User Tag List

Էջ 378 686-ից ԱռաջինԱռաջին ... 278328368374375376377378379380381382388428478 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,656 համարից մինչև 5,670 համարի արդյունքները՝ ընդհանուր 10285 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #5656
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգիս ճմլվումա... չէ ցավում ա, հոգիս ցավում ա... երբ մեջս տակնուվրա ա լինում,մկաններս պրկվում են, արյունը սառում ա երակներումս, երբ ուզում եմ լացեմ... արցունք չկա, երբ ուզում եմ գոռամ` բառեր չկա, պապանձվում եմ... կանգնում մնում... ես ու ...կյանքը: Տուր ինձ համբերություն` ժամանակին սպասելու, տուր ինձ ուժ կարոտին դիմակայելու, տուր ինձ բառեր սերս արտահայտելու, տուր ինձ արցունքներ ցավից գոռալու, տար ինձ երազների մոտ, տուր ինձ թևեր թռչելու համար, տար ինձ անդորրի գիրկը, տուր ինձ հագստություն... մեկ մեկ ձեռքերս պատին խփելու անհագ ցանկություն ա առաջանում, երբ մատերից կաթիլ կաթիլ արյունը հոսում ա...բայց հոգիս թեթևանում ա: Հոգիս ցավում ա...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.05.2012), keyboard (16.05.2012), Nadine (16.05.2012), Smokie (17.05.2012), Ինչուիկ (17.05.2012), Նաիրուհի (16.05.2012)

  3. #5657
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ մեկ ու կես ամիս էի է ասում գժվում եմ արդեն, էսօր-էկուց եմ մի խոսքով Տաքսու վարորդը էն օրը Ասում էր կյանքում մարդուն երեք շանս ա տրվում... ասում էր, որ ինքը երեքն էլ չի օգտագործել, դրա համար հիմա տաքսի ա քշում... ոնց քցում-բռնում եմ՝ երկու շանս հաստատ բաց եմ թողել... ու 3րդը բաց չեմ թողնելու, կարևորը ճիշտ պահին զգամ, որ հենց էդ ա իմ երրորդ շանսը, ու եթե նույնիսկ ինքը վերջինը չի՝ մեկ ա ես իրան որպես վերջին եմ դիտարկելու և օգտագործեմ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.05.2012), Lusinamara (17.05.2012), Quyr Qery (17.05.2012), Skeptic (16.05.2012), Smokie (17.05.2012), Varzor (17.05.2012), Մանուլ (17.05.2012), Նաիրուհի (16.05.2012)

  5. #5658
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվելի՞ է, երբ օգտագործված ես համարում ինքդ քեզ: Ոչինչ մի՛ վհատվիր. անգամ օգտագործված պահպանակը կարող է ջրահեռացման համակարգի մեծ խցանումների պատճառ դառնալ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.05.2012), einnA (28.05.2012), Freeman (18.05.2012), Quyr Qery (17.05.2012), StrangeLittleGirl (17.05.2012)

  7. #5659
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե նույն բանը մոտդ երկրորդ անգամ էլ չի ստացվում, ուրեմն պրոբլեմը կամ քո մեջ է, կամ ուրիշների: Քանի որ քո մոտ ամեն ինչ նորմալ է, ուրեմն ուրիշներն են մեղավոր: Case closed, next case, please!
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (17.05.2012), Freeman (18.05.2012), keyboard (17.05.2012), Lusinamara (17.05.2012), Quyr Qery (17.05.2012), Skeptic (18.05.2012), Smokie (17.05.2012), Varzor (17.05.2012), Ինչուիկ (17.05.2012), Նաիրուհի (17.05.2012)

  9. #5660
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր տրանսպորտի մեջ մի 5-6 տարեկան տղա ինձ աղի ձողիկ հյուրասիրեց Ճիշտ է, շնորհակալություն հայտնեցի ու հրաժարվեցի, բայց ո՜նց ինձ լավ զգացի էդ պահին…
    Իսկ ես հիշեցի, որ կոնֆետ ունեմ մոտս, ուզում էի իրեն հյուրասիրել, բայց ամաչեցի, մանավանդ որ ինքս նրա առաջարկը մերժել էի…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (17.05.2012), Katka (18.05.2012), keyboard (18.05.2012), Kita (19.05.2012), Lusinamara (17.05.2012), melancholia (20.05.2012), Nare-M (20.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (18.05.2012), Smokie (18.05.2012), unknown (18.05.2012), Valentina (17.05.2012), Varzor (18.05.2012), Yevuk (21.05.2012), Աթեիստ (18.05.2012), Արևհատիկ (18.05.2012), Դատարկություն (17.05.2012), Ինչուիկ (31.05.2012), Մանուլ (17.05.2012), Նաիրուհի (17.05.2012), Նարե91 (19.05.2012), Նուշություն (23.05.2012), Շինարար (18.05.2012), Ռուսա (18.05.2012)

  11. #5661
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ քեզ չի հերիքում

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (28.05.2012), Quyr Qery (18.05.2012), Skeptic (18.05.2012), Varzor (18.05.2012), Yevuk (21.05.2012), Նարե91 (19.05.2012)

  13. #5662
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ որտեղ ես, բայց ես քեզ հետ եմ: Ինձ քեզ չի հերիքում: Եթե միայն ճանաչեի քեզ: Էլ չեմ փնտրելու քեզ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.05.2012), einnA (28.05.2012), melancholia (20.05.2012), Nare-M (20.05.2012), unknown (20.05.2012), Yevuk (21.05.2012), Մանուլ (19.05.2012), Նաիրուհի (18.05.2012)

  15. #5663
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն արդեն հանգսիտ խղճով կարող եմ ակումբի անձնագրիս տվյալների մեջից «ապագա բանասեր-լեզվաբանին» փոփոխության ենթարկել չէ՛, մի շտապեք եզրակացություններ անել, մասնագիտությունս հաստատ չեմ փոխել, պարզապես «ապագա» բառն արդեն անցյալում է… Վեեեեերջ ուռռռռռռռռաաաաա
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.05.2012), John (20.05.2012), keyboard (20.05.2012), Lusinamara (19.05.2012), melancholia (20.05.2012), Ripsim (19.05.2012), Tig (20.05.2012), unknown (20.05.2012), Varzor (21.05.2012), Գեա (20.05.2012), Ֆոտոն (21.05.2012)

  17. #5664
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած

    Վերջերս ընկերոջս հետ զրույցի ընթացքում հետաքրքիր մի դեպք վերհիշեցի, որը համարյա մոռացության էի մատնել: Դա տեղի էր ունեցել իմ դեռևս երիտասարդ եղած ժամանակ, այսինքն՝ մոտ երեք-չորս տարի առաջ:

    Մի աղջիկ կար (չնայած երևի հիմա էլ կա, ուղղակի ես չեմ վաղուց տեսել), որին ակումցիներից առնվազն երեք հոգի էլ գիտեն ու ում լուսանկարը ակումբում կա տեղադրված ակումբցիներից մեկի հետ…)

    Երեք և ավելի տարի առաջ էր… Ընկերոջս, իմ կողմից նշված աղջկա և նրա ընկերուհիներից մեկի հետ (այսինքն 4-ով) ուտում-խմում ենք, ավելի ճիշտ, «լվացք ենք անում» հենց իմ և ընկերոջս հետ այդ երկու աղջիկների ծանոթանալու օրը: Ընդ որում, արդեն գրեթե մի 4-5 ժամ անցել է, որ մենք այդ աղջիկների հետ ծանոթացել ու շփվում ենք: Մեկ էլ, ընկերս ինձ դուրս հրավիրելով ասում է.
    -Մարկի՜զ, ես սրան գիտեմ, հենց նոր հիշեցի: Անունն էլ բռնում ա՝ Ս. (): Արա՜… Մարկի՜զ, ինքն էլ ոնց որ ինձ հիշեց… Ուղղակի երևի չի արտահայտվում, չի ասում:

    Ու պատմում է այդ պատմությունը… Ուրեմն՝ ընկերոջս մի հատ ծանոթուհի ուներ, ով թմրադեղեր էր գործածում ու… բավականին երկար ժամանակ: Մի օր ընկերոջս զանգում են և ասում, որ իր այդ ծանոթուհին վատացել է: Դե քանի որ ընկերս էլ բժիշկ է, շտապում է իր ծանոթուհու տուն ու, չնայած մասնագետ չէ, բայց մոտավորապես հասկանում է, որ այդ աղջկա մոտ գերդոզավորում է: Զանգում է «Շտապ օգնության» բրիգադա, որը գալիս ու տանում է համապատասխան բաժին, որտեղ էլ հաջողվում է այդ աղջկա կյանքը փրկել: Ահա այդտեղ էլ՝ իր ծանոթուհու բնակարանում, ընկերս տեսել էր մեր հերոսուհուն՝ բոլորիդ քաջ հայտնի Ս.-ին ու անակնկալ հանդիպումից շոկի մեջ էր հայտնվել:)

    Հիմա ամենահետաքրքիրը: Ընկերոջս ծանոթուհին, Ս.-ի ընկերակցությամբ իր բնակարանում գտնվելու ընթացքում, թմրադեղ է ներարկվում իր համար սովորական չափաբաժնից ավելի շատ քանակով (ի դեպ, Ս.-ն այդպես էլ չի հասկանում, որ այդ աղջիկը թմրադեղ է հենց նոր գործածել): Որից բնականաբար նրա ինքնազգացողությունը վատանում է և Ս.-ին ասում. «Վատ եմ, խնդրում եմ զանգիր «այսինչին»»: Էդ խեղճ Ս.-ն էլ էշ-էշ նրա ասածն անում է ու զանգում «Այսինչին», ով իր սիրեկանն է և միևնույն ժամանակ թմրամիջոցներ գործածող: Այդ տղան էլ, ընդհանրապես չկասկածելով, որ իր սիրելիի մոտ կարող է գերդոզավորում լինել, իր հերթին մտածում է, որ իր սիրածը «լոմկա է» (որը գիտեք, լինում է թմրադեղի ազդեցությունն անցնելուց հետո՝ թմրամիջոցների գործածումը կտրուկ դադարեցնելու ժամանակ, այսինքն՝ զրկանք, աբստինենցիա) ու մի ահագին «դոզա» բերում է, և շենքի բակում փոխանցելով Ս.-ին, ասում. «Կտաս, կուլ կտա: Միանգամից կդզվի»:

    Ս.-ն էլ էշ-էշ դա կուլ տալ է տալիս էն մյուս՝ գերդոզավորված ապուշին: Դե բնականաբար այդ աղջկա ինքնազգացողությունն ավելի է վատանում և արդյունքում, մահամերձ վիճակում «Շտապ օգնությամբ» տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ բարեբախտաբար հաջողվում է փրկել նրա կյանքը:


    Ընկերոջս ծանոթուհին բուժվել է, լավացել և այլևս թմրամիջոցներ չի գործածում: Դե «Այսինչն» էլ այնտեղ է, որտեղ պետք է լիներ թմրավաճառը:

    Միայն Ս.-ի ճակատագիրն է ինձ անհայտ:

    Տղե՜րք, որևիցե մեկդ կարող է Ս.-ի հեռախոսահամարն ունենա՞ք…

    Կատակ է, իհարկե:
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 20.05.2012, 22:08:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.05.2012), Freeman (20.05.2012), Kita (23.05.2012), Kuk (20.05.2012), Quyr Qery (21.05.2012), StrangeLittleGirl (20.05.2012), Varzor (21.05.2012), Հայկօ (21.05.2012), Ռուֆուս (20.05.2012)

  19. #5665
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի կողմից ուրախ եմ, որ D.I.Y.-ի թեման փակվեց, մյուս կողմից էլ Վիշապի վերջին գրառումը տեսա ու չեմ ուզում, որ ասելիքս կիսատ մնա, դրա համար էլ էս թեման եմ օգտագործում, որովհետև ոչ մի պատասխան չեմ ակնկալում գրառմանս համար:

    Tig ջան, ասում ես, Ծոմակը հիմա հոմոսեքսուալիզմի քարոզ ա անու՞մ: Լավ էլի, էդ մարդու հասցեին սպառնալիքներ են ուղարկում, ասում են կսպանեն, ունեցվածքը կվառեն ու քո կարծիքով էս պահին Ծոմակի ուշքն ու միտքը քարոզ անե՞լն ա: Չէ, էդ մարդը ընդամենը փորձում ա պաշտպանվել, օգտագործելով պաշտպանվելու բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները: Դու Ծոմակի մասին մինչև D.I.Y.-ի պայթեցումը ի՞նչ գիտեիր: Իսկ գիտեի՞ր, թե մինչև էդ ինքը ինչով ա զբաղվել, ինչե՞ր ա արել: Եթե ինքը հոմոսեքսուալիզմի պրոպագանդա ուզենար անել, պատկերացրու, երկար ու ձիգ տարիներ ուներ դրա համար: Էն որ ասում էի, թե իրեն 4 տարի ա ճանաչում եմ ու մինչև հիմա իր մասին միայն դրականը կարամ ասեմ, էդ իրոք տենց ա: 4 տարի ա, ինքը ոչ մի անգամ ոչ մեկին չի հայտարարել, թե ինքը ինչ սեռական կողմնորոշում ունի, 4 տարի ա ինքը իմ ներկայությամբ ոչ մեկին չի ասել, թե գիտե՞ս, սխալ սեռական կողմնորոշում ունես, հլը շուտ կողմնորոշումդ փոխի: Տիգ, ես էլ, դու էլ, ինքն էլ նույն բնապահպանական ակցիաներին ենք մասնակցել, երբևէ լսե՞լ ես, որ Ծոմակը գա ու հայտարարի, թե «բնապահպաններ ջան, Հայաստանի սեռական փոքրամասնությունները ձեր կողքին են»: Լուրջ խնդալու ա

    Տիգ, իսկ ես ու դու որտե՞ղ էինք, երբ որ Ծոմակը Մարիամի հետ հավասար կռիվ էր տալիս, որ Նուբարաշենի հատուկ դպրոցի մանկապիղծ դասատուին նստացնեին: Հա, ես իմ ուժերի չափով ինչ-որ բան անում էի, վստահ եմ, որ դու էլ ես գոնե ինֆորմացիա տարածել, կամ առնվազն վրդովմունքդ ես ցույց տվել էս գործի նկատմամբ, կամ ցույցերի ես մասնակցել, բայց գոնե էսքանը հերիք չի՞, որ հասկանաս, որ Ծոմակն էլ ա մարդ, Ծոմակն էլ ա հայ ու վերջիվերջո ինքն էլ ա պայքարել էն բաների համար, ինչի համար որ ես ու դու ենք պայքարել: Պարզ չի՞, որ ինքը թքած չունի Հայաստանի ու Հայաստանի ապագայի վրա, ինքն էլ ա ուզում, որ մենք ու մեր սերունդները նորմալ երկրում ապրեն: Tig, ես գիտեմ, որ դու էս բոլոր ակցիաներին քո անձնական համոզմունքներից ելնելով ես մասնակցել, ազնիվ գաղափարների համար ես մասնակցել: Ինչի եմ սա հատուկ ասում, որովհետև միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր էս տիպի ակցիաներին մասնակցելու համար անձնական շահեր են ունեցել, տարբեր շահարկումներ են արել: Պատկերացրու, եթե Ծոմակի նպատակը լիներ հոմոսեքսուալիզմի քարոզը, ինչքան շատ հնարավորություններ ա բաց թողել դա անելու համար: Բայց չէ, ինքն էլ ա լրիվ անկեղծորեն մասնակցել էս ամենին, մասնակցել ա, որպես սովորական շարքային հայ, որպես երկրի ճակատագրով մտահոգված մարդ, այլ ոչ թե ինչ-որ համայնքի ներկայացուցիչ, ում նպատակը ինչ-որ բան պրոպագանդելն ա:

    Ծոմակը եղել ա էն մարդկանց կողքը, ովքեր որ պաշտպանության կարիք են ունեցել, թույլ են եղել, իսկ հիմա ճակատագրի հեգնանքով ինքն ա հայտնվել պաշտպանության կարիք ունեցողի կարգավիճակում: Ու մեկը ես ինքս ինձ չէի ների, գիշերներն էլ չէի քնի, եթե ինքս ինչ-որ բանով իրեն չօգնեի ու վստահ եմ, որ Ծոմակին պաշտպանող մյուս ակումբցիներն էլ են էսպես մտածում: Ծոմակը ոչ մեր բարեկամն ա, ոչ էլ մոտ ընկերն ա, ոչ էլ մենք կիսում ենք իր որոշ գաղափարներ ու մոտեցումներ, ինքը պարզապես մարդ ա, ում հետևից ընկած ուզում են Լինչի դատաստան անեն: Քեզ թվում ա, էդ փաբը պայթացնելով ամեն ինչ պրծա՞վ, ոչի՞նչ, որ վաղը-մյուս օրը էդ ազգայնականներից մեկի խելքին փչի Ծոմակի գլուխն ուտել: է լավ, Ծոմակին վերացրեցին, դրանից Հայաստանի վիճակը լավացա՞վ: Չէ, ընդամենը մի նոր պրոբլեմ կավելանա, էն որ Հայաստանը չի կարող իր քաղաքացիներին նորմալ պաշտպանի:

    Կամ էլ նացիզմն ու հոմոսեքսուալիզմը բերում ես նույն հարթության վրա: Կներես, բայց սխալ երկրում ես ապրում, որովհետև Հայաստանի օրենքներով առաջինը քրեորեն պատժելի ա, իսկ երկրորդը՝ ոչ: Հիմա ինչքան էլ բողոքես, մեկ ա օրենքը քո կողքը չի լինի, այլ՝ իրենց: Էս դեպքում երկու բան կարաս անես, կամ պատգամավորներին խնդրես, որ հոմոսեքսուալիստներին զրկեն մարդ կոչվելու իրավունքից, մարմինները քառատեն, գցեն շների դեմը, կամ էլ թողնես գնաս էս երկրից, ու ապրես ասենք թե Պարսկաստանում, որտեղ հոմոսեքսուալիստներին կախում են: Իսկ եթե ոչ էն ես ուզում անել, ոչ էլ էն, ապա պիտի պարզապես հարգես քո երկրի օրենքները: Եթե պայքարել ես ուզում, պայքարիր օրենքի շրջանակներում, այլ ոչ թե մարդուն վատաբանելով, անձնական կյանք ներխուժելով ու հոգեկան հիվանդի կարգավիճակի հավասարացնելով:

    Բայց եթե մարդն ապրում ա իր կյանքով, ոչ մեկին նեղություն չի տալիս, ոչ մեկի բաժին օդը չի շնչում, ոչ ոք իրավունք չունի քիթը կոխի նրա անձնական կյանք ու դատի, թե ճիշտ կյանքով ա ապրում, թե չէ: Եթե կրոնական տեսակետից ա մեղավոր, թող աստված պապին պատժի: Եթե հակաօրինական բան ա արել, օրենքով թող պատժվի: Եթե բարոյական տեսակետից ա մեղավոր, համարիր, որ արդեն պատժվել ա, որովհետև ոչ կամուսնանա, ոչ էլ երեխա կունենա, իսկ եթե նույնիսկ երեխա էլ ունենա, ապա էդ երեխեն սիրուց ծնված չի լինի: Սրանից ավելի մեծ պատիժ չկա:

    Մի խոսքով, ապրեք, ու թողեք մյուսներն էլ ապրեն: Եթե Ծոմակը սկսի հակաօրինական բաներ անել, այլանդակություն ու այլասերվածություն տարածել, ես ինքս կկանգնեմ ու կթքեմ իր երեսին: Բայց քանի դեռ ինքն իր համար խելոք ապրում ա, ոչ մեկ բարոյական իրավունք չունի նրան դատել:

    Շնորհակալություն:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (21.05.2012), Arpine (25.05.2012), CactuSoul (22.05.2012), Chuk (21.05.2012), Claudia Mori (21.05.2012), impression (21.05.2012), ivy (21.05.2012), keyboard (22.05.2012), Kita (23.05.2012), Mephistopheles (22.05.2012), Quyr Qery (21.05.2012), Sagittarius (22.05.2012), Skeptic (21.05.2012), Smokie (02.12.2015), StrangeLittleGirl (21.05.2012), VisTolog (21.05.2012), Ամպ (22.05.2012), Արևածագ (23.05.2012), Դատարկություն (21.05.2012), Հայկօ (21.05.2012), Մարկիզ (21.05.2012), Նաիրուհի (22.05.2012), Նուշություն (23.05.2012), Շինարար (21.05.2012)

  21. #5666
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վարկանշել չի թողնում համակարգը, բայց ուզում եմ գոնե քոմենթս տեղ հասնի՝

    ՑԱՎԴ ՏԱՆԵՄ :*
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (21.05.2012), Quyr Qery (21.05.2012), VisTolog (22.05.2012), Ռուֆուս (21.05.2012)

  23. #5667
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան ակումբցիներից հիասթափվեցի ընդամենը մի թեմայով, ընդ որում ինձ համար սիրելի: Տեսնես, որ մարդիկ հոմոսեքսուալ չեն ուրեմն անթերի են? Տեսնես իրանց քննադատողները իրանցից լավն են, կամ ընդհանրապես մերդու սեռական կողմոնորշումը ինչ կապ ունի ՄԱՐԴ լինելու հետ: Որտեղից մեզ էսքան չարություն?
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (21.05.2012), ivy (22.05.2012), melancholia (21.05.2012), StrangeLittleGirl (22.05.2012), VisTolog (22.05.2012), Աթեիստ (21.05.2012), Դատարկություն (23.05.2012), Ձայնալար (22.05.2012), Նաիրուհի (22.05.2012), Ֆոտոն (22.05.2012)

  25. #5668
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվեցի, դեակտիվանում եմ նորից ու անցնում եմ անգլիս...
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (22.05.2012)

  27. #5669
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընկերը նախկին չի լինում, նախկինը էդ ընկեր չի եղել, էդ ուղղակի թյուրիմացություն էր... բայց էդքան շա՞տ... զզզզզվ........

    տուգանային կստանամ, բայց պտի ասեմ նախ...

    ֆուցք, արա, ֆուցք...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.05.2012), Quyr Qery (22.05.2012), Smokie (22.05.2012)

  29. #5670
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ժամանակ՝ մոտ տաս տարի առաջ էնքաա՜ն լավ գովազդներ էին ցույց տալիս հայերը:

    Ամենաշատը սիրում էի Ջաննի Ռոդարիի մանրապատումի վրա հիմնված գովազդը
    Մի աղջնակի հարցրեցի
    - Քո տանը հրամանատարն ո՞վ է:
    Նա լուռ նայում էր ինձ:
    - Դե ասա, ո՞վ է հրամանատարը, հայրի՞կը թե՞ մայրիկը:
    Նա նորից լռում էր ու ինձ նայում:
    - Ինչու՞ ես լռում: Գոնե մեկը պիտի հրամայի չէ՞:
    Նա շփոթված հայացքով ինձ էր նայում ու լռում:
    - Հրամայելը չգիտե՞ս ինչ է:
    Չէ, իհարկե գիտի:
    - Բա ի՞նչ է եղել:
    Չջղայնանա՞մ... Խեղճը երեւի համր է:
    Մեկ էլ ո՜ր չփախավ, հետո կանգ առավ, ինձ լեզու հանեց ու ծիծաղեց:
    - Հրամայող չկա՜, որովհետեւ մենք սիրում ենք իրար:
    Շատ էի սիրում «Փոքրիկ իշխանի»ից վերցրած հատվածը՝ Փոքրիկ իշխանի եւ աղվեսի բաժանումը...

    Բա խուլուհամրերի գովազդը՝ «Ամեն ինչի մեջ երաժշտություն կա, աշխարհը օրհներգում է»

    Մի գովազդ էլ կար, չեմ հիշում թե ու՞մ խոսքերն էին՝ «ԵՒ միայն նկատելով որ ձեռքերս կեղտոտ են՝ ես հիշում եմ իմ մանկությունը»:




    Ափսոս հիմա ոչ ինտերնետում կան, ոչ էլ հեռուստացույցով են ցույց տալիս:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  30. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.05.2012), CactuSoul (22.05.2012), keyboard (23.05.2012), Lusinamara (22.05.2012), Quyr Qery (22.05.2012), unknown (22.05.2012), Նաիրուհի (22.05.2012), Նարե91 (22.05.2012), Ուլուանա (29.04.2013), Ֆոտոն (22.05.2012)

Էջ 378 686-ից ԱռաջինԱռաջին ... 278328368374375376377378379380381382388428478 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 10 հոգի. (0 անդամ և 10 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •