Լավ է հին սովորություններին վերադառնալ ու լավ ա, երբ հիշում ես՝ ինչքան բան ես սովորել էս մի փոքր ակումբիցԲա՜ մարդիկ
Հ.Գ. Մենակ թե դեղատոմս է պետք երկար գրածներ կարդալու հատկությունը վերականգնելու համար, կեսից թռնում եմ վերջ:![]()
Լավ է հին սովորություններին վերադառնալ ու լավ ա, երբ հիշում ես՝ ինչքան բան ես սովորել էս մի փոքր ակումբիցԲա՜ մարդիկ
Հ.Գ. Մենակ թե դեղատոմս է պետք երկար գրածներ կարդալու հատկությունը վերականգնելու համար, կեսից թռնում եմ վերջ:![]()
Alphaone (12.10.2013)
Մարդու հետ պետք ա կարողանաս կռվել ու գոռգռալ, երբ որ ուզում ես: Երբ որ զգում ես, որ պետք ա:
Ներս գցելը լավ...հեչ լավ չի:
Մի բան ա մենակ լավ: Կանանց դեպքում ինֆարկտների տոկոսը քիչ ա: Մենք ուրիշ տարբերակ ունենք. ոչ թե նեվռոզնի, այլ սծեռվոզնի դառնալու:
Լավ տարբերակ ա:
երբեմն էնքան շատ ես ուզում հաղթես որ հաղթելուց ամեն ինչ կորցնում ես… պարզվում ա պարտվելը երևի ավելի ձեռնտու ա… դրան ասում են հաղթանակ ամեն գնով… ամեն գնի մեջ մտնում ա ամեն ինչ… տառացիորեն ամեն ինչ…
Ժամանակի ընթացքում ամեն ինչ անցնում ա… ժամանակն ամեն վերք բուժում ա…
Մարդը սիրում է գործ չանել, կյանքում ոչինչ չփոխել: Պարզապես պատրվակ է պետք: Շուտով ուրիշ երկիր տեղափոխվելու պես ընտիր պատրվակ ես դեռ չէի ունեցել:
Պետք է ավելի շուտ քնել ու շուտ արթնանալ - լավ, մեկ է շուտով գնում եմ:
Պետք է սպորտով զբաղվել - մեկ է շուտով գնում եմ:
Մոդեմը լավ չի աշխատում - յոլա կտանի մինչև գնալս:
Գնամ, տեսնեմ էնտեղ ինչ պատրվակ եմ հորինելու:
einnA (14.02.2013), erexa (06.02.2013), ivy (06.02.2013), Moonwalker (06.02.2013), Nimra (06.02.2013), Quyr Qery (07.02.2013), Ripsim (06.02.2013), Smokie (06.02.2013), Valentina (06.02.2013), Yevuk (07.02.2013), Ամմէ (06.02.2013), ԱնԱիդա (06.02.2013), Ձայնալար (06.02.2013), Մինա (08.02.2013), Նաիրուհի (06.02.2013), Ուլուանա (06.02.2013), Ռուֆուս (06.02.2013)
Ուրեմն, էսօր առավոտ....
Քայլում եմ դեպի կանգառ, մեկ էլ զգացի որ ծանոթ, շատ ծանոթ երաժտության ձայն ա գալիս, մի քանի վայրկյանից տեղը բերեցի ով էր երգում:
Նայում եմ շենքի պատուհաններին, տեսնեմ որտեղից ա գալիս, բոլորը փակ են: Դե բա էս ձմեռվա կեսին ինչ բաց պատուհան: Շարունակում եմ ճանապարհս, էտ երգը չի կտրվում:
Արդեն որ զգացի նույն ուժգնությամբ շարունակվում ա, մոտս կասկածներ առաջացան, ձեռքս տարա գրպանս, և ո՜վ զարմանք.
Երգն իմ հեռախոսից էր![]()
Չէ զանգը չի, էտ ճանաչում եմ
Այ սա էր միացել.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Վերջին խմբագրող՝ Valentina: 06.02.2013, 18:13:
John (06.02.2013), Meme (06.02.2013), Moonwalker (06.02.2013), Nimra (06.02.2013), One_Way_Ticket (06.02.2013), Quyr Qery (07.02.2013), Smokie (06.02.2013), Tig (06.02.2013), Մինա (08.02.2013)
Երբեք մի մեղադրի նրան, ով քո` իրեն հայտնած գաղտնիքը ուրիշներին պատմեց, կամ բերանից թռցրեց, քանի որ դու ինքդ չես կարողացել այն գաղտնի պահել ու հայտնել ես էդ մեկին ) Ու եթե հաշվի առնենք, որ ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի որ գիտես(տենց միտք էր պատահել վերջերս), ստացվում է, որ գաղտնիքը միայն այն է` ինչ ՈՉ ՈՔ չգիտի, եթե մի հոգի գիտի, դա ոչինչ չարժե, եթե մի հոգուց ավել գիտի, էլ գաղտնիք չի...
Վերջին խմբագրող՝ John: 06.02.2013, 18:37:
Գիտեմ, որ այս թեմայում մեկնաբանություններն արգելված են, բայց չեմ կարծում, թե սա կարելի է մեկնաբանություն համարել…
Օրեր առաջ արված մի գրառման հետ կապված ցանկություն առաջացավ գրելու: Ավելի ճիշտ՝ ուզեցա գրողին վարկանիշ տալ, եսիմինչ առեղծվածային բան կատարվեց ու հետադարձ կապի էջը բացվեց, իսկ ես նման պահերին հավատում եմ, որ դա նշան էր, ուրեմն պետք չէր վարկանիշ տալ: Բայց դե ուզում եմ ասել…
Ուզում եմ ասել, որ լրիվ համաձայն եմ հետդ, ես դա վաղուց էի հասկացել, նույնիսկ մարդ կա, ում ասել եմ էդ նույն բանը: Անկեղծությունդ գնահատանքի ա արժանի: Երևի հենց էդ անկեղծությունը ստիպեց, որ չկարողանամ չանկեղծանալ ու գրել սա:
Ու լավ ա, որ վարկանիշով չստացվեց ասել, վարկանիշը անմիջական շփման միջոց ա, իսկ սա օրագիր ա, որտեղ ուղղակի մտքերդ ես գրում: Գրում եմ «դու», բայց չեմ դիմում: Էդ ուղղակի միջոց ա՝ բոլորին չդիմելու, ասելիքս բոլորին չուղղելու, որովհետև հակառակ դեպքում ուղղակի ոչ մի բան էլ չէի ասի, որովհետև բամբասանք կստացվեր, իսկ ես բամբասանքից տրաքում եմ:
Ինչ-որ շատ անկապ ստացվեց…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ախր ի՞նչ անեմ...
շատ լավ ա երբ տեսնում ես, որ քո սիրած մարդիկ իրանց լավ և ուրախ են զգում… հանգիստ ես քեզ զգում, մի տեսակ…
Քրոջս վերջի դեմքություններից:
Սեղանը հավաքում եմ, ափսեները դնում եմ գազին, քանզի սեղանին տեղ չկար, մինչև հավաքեմ, մաքրեմ ու տենց էլի: Մեկ էլ մամաս գալիս ասում է, թե տատիկս լավ չի, արագ մի հատ գնանք տեսնենք ինչ է եղել ու գանք: Դե գնում ենք, սաղ նոռմալ է, արդեն հետ ենք գալիս, մեկ էլ քուրիկս է զանգում.
-Հաս, Հաս, տրաքավ:
-Ո՞վ, ի՞նչը?
-Հաս էն ափսեները, որ դրել էիր գազին, տրաքվեցին:
-Հա, բայց գազը միացած չէր, ո՞նց:
-Դե ես էի միացրել, գիտեի թեյնիկ է:![]()
Տենց էլ ափսեների ու թեյնիկի նմանությունը չտեսա:![]()
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
CactuSoul (07.02.2013), Cassiopeia (07.02.2013), Chuk (07.02.2013), John (07.02.2013), keyboard (07.02.2013), Moonwalker (07.02.2013), murmushka (07.02.2013), One_Way_Ticket (07.02.2013), Ripsim (07.02.2013), Smokie (07.02.2013), Valentina (07.02.2013), Աթեիստ (10.02.2013), ԱնԱիդա (07.02.2013), Անվերնագիր (07.02.2013), Մինա (08.02.2013), Նաիրուհի (08.02.2013), Նարե91 (07.02.2013), Ուլուանա (08.02.2013), Ռուֆուս (07.02.2013), Վոլտերա (07.02.2013)
ՁՈՆ ԶԱՎԵՇՏԻ
Ախ զավեշտ է , զավեշտ է(c) N. Kh.
Մի իսկական զավեշտ է,
Էրէխեքը մնգոյում կռիվ-կռիվ են խաղում,
Իրար ցույց տալ են ուզում.
Մեկը ճաշիկ չի ուտում,
Մյուսն էլ ձեռքով բարևում
Ու բոլորին անխտիր
Համբույրներ է շռայլում,
Էն մինն էլ, թե ինձ պիստոյով
Գետնին փռին մի զարկով,
Մյուսն էլ՝ «Դավթիկ Սասունցի»,
Էկել է , որ սղոցի
Ուղեղները մեր հոգնած
Էս աշխարհից բեզարած,
Մեկն էլ , բա թե մամայիս
Բերել, կաշառք են տալիս:
- Սո՛ւս մնացեք, ա՛յ խոխեք
Էկել եք, որ ի՞նչ անեք,
Հլա սսկվեք բոլորով,
Էկեք սարքենք ապահով Հայաստանը
Մեր խռով,- էկավ, ասեց «հզորը.՝
Լեզուն կծելով խորը:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
երեկ էր ոնց որ, մի գրառում կարդացի,,, հաճելիորեն դեմքիս ժպիտ եկավ,,, ինձ ու Անծանոթին էլ բարի գալուստ էր ասսել մեկը: բայց երեկ ոնց որ ասում են միքիչ "խառն" էի, չպատասխանեցի, էսօր էլ ման եկա, ման եկա չգտա էտ թեման ու ուզեցի ստեղ ասել որ զգացված եմ,,, ու ես էլ եմ հավանել ակումբը, ենքան որ հենց ազատ ժամանակ եմ ունենում առանց երկար մտածելու գալիս եմ ստեղ…
հ.գ. թող շատ ների ինձ նա ում անվանեցի մեկ,,, դե չեմ հիշում
Ամմէ (08.02.2013)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ