Մանկություն
1.
Պապիկ
Երբ փոքր էի՝ երբ դեռ դպրոց չէի գնում, ամեն ամառ ընտանիքով գալիս էինք քեզ մոտ՝ Կապան:Հետո դու' սկսեցիր գալ մեզ մոտ՝ Երևան:
Այս պահին իմ գլխավոր հիշողությունը դու ես՝ հատկապես երկու փոքրիկ դրվագ եմ հիշում:
Ա
Մենք չորսովս (ես, քույրիկս ու երկու եղբայրներս) խաղում էինք քո այգում, ծիծաղում, աղմկում: Եկար նստեցիր, սկսեցիր նայել մեր խաղին: Չգիտեմ ինչու քո դեմքին տխրություն տեսա, թե՞ ինձ թվաց, համենայն դեպս հիմա էլ եմ հե՛նց այդպես հիշում: Ձեռքումս պահած արջի դիմակը հագցրեցի քեզ, իսկույն «մռնչացիր» ու «քշեցիր», ես մի երկու քայլ փախնում եմ ու էլիմոտենում, արջը «ռռռ՜», էլի փախնում եմ երկու քայլ ու միանգամից մոտենում, էլի «ռռռ՜»...Համ ծիծաղում էի, համ մի քիչ վախենում
ու ընդհանրեպես բոլորս էինք ծիծաղում էդ ժամանակ:
Բ
Մի անգամ էլ ես ու եղբայրներս «կռիվ» էինք խաղում:Դու կանգնած էիր պատուհանի մոտ ու նայում էիր մեզ: Ընթացքում քեզ էի նայում, ամեն վայրկյան վախենում էի թե կջղայնանաս, դեմքիդ էլ կարծես զայրույթ էր գծագրված, թե՞ ինձ էր թվում, համենայն դեպս հիմա էլ եմ հե՛նց այդպես հիշում:
Չէիր միջամտում, մենք շարունակում էինք կռվել, դու հանգիստ նայել...
Քեզ շատ էի սիրում, շատ եմ սիրում ու միշտ հիշելու եմ պապիկ
2.
***
2-րդ դասարան էի, մինչև հիմա անգիր հիշում եմ: Ռուսերենի դասին էին հանձնարարել, ես էլ եմ հիշում, մեծ քույրիկս էլ, որ հետս կարդացել ու սովորել էր: Տպվեց ուղեղումս ու մնաց, որ ասեմ շատ էի մտածում ու շատ եմ մտածում այդ բանաստեղծության իմաստի մասին... չէ՛, դժվար թե դրանից լինի: Ուղղակի անգիր հիշում եմ:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ