07.2013), Tig (10.07.2013), Հայկօ (11.07.2013), Մինա (10.07.2013), Նաիրուհի (10.07.2013), Ներսես_AM (09.07.2013), Ուլուանա (10.07.2013), Ռուֆուս (09.07.2013)

  11. #7221
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկվանից սկսել եմ ակումբի հին թեմաները քչփորել: Էնքան հետաքրքիր թեմաներ գտա թե՛ մարդու մասին, թե՛ հոգեբանության, թե՛ գրականության, թե՛ ժամանցային... Ինչևէ:
    Ու հիմա մտածում եմ, թե ինչի հիմա էդ թեմաներում գրառումներ չեն անում:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (10.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (10.07.2013), Stranger_Friend (10.07.2013), Tig (10.07.2013), Մինա (10.07.2013)

  13. #7222
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ-մեկ ուզում եմ մի կողմ դնել սկզբունքներս ու կանգնել մարդու դեմքին հատիկ-հատիկ ասել սիվիիս բոլոր տողերը, հետո էլ ասեմ՝ դե ասա, թե այս կյանքում ուրիշների վրա ինքնահաստատվելուց ու կենդանու կյանք վարելուց բացի, էլ ինչ ես արել, որ քեզ այդպես ես պահում այ տիղմ Ուֆ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (10.07.2013), StrangeLittleGirl (10.07.2013), Մինա (10.07.2013), Նաիրուհի (11.07.2013), Նուշություն (21.07.2013)

  15. #7223
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ ֆեյսից եկած նամակներին ուշադրություն եմ դարձնում, որ հանկարծ բաց չթողեմ այն ակումբցիների ծննդյան օրերը, ում իրականում քիչ եմ հանդիպել կամ չեմ հանդիպել, բայց մոտիկ մարդ եմ համարում: Կներես John, ճիշտ եմ ասում, իմ պլանների մեջ կար քո ծննդյան օրը շնորհավորելու, թե ակումբում, թե ֆեյսում, բայց էտ օրը կամ զբաղված եմ եղել, կամ չեմ ստուգել մեյլս, դրա համար տենց ա ստացվել

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (12.07.2013), Arpine (10.07.2013), boooooooom (12.07.2013), CactuSoul (11.07.2013), Freeman (12.07.2013), John (11.07.2013), keyboard (10.07.2013), laro (10.07.2013), Meme (10.07.2013), Smokie (19.07.2013), Այբ (11.07.2013), Մինա (10.07.2013), Նաիրուհի (11.07.2013)

  17. #7224
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ վատ է, երբ ամեն ինչից հոգնում ես և փախչելու ցանկություն ես ունենում:
    Բայց վերջերս ինչքան էլ, որ տարօրինակ է, ամեն ինչից փախչելու ցանկության հետ, ուրիշ ցանկություններ էլ ունեմ: Օրինակ՝ ուզում եմ շուտ ցրտերը ընկնի, ուզում եմ ինչ-որ էքստրեմալ զգացողություններ ապրել (բարձր տեղից օդապարիկով թռչել):
    Ու ամենաշատը ինչն է ինձ զարմացնում: Եթե առաջ կային բաներ, որոնք ինձ վախեցնում էին, հիմա էլ էդպես չի: Բայց մեկ է՝ շներից էլի ահավոր վախենում եմ...:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.07.2013), keyboard (10.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (10.07.2013), Մինա (10.07.2013)

  19. #7225
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղամարդավայել օդորակիչներ լսել էինք...

    Բայց... Նորաոճ, նորաձև, դասական,ինքնատիպ պահպանա՞կ արա

    Հայերի պես անասուն ռեկլամ մտածող չկա, սրանց ռեկլամները լսում ես ուզւոմ ես քեզ քցես բարձր տեղից, առանց պարաշյուտ ու օդապարիկ

  20. #7226
    ........ Stranger_Friend-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2013
    Տարիք
    25
    Գրառումներ
    583
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրական մրցույթ եմ ուզում: Ու որ շատ շատ ստեղծագործություններ լինեն, կարևոր չի լավ թե վատ
    Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
    Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...



  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.07.2013), Arpine (10.07.2013), Moonwalker (10.07.2013), StrangeLittleGirl (10.07.2013), Մինա (11.07.2013), Վոլտերա (12.07.2013)

  22. #7227
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին երկուսուկես ամիսների ընթացքում առաջին անգամ Ֆեյսբուք մտնելու անհաղթահարելի ցանկություն ա առաջացել: Ի՞նչ անեմ

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Այբ (11.07.2013), Մինա (11.07.2013), Վոլտերա (12.07.2013)

  24. #7228
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չկա ավելի անկապ վիճակ, երբ ֆեյսբուքի ընկերներիցդ մեկը, իր ընկերների ցանկից ջնջում է քեզ, բայց դու դա չես նկատում: Եվ նկատում ես միայն այն ժամանակ, երբ տեսնում ես, որ ընկերներիդ քանակը մի հոգով պակասել է:
    Ամենածիծաղելին էլ այն է, որ դու էդպես էլ տեղը չես բերում, թե ով է քեզ ջնջել:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.07.2013), Meme (12.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (11.07.2013), Մինա (12.07.2013), Ուլուանա (11.07.2013)

  26. #7229
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տանը ոգևորված ճամբարիցս էի պատմում, այլազգի ընկերներից ու մեր արկածներից: Ծնողներս լսեցին, լսեցին, հետո սկսեցին ասել, որ ադրբեջանցիները մարդ չեն, իսկ չեչենները ահաբեկիչ են ու որ իրենք կաթի հետ ատելություն են ստանում: Բազմիցս փորձեցի բացատրել, որ իմ ընկեր ադրբեջանցիների հետ հանգիստ կարելի է նույնիսկ քաղաքականությունից խոսել, իսկ իմ չեչեն ընկերները էնքան բարի են, որ կատվի էլ չեն նեղացնի, էլ ուր մնաց մարդկանց ինչ-որ բան անեն:
    Ու հիմա պատկերացնում եմ, գիտեմ, որ իրենք էլ իրենց ընտանիքներում են պատմելու ու իրենց ծնողները ասելու են՝ էդ հայերից հեռու մնացեք:
    Չգիտեմ սա ինչ է, եթե ոչ ատելություն սերմանել:
    Գիտեմ, որ բոլոր ադրբեջանցիները, չեչեններն ու ինգուշները իմ ընկերների պես չեն, բայց հենց իրենց պես խելացի, ու զարգացած մարդիկ են իրենց երկրների ապագան: Իրենք մեղավոր չեն իրենց նախնիների արածների համար, իրենք լավն են ու կմնան լավը, եթե մեզ հետ ընկերներ մնան, որ հակաթույն ունենան իրենց մեջ կաթիլ առ կաթիլ ներարկվող թույնի համար:
    Հ.Գ. Տանել չեմ կարողանում, որ մարդու ազգային ու կրոնական պատկանելիությունը վեր են դասում նրա մարդկային արժեքներից: Կարևորը՝ մարդս ՄԱՐԴ լինի:


  27. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.07.2013), armen9494 (30.07.2013), Arpine (11.07.2013), CactuSoul (11.07.2013), Chuk (11.07.2013), erexa (12.07.2013), John (11.07.2013), Sambitbaba (11.07.2013), Smokie (19.07.2013), StrangeLittleGirl (11.07.2013), Դատարկություն (12.07.2013), Ուլուանա (11.07.2013)

  28. #7230
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տեսակ տարօրինակ վիճակ է մոտս, իրականում ինձ համար արդեն սովորական` չեմ ուզում անելա յն ինչ պետք է անել և փոխարենը փնտրում եմ նոր բաներ:
    Մի տեսակ ուզում եմ ուղակի ազատ լինել գալ աշխատանքի երբ կկամենամ անել այն ինչ կկամենամ, հոգնել եմ կապանքներից, պարտավորություններից, ուղում եմ կտրուկ փոխել կյանքս, հոգնել եմ ամենից: Այնքան մեծ է պիտիների ցուցակը, իսկ աշխատանքի արտադրողականությունը շարունակ նվազման միտում ունի: Չէ չեմ ուզում բողոքել բայց ուզում եմ փոխել մի հարցնող լինի ուզում ես փոխի ինչու ես գրում: Շուտով կսկսեմ զառանցել անհրաժեշտ է կանգ առնել...
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  29. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.07.2013), Stranger_Friend (11.07.2013), ԱնԱիդա (12.07.2013), Մինա (12.07.2013)

Էջ 482 686-ից ԱռաջինԱռաջին ... 382432472478479480481482483484485486492532582 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •