User Tag List

Էջ 462 686-ից ԱռաջինԱռաջին ... 362412452458459460461462463464465466472512562 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,916 համարից մինչև 6,930 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #6916
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ էս տեքստը Ռուբիից ոգեշնչված գրեցի, մտածեցի՝ էստեղ էլ դնեմ (թե չէ սովորաբար բլոգիս գրառումներն ակումբում չեմ դնում )

    Դպրոցը երևի իմ կյանքի ամենամղձավանջային հատվածն է եղել, որից ազատվելու միակ միջոցն ավարտելն էր: Երբ օրերն էի հաշվում, թե երբ պիտի Վերջին զանգ-քննություններ անցնեն-գնան, բոլորն ինձ ասում էին, թե տարիներ անց փոշմանելու եմ: Ուղիղ տասը տարի է անցել, բայց ամեն վայրկյան, երբ մտաբերում եմ դպրոցական կյանքս, միանգամից ուրախանում եմ, որ էդ ամենը հետևում է մնացել:


    Երթուղայինում կիթառ նվագելիս
    Էնպես չէր, որ իմ էդ ժամանակվա կյանքը զիբիլ էր: Չէ՛, մենակ դպրոցի հատվածը: Ես լիքը հետաքրքրություններ ունեի. նկարչության, բասկետբոլի ու կիթառի էի գնում, ռոք էի լսում, ճղած ջինսեր հագնում, բանդանա կապում, սենյակս պոստերներով զարդարում: Լիքը ընկերներ ունեի, որոնցից ոչ մեկը մեր դպրոցից չէր, իսկ շատերն ընդհանրապես մի քանի տարով մեծ էին ինձնից: Ու հենց էս ամենն ինձ տարբեր էր դարձնում: Չէի մերվում դպրոցի ընդհանուր մթնոլորտի հետ՝ ո՛չ դասատուների, ո՛չ էրեխեքի (որոշ բացառություններ չհաշված):

    Իմ գլխավոր թշնամիները (օղորմածիկ) դասղեկս, որը նաև մեզ անգլերեն էր տալիս, ու հայերենի դասատուս էին: Ինչքա՜ն են ինձ տնօրենի մոտ քարշ տվել վատ վարքիս համար, ինչքա՜ն են «երկուսներով» սպառնացել, բայց ոչ մի բան անել չէին կարողանում, որովհետև թարսի պես էդ երկու առարկաներից բավական ուժեղ էի: Ու երբ կատաղած ինչ ասես չէի ասում նրանց հասցեին, ուսմասվար-տնօրեն փորձում էին ինձ հանգստացնել՝ ասելով, որ ավարտելուց հետո նրանց կարոտով եմ հիշելու ու շնորհակալ եմ լինելու:

    Տասը տարի է անցել, բայց դեռ շնորհակալ չեմ: Ինչի՞ համար: Որ ոչինչ չե՞ն սովորեցրել, որ իրենց դասերին ձանձրանու՞մ էի, որովհետև իրենց տվածից շատ գիտեի: Որ դպրոցական տարիներս դժոխքի վերածող գլխավոր մարդիկ իրե՞նք են եղել:

    Հետո հիշում եմ նաև ֆիզկուլտի դասատուին: Մի գողական կնիկ էր, ամբողջ դասարանի սիրելին, բայց ես առանձնապես հետը գլուխ չէի դնում: Հիշում եմ, որովհետև Վերջին զանգի սցենար պետք էր առնել: Ես հայտարարեցի, որ ինքս կգրեմ, որ չարժե անիմաստ ստանդարտ բաների հետևից ընկնել:

    Էդպես ես ու մամաս նստեցինք, սկսեցինք Վերջին զանգի սցենար գրել: Մամաս հիշում էր իր սեփական ավարտական հանդեսը, որի սցենարն էլ էր ինքը գրել, վերարտադրում էր, մի քիչ հարմարացնում էինք մեր օրերին, գրում: Հետաքրքիր ու օրիգինալ տեքստ էր ստացվել, բայց չհասցրինք վերջացնել:

    Մի օր մեր ֆիզկուլտի դասատուն հայտնվեց մեր դասարանում իբր օգնելու, որ Վերջին զանգ անենք: Ինձնից գոհ սցենարը տվեցի նրան: Կարդաց: Սկզբում ջղայնացավ, որ ոչ մի տեղ հաղորդավարներ չկան, որովհետև ըստ սցենարի ավարտող աշակերտը դպրոցի հետ երկխոսության մեջ էր մտնում, ու միասին զանազան բաներ էին հիշում: Հետո երբ հասավ կիսախոսակցական զրույցին, լրիվ ափերից դուրս եկավ, թե՝ սա բանի պետք չի: Իսկ եթե ֆիզկուլտի դասատուն ասում էր, ուրեմն էրեխեքի համար օրենք էր: Մեկ էլ էն եմ հիշում, որ լացելով դասարանից դուրս եկա:

    Սցենարը վերջը գրվեց ուրիշ դպրոցների նախկին տարիների պատվիրված սցենարներից պատառիկներ հավաքելով, իրար կպցնելով: Մի խոսքով, նույն շաբլոն կառուցվածքը, նույն անկապ կատակները, ինչ բոլոր դպրոցներում կարելի է տեսնել: Սկզբում չէի ուզում մասնակցել, բայց կամաց-կամաց ինքս ինձ համոզեցի, որ գոնե բեմ բարձրանամ (քեֆին էդպես էլ չգնացի): Ըստ շաբլոն սցենարի, բոլոր դասատուների համար առանձին-առանձին անկապ տեքստեր էին կարդում ու ծաղիկ տալիս: Էդ անկապ տեքստերի գործն իր վրա վերցրեց մեր դասարանի մեծն բանաստեղծ Սյուզին: Ասացի, որ իմը ես կգրեմ:

    Լինելով դասարանի գերազանցիկներից՝ ամեն դեպքում կարող էի ինքս ընտրել, թե որ դասատուի տեքստն ասեմ: Չգիտեմ ինչու, Հովհաննիսյանին՝ աստղագիտության դասատուին ընտրեցի, որը մեզ ցածր դասարաններում ֆիզիկա էլ էր տվել, ու էն ժամանակ հեչ չէի սիրում նրան, ուզում էի, որ մեր նախկին դասատուն՝ Սվազյանը վերադառնա: Չէ՛, ավելի շուտ գիտեմ… ինձ մի արարքով շատ ուժեղ հիացրել էր Հովհաննիսյանը: Մի օր երևի էդ պատմությունն առանձին կպատմեմ: Մի քանի այլ պատճառ էլ կար, որ հրաժարվեցի իմ ամենասիրելի դասատուների տեքստն ասելուց, բայց հիմա լավ չեմ հիշում:

    Փորձի ժամանակ, երբ Հովհաննիսյանի մասն ասացի, էրեխեքից մի քանիսն ինձ մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար էլ տեքստ գրեմ. Սյուզիի գրած անկապ չափածո բաները դուրները չէին եկել: Նրանց թվում իմ սիրելի դասատուներն էին: Թաքուն ուրախացա, որովհետև ստացվեց այնպես, որ թեև ծաղիկներ տանողը ես չէի, բայց հենց իմ խոսքը հնչեց նրանց համար: Ու երևի էդպես էլ երբեք չիմացան դրա մասին:

    Չեմ հիշում՝ դասղեկինն ով էր ասել, չի էլ հետաքրքրում, բայց հաստատ մի գլուխ կեղծ խոսք էր: Ոչ մեկս չէինք սիրում նրան: Ուղղակի ես մյուսներից շատ չէի սիրում: Հայերենի դասատուինն էլ Արմինեին էր բաժին ընկել Սյուզիի տափակ չափածոյով: Արմինեն էլ մեր դասարանի մեղմ ասած ամենալավ սովորողներից չէր, ու մեր հայերենի դասատուն ահագին վիրավորվել էր, որ իր տեքստն այդքան կարճ էր ու որ ես կամ Գայանեն (մեր մյուս գերազանցիկը) չէինք ասել:

    Վերջին զանգից հետո քննությունները սկսվեցին: Քրտնելով, մեջտեղից ճղվելով, իսկ մինչ այդ նաև դպրոցի տնօրինության ու լիքը դասատուների դեմ կռիվ տալով կարողացա առանց կաշառքի-բանի մեդալով ավարտել: Հետո պիտի տնօրենը գլուխ գովեր, թե էդ տարի դպրոցում մեդալակիր է եղել: Մոռացել էր, թե ոնց էր մերոնց կանչում, համոզում, որ հրաժարվենք, մամայիս ստից ասում էր, թե պատմությունից վատ եմ, մաթեմն էլ ոչ թե «չորսի» ու «հինգի», այլ «երեքի» ու «չորսի» խնդիր է եղել : Էդ պատմությունների մեջ մեկ էլ նույն ֆիզկուլտի դասատուին եմ հիշում, որ ասում էր՝ հրաժարվի, թե չէ հանձնաժողով կգա դպրոց, դասարանցիներդ չեն կարողանա ավարտել: Լավ էր, չէ՞: Տասը տարի շարունակ էդ նույն դասարանցիները մի կերպ քարշ են եկել առանց մատը մատին խփելու, իսկ ես սովորել եմ, հետո էլ հանուն նրանց պիտի հրաժարվեի:

    Ու հիմա ավարտելուց տասը տարի անց նստած մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր դպրոցում չի աշխատում. մեր ավարտելուց կարճ ժամանակ հետո երեքն էլ գնացին: Էրնե՜կ էս կողմերով անցնեին, իմանային, թե ինչքան շատ եմ սիրում նրանց ու թե ինչքան շնորհակալ եմ լինելու մինչև կյանքիս վերջ:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.05.2013), CactuSoul (25.05.2013), Chilly (25.05.2013), einnA (29.05.2013), keyboard (25.05.2013), melancholia (25.05.2013), Ruby Rue (25.05.2013), Անջրպետ (25.05.2013), Դատարկություն (26.05.2013), Մինա (25.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (25.05.2013), Շինարար (25.05.2013), Ուլուանա (25.05.2013), Ռուֆուս (25.05.2013)

  3. #6917
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ցերեկով, նու գդե տը երկուսի - երեքի կողմերը, բայց այսօր շուտ սկսվեց ,պատշգամբում մամայի հետ սուրճ խմելուց ավելի լավ բան չկա~...
    սիրում եմ ցերկվա էս սուրճի արարողակարգը~ ընտանիքով
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.05.2013), erexa (25.05.2013), Smokie (25.05.2013), unknown (25.05.2013), Այբ (25.05.2013), ԱնԱիդա (26.05.2013), Նաիրուհի (25.05.2013)

  5. #6918
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննություն: Դասախոսը գլուխը թեքում է, ու ես թաքու՜ն պայուսակս եմ բացում: Միայն թե չճռճռա, միայն թե չլսեն, չտեսնեն: Բայց թարսի պես կոնֆետս մի շշուկ ու շրշյուն է կապում, որ ամբողջ լսարանը դեպի ինձ է շրջվում:
    Դե պատկերացրեք ես էլ պատին մոտեցած, կիսակռացած, շոկոլադներն արագ բերանս եմ խցկում:
    Բոլորը նենց հայացքով նայեցին, որ կոկորդիս կանգնեց:


  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.05.2013), CactuSoul (25.05.2013), einnA (29.05.2013), Lev (25.05.2013), Meme (25.05.2013), Smokie (25.05.2013), StrangeLittleGirl (25.05.2013), Two-Face (25.05.2013), Անվերնագիր (25.05.2013), Արէա (25.05.2013), Դատարկություն (26.05.2013), Հայկօ (25.05.2013), Մինա (25.05.2013), Նաիրուհի (25.05.2013)

  7. #6919
    Would you kindly ? Two-Face-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2012
    Հասցե
    8 bit world
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,215
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բայց ինչ հեգնանք ա, որ երեկ Ազատության հրապարակում «Երևան գնալու եմ, հիմնական Երևանում մնալու եմ» երգն էին դրել...
    Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.05.2013), CactuSoul (25.05.2013), Դատարկություն (26.05.2013), Մինա (25.05.2013)

  9. #6920
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ է, որ այս երկիր կոչվող մոլորակում, չեմ վախենում ասել այդ բառը, կան ՀԻԱՍՔԱՆՉ մարդիկ, որոնք ստիպում են քեզ ժպտալ, ի վերջո, ստիպում են, որ հավատաս ու վստահես մարդկություն կոչվող մարդկանց բազմությանը:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 25.05.2013, 17:42:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.05.2013), CactuSoul (26.05.2013), erexa (25.05.2013), Meme (25.05.2013), Smokie (25.05.2013), Tig (25.05.2013), unknown (27.05.2013), Մինա (25.05.2013)

  11. #6921
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    60 անց մի հատ տատիկ էր եկել, էնքան հարցեր տվեց, հետո սկսեց նույն բաները էլի հարցնել, էլի, էլի... Արդեն իներցիայով հա, չէ եմ անում: Ասում ա կարո՞ղ ա վռազ ես, դուրըս վաբշե չես գալիս: Ասում եմ դուք էդ հարցում մենակ չեք, համ էլ ձեր զգացմունքները փոխադարձ ա: Տատիկս էլ բռնում ա ինձ երեք տառով պասլատ ա անում ու երկու ոտով մտնում ա աչքս: Մտքիս մեջ ասում եմ, տատիկ ջան քանի հարգանքս քո հանդեպ գտնվում ա պիկում, դու ավելի լավ ա մանրից սկսես գնալ: Երևի դեմքիցս զգացվեց ինչ եմ մտածում: Տատիկ արագ արագ դեպի դուռն ա քայլում, քթի տակ ինչ որ բան փնթփնթալով, երևի շարունակում էր աչքս մտնել...
    SWTS

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (29.05.2013), Smokie (26.05.2013), ԱնԱիդա (26.05.2013), Մինա (26.05.2013)

  13. #6922
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կակտուսահմայվել եմ
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2013), CactuSoul (28.05.2013), Meme (26.05.2013), Smokie (27.05.2013), Tig (26.05.2013), Այբ (26.05.2013), Նաիրուհի (27.05.2013)

  15. #6923
    Սկսնակ անդամ Անջրպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2013
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուսաստան տեղափոխվելուց ի վեր, արդեն 6 տարի է նույն տան մեջ եմ ապրեմ: Ուրախ չէի տեղափոխվելու համար, այս տունն այդպես էլ հարազատ չդարձավ:
    Մի քանի օր առաջ տունը վաճառեցինք ու պատրաստվում ենք, որ պիտի տեղափոխվենք: Քիչ առաջ աշխատանքից տուն: Տանը մարդ չկա, իսկ տունը...կիսադատարկ է. արդեն իրերն են տեղափոխում: Շրջեցի կիսադատարկ սենյակներով: Նայում եմ ծանոթ պատերին, դեռ մի քանի ժամ առաջ այստեղ գտնվող իրերի՝ հատակին թողաց հետքերին ու հասկանում եմ, որ այնուամենայնիվ այս տունը հասցրել է ինձ համար հարազատ դառնալ. ինքս էլ չեմ նկատել թե ինչպես... Տխուր է...

    Здесь я дома но всего лишь гость,
    Очень жаль,
    Что туман не сохранит мои следы...

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.05.2013), einnA (29.05.2013), erexa (26.05.2013), John (26.05.2013), keyboard (26.05.2013), Smokie (27.05.2013), StrangeLittleGirl (26.05.2013), Varzor (26.05.2013), ԱնԱիդա (26.05.2013), Մարկիզ (26.05.2013), Նաիրուհի (27.05.2013)

  17. #6924
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրնեկ ունիվերսալ, խելացի մարդկանց կողմից մշակած ուղեցույց լիներ, լիքը խոհեմ ու իմաստուն օրինակներով, որ կարդայի ու հասկանայի՝ կոնկրետ որտեղ, որ պահին եմ սխալն արել:
    Ասենք՝ "Գտիր քո սխալը" վերնագրով:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.05.2013), CactuSoul (28.05.2013), Katka (27.05.2013), Smokie (27.05.2013), ԱնԱիդա (26.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (27.05.2013)

  19. #6925
    անցորդ ԱնԱիդա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2013
    Գրառումներ
    269
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բա չիմանամ սխալը որտեղ էր? ինչ արեցիր/ք/? ավելի լավ չէր գրեիր/ք/ մունաթ գայիր/ք/, սխալս ճակատիս տայի/ր/ք, քան սենց սուս մնայիր/ք/,,,
    հաա, ենթադրությունների պակաս չկա մոտս,,, ուֆ, ճնշված եմ,, արդեն երկրորդ օրն ա... ինչ անեմ?
    փոփոխություն,,,,

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Stranger_Friend (27.05.2013)

  21. #6926
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ օնլայն խաղ եմ խաղում, քաղաք եմ սարքում իմ համար, ու յուզերնեյմս դրել եմ դեբիլիկ: թե ինչու՝ գուշակեք ինքներդ ուրեմն էդ քաղաքում որ մի լուրջ առաջընթաց եմ ապահովում, սենց ինձ գովերգող պաստառներ են սարքում քաղաքացիներս, վրեն գրված՝ եվ այս ամենը մեր լավագույն քաղաքապետի՝ դեբիլիկի շնորհիվ!!!!!! ու ես սենց համեստի մեջ՝ դե լաաաաաաաաաաա՜վ )))))))))))))))
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2013), ARMbrain (27.05.2013), CactuSoul (28.05.2013), Chilly (27.05.2013), ivy (27.05.2013), John (27.05.2013), Meme (27.05.2013), Ruby Rue (27.05.2013), Smokie (27.05.2013), StrangeLittleGirl (27.05.2013), unknown (27.05.2013), Անջրպետ (27.05.2013), Անվերնագիր (27.05.2013), Լուսաբեր (27.05.2013), Հայկօ (27.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (27.05.2013), Ռուֆուս (27.05.2013), Վահե-91 (27.05.2013)

  23. #6927
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրի վերջինզանգյան գրառումից ոգևորված ես էլ գրեմ:

    Դպրոցն ինձ համար մղձավանջ չէր, բայց ես էլ եմ հիմա ուրախ, որ էդ տարիները անցան գնացին: Վերջին զանգ չունեցա, որովհետև վերջին դասարանը Ամերիկայում էի սովորում: Պետք ա Հայաստան վերադառնայի հունիսի 10-ին, իսկ վերջին զանգը մայիսի վերջին էր (ինչի համար հեչ դարդ չարեցի): Բայց շատ դարդ արեցի graduation-ի համար, որը հունիսի 20-ին էր ու ստանդարտ ամերիկյան graduation էր լինելու՝ գլխարկներով ու թիկնոցներով, աշակերտներից մեկը վերջում speech էր ասելու ու բոլորը գլխարկները օդ էին նետելու: Բայց դե ինչևէ, ինձ վիճակված չէր դպրոցը նորմալ ավարտել:

    Ինստիտուտն ավարտելուց հետո քեֆ չարեցինք, հիմա նույնիսկ չեմ հիշում, թե ինչու: Մեր խմբում երրորդ համաշխարհային պատերազմն էր ընթանում, երևի էնքան էինք իրարից զզված, որ ուրախացել էինք, որ էլ իրար երես չէինք տեսնելու: Զոլյանը մեզ կանչեց դահլիճ, մի հինգ րոպե անկապ խոսեց, վերջում դիպլոմի կազմերը տվեցին ձեռքերս, թե միջուկների համար սեպտեմբերին կգաք, կստանաք:

    Երկու օր առաջ դասերս վերջացրեցի, մնացել ա մի պրոյեկտ, որը մինչև հաջորդ շաբաթվա վերջ պետք ա հանձնեմ ու պրծ: Վերջ իմ անքուն գիշերներին, օր ու գիշեր դաս անելուն, տոննաներով գրքերին ու հոդվածներին, որոնք չգիտեմ ոնց բայց կարողացել եմ կարդալ, ծերը չերևացող հետաքրքիր ու ձանձրալի պրոյեկտներին, teammate-ներիս հետ արյունարբու կռիվներին ու constructive discussion-ներին, excel sheet-երին ու powerpoint slide-երին, ու լիտրերով էսպրեսսոներին ու կապուչինոներին, որոնք պետք ա ամեն օր խմեի, որ արթուն մնայի: Մի տեսակ տխուր եմ, որովհետև չնայած անմարդկային գերծանրաբեռնվածությանը ու խրոնիկ անքնությանը, շատ հավես ու ուրախ տարի էր... Հիմա կուրսեցիներիցս շատերը հետ են վերադառնում իրենց երկրներ ու հավանաբար որոշ մարդկանց էլ կյանքում երբեք չեմ տեսնի: Պաշտոնապես ավարտելու եմ 2014-ի հոկտեմբերին, ու դեռ պարզ չէ, թե մի տարի անց ես որտեղ կլինեմ ու ինչ կանեմ ու արդյո՞ք մի կտոր թուղթ ստանալու համար չգիտեմ որտեղից կգամ կհասնեմ Իտալիա: Արդեն սկսել եմ կարոտել
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.05.2013), enna (27.05.2013), erexa (28.05.2013), impression (27.05.2013), ivy (27.05.2013), Ruby Rue (27.05.2013), StrangeLittleGirl (27.05.2013), Stranger_Friend (27.05.2013), Valentina (27.05.2013), Անջրպետ (27.05.2013), Անվերնագիր (27.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (27.05.2013), Ուլուանա (27.05.2013)

  25. #6928
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կյանքում էղել են մի քանի հոգի, ում ես իսկապես շատ եմ սիրել: չէ, սխալ սկսեցի, ես շատերին եմ սիրել ու սիրում, բայց էդ մի քանի հոգին տարբերվում են նրանով, որ իրենց էլ չեմ սիրում, բայց ժամանակին շատ-շատ եմ սիրել, էն խելառ սիրելու տեսակով, էն որ էդ մարդիկ ամենալավն էին ու ամենահզորը, էն որ իրենք երբեք վատ բան չէին անում, որովհետև եթե մի բան էն չէր, ուրեմն պատահաբար էր ստացվել, իրենց համար արդարացումներ գտնում էի ավելի հեշտ, քան իմ: իրենք չունեին թերություններ, որովհետև ես տենց էի ուզում: ինչն էլ պակաս-պռատ էր, մտքում արագ հարմարացնում էի իմ ուզած պատկերին ու խնդրեմ՝ կա սիրելու եզակի մի օբյեկտ, դիր գլխիդ ու ֆռֆռա, մեռնեմ խելքիդ: տենց էլ անում էի: էնքան ժամանակ էի տենց անում, մինչև մեկնումեկը նենց մի գռեհիկ իրականություն էր կարողանում ճպցնել իմ կարճատես աչքերին, որ միանգամից ուշքի էի գալիս: ու տեղ կատարվում էր էն, ինչն ինձ ավելի ա հետաքրքրում, քան տիեզերական սև անցքերը: ուր էր հենց էդ պահին չքանում իմ մեծ սերն էդ մարդկանց հանդեպ: ուր էր գնում էդ ամբողջ դրական ու բարի էմոցիաների հավաքածուն, որ տարիներ շարունակ փայփայելով հավաքել էի: չգիտեմ դրա պատասխանը, բայց գիտեմ, որ հենց էն պահին, երբ ես չեմ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ արդարացնել իմ սիրած մարդուն, ինքն ինձ համար դառնում ա զրո, զրո էլ չէ, չգիտեմ ինչ ա դառնում: մոռանում եմ իր գոյության մասին շատ արագ, էլ կարիքը չեմ ունենում, կապվածությունս, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը հիմնականում ինքս էի լինում, ցնդում ա միանգամից:
    ու տեսնես քանի հոգի ա իմ հանդեպ նույնը զգացել:
    հա ու մեկ էլ՝ էս ակումբից որևէ մեկի հետ կապ չուներ, ակումբում տենց մարդ չկա, ում էդ ձևով սիրում էի ու հիմա չեմ սիրում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2013), CactuSoul (28.05.2013), John (27.05.2013), Katka (27.05.2013), My World My Space (28.05.2013), Stranger_Friend (27.05.2013), unknown (27.05.2013), ԱնԱիդա (27.05.2013), Մինա (27.05.2013), Նաիրուհի (27.05.2013), Շինարար (27.05.2013), Ռուֆուս (27.05.2013)

  27. #6929
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նստած ամեն տարի հետևում եմ,թե ամեն հունսիսի վերջը իր հետ ոնցա տանում Գորիսի երիտասարդ մասսային:Մարդիկ գնալով նմանվում են սելավներից ծամածռված ճանապարհներին,իսկ լեռները ավելի են երիտասարդանում՝փոխարինելով երիտասարդներին:Եթե մի քանի տարի առաջ ես չէի նկատում լեռները,որովհետև դրանք չափից դուրս մռայլ էին,հիմա ամեն քայլափոխի մտնում են աչքս՝իրենց վառ կանաչ գույնով,դրան հակառակ փողոցներում 10-17 տարեկան կնճռոտված դեմքեր եմ տեսնում,որ հենց էն հավես եղանակը գալիսա փախնում են տուն,կամ ասենք 60-70 տարեկաների քիթ-մռութն եմ տեսնում,որ վերևից ներքև չափչփելով կողքինին ազգ ու ծուպիդ մասինա սկսում պատմել:
    Գորիսը էնքանա ծերացել,որ ժպտալը համարվումա տարօրինակ լինելու չափանիշ,լեռներով հիանալը նշանակումա,որ դու խփնված տուրիստ ես ու խանութ մտնելիս,1000 դրամանոցի փոխարեն 10000 դրամ պիտի տաս,եթե 6-ից հետո տնից մենակ դուրս ես գալիս տնեցիքը սկսում են մտածել,որ ընկեր ունես:Այ դրա համար Գորիսը կոչվումա ,ոչ թե քաղաք այլ,գյուղ,ոչ թե զարգացած,այլ հետամնաց...

  28. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (27.05.2013), Meme (27.05.2013), Moonwalker (27.05.2013), Smokie (29.05.2013), StrangeLittleGirl (27.05.2013), unknown (27.05.2013), Արևածագ (27.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (27.05.2013), Վահե-91 (27.05.2013)

  29. #6930
    Մշտական անդամ melancholia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2011
    Հասցե
    հոգի
    Գրառումներ
    214
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քանի օր առաջ ուղղակի կատաղած էի, ինչպես միշտ, այն մարդկանց վրա, ովքեր սիրում են վատություն անել, կամ կոտրել բարձրացողին, քծնողներին ու ստորներին զզվանքով էի նայում ու էլի կրկնում, որ էս երկիրը սրանցով երկիր չի դառնա: ՈՒ էլի ինչպես միշտ հենց այդ նույն մարդկանց ինադու փորձում եմ ավելի ու ավելի լավը դառնալ, ավելի լավ մարդ, լավ մասնագետ, լավ մտածող ու իդիալին ձգտող: Արդյունքում....... այսօր քմծիծաղով ասում եմ շնորհակալություն, որ դուք այդքան վատն եք, այդքան ստոր ու այդքան դատարկ....որ այդքան չնեղեիք, այսօր ես էսքան լավը չէի դառնաաաաաա, ..... միայն մի բան է կարևորը` դեռ կան ճիշտ մարդիկ, ովքեր գնահատում են արժեքավորը ու կուլ չեն գնում սուտի քծնանքին:
    Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (27.05.2013), Smokie (29.05.2013)

Էջ 462 686-ից ԱռաջինԱռաջին ... 362412452458459460461462463464465466472512562 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •