User Tag List

Էջ 39 686-ից ԱռաջինԱռաջին ... 293536373839404142434989139539 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 571 համարից մինչև 585 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #571
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մարուն հինգ-ը էնքան սիրուն է երգում: Ասում է՝ նա սիրված կլինի, թեկուզ և կոտրված ժպիտ ունի:
    Քո մասին է երգում: Կոտրել ես ժպիտդ ու սիրված լինելու մասին չգիտես ոչինչ: Ջերմությունդ փակել ես չըխկ, չըխկ, չըխկ անող մատներիդ մեջ: Հանվել ես ու շփոթվել քո արածից: Բացի շորերից, էլ ի՞նչն ես հանել, որ էդքան մերկ ես քեզ զգում: Դե չէ, մի մրսի: Շուտով կգա մեկը, ով կհագցնի քեզ ու կբուժի ժպիտդ: Մատներդ էլ կբացի, ու նրանց մեջ թաքնված ամբողջ ջերմությունը կտարածվի ամենուր, ուր դու ես: Դա ես չեմ լինի, բայց դու դրա մասին էլ ոչինչ չգիտես: Հետո կգրես... շատ կգրես... ես էլ չեմ կարդա, որ չտխրես: Մարուն հինգ-ը կասի՝ նա սիրված կլինի: Ու կլինի:

  2. #572
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Երանի.....

    Սիրում եմ քեզ.. շատ~~...իմ կյանք..
    Ուզում եմ գրել գրել, բայց ինչ..?
    Լավ գրեմ իմ անկապ մտքերս..
    Միթե առաջ չէի նկատել այս կյանքի ջերմությունը, այն ինչ ինձ է տվել, երևի ուղղակի չեմ փորձել ուշադրության տեղիք տալ...
    Կյանք սիրում եմ քեզ, բայց այնպես արա խնդրում եմ չհիասթափվեմ քեզանից...
    Բայց կա մի "բայց"արի դա էլ լուծի և ամեն ինչ գեղեցիկ կլինի..
    Բայց թեպետ այդ դեպքում էլի ես "նրա"պակասը կզգամ, միթե միշտ ինչ որ բանի պակաս լինելու..?, միթե ամեն ինչ գերազանց կլինի, բայց էլի ինչ որ բան կխանգարի ինձ լավ զգալուց.?
    Իսկ կան այս իմ հարցերին պատասխաններ..?
    Բայց ինչևէ մի օր կգտնվի "նա" ու քո փոխարեն կպատասխանի իմ այս հարցերին...
    Սիրում եմ քեզ...

    վա~~յ որքան "բայցեր"կան ..
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  3. #573
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մի առավոտ արթնացա ոչ բնական արթնացումով: Երևի ոչ բնական մահով մեռնելը կրկնակի հաճելի է դրանից, քանի որ ինձ համար արթնացված լինելուց ավելի անտանելի ոչինչ չկա: Մի կերպ բաց արի մի աչքս ու տեսա մեր հարևաններից մեկին, որը տնկվել էր մորս գլխավերևում ու ինչ-որ բան էր խնդրում: Մայրս էլ էր պառկած: Նա էլ էր զարմացած նայում այդ կնոջն ու փորձում բավականաչափ արթնանալ` նրա ուզածը հասկանալու համար: Իսկ դա այնքան էլ հեշտ չէր: Այդ կնոջ ատամները կափկափում էին, դեմքին գծագրվել էր մի տեսակ խառնիճաղանջություն, աչքերը խամրած էին, դեմքին հարյուրավոր կնճիռներ էին ավելացել, ու նա իր չաղ ու կնճռապատ դեմքով նմանվել էր այն թանկ շներին, որոնց մաշկի ծալքերը եթե հարթեցնես, ևս երեք շուն կտեղավորվի այդ մաշկի տակ:
    Հայրս անօգնական կանգնել էր նրա կողքին: Հարևանուհին փող էր ուզում: Հայրս երբեք մոտը փող չէր պահում: Նա ամեն ինչ մինչև վերջին հարյուր դրամը տալիս էր մորս, քանի որ տան ողջ առևտուրն ու կենցաղային հարցերը մորս ուսերին էին: Անգամ հորս ծխախոտը մայրս էր գնում:
    -Մեռնում եմ,- մի կերպ արտաբերում էր հարևանուհին,- երեկ խմել էի: Եթե հիմա գոնե մի բաժակ չխմեմ, կմեռնեմ:
    Հայրս արհամարհանքով ուսերը թոթվեց: 20 տարի առաջ ինքը հաջողությամբ թողել էր խմելն ու այժմ ատում էր բոլոր հարբեցողներին: Իսկ հարբեցողությունը այս կնոջ միակ սիրելի զբաղմունքը չէր. նա նաև հաճույքով և բավականին հաճախ խախտում էր աստծո չգիտեմ -որերորդ պատվիրանը, որն ասում էր Մի՛ շնանար: Դե, ինչ աներ, վաղուց արդեն թոշակի էր անցել, չէր աշխատում, զավակներ չուներ, որ իրեն խնամեին: Միակ որդին մի քանի տարի առաջ էր մահացել, էլի հարբեցողության պատճառով:
    -2000 դրամ պարտքով տուր,- փորձում էր նա մի կերպ հասկացնել,- թոշակս կստանամ, կտամ:
    Մայրս արթնացել էր այնքան, որ փորձեց սակարկել.
    -2000 չունեմ, 500 կլինի՞:
    -Գոնե 600,- օրորվելով փորձեց արտաբերել նա:
    -Չէ, չէ, 500 ու վերջ,- մայրս անդրդվելի էր:
    Ստանալով 500 դրամը` նա գնաց: Բայց ես այլևս չկարողացա քնել. աչքիս առաջ էր նրա աղճատված դեմքը, ծնոտի ջղաձգումները: Ես նրան երբեք այդքան խղճալի վիճակում չէի տեսել: Նա, չնայած իր 60-ն անց տարիքին, հրաշալի կեցվածք ուներ: Քայլելիս, նա շատ հպարտորեն գլուխը մի քիչ վեր էր տնկում, շուրթերին միշտ խաղում էր հեգնական ժպիտ:
    Իսկ այսօր ես առաջին անգամ նրան տեսա իր այդ կեցվածքից դուրս` փորը ցցած, զուգագուլպան քշտած մինչև կուրծքը, շրջազգեստ մոռացել էր հագնել, գարշահոտում էր ու փող էր խնդրում...
    Այդ օրը ինձ համար նա այլևս դադարեց լինել Կամելիազարդ Տիկին, և սկսեց արագ ծերանալ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #574
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    - Դու ճիշտ էիր, անարդար ա կյանքը:
    - Դա միշտ էլ հայտնի էր: Ի՞նչ ա եղել…
    - Ոչ մի նոր բան: Դադար էր… Երևի ճիշտ էիր` գնալ առանց հետ նայելու:
    - Եթե մի բան որոշել ես անել, պիտի անես առանց երկմտելու:
    -Բայց որոշե՞լ էի: Վատ էր, ուզում էի լավ լիներ: Լավ էր: Բայց էլի նույնն ա:
    - Չէ, խաբում ես քեզ: Համոզել ես քեզ, որ լավ էր, կամ լավ ա լինելու, կախվում ես քո մտածած ճյուղերից, հետո զարմանում, որ պոկվում են: Մտածում ես ինչն ա սխալ: Իրականում էդ ճյուղերը չեն էլ եղել: Խաբել ես քեզ :
    - Բա ի՞նչ անեմ:
    - Մի ստեղծի նոր կեղծ ճյուղ: Բաց թող:
    - Կընկնեմ
    - Ընկի: Երբևէ չե՞ս ընկել:
    - Չէ, քաջությունս չի հերիքել: Պոկվում ա, արագ նորն եմ հյուսում: Վախենում եմ ընկնելուց:
    - Մի վախեցի: Հաստատ ավելի լավ ա, քան ինքնախաբ կախված մնալը: Բայց մի խորհուրդ. չմտածես ինչ-որ մեկը տակդ փափուկ բան ա փռելու: Ոչ մեկի վրա հույս չդնես: Մենակ քո վրա: Մենակ ԴՈՒ ես, որ կարող ես քեզ օգնել: Ուրիշը չի օգնելու:
    - Դու չկաս ու չկաս, բայց միշտ հայտնվում ես տառացիրոեն էն րոպեին , երբ կրիտիկական վատ ա: Դու ինչ-որ տեղից իմանու՞մ ես, ինչ-որ աղբյու՞ր ունես:
    - Ես քեզ շատ եմ սիրում
    - Իսկ ինչ կա այնտեղ` ներքևում:
    - Ներքևու՞մ. Ազատություն: Մի քիչ փոշոտվում ես, երբ տեղ ես հասնում: Բայց վեր ես կենում, քեզ թափ տալիս: Նենց հավես ա:
    - Վախենում եմ իմ նյութը չտանի ազատ անկումը, փոշիանա ճանապարհին: Ե՞րբ ես զգում, որ հավես ա:
    - Թողնելուց հետո, միանգամից պիտի զգաս: Բայց եթե իսկապես թողել ես: Կզգաս, որ դու էլ կախյալ չես, ազատ ես: Բայց միանգամից-ը էդ տեսականորենա, գործնականում մի քանի օր դեպրեսիա ա` լավագույն դեպքում, վատագույն դեպքում` մի քանի շաբաթ:
    - Իսկ ի՞նչ անել հիշողության հետ:
    - Ի՞նչ ա ասում:
    - Տանջում ա կորստի սպառնալիքով :
    - Կորու՞ստ: Կորուստ չկա: Կա ձեռքբերում: Ձեռք ես բերում ազատություն: Վախենալու ա, համաձայն եմ: Ամեն նորը վախենալու ա: Բայց հետո հասկանում ես, որ վախենալու բան չկա, ու զարմանում ես, թե ինչու շուտ չես արել:
    - Ազատություն... Ինչիս ա պետք...
    - ՔԵԶ ես ձեռք բերում :
    - …Ես կորցրել եմ ինձ: Մեկը գողացել ու պահել ա մոտը:
    - Ինքը չի գողացել: Դու ես տվել: Ամեն ինչ քո ձեռքերում ա:
    - Հա, ես եմ տվել: Զգացի մի բան խաբում եմ
    - Հետ վերցրու:
    - Ոնց վերցնեմ: Չգիտեմ: Չեմ ուզում…
    - Թող էդ ճյուղդ, էդ քեզ պետք չի :
    - Բայց ինձ էլ կթողնեմ այնտեղ…
    - Չէ, չես թողնի: Մի քիչ ուշ ԵՍդ կգա մարմնիդ հետևից: Ֆիզիկապես ինքն ավելի թեթև, քան մարմինդ, մի քիչ ուշ ա հասնում:
    - Գիտես ինչն ա սարսափելի. էդ վակուումը , մինչև եսդ հասնում ա մարմնիդ: Տանջանքի անվերջությունն ա սարսափելի:
    - Էդ հեչ` համեմատած էն երջանկության հետ, որը սպասվում ա: Բացի այդ, կյանքում ոչինչ անվերջ չի. Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ: Նույնիսկ Աստծո ստեղծած տիեզերքը : Ու հետո մի տարօրինակ բան կա, բայց էդ չեմ ասի:
    - Լավ, ասա:
    - Տարօրինակն էն ա, որ միշտ մարդ ա գտնվում, որը տակդ փափուկ բան ա փռում: Ու կա կրկնակի տարօրինակ: Հաճախ հենց էն նույն մարդն ա, որը գողացել էր:
    - Ես հիմա նենց վիճակում եմ, որ կարծր հատակին ջարդվելը ազատագրում ա թվում:
    - Դե տեսնում ես, էլ ո՞նց կարող ա դրանից վատ լինել:
    - Կարող ա: Ջարդվելը մի վայրկյան ա, իսկ գոյությունը շարունակելը սպառնում ա ափսոսանքի տանջանքով: Դա վախենալու՞ չի:
    - Չէ: Ուրախացի, որ եղել ա: Որ մի ժամանակ երջանիկ ես եղել: Որ էլի ես լինելու: Ու որ հիմա չկա միայն նրա համար , որ երբ հետագայում լինի, ավելի գնահատես: Եթե միշտ նույնը լիներ, տարբերություն չէինք զգա: Փոփոխությւոնը միշտ լավ է:
    - Տարօրինակ ա. Դու բացարձակ տեղյակ չես ինչի մասին ա խոսքը` կոնկրետ իմ դեպքում, բայց իդեալական ճիշտ ես պատկերացնում, ինչի մասին ա խոսքը:
    - Ես ընդհանուր եմ խոսում:
    - Բայց ինձ մասնավոր ա թվում:
    - Լավ ա լինելու ամեն ինչ:
    - Ես շատ մենակ եմ:
    - Բոլորս ենք մենակ:
    - Բայց բոլորդ կամ միշտ չի, որ զգում եք:
    - Միշտ ոչ ոք ամեն ինչ չի կարող զգալ: Հերթափոխով ա :
    - Լավ, իսկ ի՞նչ անել, եթե սխալ բան ես արել, բայց էլ չես ուղղի:
    - Էդ պահին ճիշտ ես համարել՝ արել ես, փոշմանելն անիմաստ ա, ինքդ քեզ անիմաստ տանջում ես: Արել ես` գնացել ա:
    - Իսկ հետևանքնե՞րը
    - Հետեվանքնե՞ր էլ կան:
    - Չգիտեմ, ամեն ինչն ա հետևանք ունենում: Կլինեն երևի:
    - Դե ուրեմն պատրաստվի:
    - Ի՞նչ ձևով:
    - Եթե գիտես ինչ ա լինելու, ավելի լավ, կարող ես արդեն գործել դրանց վերացնելու ուղղությամբ, կամ սկսել հակառակ ուղղությամբ գործել:
    - Հակառակ ուղղությա՞մբ:
    - Դե նայի: Ասենք հետևանքը գլխիս ջուր լցնելն ա: Սկսում եմ ցելոֆանով փաթաթել ինձ, կամ ներքևից եմ ջուր լցնում, կամ էլ նենց եմ անում, որ էդ ջուրը որ լցնեն, ոչ մեկ չնկատի, որ արդեն թաց եմ: Էլի տարբերակ կա. Ինքդ քո վրա ես ջուր լցնում ու նրա լցնելն արդեն անիմաստ ա դանում:
    - Իսկ ես գիտե՞ս հիմա ինչ եմ անում: Մի տիկնիկ եմ բերել, իմ կրկնօրինակը: Թրջել եմ գլուխը ու փորձում եմ խաբել, թե դա ես եմ, մենակ թե ինձ չջրեն Աշխատող ա՞:
    - Չէ
    - Ինչի՞
    - Եսիմ
    - Ուրիշ ելք չունեմ…
    - Գնացի… Հետո կգամ կամ չեմ գա…

  5. #575
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ինչպես որ կանխտեսել էի, ետդարձի ճանապարհ չկա, իսկ առաջ` ի վիճակի չեմ… մնում է երևի միայն դոփել նույն տեղում…
    Ես կարող եմ օգնել ինքս ինձ միայն եթե խորտակեմ կամ դուրս լողամ…
    Ինչ էլ զոհաբերեմ… անօգուտ է… ճահիճ…
    Փորձում եմ խոսել, բայց բառերս օդում ցնդում են… խոսքերը կորցրել են իրենց իմաստը, կարևոր չեն…
    Բայց ամեն ինչ լավ է… ինչպես միշտ…

    Ինչպես որ կանխատեսել էի, ես կխորտակվեմ նախքան դուրս կլողամ…
    Ես ինքս եմ ընտրել, թե որտեղ խորտակվեմ…
    Բայց ամեն ինչ լավ է… ինչպես միշտ…
    Ես ստեղ եմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #576
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Տարօրինակ իրադարձությունների շարքն ինչպես միշտ շարունակվում է, չնախատեսված անսպասելի հանդիպումներ... հետաքրքիր նոր ծանոթություններ,հին ծանոթների անկեղծ խոստովանանքներ, անվերջ զրույցներ ու ժպտացող աչքեր
    հին ծանոթների անկեղծ խոստովանություններ, փաստորեն պետք է սպասեի ուղիղ 5 տարի, որ լսեի այդ խոսքերը, իսկ ինչու? հիմա դրանք այլևս ինձ համար ոչինչ են, երբևէ չէի մտածի, որ կկարողանամ այսպես սառը դատել
    շնորհակալություն հին ծանոթ .....
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  7. #577
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Իջել էի հաց առնելու... Բակում մի քանի պատանի կռրվ էին անում, բավականին բարձր
    - Արա. ,,,,, արա ..... արա
    - ... Արա ..... արա..... /..... արա
    - արա.... արաաա........ արաա
    -արա
    - արա արաաաա

    Ու սենց մի 20 վարկյան, մինչև երկրորդ հարկից մի 25 տարեկան տղա գլուխը հանեց ու գոռաց
    - ԱՐԱ՛
    Ու վսյո... Նորից լռություն...

  8. #578
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Էսօր եկեղեցում մի գեղեցիկ հարսանեաց արարողություն էր…
    Երևում էր, որ հարսանքավորների մեծագույն մասը այնտեղ է մտնում միայն աշխարհիկ արարողությունները օրհնելու ժամանակ: Դեկոլտեներ… սպիտակ կոստյումներ… ֆոտոապառատներ… չկա կրակ… չկա Լիլիթը: Եվան կործանեց կյանքը…
    Դեմագոգ Եվան: Իսկ Լիլիթը զվարճանում է են մի հոգավորի հետ, յանիմ կոտոշավորի հետ Կոտոշավորը մենք ենք, Եվային բաժին ընկածները:

    Հոտաքրքիր մի բան անցավ մտքովս:
    Որ կյանքը … ո՞նց ասեմ
    Իրականում կյանքը միմիայն ծիծաղի է արժանի
    Ունայնություն ունայնությանց…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Empty`Tears (06.01.2009)

  10. #579
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Բարև Երկինք…

    Խնդրեցի` տրամադրությունս գողանաս, բայց սենց փոթորիկներ ես էլ չէի սպասում…
    Չմտածեցի, թե ինչքան մարդ է քայլելու անձրևներիդ ու կարկուտներիդ տակ, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում ամառային էս օրով…
    էլի սխալվեցի…

    Մտածեցի, որ եթե իմ պատճառով է, էդ վնասներից իմ վրա էլ վերցնեմ, ու դուրս եկա… անձրևի տակ էի կանգնել, ձեռքերս բացել էի, որ գոնե մի քանի կարկուտի հատիկ բռնեմ, էն էլ մոտս չուզեցան գալ… մենակ մի հատիկ ընկավ ափիս մեջ ու իսկույն հալվեց, կամ կոտրվեց… երևի ինքն էլ չէր ուզում, որ իրեն բռնեի…
    Գուցե ավելի լավ կլիներ` էդ փոթորիկները մեջս պահեի…

    անգույն եմ ես… անգույն օր… անգույն ավատար…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #580
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    էս ինչ սրտխառնոց եղանակ ա, գործս կիսատ ա մնում ,մեր հայաթում խորովածի մանղալ եմ սարքում , սաղ անձրևը համը հանեց , հիմա ցեխը կլվա կտանի , դավադիտ եղա , 10 օրա ա գործս առաջ չի գնում էս եղանակի պատճառով ,իսկ ինչքա՜ն եմ ուզում իմ սարքած մանղալի մեջ խորոված անեմ…

  12. #581
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ի~նչ սիրուն անձրև էր…
    Մի քանի ժամ նախապատրաստվում էր, թե նախապատրաստում, չգիտեմ, ու մեկ էլ հո չսկսե~ց: Մարդիկ ինչ-որ տեղ անհետացան անմիջապես: Երևի դա էլ է հատուկ տաղանդ` անձրևի սկսելուն պես կորչելը: Ես մտա առաջին պատահած դալանն ու սկսեցի սպասել: Մեկն էլ կար էնտեղ` մի պապի էր, որ շատ ոգևորված սկսեց լվացվել անձրևի կաթիլներով: Հետո ժպտալով ինձ էր նայում, ես էլ` ժպտալով` անձրևին: Երկուսով դիտում էինք անձրևը: Մարդիկ էդ ի~նչ թռիչքներ են գործում, միայն թե մի կաթիլ անգամ չթրջի իրենց կոշիկները: Տեսնել է պետք: Բաց մոխրագույն մայթերը մի քանի վայրկյանում թաց ասֆալտ դարձան. շատ մոդայիկ գույն է: Հարցրեք ցանկացած վարորդի` թաց ասֆալտագույնի մասին, աչքերն իսկույն կպլպլան: Մայթեզրով ինչ ասես որ չէր հոսում, էլ արևածաղկի կեղև, էլ շիշ, էլ ծխախոտի մնացուկ, կրծած խնձոր, լուցկի, թուղթ, պաղպաղակի փայտիկ, էլ ինչ ասես: Ու անձրևաջրի առվակները քշում տանում էինa քաղաքի աղբը: Բայց միևնույն է, երևի թե Նոյի ժամանակվա մի հեղեղ է հարկավոր էս քաղաքն իր կեղտից ու աղբից մաքրելու համար: Իսկ մարդիկ տներում փակված կպել են պատուհաններին ու քմծիծաղով նայում են ինձ ու իմ պես էլի մի քանի խելառների, ովքեր էս եղանակին տանը սթրվել չգիտեն: Իսկ մենք վայելում էինք անձրևն ու քաղաքի “լոգանքը”: Դե, շնչիր, խորը շունչ արա, մի վախեցիր, մենք էլ հետդ շնչում ենք, քո շնչածն ենք շնչում, քո կեղտն ու աղբը մեր վրայից էլ մաքրվեց մի քիչ: Անձրևից հետո մի քանի րոպե քաղաքի սիրտը խփում է հանգիստ, համաչափ…. Հետո մարդիկ սկսում են դուրս գալ իրենց թաքստոցներից:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (17.05.2013)

  14. #582
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ես էլ եմ ուզում քո պես համարձակ լինեմ...Արագ, անհարցնել՝ սպասում են քեզ թե չէ, վստահ գալիս ես, կարոտդ առնում ծարաված բնությունից, թողնում ես՝ հիանան քեզանով, վայելեն քեզ, ու էտ ամենն էնքան սիրուն է
    Բայց էգոիստ ես մի քիչ, գաղտնիքներդ չես բացում, ինչքան էլ մոտ եմ լինում քեզ
    Ո՞նց ես կարողանում մի ակնթարթում մի քանի կաթիլով քնքշորեն փարվել նրանց, ում սիրում ես, իսկ մյուսներին՝ ուժգին հարվածել՝ թրջելով շորերը ոտից գլուխ /վախկոտներին տեսեք…/, իսկ ես... հայացքով անգամ կարոտս սպառել չեմ կարողանում
    Քո փորձն ու համարձակությունն ունենալու համար դեռ էլի պիտի մեծանամ, եթե մի օր ականջիս թաքուն հերթական կաթիլդ չխոստովանի գաղտնիքը քո մեծ... Շատ էլ լավ գիտես՝ ես թրջվող վախկոտներից չեմ
    Սպասում եմ` կասես ...
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  15. #583
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    ՄԻ հարվածով ողջ կյանքս կփոխվի..և հետո, երբ ես կլինեմ ինձնից շաաաաաաաաատ հեռու, քեզ կհիշեմ...խոստանում եմ...

  16. #584
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    օրը լրիվ փոքրատառ ա
    ու առանց ինտոնացիայի առանց կետադրության առանց հոգոցի ու շնչի օր ա
    ընկերուհուս լվացքն էլ առավոտից փռած ա հավաքող չկա
    սուրճը թափվեց հա ինչ անենք հոգնած օր ա
    գլխացավով օր ա սիրել չկա
    ժպտալ ալարում ենք թարգմանություն անելը բայց պարտադիր ա
    դուռ լուսամուտ փակել ենք ու օդորակիչ ենք միացրել իբր տեսեք տեսեք մենք էլ ենք քաղաքակիրթ
    ծանր ու մեծ կաբլուկների ու նոր սանրվածքների հերթափոխ ա
    ինտոնացիան կորցրած չհանգավորված օր ա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  17. #585
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Սովորական օր է` մի քիչ փոքրատառ, տեղ-տեղ մեծատառ: Կետադրական նշաններ էլ ունի, բայց, ինչպես միշտ, երբեմն սխալ տեղերում, երբեմն ավելին, քան պետք է:
    Ընկերուհուս լվացքի մասին օրս ոչինչ չգիտի, բայց հույս ունի, որ այն տանն է փռված, թե չէ արևից արդեն խանձված կլինի: Լավ է, որ մեր տանն այսօր էլ սուրճ խմող չկա. եթե եփվելուց թափվեր` երկար ժամանակ մաքրող չէր լինի: Եթե արև չսիրեր, հաստատ գլխացավ կունենար այսօրը, բայց խելքը գնում է շոգի համար, ու տապը գրկած` սիրահար ժպտում է օրը: Ես էլ ինձ համար թարգմանություն եմ անում` գերմաներենից անգլերեն, անգլերենից գերմաներեն, իսկ օրն էլ իմ արածից կարգին ձանձրանում է, բայց համբերատար է այսօրը: Կարծում էի` քաղաքակիրթ մարդ եմ, բայց այսօրն ինձ հուշեց, որ չգիտեմ այնպիսի կարևոր բառ, ինչպիսին օդորակիչն է: Ամառ է, մարդիկ այսօր ոտաբոբիկ են դրսում` հետն էլ ազատ ու խելառ մազերով: Օրս սովորականի նման օտարախոս է, բայց արդեն ինձ լավ ծանոթ ինտոնացիայով: Սիրում եմ այսօրս, հետո ինչ, որ սովորական է:
    Վերջին խմբագրող՝ ivy: 23.06.2008, 16:28:

Էջ 39 686-ից ԱռաջինԱռաջին ... 293536373839404142434989139539 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •