User Tag List

Էջ 42 686-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142434445465292142542 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #616
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    ամենասիրածս "թեման"՝ ով է ֆորումում... էնպիսի զարմանահրաշ բաներ կտեսնես, էլ դու սուս...
    օրինակ՝ Սրտաբաց - փոխում է գաղտնաբառը
    Արտեգո - նայում է ով է ֆորումում (առավոտից իրիկուն)
    Ուլուանա - նայում է, թե ով է նայում "ով է ֆորումում"
    impression - ով է ֆորումում, մի վայրկյան, որ հանկարծ իրեն էլ էնտեղ չբռնացնեն
    որոշ "տարօրինակ հյուրեր", որ մեկ էլ եսիմ որ խորքերից շատ վարպետորեն պեղում են եսիմ ում եսիմ որ թվի ծննդյան շնորհավորանքները գիտե՜նք, ձեզ էլ գիտենք....
    իմ ամենասիրած թեման, հաստատ ով է ֆորումում-ն է, մի քիչ ուշադիր որ լինեք է՜, էլ ուրիշ թեմա չեք էլ նայի ակումբի ներքին կյանքը՝ կակ նա լադոնի
    երնեկ եմ տալիս մոդերներին ու ադմիններին... իրենք հաստատ ավելի ծիծաղելի բաներ գիտեն, իրենք տեսնում են ով ում անձնագիրն է նայում, ով ում է նամակ գրում....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #617
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էս սմայլիկը-> շատ եմ սիրում: Վերջապես հասկացա, թե ինչու...
    Նա հիշեցնում է այն ձեռք բերովի հոգեվիճակը...էէէ, ո՞նց ասեմ:
    ...էն որ ծիծաղում ես, մնում "ծիծաղած"կամ`ժպտում ես ու մնում "ժպտած":

  3. #618
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Կինո էի նայում…
    Ճիշտ է` ոչ մի արտասովոր բան չկար մեջը. պրիմիտիվ սիրո պատմություն… բայց մի դրվագ կար, որից մտքերի մեջ ընկա…
    Տղան ասֆալտի վրա գրել էր «Ես քեզ աիրում եմ», աղջիկն էլ էնպես երջանիկ էր իրեն զգում…

    Ու ես մտածեցի…
    Այ եթե ինչ-որ մեկը ասֆալտին գրեր «կներես»… ուղղակի, առանց անուն նշելու, առանց նշելու, թե ինչից է ներողություն խնդրում… ուղղակի «կներես»…
    Երևի մեղքի զգացումն այնքան խորը կլիներ, որ կգրեր, առանց սպասելու, որ նա, ում վիրավորել է, կկարդա այդ «կներես»-ը… կամ էլ սպասելով, որ կկարդա, աննկատ չի անցնի, ու գուցե չպատասխանի իրեն, ուղղակի հավատա ու ների…

    Իսկ այդ ընթացքում բոլոր նրանք, որ ինչ-որ մեկից վիրավորված են, կանցնեին ու կնկատեին գրվածը…
    Ու գուցե կներեին շատերին…

    Մարդկանց այնքան քիչ է պետք երջանիկ լինելու համար… ուղղակի զգալ, որ իրենք մենակ չեն…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #619
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Թեմայի տիրուհին ուղղակի հաճույք է ստանում իր բացած թեմայից՝ ճիշտ էլ անում է
    Բա ես ինչ հաճույք եմ ստանում դրանից
    Ինքը համ էլ բազմազավակ թեմայամայր ա. ունի շատ սիրասուն զավակներ՝ Այվայ, Գոգա, Էմփթի թիըզ,Դիվիգրեյ, Երկնային, Հայկո, Բարեկամ, Բելլ……Ջանիթաներեն թող ինձ ում մոռացա:
    Կարդում կարդում եմ միշտ, ուրախանում եմ, տխրում եմ, վարկանշում եմ, մի տեսակ ասես այս թեման իմ անկյունը լինի:
    ինչպես ասում են այս թեման մեխ է, ով ինչ կուզի դրանից կկախիու ոչ ոք չի ասի աչքիդ վերևն ունք կա
    ի՜նչ լավ ա չէ՞
    Տես Իմփ ջան քեզ համար հրավառություն եմ կազմակերպել ի նշան երախտիքի

    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  5. #620
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Երեկվանից տրամադրությունս այն չէր:
    Հանրահավաքներին նվիրված քննարկումների բլոգն է: Չէ, չեմ գրում եւ չեմ գրել:
    Լավ չի…Հունիսի 20-ին նվիրված քննարկումները 90-ից ավել են, իսկ հուլիսի 4-ինը` 26: Չգիտեմ…Տխրեցի:
    Կոտրեցին…Հուսահատվեցին…Հոգնեցին…Հանձնվեցին:

    Իսկ նրանք ուրախ են, նրանց տրամադրությունը բարձր է: Արդար չի:

    Միթե՞ նորից ճահիճ է: Տխրեցի: Ճնշվեցի: Ես էլ մի պահ հանձնվ…
    Զանգեցի: Ընկերներիցս ոչ ոք չի գալիս: Չեմ գն…

    Այսօր էյֆորիկ եմ առավոտվանից: Կա պատճառ: Լավ չեմ քնել…Չէ, այդքան ուրախ չեմ: Ընդամենը` հոգնած…
    Ծակերից էի խորացել…մեկ էլ աստղերից ու հայերից…

    Չէ, գնալ է պետք:
    Այդ մեկ մարդը ես եմ:

    Գնացի…Շոգ էր, բայց լավ էր…Լսեցի…Երթ է…
    Սիրտս թրթռում է, հուզվում եմ, աչքերս լցվում են…
    Շատ են…Շա՜տ, շատ:
    Թերագնահատել էի…Ոչ միայն ես, շատերը…Համոզված եմ:
    Կներեք, որ թերագնահատել էի:
    Նալբանդյանն է: Կողքովս “թայդաշ” է անցնում` Նալբանդյանի ասած Ազատությունը գրկած: Ձեռքերով ողջունում է, շենքերի լուսամուտներից երթին նայող մարդկանց: Հասկացա նրան: Ազատության, հաղթանակի, միասնականության համն է…Ես էլ եմ նույն հոգեվիճակում: Հա, դեմքը շատ ծանոթ թվաց…Հետո հիշեցի: Էստեղ եմ տեսել լուսանկարը:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 05.07.2008, 01:18:

  6. #621
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Նորից տառապանքներդ ես պատմում հոգեբանիդ, իսկ նա էլ արդեն չգիտի՝ ուր փախչի քո ուղեղ ծակող հոռետեսությունից, զզվեցնելու աստիճան նույն դարդուցավից, բայց հանկարծ հիշում է մի հին անեկդոտի շատ լավ հնարք և ընդհատում քեզ.
    - Իսկ Դուք մտածո՞ւմ եք ինքնասպանության մասին…
    - Ոչ:
    – Իսկ Դուք մտածեք, մտածեք...

    Էնքան կուզենայի, որ մի լավ ապտակեիր հիմար հոգեբանիդ և ասեիր, որ ապրելու ես: Իրեն էլ ուղարկեիր գրողի ծոցը.
    - Հասկացա, էլ չեմ տառապելու, դու էլ փասա փուսեդ հավաքի ու էլ չերևաս էս կողմերում:

    Կյանքը տեղով երջանկություն է: Մի հատ ուշադիր նայիր...
    Վերջին խմբագրող՝ ivy: 06.07.2008, 02:34:

  7. #622
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից տառապանքներդ ես պատմում հոգեբանիդ, իսկ նա էլ արդեն չգիտի՝ ուր փախչի քո ուղեղ ծակող հոռետեսությունից, զզվեցնելու աստիճան նույն դարդուցավից, բայց հանկարծ հիշում է մի հին անեկդոտի շատ լավ հնարք և ընդհատում քեզ.
    - Իսկ Դուք մտածո՞ւմ եք ինքնասպանության մասին…
    - Ոչ:
    – Իսկ Դուք մտածեք, մտածեք...

    Էնքան կուզենայի, որ մի լավ ապտակեիր հիմար հոգեբանիդ և ասեիր, որ ապրելու ես: Իրեն էլ ուղարկեիր գրողի ծոցը.
    - Հասկացա, էլ չեմ տառապելու, դու էլ փասա փուսեդ հավաքի ու էլ չերևաս էս կողմերում:

    Կյանքը տեղով երջանկություն է: Մի հատ ուշադիր նայիր...

    Կեղծիք ա խղճալը: Անտարբերություն` հմայվելը: Սրտակցությունը աչքերի մեջ ուղիղ նայելուց չվախենալն ա: Սրա պես:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.07.2008, 04:22:

  8. #623
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    -Բժիշկ ջան, կարելի՞ է:
    -Համեցեք, նստեք, ինչի՞ց եք գանգատվում:
    -Չեմ գանգատվում, ինձ էսպես շատ լավ է, ուղղակի մարդկանց դա դուր չի գալիս:
    -Ի՞նչը:
    -Դու լա՞վ բժիշկ ես, բժիշկ ջան:
    -Հա, ինձ բոորը սիրում են:
    -Հա, դե ուրեմն լավը կլինես:
    -Դե եկեք խոսենք ձեր պրոբլեմի մասին:
    -Ի՞նչ պրոբլեմ:
    -Դուք նոր ասում էիք, որ մարդկանց դուր չեք գալիս:
    -Չէ, ես մարդկանց դուր գալիս եմ, ուղղակի մի բան կա, որ նրանց նյարդայնացնում է:
    -Դուք ուզու՞մ եք խոսել այդ մասին:
    -Դե փորձեմ: Դուք ինձ գժի տեղ չեք դնի, չէ՞, բժիշկ:
    -Գիտեք, ես մի քանի համալսարան եմ ավարտել, ու մասնագիտությունս էլ հենց գժերին ոչ-գժերից տարբերելն է: Այս մի քանի րոպեի ընթացքում պարզ դարձավ, որ դուք հեռու եք գիժ լինելուց: Խոսե՞նք ձեր պրոբլեմից:
    -Ես պրոբլեմ չունեմ:
    -Հա, կներեք… խոսե՞նք:
    -Բժիշկ, ես ձմերուկ եմ: Մարդկանց դա դուր չի գալիս:
    -Ոնց թե ձմերուկ եք:
    -Մի քիչ դեռ խակ, կտտացնելիս էլ կզգաք: Ուզու՞մ եք` կտտացրեք, տեսեք:
    -Չէ, չէ, ինչ եք ասում…
    -Այ էդպես, բոլորը նեղվում են նրանից, որ ես ձմերուկ եմ:
    -Բայց ինչո՞վ է արտահայտվում ձեր` ձմերուկ լինելը:
    -Բժիշկ, կյանքում մեկին կհարցնեի՞ք ինչով է արտահայտվում նրա` դդում լինելը:
    -Դուք ձեզ դդու՞մ եք զգում:
    -Չէ, ձմերուկ: Հիմա ես ի՞նչ անեմ, բժիշկ:
    -Հմմմմ…. Իսկ դուք նեղվու՞մ եք նրանից, որ ձմերուկ եք:
    -Չէ, ինձ էսպես շատ լավ է:
    -Դե ուրեմն գնացեք ու վայելեք կյանքը:
    -Հա բայց իմ ընկերները, բարեկամները ինձ անընդհատ հանդիմանում են:
    -Ինչի՞ համար:
    -Ձմերուկության:
    -Որևէ մեկին նեղությու՞ն եք տալիս ձեր ձմերուկությամբ:
    -Չէ…
    -Դե լավ, ամեն բան պարզ է: Իրականում ոչ թե դուք պետք է գայիք բուժվելու, այլ բոլոր նրանք, ում ձեր ձմերուկությունը հանգիստ չի տալիս: Դուք միանգամայն առողջ մարդ, էէէէէ, ինչ եմ ասում, ձմերուկ եք: Հաջողություն ձեզ:
    -Հիմա ես ի՞նչ անեմ, բժիշկ ջան, մի պրոֆիլակտիկ բան նշանակի, գնամ:
    -Արևի տակ երկար մնացեք, որ քաղցրանաք,-ակնոցի վրայով նայելով մեղմ ժպտաց բժիշկը, ով իրոք մի քանի համալսարան էր ավարտել ու շատ իմաստուն էր:
    Այցելուի դուրս գալուց հետո նա բացեց իր օրագիրը, ուր միշտ գրում էր, երբ արտահայտվելու կարիք էր զգում ու գրեց.
    “Այսօր մոտս մի ձմերուկ էր եկել: Մի քիչ խակ, բայց երջանիկ: Կարող էի նրան դեղեր նշանակել, որ խելքի գար ու նմանվեր բոլոր նրանց, ովքեր իր վրա ծիծաղում են, բայց դե կարիք չկա: Ինքը երջանիկ ձմերուկ է, դեղերից հետո անխուսափելիորեն կդառնար դժբախտ մարդ ու ինքն արդեն կսկսեր ծիծաղել իր նման ձմերուկների վրա:
    05.05.200_թ.
    Հոգեբան Վատերմելոն”

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (21.10.2009)

  10. #624
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինքս ինձ տված խոստումը խախտում եմ։
    Բայց չդիմացա, ոչինչ դե։
    Զզվեցրած հոռետեսությունից սրտխառնոց առաջացնող նոպաների դեմ կա շատ պարզ միջոց։ Առաջին իսկ՝ արդեն հոգնեցրած բառերը լսելուց հետո մնացածի նկատմամբ խուլ գտնվել։ Դժվար չի, կարծում եմ։
    Քանի դեռ հիվանդը չի սովորել իրեն զսպել։
    Դա էլ հեռու չի։ Իր հետևանքների հետ միասին։

    Կարոտել էի Անկապին բայց Լավ մնա, Օրագիր։
    Կյանքը ախր տեղով երջանկություն է

  11. #625
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    +1
    +1
    +1
    +1
    Հա, հա, երջանկություն ա:
    4 հոգե...
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 06.07.2008, 12:46:

  12. #626
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Հանրահավաք ......
    ու նորից ամեն ինչ սկսեց պտտվել անասելի արագությամբ, երթ ...նստացույց... ժպտացող հայաքներով մարդիկ... հավատ... հույս...
    այսօր Եռաբլուրում էի, Ջիվան Աբրահամյանի՝ ազգային հերոսի ծննդյան օրն էր, տարօրինակ է , մինչ Շարժումը նույնիսկ չգիտեի Նրա մասին, իսկ Նա մեզ համար կյանքն էլ չի խնայել... ոչ ոք կառավարությունից, անուշադրություն... մոռացություն....
    ինչքան իմաստուն ու խորը հայացքների հանդիպեցի Եռաբլուրում, ամեն մեկն իր հերթին կարծես ասում էր, չէ պահանջում էր, որ իրենց կյանքի գնով ձեք բերվածը չթողնենք
    չենք թողնի
    ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
    երեկոյան նորից Հյուսիսային պողոտա
    ամեն ինչ նորից պտտվում է անասելի արագությամբ սիրում եմ արագություն
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #627
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    դե արի ու իմ էս հումանիտար գլուխը մաթեմատիկա մտցրու...
    կկախվեմ, կպատռեմ էդ դասագիրքը...
    օֆ...

    ալգորիթմական բանաստեղծություն եմ հորինելու, կոտորակային քառյակներ, ու վերջում սովորածս կլինի PHP-ի լիրիկան

    ինձանից ծրագրավորող դուրս չի գա...

  14. #628
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    դե արի ու իմ էս հումանիտար գլուխը մաթեմատիկա մտցրու...
    կկախվեմ, կպատռեմ էդ դասագիրքը...
    օֆ...

    ալգորիթմական բանաստեղծություն եմ հորինելու, կոտորակային քառյակներ, ու վերջում սովորածս կլինի PHP-ի լիրիկան

    ինձանից ծրագրավորող դուրս չի գա...
    Ինչ հավես ես գրել:
    Ինձ թվում է` հարցին էսքան կրեատիվորեն մոտենալու դեպքում անպայման ամեն ինչ էլ կստացվի:

  15. #629
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Սեփական կենսափորձով թելադրված աշխարհընկալումը իբրև բացարձակ ճշմարտություն է մատուցվում. "Տես աշխարհն այնպիսին, ինչպես ես եմ տեսնում, զգա էն ինչ ես եմ զգում կամ գոնե մի աղտոիր աշխարհս քո հիվանդությամբ: Վառե՛լ բորոտներին: Բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսաին՝ դեպի գազախցիկներ":

  16. #630
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Սեփական կենսափորձով թելադրված աշխարհընկալումը իբրև բացարձակ ճշմարտություն է մատուցվում. "Տես աշխարհն այնպիսին, ինչպես ես եմ տեսնում, զգա էն ինչ ես եմ զգում կամ գոնե մի աղտոիր աշխարհս քո հիվանդությամբ: Վառե՛լ բորոտներին: Բոլոր նրանց, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսաին՝ դեպի գազախցիկներ":
    Իսկ ինձ թվում է` ճիշտ հակառակը. նրանք, ովքեր չեն պատկանում երջանիկների ռասսային իրենք են իրեն մտցնում գազախցիկը: Թե կուզես անտարբերությամբ դիտել այդ տեսարանը, խնդրեմ. ես չեմ կարողանում:

Էջ 42 686-ից ԱռաջինԱռաջին ... 323839404142434445465292142542 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •