Կան որոշ մարդիկ, որոնց համար պատրաստ ես անել ամեն ինչ:
Սիրում, վստահում, բարկանում, զայրանում ես (երբ նեղացնում են), բայց ամենավատը հենց կապվածությունն է, որ զգում ես:
Երևի սիրելու, վստահելու մեջ էլ սահման պիտի լինի, որ երբեք կապվածությամբ չկապվես![]()
Կան որոշ մարդիկ, որոնց համար պատրաստ ես անել ամեն ինչ:
Սիրում, վստահում, բարկանում, զայրանում ես (երբ նեղացնում են), բայց ամենավատը հենց կապվածությունն է, որ զգում ես:
Երևի սիրելու, վստահելու մեջ էլ սահման պիտի լինի, որ երբեք կապվածությամբ չկապվես![]()
Հենց մեր տան դիմաց մեկը միրգ-բանջարեղենի տաղավար է բացել կամ ավելի շուտ վրանիկ (կամ դախլա՞):
Նոր տուն գալուց տեսնեմ մի տարեց կին ծիրան է առնում, էս վաճառող գյուղացին էլ իր ծիրանը հո՜ չի գովում, հո՜ չի գովում:
- Սենց բան ուրիշ տեղ չկա, էն սուպերմարկետի սպիտակ, անհամ խոտը չառնեք, սա է իսկական ծիրանը:
Ոտս կախ գցեցի: Ծիրան հենց երեկ էի առել խանութից, ու իսկականից խոտ էր: Ես էլ նենց եմ կարոտել էդ միրգը, ուշքս գնում է:
Աշխույժ վաճառողն անմիջապես անցավ ինձ.
"Die Dame?"
Դա «քուրիկ ջան»-ի գերմանական քաղաքավարի տարբերակն է:
Ասում եմ՝ ծիրանն ինչ արժի: Սա թե՝ կիլոն 7,50 Euro: Մտածում եմ՝ էդ գնի պիտի առնվազն աստվածային նեկտար լինի:
Վաճառողը մի հատ սիրուն ծիրան է վերցնում, ու տալիս ինձ, թե՝ հլը մի հատ էս մեկը կեր: Ըհն, արդեն ինձ լրիվ Հայաստանում եմ զգում:
Նայում եմ ծիրանին, էնքան սիրուն է, էն որ ասում են՝ ոչ ուտես, ոչ խմես գիշեր ցերեկ վրան նայես: Բայց դե ինչ վրան նայել, արագ կուլ եմ տալիս: Կողքիս դեռ կանգնած է տարեց կինը, որն արդեն առել է ծիրանը ու հարցնում է.
- Զգացի՞ք համի տարբերությունը, բա բո՜ւյրը...
Ու ես էսպես՝ ը՜մմմ... Իբր հաճույքից խելքս գնաց:
Ասում եմ՝ առնում եմ մի կլիո: Վաճառողը ծիրանն արագ լցնում է բավարական գույների թղթե փաթեթի մեջ ու դնում կշեռքին: Մեկ էլ թե.
- Մի հատ հլը կշեռքին նայեք:
Նայում եմ՝ ուղիղ մի կիլո, գրամ առ գրամ:
- Համա թե աչք ունեք, հա:
- Պատահականություն էր,- համեստություն է ձևացնում ճարպիկ ծերուկը:
Վերցնում եմ ծիրանն ու ուրախ-ուրախ տուն գալիս:
Գիտեմ, որ թե վաճառողը, թե էն տարեց կինը հաստատ համզված են, որ սա շատ համով ծիրան է. իրենք Հայաստանում չեն եղել, իսկական ծիրան չեն կերել: Ես էլ էդ պահին էնպես ուզեցի իրենց հետ նույն նավակի մեջ ինձ զգալ, հետո ինչ, որ իրականում գիտեի՝ առածս անհամ խոտ է: Յոթուկեսեվրոյանոց:
Վերջին խմբագրող՝ ivy: 17.05.2013, 15:52:
Arpine (17.05.2013), CactuSoul (19.05.2013), einnA (17.05.2013), impression (17.05.2013), My World My Space (17.05.2013), Ruby Rue (18.05.2013), StrangeLittleGirl (17.05.2013), Tig (17.05.2013), Valentina (17.05.2013), Այբ (17.05.2013), ԱնԱիդա (19.05.2013), Անջրպետ (17.05.2013), Անվերնագիր (17.05.2013), Արևհատիկ (18.05.2013), Դատարկություն (17.05.2013), Լուսաբեր (17.05.2013), Հարդ (17.05.2013), Մարկիզ (17.05.2013), Մինա (17.05.2013), Նաիրուհի (17.05.2013), Ներսես_AM (17.05.2013), Շինարար (17.05.2013), Ուլուանա (17.05.2013), Ռուֆուս (17.05.2013)
Թեզի մինիմում ծավալը սահմանել են 50 էջ (ոնց որ)։ Անցած տարի որ չպաշտպանեցի, պատճառն էն էր, որ նյութ չէի գտնում. դե մենակ երեխա, բանասեր, պատմությունից աշխատանք էի գրում, ղեկավարիս պետքն էլ չէր, ես էլ չգիտեի՝ ոնց գրեմ, ու քանի ամսվա չարչարանքս հազիվ մի քսանքանի էջ եղավ։
Հիմա նույն թեման, էլի առանց ղեկավարի, բայց անցած տարվա փորձը հաշվի առնելով, գրում եմ, գրում, ու չի ուզում սպառվել. արդեն մտածում եմ՝ արժի սա դիսերտացիա դարձնել։ Համեստագույն հաշվարկներով արդեն իսկ գրված է մոտ հարյուր էջ «մաքուրով», կգումարվի ևս մի քանի էջ՝ եզրակացություն, գրականության ցանկ, առաջին էջ, ու էս էլ քեզ հիսուն էջ ապահովել չկարողանալ
Մնում է պաշտպանել կարողանամ, պոզ ու պոչ չկպցնեն։ Մեկ էլ տեսար՝ որոշեցին, որ անթույլատրելիորեն մեծ է ծավալը![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
CactuSoul (19.05.2013), einnA (17.05.2013), Ruby Rue (18.05.2013), Skeptic (17.05.2013), Smokie (19.05.2013), StrangeLittleGirl (17.05.2013), Valentina (17.05.2013), Աթեիստ (19.05.2013), Այբ (17.05.2013), ԱնԱիդա (19.05.2013), Անջրպետ (17.05.2013), Արևհատիկ (18.05.2013), Լուսաբեր (17.05.2013), Մարկիզ (17.05.2013), Մինա (17.05.2013), Ներսես_AM (17.05.2013), Շինարար (17.05.2013), Ուլուանա (17.05.2013), Ռուֆուս (17.05.2013)
Շերտավոր մարդկանց չեմ սիրում...
Հատկապես բորենիներին ու զոլավոր էշերին...![]()
Սենյակում մի տղա կար, շուրջն էր նայում, ոչ մեկի հետ չէր խոսում: Մոտեցա, ձեռքս մեկնեցի, որ ծանոթանամ: Ասաց անունը, ես էլ իմը: Հարցրի՝ որտեղից է, չնայած պատասխանն արդեն գիտեի, գուշակում էի: Հետո ինքը ինձ նույն հարցը տվեց: Չգիտեի՝ ինչ ռեակցիա կտա, դրա համար հապաղեցի, բայց մինչ բերանս կբացեի, կռահեց:
Առաջին ադրբեջանցին էր, որ վերջին երկու տարվա մեջ հանդիպում էի: Երկար խոսեցինք: Ասաց, որ հայերին չի ատում, որովհետև փոքրուց ծնողները սովորեցրել են չհավատալ մեդիայի տարածածներին: Հետո նաև ասաց, որ պատմությունն ուսումնասիրել է բոլորի տեսանկյունից ու չգիտի՝ լուծումը որտեղ է:
Alphaone (19.05.2013), Arpine (18.05.2013), CactuSoul (19.05.2013), einnA (21.05.2013), impression (18.05.2013), ivy (18.05.2013), keyboard (19.05.2013), melancholia (18.05.2013), My World My Space (18.05.2013), Ruby Rue (18.05.2013), Sagittarius (18.05.2013), Sambitbaba (20.05.2013), Skeptic (20.05.2013), Smokie (18.05.2013), Tig (18.05.2013), Աթեիստ (19.05.2013), Ամպ (18.05.2013), ԱնԱիդա (19.05.2013), Անջրպետ (19.05.2013), Արևհատիկ (18.05.2013), Գալաթեա (18.05.2013), Դատարկություն (19.05.2013), Լուսաբեր (18.05.2013), Հայկօ (19.05.2013), Մինա (18.05.2013), Նաիրուհի (18.05.2013), Ներսես_AM (18.05.2013), Ուլուանա (19.05.2013), Ռուֆուս (18.05.2013)
Դու որոշում կայացրեցիր, ես՝ ընդունեցի: Չփորձեցի հակաճառել, հարաբերություններ պարզելու ներկայացում չսկսեցի. հոգնել էի միայնակ պայքարելուց, իսկ խոսքերիցդ հետո, կարծես բթացած լինեի, նեսս քարացած կարծես լիներ… Իսկ ասացդ պատճառը… դե հա, իրականությանը համապատասխանում էր, բայց երկուսս էլ գտենք, հասկանում ենք չէ՞, որ ուղղակի զուգադիպություն էր, առիթ: Չեմ բացառում, պատճառներից մեկը կարող էր լինել /հավանաբար այդպես էլ կա/, բայց հմնականը չէր: Բուն պատճառը չգիտեմ, չհարցրեցի էլ. հոգնել էի միայնակ պայքարելուց, իսկ այն միակ հարցիս, թե, եթե գիտեիր, որ ադպես է վերջանալու, ինչո՞ւ նnրից հայտնվեցիր, պտասխանեցիր թե, չկարողացար հեռու մնալ… Վերջում մաղթեցիր, որ քեզ մոռանամ ու երջանիկ լինեմ…ուրիշի հետ… Իսկ ես, Ի պտասխան, նույնը քեզ մաղթեցի. բացատրել, քո՝ ինձ համար չափից դուրս կարևոր լինելը, որ կարողանամ քեզ այդպես հեշտությամբ մոռանալ, ավելորդ համարեցի. պայքարելուց հոգնել էի, իսկ քեզ կարող էր թվալ, թե փորձում եմ քեզ հետ պահել… Դու ողղակի պատասխանցիր «մերսի» /այդպես էլ չսիրեցի այդ բառը/. պայքարելն անիմաստ էր…
Նա կողքիս է միշտ. դժվար պահերին աջակցում է, խորհուրդ տալիս, ուրախ ժամանակ՝ ուրախանում ինձ համար, ինձ հետ միասին… Նրա հետ ծանոթացա պատահաբար, շուտ մտերմացանք, բայց…ես նրա մեջ գտա հարազատի, ընկերոջ /դու հերթական անգամ անհետացել էիր, իսկ ես...ինձ մեկը պետք էր, որ սթափ մտքով մնայի, իսկ քո պատճառով մոռացել էի, ինչպես կարելի է մենակության մեջ փրկություն գտնել. չգիտեիր չէ՞, որ ես այսչափ էգոիստ եմ…/, իսկ նա իմ մեջ տեսավ մեկին, ում հետ կուզեր կյանքը կապել: Ես անկարող էի ու պատմեցի քո մասին: ԴԺվարությամբ՝ բայց ընդունեց ու որոշեց, որ չի ուզում կորցնել մտերիմ ընկերոջը, ու մնացինք ընկերներ…Այս երկու տարվա ընթացքում դու հերթական անգամ հայտնվում էիր ու անհետանում, հետո նորից… իսկ նա միշտ կողքիս էր, հիմա էլ…
Չնայած դրան, այս ընթացքում ոչ մի անգամ չենք հանդիպել, իսկ նա բազմիցս առաջարկել է. մտածում էի, թե սխալ կլինի: Երկու-երեք օր առաջ ի վերջո համաձայնեցի. վաղը հանդիպում ենք: Բայց ինձ շարունակում է թվալ, թե սխալ կլինի, սխալ կլինի թե իր նկատմամբ և թե…քո… Կես տարուց ավել է անցել մեր բաԺանումից, որի նախաձեռնությունը հենց քոնն էր, իսկ ինձ թվում է թե, դրանով ես…կդավաճանեմ քեզ…պատկերացնո՞ւմ ես՝ դու ինձ լքես, իսկ ես մտածում եմ, թե ուրիշի հետ հանդիպելով /նույնիսկ ըկերական/ քեզ կդավաճանեմ. հիմար եմ, չէ՞… Ու վատն այն է, որ շատ ավելի անարդարը դեպի նա է: Բայց մյուս կղմից, այս երկու-երեք օրը նա այնքան ուրախ է, որ ակամա սկսում եմ մտածել, թե իսկապես դա նրան արԺե…
Մարդիկ մի բան գիտեն, որ հավատում են աստծուն: Երբ խնդիրները լուծում չունեն, միշտ էլ կարելի է հույսն աստծու վրա դնել:
Բայց հիմա էնպիսի վիճակ է, որ ինձ աստված էլ չէ, աստվածներ են պետք: Յուպիտերը չօգնեց, ոչինչ դեռ Յարիլոյին էլ կդիմենք: Ոնց էլ չլինի մեր հին ու իմաստուն Օդինը մի խորհուրդ կտա, Ապոլլոնն իր մուսաներից մեկին որոշ ժամանակով օգտագործման կտրամադրի, իսկ Թորն էլ եթե իրեն թանկացնի, մեկ է՝ մեր հայկական, ավանդական Տիրը կա ու կա:
Շատ լինի, քիչ չլինի:
Ինքս ինձ ամեն անգամ համոզում եմ, որ եթե ժպտաս, հաստատ դիմացից կժպտան, եթե լինես կամեցող, հաստատ կկամենան նաև քեզ....համոզում եմ էլի: Բայց գիտես? կյանքը ամեն օր ինքն է համոզում, որ մինչև կախում չեն ունենում քեզանից, հենց այնպես չեն ժպտա, եթե չեն վախենում, չեն կամենա, իհարկե չակերթավոր կամեցողություն, բայց գոնե հաշվի են սկսում նստել ....ուֆֆֆֆֆֆ, ոնց չեմ սիրում էս ՄԱՐԴԿԱՆՑ
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Բայց կյանքը անսպասելի բան ա հաստատ:
![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
ARMbrain (18.05.2013), Arpine (19.05.2013), CactuSoul (19.05.2013), enna (19.05.2013), keyboard (18.05.2013), Ripsim (19.05.2013), Ruby Rue (18.05.2013), Skeptic (20.05.2013), Smokie (19.05.2013), StrangeLittleGirl (19.05.2013), Stranger_Friend (19.05.2013), Աթեիստ (19.05.2013), Անվերնագիր (18.05.2013), Արէա (21.05.2013), Արևհատիկ (19.05.2013), Դատարկություն (19.05.2013), Հայկօ (19.05.2013), Նաիրուհի (19.05.2013), Շինարար (19.05.2013), Ռուֆուս (19.05.2013)
Էրազումս քեզ եմ տեսել 2.0
Ասում են՝ ձին մուրազ ա...
Ախր ես գիտեմ,որ հոգիս չի ստում,բայց պիտի սովորի էլի....
Alphaone (19.05.2013), Sambitbaba (20.05.2013)
Յետաքրքիր զուգադիպություն մը, փաստարկ մը...
Երբ ես երեխա էի, մեր բակում ընդամենը երկու տղա էինք իմ տարիքի ու առհասարակ, մնացածը կամ մեզանից շատ փոքր էին կամ շատ մեծ...
Աղջիկները շատ էին, ու երբ որևէ խաղ էինք սկսում, ստիպված հարմարվում էինք
Հիմա, նայում եմ մեր հայաթը, Գայուշի տարիքի ընդամենը երկու աղջիկ կա, մնացածը տղա են ու Գայուշը միշտ ուշադրության կենտրոնում ա...
Մտնում եմ հայաթ, ինձ ընդառաջ ա վազում, ձեռքին տոպրակով լիքը ցոգոլ.
-Էս որտեղի՞ց Գայ ջան,-հարցրի
-Տղեքն են հավաքել ինձ համար,- արդեն առիթից օգտվումա շուստրին
-Վայ բալես, էդքան չուտես, փորիկդ կցավա,- ու միանգամից հիշում եմ, որ նույնը մեզ էին ասում, բայց մեկա մենք ուտում էինք ու փորնես չէր ցավում
-Գայ ջան, թութ չուտես բալես ցոգոլի հետ, փորիկդ կցավա,- ու միանգամից հիշում եմ, որ մենք էլ մեկա ուտում էինք ու փորներս չէր ցավում:
-Գայ ջան, կեր բալես, բայց չափավոր, փորիկդ չի ցավա, բայց հաց ուտելու տեղ էլ կպահես
Էսօր բոլ ցոգոլ կերա, հազիվ հավեսս հանեցի![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 19.05.2013, 13:56:
Arpine (19.05.2013), CactuSoul (19.05.2013), Chilly (20.05.2013), einnA (21.05.2013), erexa (19.05.2013), impression (21.05.2013), melancholia (19.05.2013), Meme (19.05.2013), Ripsim (19.05.2013), Ruby Rue (19.05.2013), Sambitbaba (20.05.2013), Skeptic (20.05.2013), Smokie (19.05.2013), StrangeLittleGirl (19.05.2013), Tig (19.05.2013), Valentina (19.05.2013), Աթեիստ (19.05.2013), ԱնԱիդա (20.05.2013), Անջրպետ (19.05.2013), Անվերնագիր (19.05.2013), Արևհատիկ (19.05.2013), Դատարկություն (19.05.2013), Հայկօ (19.05.2013), Մինա (25.05.2013), Նաիրուհի (19.05.2013), Շինարար (19.05.2013), Ուլուանա (19.05.2013), Ռուֆուս (19.05.2013)
Երևի հենց դրա համար էլ կինոներ չեմ նայում. իրական կյանքի սցենարներն ինձ լրիվ հերիք են: Նույնիսկ ժամանակ էլ չի մնում նկարահանված ֆիլմերի:
Օրինակ՝ երբ երաժշտություն լսելով քայլում եմ, հայացքս պտտվում է շուրջս, կամ կտրուկ մի բանից մյուսին եմ նայում, ամեն երաժշտության տակ մի ձևով, ու տեսահոլովակ է ստացվում: Կամ ինձ ծանոթ մարդկանց կյանքի պատմությունները: Բայց անծանոթ կամ կիսածանոթ մարդկանց կյանքի դրվագներն ավելի նման են գեղարվեստական ֆիլմի:
Հետաքրքիր է, երբ կողքից նայում ես մարդկանց:
...
Մի օտար երկրից մյուսը թռիչքից մի քանի ժամ առաջ հարբած ամուսինը գիշերվա կեսին բարում գրկախառնվում ու «լկստվում» է տեղացի մի կնոջ հետ, երբ իր կինը էդ ընթացքում տանը նստած սպասում է ամուսնու հաղորդագրությանը, մի լուրի նրանից...
հա, սենց պուճուր դրվագ՝ ինձ անծանոթ մարդկանց կյանքից
որտեղից գիտե՞մ
կարևոր չի
ուղղակի մի տեսակ ազդել ա վրաս
չեմ ուզում, որ սա լինի իրական կյանքը
ես քո կողմից եմ, Սյու![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ինձ համար մեկ է,ով ես դու.սպիտակ,սև,կոլոտ,բոյով,նիհար,չաղ,աղքատ,հարուստ:Եթե դու իմ հանդեպ բարի ես,ես էլ քո հանդեպ բարի կլինեմ
Ես չեմ հիշի, էլ երբեք նրան, ով ինձ մոռացելա վաղուց....բայց կցանկանամ էն նույն բարին ինչ մնացելա սրտումս մինչ հիմա ....
ես չեմ կորցրել քեզ, այլ դու ինձ...
հ.գ`
ափսոս , որ չգնահատեցիր նվիրվածությունս քեզ ` Ան....![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Sambitbaba (20.05.2013), unknown (20.05.2013), ԱնԱիդա (20.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ