Զանգեց, վերցրի, ասում ա՝ ի՞նչ էիր անում, հո չխանգարեցի՞։
-Գիրք էի կարդում,-պատասխանում եմ։
-Վաղուց չէի լսել էդ արտահայտությունը։ Ես չորս տարի առաջ եմ կարդացել վերջին անգամ, երանի քեզ…
-Հա, հավես ա, էլի կարդա,- ասում եմ, որովհետև ուրիշ ասելու բան չունեմ։
Հիմա երկխոսության առաջին մասի մասին.
Երբ զանգում ու ասում են՝ հո չխանգարեցի՞, ոնց որ երկաթով գլխիս խփեն. քիչ ա մնում ասեմ՝ խանգարեցիր, բա ինչ արեցիր։ Ա՛յ մարդ, որ էդքան անհանգստանում էիր, թե կխանգարես, էլ ինչի՞ ես զանգում։ Ո՛չ զանգի, ո՛չ էլ անհանգստացի, կամ էլ նախօրոք գրի, հարցրու՝ հարմա՞ր ա զանգեմ, որ չանհանգստանաս, ես էլ գլխիս երկաթի ծանրություն չզգամ։ Հիմա թեկուզ նստած լինեի՝ առանց որևէ բան անելու, ու հանկարծ զանգ գար, պիտի հեռախոսս ուզած-չուզած վերցնեի, այսինքն՝ պարապությունս պիտի խանգարվեր։ Որ ասեմ՝ հա՛, խանգարեցիր, վատ կզգաս, չէ՞։ Ախր ես գիտեմ, որ դու ուզում ես լսել՝ վա՜յ, չէ, ի՞նչ ես ասում, չխանգարեցիր։ Ինչի՞ ես ուզում, որ սուտ խոսեմ։
Ինչի՞ էսքան ներվայնացա։
Էջանիշներ