Տեղն ա քեզ: Դեռ մի բան էլ քիչ ա: Ուրի՞շ բան էիր սպասում:
Եթե էդ աֆորիզմը դուրդ էդքան շատ ա գալիս, բարի եղիր գոնե ապագայի կանխատեսումներ անելուց դրան հետևել: Քո կարծիքով, ի՞նչ անավարտ վերջաբան պետք ա ունենային գնալով քչացող օնլայն զրույցները, իրական «շփումները» ու բոլոր էն թանկարժեք ակնթարթները, որոնք նկատել ես, բայց չես որսացել: Ավելի քան երկու տարի:
Հիշո՞ւմ ես էն օրը, երբ նստել էիր գետի մոտ, իսկ նա գլուխը դրել էր ծնկներիդ, քնել, ու դու ռիսկ չարեցիր նրա մազերի հետ խաղալ: Կարծում էիր, ավելի ճիշտ՝ փորձում էիր կարծել, թե երջանիկ ես, օդային ամրոցներ էիր կառուցում: Մինչդեռ կոմպլեքսներովդ լցված ծանրաքարը քեզ յոթերորդ երկնքից դանդաղ, բայց հաստատուն ձևով քաշում էր ներքև, ու դու ինքնակամ սուզվում էիր անդունդը: Իհարկե, մեղավորը մենակ դու էիր, չփորձես քո սխալների համար մեղադրել ընտանիքիդ բացակայող անդամին:
Ու հիմա ուզում ես իրականությունից փախչել: Դե ինչ, կեցցե՛ս, շնորհավորում եմ, երեսուն օր անց էդ հնարավորությունը կունենաս:
Էջանիշներ