Արդեն քանի անգամ ճանապարհին մահացու ելքով վթարների եմ հանդիպել, այսօր երազումս ինքս էի վթարի զոհը....
Արդեն քանի անգամ ճանապարհին մահացու ելքով վթարների եմ հանդիպել, այսօր երազումս ինքս էի վթարի զոհը....
Այբ (21.05.2013)
"Պետք չէ, որ մենք այնտեղ գնանք. մեզ չեն հրավիրել, իսկ հետաքրքրասիրությունը լավ բանի չի բերի" - ասաց Ալիսան՝ գահավիժելոց ցած: Բայց թե Ալիսան իր սեփական երազում էր, ու շրջազգեստը անկարգելի դեր կատարելով՝ ապահովեց փափուկ վայէջքը: Իսկ ես իարականությունում եմ ու գիտեի, որ հետաքրքրասիրությունը լավ բանի չի բերի, թե ինչո՞ւ կանգ չառա...![]()
Stranger_Friend (21.05.2013), Վոլտերա (21.05.2013)
Մոռանալը շատ լավ բան է: Հատկապես երբ հիշում ես, որ մոռացել ես…
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Տատս իր գրքերի հարցում շատ ուշադիր է: Երբ նրանից գրքեր եմ վերցնում, միշտ հիշեցնում է, որ վերադարձնեմ: Այս անգամ, որ գրքերը տարա, «Օգյուստ Ռոդենը» մոռացա տանել, ինքն էլ չհիշեց էդ գրքի մասին: Ես էլ մտածեցի, թե էդ գիրքն էլ թող ինձ մնա. թոռնուհին եմ չէ՞: Անցնում է երկու օր և տատս մեր տուն է գալիս: Մեկ էլ աչքը ընկավ մեր գրապահարանին:
_Բալա ջան, Րաֆֆու հատորների կողքին ի՞նչ գիրք է, -հանկարծ ասեց տատս:
Ոնց էի շտապել սեփականաշնորհել գիրքը և իմ գրքերի կողքին դնել
_Մի հատ էդ գիրքը կբերե՞ս,-շարունակեց տատս:
Ճարս ինչ: Գիրքը ցույց տվեցի:
_Բա ասում էիր, թե բոլոր գրքերս բերե՞լ ես,-խորամանկորեն ասեց տատս:
Ես էլ ինձ չկորցրեցի.
_Դու էլ ասում էիր, թե աչքերդ լավ չեն տեսնում: Ո՞նց հեռվից տեսար..հը՞...
Մի՛ հավատացեք ձեր տատերին. նրանց աչքերը շատ էլ լավ տեսնում է...![]()
Alphaone (22.05.2013), Ambrosine (05.06.2013), einnA (22.05.2013), keyboard (22.05.2013), Meme (21.05.2013), Smokie (22.05.2013), StrangeLittleGirl (22.05.2013), Անջրպետ (21.05.2013), մարիօ (24.05.2013), Մարկիզ (21.05.2013), Մինա (22.05.2013), Նաիրուհի (21.05.2013), Ուլուանա (21.05.2013), Վոլտերա (21.05.2013)
Ցերեկը լվացքատուն գնալուց առաջ լվացքակախիչս սիրուն հանեցի, դասավորեցի (էն սովորականներից չի, սա ամրացնելը մի քիչ ջանջալ գործ ա, ժամանակատար), որ հենց տուն գամ, արագ-արագ փռեմ, նորից դուրս գամ:
Լվացքս հանձնեցի լվացքատուն, մտա խանութներով: Քանի որ անցյալ անգամ ասել էին կես ժամից, ես գնացել էի ուղիղ կես ժամից ու ևս տասնհինգ րոպե սպասել, էս անգամ ասեցի՝ թող մի ժամ անցնի, նոր կգնամ, հավես չկա էնտեղ սպասելու:
Մտա լվացքատուն, որ վերցնեմ լվացքս: Դասավորում եմ տոպրակի մեջ, մեկ էլ զգում եմ՝ չոր է: Աշխատողի հետ կռիվ եմ անում, թե՝ ձեզ չէի ասել, որ չորացնեք, ինչու եք չորացրել և այլն, բայց դե էլ բան փոխել հնարավոր չէր: Վազում եմ տուն, տեսնում եմ՝ արդեն ուշանում եմ: Արագ-արագ տոպրակը թողնում եմ, նորից դուրս գալիս: Մտածում եմ՝ լվացքակախիչը երեկոյան կհավաքեմ:
Երեկոյան մտնում եմ տուն և ուրախանում, որ լվացքակախիչը չէի հավաքել: Հագիս շորերը հանում եմ ու կախում վրան: Ե՞րբ են էս անձրևները պրծնելու![]()
Գազպրոմ մեր որ յերկինս ես,
սուրբ գազի անուն Քո։
Եկեսցէ տաքութիւն Քո։
Եղիցին գազ Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զգազ մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զնիսյաիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց գազապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի անգազութիւն ։
այլ փրկեա զմեզ ի ցրտէ։
Զի քո է թանկութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Գազէն
A long time ago, in a galaxy far, far away...
Բայց էս երեխաները ինչքան իմաստ են հաղորդում կյանքին: Դրանում համոզվեցի, երբ աշխատակցիս երեխան ինձ ասաց մամա
Մյուս կողմից մեր հարևանի նարկոման տղան ամեն գիշեր պատի այն կողմից ինձ մտածելու տեղիք է տալիս: Վերևը ապարանցի է, կողքը՝ նարկոման: Ապարանցի զինառայողը ամեն գիշեր կազմակերպում է քայլարշավ, կնոջ բացակայության դեպքում՝ ստրիպտիզ ակումբ, կողքի հարևան նարկոմանն էլ ամեն օր հորը հիշեցնում է, որ նա մեղավոր է բոլոր աշխարհի մեղքերի համար: Որոշել եմ սկզբում ապարանցուն սպանել:
Մեր քաղաքում,մեր տան մոտ մի հատ дорожка կար*մեր քաղաքում կան շատ բառեր ,որոնք ռուսերենից են եկել և մինչև հիմա էլ օգտագործվում են,օր.՝ակուշկա*:Ես էլ էի էտպես ասում,որովհետև ինձ թվում էր անուն է,դե փորք երեխա էի ռուսերեն էլ մենակ <<խարաշո>> բառը գիտեի:Անցյալում դառոժկան պատված էր փոքր երեխայի ոտաչափ ունեցող քարերով:Քանի որ ընկերներ չունեի դառոժկայի քարերը դարձրի իմ ընկերները:Դպրոց-դպրոց էի խաղում՝քարերին աշակերտն էր դարձնելով,կամ նրանց հետ զրուցում էի:Եկավ մի օր և սելավներից դառոժկայի քարերի համարյա կեսը պոկվեց և դասարանում բացականեր շատ եղան,մյուս քարերը ինձնից նեղացան և գնացին:Որոշեցի այնտեղ ,որտեղ քար չկա ձախ ոտքի տեղ անվանեմ և ամբողջ դառոժկան անցնեմ ձախերը փոսիկներում ,իսկ աջերը քարերի վրա դնելով:Կես դառոժկան անցնելուց հետո մոտակայքում դատարկ տեղ չկար:Մի քանի րոպե մի ոտով կանգնեցի ու մտածում էի ինչ անեմ:Մի քար նկատեցի,որը արդեն շարժված է տեղից,աչքի տակով շուրջս նայեցի,էտ քարը տեղից հանեցի հազիվհազ , ոտքս դրի քարի տեղը:Ինձ հերոս համարելով և միաժամանակ խղճի խայթ զգալով,որ առաջվա <<աշակերտին>> հանեցի,շարունակեցի և արժանապատվորեն հաղթանակ տարա...![]()
2009-ի սեպտեմբերի մեջ էր դեռ մեր ՄՓ բուժումը չէր ներդրվել ու տրամադրվում էր միայն թմրամիջոցներից կախվածության հնացած, ավանդական ու գրեթե արդյունավետություն չունեցող բուժման մեթոդը՝ դետոքսիֆիկացիան: Երկու եղբայրներ էին ընդունվել կլինիկա: Երկուսն էլ բավականին երկարատև գործածման ստաժով՝ 15 տարուց ավել: Մեծ եղբայրը, ի տարբերություն փոքրի, շատ ծանր ափիոնային զրկանք (լոմկա) տարավ: Ծանրագույն, կարելի է ասել: 2-3 օր ցավերից գալարվում էր, ջրազրկվում: Այս ամենին գումարած անքնություն էր առկա: Մի խոսքով՝ կիսախելագար վիճակում էր այդ տղան, ով արդեն գրեթե 40 տարեկան էր ու երկու զավակի հայր: Այս հիվանդս (էլի ի տարբերություն փոքրի) բավականին կիրթ էր՝ երկու ԲՈՒՀ ավարտած, կայացած մարդ, ով ուղղակի կախվածություն ուներ: Չնայած հիվանդությանը՝ պահպանված մարդ էր շատ ու խելացի:
3 օր անց առավոտյան մտա հիվանդասենյակ: Էդ տղաների մայրն էլ էր: Պառկած էր մեծ եղբայրը, բայց բավականին լավ տեսքով՝ հանգիստ պառկած: Զգացվում էր ցավեր չունի, քնել է գիշերը, սնվում էր: Բայց հո այդ հիվանդներն այմդքան հեշտ չեն բուժվում:Ցանկությունն ու հակումը մնում է դեռ երկար: Դա արդեն հոգեբանություն է:
Մոտեցա, նստեցի ու ուրախացած ասացի.
- Տե՛ս, արդեն լավ ես: Ցավեր հաստատ չունես: Զեկուցել է բուժքույրը՝ քնել ես, հաց էլ ուտում ես: Լավ ես: Քիչ-քիչ ապաքինվում ես: Լավ կլինի՜…
Հիվանդս նայեց ինձ ու ասավ.
-Լավ եմ, հա՛… Հաց եմ կերել, քնել եմ… Ցավեր էլ չունեմ: Ամեն ինչ լավ է, նույնիսկ շատ լավ է… Բայց… Ուղղակի… Ուղղակի մի բան կա էլի ախր… Գիտե՞ս ինչ, բժիշկ: Հոգիս ա ցավու՜մ, հոգի՛ս…
Հիմա ես հասկանում եմ:
Ինձ մոտ ամեն ինչ լավ է, շատ լավ է: Ընտիր է: Ուղղակի հոգի՜ս է ցավում, հոգիս…
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 22.05.2013, 21:25:
Հարցեր կան, որ ամեն մարդու չի կարելի տալ...
Էն օրը, որ Հարլեմից թրջված վերադարձա, տաք դուշ ընդունեցի ու կծկվեցի վերմակիս տակ, շարունակեցի կարդալ «Դրակուլան», սիրտս վատացավ, երբ հասա էն մասին, երբ Լյուսիի համար Հարլեմից սխտոր են բերել տալիս: Էլ չենք ասում, որ պրոֆեսորը հոլանդացի է:
Էսօր պարզեցի, որ հետս ապրող ռումինացի աղջիկը հենց Տրանսիլվանիայից է՝ Դրակուլայի պալատից 30 կմ այն կողմ է ապրում: Երբ հարցրի, թե արդյոք տեսել է Դրակուլային, ծիծաղեց, ասաց, որ հորինված բաներ են: Իսկ իմ սիրտը կասկած ընկավ. ախր օրը ցերեկով ես նրան չեմ տեսել:
Էս բոլոր սարսափների հետ միասին իմ տարօրինակ տանտիրուհին էլ բոնուս: Աչքիս էս գիշեր վզիցս խաչ կախեմ, շուրջս էլ սխտոր քսեմ, որ հանգիստ քնեմ:
Չկա Մոխ առանց Դմբլդոխի
A long time ago, in a galaxy far, far away...
Թեորեմ. Մեր տան լույսերը պիտի անջատվեն ցանկացած քննությանս նախօրեին:
Ապացույց. Մեր էլեկտրական ցանցերը առավել քան զիբիլ են:
Հետևանք. Վառված տետրեր, մոմակալած գրքեր ու ոչ էնքան բարձր գնահատականներ:
Լուծում. Վառել Հայաստանի Էլեկտրական Ցանցերը իրենց իսկ տարած էլեկտրաէներգիայով:
CactuSoul (23.05.2013), Meme (23.05.2013), Smokie (23.05.2013), StrangeLittleGirl (23.05.2013), Stranger_Friend (23.05.2013), Հայկօ (23.05.2013), Մինա (23.05.2013)
Դու ինձ լսու՞մ ես, այ իմ հոգու ցավի պատճառ:Ինձ մոտ ամեն ինչ լավ է, շատ լավ է: Ընտիր է: Ուղղակի հոգի՜ս է ցավում, հոգիս…)
Էս ո՞նց ես քեզ հանդիպեցի…
Ես կսատկեմ…![]()
Ընկերուհուս հետ եմ խոսում
- Մար, գիտես չէ լիքը սիրուն բառեր կան, որոնց վերջում իմ անունն ա, օրինակ անկրկՆելի, անփոխարիՆելի, անհասաՆելի
- Նաև անտաՆելի![]()
Blessed the poison which brings the end
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ