User Tag List

Էջ 423 686-ից ԱռաջինԱռաջին ... 323373413419420421422423424425426427433473523 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,331 համարից մինչև 6,345 համարի արդյունքները՝ ընդհանուր 10285 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #6331
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր առավոտը զարթնեցի պայծառ ուղեղով, ու մոտս մի ծակող միտք առաջացավ (համարյա ինսայթի պես մի բան), սենց գլխիս խփեց ամբողջ ուժով:
    Էդ միտքը մի բառի շուրջ էր պտտվում, որն էս երկու օրը հա օգտագործում եմ գրառումներումս: Ու ինձ ուղեղիս խորքերից հուշում էր գալիս, որ մեջը կոպիտ սխալ կա: Սկսեցի քրքրել գրածներս և իսկապես տեսա սխալը:
    Ես առավոտները նենց իմաստուն եմ լինում, որ հետս խոսեք, հաստատ կմտածեք՝ սա ադեկվատ մարդ է...
    Մի խոսքով, ասածս էն է, որ «ընդանրապես» բառի մեջ «դ»-ից հետո «հ» չկա: Սխալս չկրկնեք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 27.02.2013, 12:38:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.02.2013), Tig (27.02.2013)

  3. #6332
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարշուտկայի մեջ ռադիոյի ռեկլամ էր գնում, մեկ էլ սկսեցին ինձ ներվայնացնող մարտի 8-ից ապրիլի 7-ի կնանիքի ակցիաների ռեկլամ անել (նվեր քարտ, շատ գիտեմ էլ ինչ զռթիկ) ու ես հանկարծ հասկացա...

    Գարուն ա գալիս

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2013), Meme (27.02.2013), murmushka (28.02.2013), Smokie (03.03.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (28.02.2013)

  5. #6333
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր առավոտը զարթնեցի պայծառ ուղեղով, ու մոտս մի ծակող միտք առաջացավ (համարյա ինսայթի պես մի բան), սենց գլխիս խփեց ամբողջ ուժով:
    Էդ միտքը մի բառի շուրջ էր պտտվում, որն էս երկու օրը հա օգտագործում եմ գրառումներումս: Ու ինձ ուղեղիս խորքերից հուշում էր գալիս, որ մեջը կոպիտ սխալ կա: Սկսեցի քրքրել գրածներս և իսկապես տեսա սխալը:
    Ես առավոտները նենց իմաստուն եմ լինում, որ հետս խոսեք, հաստատ կմտածեք՝ սա ադեկվատ մարդ է...
    Մի խոսքով, ասածս էն է, որ «ընդանրապես» բառի մեջ «դ»-ից հետո «հ» չկա: Սխալս չկրկնեք:
    Ցերեկն էկավ, ես համոզվածությունս կորցրեցի ճշտի ու սխալի մեջ
    Մի խոսքով՝ դուք արեք ձեր սխալները, ինձ մի լսեք
    Վերջին խմբագրող՝ ivy: 27.02.2013, 15:33:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.02.2013), CactuSoul (01.03.2013), Chilly (01.03.2013), Moonwalker (27.02.2013), Sambitbaba (28.02.2013), Srtik (03.03.2013), StrangeLittleGirl (27.02.2013), Tig (27.02.2013), Անվերնագիր (27.02.2013), Արէա (27.02.2013), Գալաթեա (27.02.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (28.02.2013)

  7. #6334
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, իմ ճտտիկներից մեկը հաստատ փչացել ա: Հերիք չի կրեատիվությունս տարա խոհանոց ու սկսեցի հրաժարվել իմ չսարքած ուտելիքներից ու ամեն տեսակի կիսաֆաբրիկատներից, հիմա էլ ո՜վ զարմանք, տուն մաքրելուց եմ հաճույք ստանում: Ու որ մաքրելն ավարտվում ա, նենց մի տեսակ տխրում եմ, որ ավարտվել ա: Չեմ հասկանում՝ կարո՞ղ ա դասերս էդ աստիճանի չեմ սիրում

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2013), Chilly (01.03.2013), Sambitbaba (27.02.2013), Smokie (28.02.2013), Srtik (03.03.2013), Tig (27.02.2013), Աթեիստ (01.03.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (28.02.2013), Ուլուանա (27.02.2013)

  9. #6335
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց բանակի սահմանապահ, առաջին կարգի զորամասերից մեկի ճաշարանը (ՀՀ-ում եղած-չեղած 2 հատ էդպիսի զորամաս կա) համալրվել ա թուրքական արտադրության կաթսաներով:







    Վերջին խմբագրող՝ Skeptic: 27.02.2013, 20:47:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2013), Freeman (08.03.2013), Moonwalker (01.03.2013), Smokie (28.02.2013), Valentina (27.02.2013), Varzor (01.03.2013), Անվերնագիր (27.02.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (28.02.2013)

  11. #6336
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի սլովեն ընկերուհի ունեմ դեռ շատ ջահել ժամանակներից: Ես միշտ զարմանում եմ, թե Հայաստանի քաղաքական իրավիճակը ոնց ա հասկանում: Ոչ մի ուրիշ արտասահմանցի կամ նույնիսկ դրսերում մեծացած հայ էդքան լավ չի կարողանում վերլուծել, ոնց որ ինքն ա անում:

    Մեկ էլ էսօր գրել էր: Ասում ա՝ ի՞նչ ա կատարվում Հայաստանում: Ուրեմն ինչ-որ արտասահմանյան լրատվամիջոցում էսպիսի տող էր կարդացել մեր ընտրությունների մասին, թե՝ թեկնածուներից մեկը պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, ջոկել էր, որ էդ տեքստի մեջ ինչ-որ բան էն չի, էկել էր ինձ հարցնելու:

    Տենց, մի երկու բառով պատմեցի: Ջահելներից հարցրեց, թե ինչքանով են ընդգրկված: Մեկ էլ մնաց-մնաց, թե՝ կուզեի՞ր էնտեղ լինել: Ասում եմ՝ հա, մյուս շաբաթ գնում եմ: Ասեց՝ ես էլ կուզեի

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (28.02.2013), CactuSoul (01.03.2013), cold skin (01.03.2013), John (28.02.2013), Moonwalker (01.03.2013), Smokie (03.03.2013), Srtik (03.03.2013), Tig (28.02.2013), Աթեիստ (01.03.2013), Գալաթեա (28.02.2013), Դատարկություն (28.02.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (28.02.2013), Ներսես_AM (28.02.2013), Ուլուանա (28.02.2013)

  13. #6337
    Մշտական անդամ Մինա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2010
    Հասցե
    Thessalonike, Thessaloniki, Greece, Greece
    Տարիք
    55
    Գրառումներ
    367
    Բլոգի գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատամներս եմ լվանում:Քրտնած հայելու մաքրածս մասից իմ փոխարեն ուրիշ մեկն է նայում ուղիղ աչքերիս մեջ հոգնած,նույնիսկ անտարբեր ու մի քիչ էլ խիստ հայացքով:
    Տարօրինակ բան է հիշողությունը`չընտելանալու չափ տարօրինակ:
    Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.03.2013), CactuSoul (01.03.2013), erexa (01.03.2013), Meme (01.03.2013), Tig (01.03.2013), Արէա (01.03.2013), Գալաթեա (01.03.2013), Դատարկություն (01.03.2013)

  15. #6338
    Պատվավոր անդամ Valentina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2010
    Գրառումներ
    861
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Հաճելի ա, որ գալիս ես գործի, ու սեղանիդ միմոզաներ են դրված

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (01.03.2013), CactuSoul (01.03.2013), erexa (01.03.2013), Meme (01.03.2013), Tig (01.03.2013), Մինա (01.03.2013)

  17. #6339
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոմպս տարել եմ մեր համալսարանի IT բաժին, որ մեջն E-Prime ծրագիրը գցեն. էսօր իմացել եմ, որ մյուս շաբաթվա դասերի համար պետք ա: Էն հեչ, որ իմ անունը չկար իրանց ցուցակում, որտև ես Ֆինլանդիայից էի էկել, ու չնայած մեյլ էի գրել, որ ուզում եմ մասնակցել էդ կուրսին, անունս չէին ավելացրել ցուցակին: Էդ մի կերպ մարսեցինք: Տվյալներս թողեցի, որ համոզվեն՝ես գոյություն ունեցող անձ եմ: Մեկ էլ ասեցին՝որ պատրաստ լինի, մեյլ կգրենք: Հարցնում եմ՝ ե՞րբ պատրաստ կլինի: Նայում ա դեմքիս ու ասում ա՝գաղափար չունեմ, լիքը գործ կա էսօր: Ես էլ խառնվում եմ իրար, ուզում եմ կռիվ սարքել, որ երկուշաբթի օրվանից դասի եմ, որ շաբաթ-կիրակի առանց կոմպի եմ մնալու, էդ հեչ: Բայց դե մի վերջին փորձ եմ անում.
    - Էսօր կլինի՞:
    - Հա,- ասում ա,- մեյլ կգրենք:
    Մեկ էլ ջոկում եմ, որ մի բան էն չի: Ախր կոմպս ձեզ մոտ ա, ո՞նց եմ մեյլս ստուգելու: Հարցական նայում եմ էրեսին, որ նոր հեռախոսիս համարն ա հարցնում:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.03.2013), CactuSoul (01.03.2013), Smokie (03.03.2013), Srtik (03.03.2013), Valentina (01.03.2013), Նաիրուհի (04.03.2013)

  19. #6340
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էլի, տրադիցիցիայիս համաձայն..

    Գարունը այնքան ծաղիկ է վառել,
    Գարունը այնպես պայծառ է կրկին
    Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին:

    Այնպես գգվող է երեկոն անափ,
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
    Շուրջս վարված մի անուշ տագնապ,
    Մի նոր հուզում է սիրտս մրրկում:

    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
    Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք..

    Վաղվանից գարուն ա...
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 01.03.2013, 17:35:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (01.03.2013), CactuSoul (01.03.2013), Meme (01.03.2013), murmushka (01.03.2013), Smokie (03.03.2013), StrangeLittleGirl (01.03.2013), Tig (01.03.2013), Մարկիզ (03.03.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (04.03.2013)

  21. #6341
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կյանքն աբսուրդի հասնելու չափ անկանխատեսելի, ստանդարտներ ու կանոններ չհանդուրժող ա
    ոչ մի բանի վրա չես կարող վստահ լինել, նույնիսկ ամենահավաստի իմացածիդ
    ու երբեմն քո իմացածը ճիշտ ա, ու իրականությունն էլ ա ճիշտ, ու էդ ճշտերն իրարից էնքա՜ն տարբեր են
    ուղեղդ սկսում ա կախել

    *
    ուզում եմ տալ-ցբխել էն մարդ կոչվածի գանգը, ում պատճառով գարնան սկիզբն ու մարտի 1-ն իրարից էսքան հեռու հասկացություններ դառան…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.03.2013), Smokie (03.03.2013), Srtik (03.03.2013), StrangeLittleGirl (02.03.2013), Աթեիստ (01.03.2013), Անվերնագիր (01.03.2013), Մարկիզ (03.03.2013), Մինա (01.03.2013), Նաիրուհի (04.03.2013), Ուլուանա (02.03.2013)

  23. #6342
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նրանք մեզ գարուն են պարտք....
    Ոչինչ չի մոռացել, ոչ ոք չի մոռացվել
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2013), laro (02.03.2013), Meme (01.03.2013), Moonwalker (01.03.2013), Ripsim (01.03.2013), Գալաթեա (02.03.2013), Մարկիզ (03.03.2013)

  25. #6343
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաատ սիրուն գարնանային առաջին օր էր....
    Ծաղիկներով, ու ժպիտներով, անսպասելի ամեն մանրուքներով ծնված...
    Թող բոլորիս ամեն օրը էսպես գունավոր ու լի լինի՜...
    Շնորհավոոոր բոլորիս գարնան անուշաբույր ու սիրով լի օրը՜..........


    Հ.Գ՝ Արդեն զգում եմ գարնան հոտը........
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (01.03.2013)

  27. #6344
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ հասկանում եկեղեցում մոմ վառելուց նկարվելու խորհուրդը: Չէ, եթե ասենք պրոֆեսիոնալ լուսանկարիչն ա նկարում, ենթադրենք էդ երևույթը լուսաբանելու կամ գեղարվեստական ներկայացնելու համար՝ հասկանում եմ: Բայց երբ մարդը գնում ա մոմ վառելու, աղոթելու, Աստծու հետ հաղորդակցվելու, ու խնդրում ա, որ ինչ-որ մեկը իրան ստից ապարատով կամ հեռախոսով նկարի, չեմ հասկանում, ինչի՞ համար: Ախր էդ մոմ վառելու պահը էնքան անձնական ու էնքան հոգևոր պետք ա լիներ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2013), Arpine (03.03.2013), CactuSoul (03.03.2013), Freeman (08.03.2013), Katka (03.03.2013), Moonwalker (03.03.2013), murmushka (03.03.2013), Sambitbaba (03.03.2013), Smokie (03.03.2013), Srtik (03.03.2013), Yevuk (03.03.2013), Ամպ (05.03.2013), ԱնԱիդա (03.03.2013), Անվերնագիր (03.03.2013), Արէա (03.03.2013), Գալաթեա (03.03.2013), Հայկօ (03.03.2013), Մարկիզ (03.03.2013), Մինա (03.03.2013), Ուլուանա (03.03.2013), Վահե-91 (03.03.2013)

  29. #6345
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոնյակ, անանասի հյութ ու վերջապես քեզ լքած գլխացավ, երբեմն երջանկության համար այնքա՜ն քիչ բան է հարկավոր...

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.03.2013), Chuk (03.03.2013), erexa (03.03.2013), ԱնԱիդա (03.03.2013), Անվերնագիր (03.03.2013), Մարկիզ (03.03.2013)

Էջ 423 686-ից ԱռաջինԱռաջին ... 323373413419420421422423424425426427433473523 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •