Ժողովուրդ մուսայիս կարող ա տեսած լինեք? Ասում են ակումբի կողմերն երևեցալ ա![]()
Ժողովուրդ մուսայիս կարող ա տեսած լինեք? Ասում են ակումբի կողմերն երևեցալ ա![]()
Աչքիս ՀՀ նախագահի տեքստերը Սևակն ա գրում... փախնեմ, քանի սևակասերներն ինձ հում-հում չեն կերել:
Շառլ եմ լսում "yesterday when i was young" ու տխրեցի ,,,երաժշտությունը ազդում է ,սենտիմենտալ եմ դառնում , երեկ էր ,որ երիտասարդ էի , ու ոչինչ փոխել չեմ կարող...the time has come to pay
Հազարավոր ուղիներ են տանում դեպի մոլորություն, իսկ դեպի ճշմարտություն` միայն մեկը:
<<Жизнь прекрасна>> . . .
Էսօր առավոտը էդդ ինչ ցուրտ էրրր: Մեր պատշգամբից Երևանյան լիճը երևում ա: Ուզում էի գնալ լողանալ էդ ցրտին, էլի մազոխիզմս բռնել էր![]()
John (17.12.2012)
Հետո էլ ասում էին մորուքդ թրաշի... ինչի՞ թրաշեմ, հրաշալի բան ա: Ներվայնացած ժամանակ քաշքշում ես, մի քիչ հանգստանում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ակումբում ստատուս դնել կարողանալու անհրաժեշտություն կա, հիմա ես որտե՞ղ ասեմ, որ ուզում եմ մեկը հետս Չափածոյում ռեփ բաթլ կպնի
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ինձ թվում էր որ եթե մեկի հետ կիսվեմ,ինձ ավելի լավ կզգամ:Բայց պարզվեց ըտենց չի:
Երբ գիտես որ կա մեկը ով գիտի քո գաղտնիքը քեզ ավելի վատ ես սկսում զգալ քան առաջ:![]()
Մինա (23.12.2012)
Տեսնես ինչքան կձգեմ առանց նաուշնիկների![]()
Blessed the poison which brings the end
ԵՍ հենց հիմա գտնվում եմ մի խառնիխուռն սենյակում, որը բազում իրերով է լցված, խառնվել եմ.... մոլորվել.... չգիտեմ, որի՞ն նայեմ, որը՞ թողնեմ... որը վերցնեմ, որը չէէէ.....Էս ի՞նչ ա կատարվում...վաղուց է՝ էդ սենյակի դուռը բաց չէի արել, բայց չէի պատկերացնի, որ էդ կարճ ժամանակամիջոցում էսքան նոր բան կավելանար, չնայած էն, ինչ-որ պետք էր ինձ, արդեն վաղուց վերցրել եմ ու դրա համար հոգաչափ շնորհակալ եմ... իրոք անժխտելի փաստ է, որ քեզնից շատ բան եմ սովորել իմ լավ ընկեր.... ընկեր, ում խոստովանում եմ, գուցե շաաաատ հազվադեպ այցելեմ հանգամանքների բերումով, բայց իմացած եղի՛ր, որ քեզ միիիշտ հիշելու եմ… Երախտապարտ եմ քեզ իմ լավ ընկեր ԴԱՐ ակումբ…![]()
Վերջին խմբագրող՝ Նարե91: 18.12.2012, 22:47:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Բերանումս` երթուղայինում մի անծանոթ տղամարդու տված մենթոլով կոնֆետը, երիտասարդ տաքսիստի ճաշակով հնչող Ռեյ Չարլզի ձայնը, ու էն մթնոլորտի վերապրումները, որ կար րոպեներ առաջ - Ծովը, Երոն, բարի մարդը, Դավոն, մյուս Դավոն, Վիտոն, Սերյոգը… Արտակարգ օր էր, շնորհակալ եմ, չգիտեմ՝ ձեզ, Աստծուն, թե ուրիշ մի բանի, բայց շնորհակալ եմ )))
Կիտուլին կրկնակի պաչ՝ որպես փոխհատուցում՝ իրեն ամենավերջինը հիշատակելու համար ))) Մեղավոր եմ, պառդոն )))
Սիրում եմ ձեզ, ժողովուրդ )))
Միլիոնավոր մարդիկ ապրում ու մեռնում են, առանց ձեզնից նույնիսկ մեկնումեկին ճանաչելու, իսկ ես ձեզ բոլորին գիտեմ )))
Ի՜նչ լավ ա, որ կաք իմ կյանքում )))
~
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Եզներն ու խոզերը հոգնած ընկած են մայթին: Այծերը աղբն են քանդրտում: Կապիկները թութակների հետ թառած են տանիքին: Փիղն անցնում է աղմկոտ ռիքշաների արանքով: Ուղտերը անվրդով հայացքով վրադ են նայում: Սպասում եմ վագրին. դեռ աչքովս չի ընկել մեր փողոցում:
- Գնա՞նք գազանանոց:
Ու ես էշացած նայում եմ հարցնողին: Էշի ականջն էլ տեղ կանչի...
Arpine (22.12.2012), CactuSoul (19.12.2012), Chilly (21.12.2012), Chuk (19.12.2012), impression (19.12.2012), keyboard (20.12.2012), Mephistopheles (19.12.2012), Ruby Rue (19.12.2012), StrangeLittleGirl (19.12.2012), Yevuk (20.12.2012), Գալաթեա (19.12.2012), Հայկօ (19.12.2012), Մինա (23.12.2012), Ուլուանա (19.12.2012), Վոլտերա (19.12.2012)
Վերջապես գիրքս գնաց տպարան: Վերջապես կքնեմ՝ նորմալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Arpine (19.12.2012), CactuSoul (19.12.2012), ivy (20.12.2012), Meme (19.12.2012), Mephistopheles (20.12.2012), Moonwalker (19.12.2012), Quyr Qery (22.12.2012), Rhayader (20.12.2012), Yevuk (20.12.2012), Ամմէ (19.12.2012), Գալաթեա (19.12.2012), Մինա (23.12.2012), Նաիրուհի (19.12.2012), Վոլտերա (19.12.2012)
Մի տեսակ վատ եմ զգում, բայց առաքելությունս պետք ա ավարտին հասցնեմ: Երանի ամեն ինչ ուրիշ ձևի լիներ ու ստիպված չլինեի սեղմել կարմիր կոճակը, բայց այլընտրանք չունեմ: Ժող ջան, ավել պակասի համար կներեք, բայց ես մեկ ու կես օրից պետք ա տուն վերադառնամ: Ու ինձ նույնիսկ սկսել էր դուր գալ էս մոլորակը...![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 20.12.2012, 03:13:
I may be paranoid but no android!
1994 թվի մասին եմ կարդում: Էդ տարվա Օսկարի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ի թիվս այլոց, իրար հետ մրցում էին Զեմեկիսի «Forrest Gump»-ը, Դարաբոնդի «The Shawshank Redemption»-ն ու Տարանտինոյի «Pulp Fiction»-ը. «Ֆորեսթ Գամփը» հաղթում ա: Նույն թվին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի ֆինալում իրար հետ հանդիպում են Իտալիայի ու Բրազիլիայի արդեն լեգենդար հավաքականները (Բաջջո, Մալդինի, Բարեզզի, Ռոմարիո, Բեբետո & Co. ով հիշում ա՝ կհասկանա): Բրազիլիան մի կերպ հաղթում ա տասնմեկ մետրանոցներով, ընդ որում՝ Բաջջոն ու Բարեզզին, որպես իսկական լավագույն խաղացողներ, երկուսն էլ վրիպում են: «Գրեմմիի» ժամանակ «Ռոք» անվանակարգում մրցանակների են արժանանում Աերոսմիթն ու Օզզին, իսկ Տոնի Բրեքստոնը ճանաչվում ա լավագույն ծագող աստղ: Նելսոն Մանդելան դառնում ա ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահը: «Հաբբլ» աստղադիտակն ապացուցում ա սև խոռոչների գոյությունը. մինչև էդ դրանք պարզապես տեսություն էին: Pink Floyd-ը թողարկում ա իր «The Division Bell» ալբոմը... 1994-ը պատահական եմ ընտրել. կարող էր 1990 կամ 1992 լինել, ասենք: Դե արի ու մի ասա, որ առաջ խոտը ավելի կանաչ էր, մանդարիններն էլ՝ ավելի քաղցր: Նոստալժի՜:
DIXIcarpe noctem
Agni (21.12.2012), CactuSoul (21.12.2012), Chilly (21.12.2012), impression (20.12.2012), ivy (21.12.2012), murmushka (21.12.2012), Quyr Qery (22.12.2012), Rhayader (21.12.2012), StrangeLittleGirl (21.12.2012), Ամպ (20.12.2012), Արէա (20.12.2012), Լուսաբեր (21.12.2012), Նաիրուհի (20.12.2012), Ուլուանա (20.12.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ