Ներկայումս աշխատում եմ, ի թիվս այլ գործերի, «հանրակրթությունը Հայաստանում 2011-2012 ուսումնական տարում» վիճակագրական տեղեկագրի վրա: Իմ գործը ավելի տեխնիկակական է, ձևավորում, էջադրում, աղյուսակների տեսքի բերում և այլն: Բայց դե ձեռի հետ տվյալներին էլ եմ նայում: Ու ահա աչքիս ընկավ... «խորհրդանշական» թիվը:
Պարզվում է, որ Հայաստանի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում 2011-2012 ուս. տարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի կին ուսուցիչների թիվը եղել է... 666![]()
Էջանիշներ