ինչ հաճելի է կյանքի խառնիխուռն բարդություններից հետո կրկին վերադառնալ կիսասովոր առօրիային, , իրոք հաճելի ու միքիչ անհանգստացնող դող կա, միքիչ էլ վախ: բարև, իմ սովորական աշխարհ
ինչ հաճելի է կյանքի խառնիխուռն բարդություններից հետո կրկին վերադառնալ կիսասովոր առօրիային, , իրոք հաճելի ու միքիչ անհանգստացնող դող կա, միքիչ էլ վախ: բարև, իմ սովորական աշխարհ
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Գործ էի անում, մեկ էլ պատուհանից տեսնեմ երկու քյառթու ջահել եկան, մի հատ հարմար ծառ գտան, գրպանի ծալովի դանակը հանեցին (որով նույնիսկ հաց հնարավոր չէ կտրել) ու սկսեցին էդ քոռ դանակով բոլոր հավանական ու անհավանական, գեղեցիկ ու գարշելի դիրքերով ադնակլասնիկային նկարներ նկարվել: Կողքից նայողի համար ողբալու տեսարան էր... Լավ ա վերջում էդ դանակը ո*ները մտցրած չնկարվեցին:
I may be paranoid but no android!

Նոր թղթի վրա գրեցի մինչև երկուշաբթի անելու գործերիս ցանկը, սիրտս կանգնեց, վատացա, խուճապի մատնվեցի, խառնվեցի իրար, սիրտս սկսեց արագ խփել... գնացի քնելու... բարի գիշեր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
anahit96 (22.04.2012), Arpine (22.04.2012), CactuSoul (22.04.2012), erexa (22.04.2012), John (22.04.2012), laro (22.04.2012), Lusinamara (22.04.2012), Smokie (22.04.2012), unknown (22.04.2012), Varzor (23.04.2012), Աթեիստ (22.04.2012), Մինա (23.04.2012), Նաիրուհի (22.04.2012), Նուշություն (25.04.2012), Ֆոտոն (22.04.2012)
Մեր կյանքում էնքաաա՜ն մանր-մունր դեպքեր են լինում, բայց հաճախ կարող է ցանկություն ունենանք որևէ բան փոխել այդ դրվագների մեջ: Ընթացքում նաև մտածում ենք որ այդ աննշան դեպքն իրականում այնքա՜ն կարևոր էր:
Տարիներ առաջ էր՝ երբ ես ութերորդ, կամ իններորդ դասարան էի: Այն ժամանակ էլ էի սիրում երեխաներին:Դպրոցից տուն էի գալիս, մեկ էլ մի փոքր աղջիկ դիմացովս քայլելուց ձեռքերը առաջ պարզեց ու... «Ապերիկ
» Սիրալիր ժպտացի ու անցա մոտով, հետևիցս կանչում ա «Ի՛, արի՜» շուռ եմ եկել, ժպտում եմ պուճուր աղջկան: Բայց չմոտեցա...
Ամաչեցի... ամաչեցի ոչ թե երեխայից , այլ այն մարդուց, ումից ընդհանրապես պետք չէր ամաչել: Իսկ հիմա, ամաչում եմ, երբ հիշում եմ
Ինձ մեկը /ակումբից/ ասաց <<Մի փակվիր մեջդ,դուրս արի>>:Ես էլ հենց առաջինը զանգեցի ընկերուհուս,ու որ չասեց. <<Կլինի չխանգարես,զբաղված եմ,գիտես>>:Նույն վայրկյանին հասկացա,որ էլ ոչ մեկ չունեմ,,,ուր գնամ??
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:
Դե բնականաբար պետքա կնիկը ցածր լինի տղամարդուց
![]()
![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո

Էլի էս օրերն եկան՝ ապրիլ 24, ջահերով երթ, Ցեղասպանություն, Օբամա...
Կարող է ահագին մարդու կարգին ձանձրացրել է էս ամենը, բայց ես դեռ շարունակում եմ էս օրերին ոգու վերելք զգալ, միասնություն, համախմբում զգալ, ուրախանում եմ, որ դեռ կան դեպքեր, հարցեր, որոնց դեպքում գրեթե ամբողջ ազգով միանում ենք. ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ։
Ինձ համար կարևոր է գոնե ժամանակ առ ժամանակ դա տեսնելն ու գիտակցելը։ Ես էլ եմ ուժեղանում, ամուր թիկունք եմ զգում ու հավատում եմ, որ մեզ համար ճամփան դեռ ավարտված չէ։
Էսօր ջահերով երթն է։ Գնալու եմ 5-րդ անգամ, գնալու եմ նվիրումով, ոչ թե ժամանակ անցկացնելու, հայհոյելու ու արևածաղիկ չրթելու համար։
Եթե արցունքներս հասնեն կոկորդիս՝ լաց եմ լինելու առանց ամաչելու, ու վաղն էլ հպարտությամբ եմ նայելու Ծիծեռնակաբերդ ձգվող մարդկանց շարքերին, որովհետև ցավի շուրջ համախմբված մարդիկ ամենաուժեղն են...
Եկե´ք, ժողովո´ւրդ, եկեք միասին լուսավորենք էս գիշերը...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Arpine (23.04.2012), E-la Via (23.04.2012), melancholia (25.04.2012), Smokie (23.04.2012), Varzor (23.04.2012), Yevuk (01.05.2012), Արէա (23.04.2012), Գեա (23.04.2012), Կարնո Սոսե (24.04.2012), Մինա (23.04.2012), Նուշություն (24.04.2012)
Ախր ոնց բացատրեմ, որ "մի զանգեք, մի անհագնստացրեք, ոչ մեկին էլ չեմ ընտելու, ՀՀԿ-ին` առավել ևս"
Զզվացրին արդեն ...
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Զզվում եմ լկտի հումորներից, երբ բացակայում ա սրամտությունը, կամ վերջանում ա, մարդիկ սկսում են ցինիկանալ: Մի այլ կարգի տհաճ վերաբեմունք ա մոտս առաջանում թե նմանատիպ հումորների թե դա հորինողների ու թե հրապարակողների նկատմամբ:
ես թուրքական դրոշ չեմ այրի
Ծիծեռնակաբերդ ֆիզիկապես չեմ կարող գնալ
ոչ մի սոց. ցանցում անձնագրի նկար չեմ փոխի
ուղղակի քնելուց մի մոմ կվառեմ պատուհանիս ու ...
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Agni (24.04.2012), CactuSoul (24.04.2012), E-la Via (24.04.2012), John (23.04.2012), Kita (04.05.2012), Lusinamara (24.04.2012), Mark Pauler (28.04.2012), Meme (24.04.2012), murmushka (24.04.2012), Nare-M (24.04.2012), Smokie (25.04.2012), Tig (24.04.2012), unknown (24.04.2012), Varzor (25.04.2012), Աթեիստ (24.04.2012), Արէա (24.04.2012), Գեա (23.04.2012), Դեկադա (24.04.2012), Ժունդիայի (23.04.2012), Մանուլ (17.05.2012), Մարկիզ (24.04.2012), Մինա (25.04.2012), Նաիրուհի (24.04.2012), Նուշություն (24.04.2012)
Էս երգն այսօրվա հետ ուղղակի կապ չունի, բայց ինձ թվում է, որ կարելի է լսել: Շա՜տ լավն ա…
Ծիծեռնակաբերդ ես էլ չգնացի: Ոտքս շատ ա ցավում…
***
Յուրաքանչյուր անգամ, երբ ուզում եմ մի քիչ փոխել կյանքս, ինձ ստիպում են սպանել ինձ՝ «ինքնազոհվել»: Էլի, ու էլի… Վերջինը կլինի սա: Հաստատ վերջինն է… Այս մեկն էլ հանուն իմ երկրի, ոչ թե հանուն ինչ-որ մեկի հիմար գաղափարների կամ իմ հիմար ու անկապ էմոցիաների, ինչպես նախկինում էր: Հանուն հայրենիքի ու պետության: Չէ՞ որ բոլոր հայրենասերների երազանքն է…
***
Ափսոս, որ այս տարի էլ չկարողացանք Ծիծեռնակաբերդ գնալ:
Հ.Գ. Մտքի եմ այս տարի գոնե անպայման Սարդարապատ գնալ (եթե ամեն ինչ լավ լինի)… Ամոթ է, բայց պետք է խոստովանեմ, որ դեռ երբեք այնտեղ չեմ եղել:
Միայն թե մինչ այդ ամեն ինչ լավ լինի:
Կեցցե' այն Հայաստանը, որ վաղն է գալու...
Ողորմի քեզ ՄԵԾ ՀԱՅ, հազար ողորմի, ինչ լավա, որ դու էդ եկած Հայաստանը չես տեսնում...
Երանի կենդանի լինեիր, շատ էի ուզում տեսնել քո ստեղծած, քո տենչած Հայաստանը....
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ սկզբունքորեն չեմ գնում, որտև զզվում եմ պիվի շշերով,գեղից եկած, մազերները գլխներին սվաղած,չոլկեքով, տրիկոներով իրանցից ոչմիբան չներկայացնող,բայց օրվա խորհուրդը չհասկացող,բերանները մինչև ականջները բաց,դեղին սառոչկեքով մի հատ էլ ալամ աշխարհի, էն որ ինչքան ուժ ունի գեշա, ձեռը բռնած կամ իրար գրկած վերև բարձրացող փառչակներից...
Անցյալ տարի համոզեցին, երեխային տանել, բացատրել ցույց տալ էր պետք... Մեծ չուզողությամբ գնացի...
Հասանք Մեծն Գորգիսյանի գերեզմանի մոտ, երեխուն ասացի, որ հերոս է թաղված այստեղ ու ուզեցա մոտենամ գերեզմանին ծաղիկ դնեմ, էդ պահին ոստիկանը.
-Ո՞ւր ապեր...
-Գերեզմանին ծաղիկ դնեմ, ասացի ես:
-Ապեր, էսօր իրանց գերեզմանին ծաղիկ դնելու օրը չի, էսօր կրակի մոտի զոհվածների գերեմզնին ծաղիկ դնելու օրնա, ասաց այդ երկոտանի կենդանին:
Ներկայանալով որպես համակարգի աշխատող, խորհուրդ տվեցի էս իդիոտին մի կողմ քաշվի, որ գնամ գերեզմանին ծաղիկ դնեմ, տենց էշի հայացքով էլ ինձնից հայացքը չկտրեց:
Էդ էր ու, որ ասեցի ուղիղ մեքենայի մոտ տուն ենք գնում, մեկ էլ կողքիցս մի հռհռոց, մի ծիծաղ, դպրոցականներ էին երևի կամ առաջին կուրսի ուսանողներ, մի լկստվել են, մի իրանց են ցույց տալիս, արդեն հասնում ենք հուշարձանին: Մի պապիկ շրջվեց ու ասաց.
-Երեխեք, մի քիչ զուսպ պահեք ձեզ, հո հարսանի՞ք չի:
-Չէ հոպար, նշանդրեքա... իրան որպես էդ թայֆի կարգին տղա համարող մի հատ տհաս արտաբերեց, բոլորը էլ ավելի ուժեղ սկսեցին ծիծաղել, ու էդ պահին հետևիցս եկող մեր բարձրաստիճան այրերից մեկի հաստավիզ ախռանիկը, ով երևի էդ երիտասարդների տարիքի էր, էտ նշանդրեք եկած ոչխարին ասաց.
-Արա, պապիի հետ պռոբլեմ ունե՞ս
-Չէ, հոպար ջան, ինչ պռոբլեմ ցավդ տանեմ,-իր տարիքի երիտասարդին ասաց այդ նշանդրեք եկած հիմարը…
Էհ, ողորմի քեզ Մեծ Մովսես, հազար ողորմի, կորչի այն Հայաստանը, որ էկավ ու կորչեն նրանք, ովքեր բերեցին...
Վերջին խմբագրող՝ keyboard: 24.04.2012, 23:08:
armen9494 (25.04.2012), Arpine (24.04.2012), E-la Via (24.04.2012), erexa (25.04.2012), Lem (25.04.2012), Mark Pauler (28.04.2012), melancholia (25.04.2012), Meme (29.04.2012), Ripsim (25.04.2012), Smokie (25.04.2012), unknown (25.04.2012), Varzor (25.04.2012), Արէա (24.04.2012), Գեա (24.04.2012), Մինա (25.04.2012), Նաիրուհի (24.04.2012), Նարե91 (28.04.2012), Նուշություն (25.04.2012)
Էսօր, ընդմիջման ժամին ռեստորանում հաց ենք ուտում, ամեն մի սեղանին տարբեր ամուսնական զույգեր են: Ոմանք երիտասարդ, ոմանք էլ` տարիքն առած: Կողքիս սեղանի երիտասարդ ամուսնական զույգի իգական սեռի ներկայացուցիչն էնքան լվլվաց, էնքան լվլված, որ ուղեղս արդեն ճաք էր տվել, նույսնիկ աղորժակս փակվեց էդ տեսարանից, շան բերանից հացը կտրեց տնաշենի աղջիկը: Մի հանքի խոսաց, մարդուն ասելով, որ էս պտի անի, էն պտի անի. մի խոսքով առօրյա ընտանեկան խոսակցություն` լի պահանջմուքներով:
Մյուս սեղանին ծեր ամուսնական զույգ էր: Աչքս ընկավ պառաված կնոջը: Դողդղալով մի կերպ հացն էր ծամում, բերանի ջրերն էլ անհդհատ հոսում էին: Ու սենց մի պահ մտածում եմ. «լավ, յանըմ էն ջահել տղամարդը խի՞ ա տենց գլուխը կախ լսում իրա լղլղչի կնոջը, հետո ի՞նչ որ ինքը ծիտ ա, վաղը մյուս օր` պառավելու ա»:
Ի՜նչ անկապ ա, բայց կյանքի որոշ իրավիճակները: Աղք:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
E-la Via (25.04.2012), Lem (25.04.2012), melancholia (25.04.2012), Nadine (25.04.2012), unknown (25.04.2012)
մեկ մեկ մտածում եմ ...բա ասում էի ժամանակ չունեմ սրա համար, դրա համար, էէէն մեկի համար: Փաստորեն 24 ժամը ահագին է : Բա ոնց ա, ինչ ասես անում եմ ու հասցնում, դեռ մի երկու րոպե էլ մնում է մտածելու համար, թե էլ ինչ անեմ: Այ քեզ բանՈՒրեմ նախկինում ժամանակս չեմ կարողացել լավ տնորինել: Չէ, ավելի ճիշտ կլինի ասել, չեմ իմացել ինչը ինչից հետո պետք է անել, որ արագ ու հեշտ ստացվի: Էնքան ուրախ եմ ու էնքան եռանդուն: Հեչ էլ չեմ հոգնում:
Թեև աշխատանքն ու հաճույքը տարբեր են իրենց բնույթով, այնուամենայնիվ նրանց միջև գոյություն ունի ինչ-որ բնական կապ:
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Միաժամանակ և՛ ահավոր ճնշող ոտքերի ցավ և՛ գոհացնող` հաճույք պատճառող: Զգում ու վայելում ես երկար ժամանակ քայլածիդ արդյունքը![]()
Chilly (29.04.2012), Lusinamara (25.04.2012), unknown (25.04.2012), Valentina (25.04.2012), Նարե91 (28.04.2012)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ