սխալ-ճիշտ
ընդհամենը-ընդամենը
ծնունդտ-ծնունդդ
սխալ-ճիշտ
ընդհամենը-ընդամենը
ծնունդտ-ծնունդդ
Ameli (30.01.2012), ars83 (30.01.2012), einnA (31.01.2012), Freeman (30.01.2012), impression (01.02.2012), laro (30.01.2012), Magic-Mushroom (30.01.2012), Smokie (30.01.2012), VisTolog (30.01.2012), Ֆոտոն (31.01.2012)
Չեմ հավատում իմ երջանկությանը, այնքան երջանիկ եմ, ինչ՜ հրաշալի է կյանքը այն պայմանով որ ինչ-որ ներդրում ես արել եւ ստացել արդյունքը, այսինքին որ ինչ որ մի բանի քո ուժերով ես հասել, ցանել ես պտուղները հիմա էլ հավաքում ես արդյունքները, այսօր ցանոթացել եմ մի վանպիրի մասկի գույն ունեցող, սեւահեր, կապուտաչյա իռլանդուհու հետը, ով այստեղ է եկել շարունակելու մագիստրատուրան, այնքան լավն է ու հումորով միշտ տրամադրությունս բարձրացնում է, այնքան հետաքրքիր զրուցակից է, վայ մենակ մի բան չեմ հավանում այստեղի աղջիկները այնքան թեթեւ բարքերի տեր են, առաջին հանդիպումից հետո 90%-ով սեկս է լինում
P.S. Գնահատեք այն ինչ որ ունեք հիմա, այլ ոչ թե սպասեք, երբ կկորցնեք ձեր ունեցածը որ զղջաք, հավատացեք բոլոր դռների բանալիները ձեր ձեռքում է եւ թե ինչ դուռ կբացեք կախված է ձեզանից, կյանքը բումերանգ է՝ ինչպես դու ես նրան վերաբերվում, այնպես էլ նա քեզ, եղեք երջանիկ ու կրքոտ ինչպես Արգենտինյան տանգոն:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ցինիզմն էլ չափ ու սահման ունի…
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Դու օգնում ու աջակցում ես ընկերներիդ,երբ նրանք տխուր են,բայց երբ դու ես տխուր,,,դու ընկերներ չունես
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:
Magic-Mushroom (30.01.2012), Smokie (31.01.2012)
ես էսօր առաջին անգամ գիտակցեցի, որ սիրում եմ ... ինձ, ավելին ասեմ՝ շատ եմ սիրում, ու, բացի դրանից, նաև շատ եմ հարգում, ու, ամենակարևոր ձեռքբերումը վերջին ամիսների՝ մի հատ լավ բառ եմ սովորել, պ-ով ա սկսվում, յ-ով էլ վերջանում ա, ու, բացառություններ էլ չի ճանաչում![]()
Lusinamara (31.01.2012), Magic-Mushroom (31.01.2012), Ռուսա (30.01.2012)
Ուֆֆ ոչինչ չի կարող ինձ ավելի մեծ հաճույք պատճառել քան շոփինգընոր զանգեցին խանութից ու ասեցին որ ստացել են D&G-ի վերջին հավաքածուն, ուռռա՜
Վերջին խմբագրող՝ Magic-Mushroom: 31.01.2012, 00:16:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ակումբցիներին էլ ասեմ. եթե ինձնից անկախ շուրթերիցս դուրս է թռչում՝ Բամբոլեո՜, Բամբոլեա՛, ուրեմն տրամադրությունս չափից շատ բարձր է ու վարակիչ…
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Երբեմն երբ գիտակցում ես սխալդ արդեն ուշ է լինում...բայց դա պատճառ չի սխալդ ընդունելու համար...
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Smokie (31.01.2012)
ասում են մանրունքներն այնքան էլ կարևոր չեն, երբեք չեմ հասկացել դա, կյանքն ինքը մանրունքներից է կազմված, ինչպես կարող են դրանք կարևոր չլիներ, մանրունքները կարող են փոխել տրամադրություն, տրամադրվածություն, չէ մանրունքներ ինձ համար ավելի կարևոր են
մանրունք եմ ավելացրել մեր սենյակում, շնորհակալություն Արիադնային
![]()
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Ameli (31.01.2012), armen9494 (31.01.2012), CactuSoul (01.02.2012), Chuk (01.02.2012), E-la Via (31.01.2012), einnA (31.01.2012), Inna (31.01.2012), Lusinamara (31.01.2012), Quyr Qery (31.01.2012), Ripsim (31.01.2012), Shah (31.01.2012), Smokie (31.01.2012), StrangeLittleGirl (31.01.2012), Tig (31.01.2012), unknown (31.01.2012), Արէա (31.01.2012), Արևհատիկ (31.01.2012), Գեա (31.01.2012), Դեկադա (31.01.2012), Լուսաբեր (31.01.2012), Նաիրուհի (01.02.2012), Ուլուանա (03.02.2012), Ֆոտոն (11.02.2012)
Էսքան ժամանակ ինձ հա ֆրանսիացու կամ իսպանացու տեղ էին դնում: Բայց ամենաուժեղը կիրակի օրվանն էր: Երբ հետ էինք գալիս մեր անհավանական ճամփորդությունից, գնացքի մեր վագոնում մեզ հետ նստած էին հինգ հոլանդուհի խմած կանայք: Սանան, ինչպես միշտ, հետները զրույցի բռնվեց: Մանրից ես ու Սոֆին էլ միացանք: Սոֆիի ազգությունը հարցրին, իսկ իմը սենց էր.
- Դու էլ երևի Իսրայելի՞ց ես:
Կյանքում առաջին անգամ հրեայի տեղ էլ դրեցին: Պատասխանեցի, որ չէ, որ Հայաստանից եմ, որ դժվար` Հայաստանի մասին ինչ-որ բան իմանան: Իսկ հոլանդուհին, քանի որ բավականաչափ խմած էր քաղաքավարի չլինելու համար, պատասխանեց.
- Ո՞նց չգիտեմ: Օրինակ գիտեմ, որ դուք շատ աղքատ երկիր եք...
Բա...
Ameli (01.02.2012), armen9494 (31.01.2012), Arpine (31.01.2012), ars83 (31.01.2012), E-la Via (31.01.2012), einnA (31.01.2012), Freeman (31.01.2012), keyboard (06.02.2012), Lusinamara (31.01.2012), Magic-Mushroom (02.02.2012), Quyr Qery (31.01.2012), Smokie (31.01.2012), unknown (31.01.2012), Դեկադա (31.01.2012), Մինա (31.01.2012), Նաիրուհի (01.02.2012), Շինարար (31.01.2012), Ռուֆուս (31.01.2012), Ֆոտոն (11.02.2012)
արա էս ուր եմ ընգել... մեկը գեյշա ա, մեկը խորհուրդ ա տալիս յոթ տարին մեկ զուգընկեր/ուհուն փոխել, մեկն էլ ասում ա որ իրան չի զսպում իրան զուգընկերներ փոխելուց...
բայց իրանց որ մնա, իրանք աշխարհի ամենաբարոյական տոտաներն են.. բռռռ.. նորից՝ ուրիշներին ճանաչելով ինքս ինձ ավելի եմ սիրում: ակումբ, իսկական հիասթափություն եմ ապրում:
կարամ վստահ ասեմ որ 90%-ը մեծամասնության կարծիքի վախից են իրենց զսպում նման գրառումներ անելուց... հա դե բնական ա՝ իրանց ռեյտինգը կիջնի... ու իրանք իրանց վիրտուալ կյանքը ավարտված կհամարեն )))
I love my life and I celebrate it every day...
Նոր 1in.am-ում աչքովս ընկավ հերթական տխմար վերնագիրը՝ «Լիլիթ Կարապետյանին ներգրավել է պոռնկության մեջ»: Առանց նյութը կարդալու արդեն իսկ պարզ էր, որ հերթական էժանությունն ա: Սա ուրիշ Լիլիթ ա, ու նյութը պարունակում ա տասնյակ անուններ, որոնցից մեկն էլ էս Լիլիթն ա, բայց վերնագրում հայտնվել ա սա: Նպատակը, պարզ ա, մի քանի ավել դիտում ունենալն ա, ու էդ նպատակին հասնում են, բայց չեն մտածում, որ փոխարենը արժանանում են բազմաթիվ ընթերցողների հեգնանքին: Սա ներկայիս ամենահիմար լրատվականն ա ինձ համար: Էդքան փող են ծախսել, կարելի էր գոնե պռոֆեսիոնալ աշխատողներով համալրել լրատվամիջոցը, ու ընթերցողների բանակն ավելացնել առանց այսպիսի էժան քայլերի: Բայց դե էս երկրում ո՞վ կամ ի՞նչն ա իր տեղում:
Համատարած անտեղյակություն ա ու տգիտություն, բայց ում հարցնես, լուրջ մասնագետ ա՝ երկար տարիների աշխատանքային փորձով: Որ վարորդին լսես՝ փակ աչքերով ուզածդ մեքենան կքանդի-կհավաքի, մատոռը բացում ես, յուղ լցնելու տեղը չի գտնում: Մի քանի ամիս առաջ չէ՞ր, որ երեխուն տարել էին հիվանդանոց հետազոտման, բռնել վիրահատել էին: Մասնագետներ են բոլորը, բայց թոքերը լսելու փոխարեն երեխու ձվերը կտրել էին (կներեք, գռեհիկ հնչեց, բայց փաստն եմ արձանագրում): Եթե խոհարարը համարում ա, որ մածունը միրգ ա, իսկ խնձորը՝ ջրիկ ճաշ, ուրեմն պետք ա թքած ունենալ նրա աշխատանքային փորձի վրա էլ, բոլոր տեսակի դիպլոմների վրա էլ, ինչքան ուզում ա դրա վրա փող ծախսված լինի: Եթե խոհարարությունից հեռու մարդը չիմանա, թե որ ուտեստի հետ ինչ խմիչք է պետք դնել սեղանին, շատ դեպքերում կարող է նորմալ լինել, բայց երբ խոհարարը չի տարբերում վարունգը բանանից, էդ հերիք չի, դեռ ավելին՝ ինքնասիրահարված դեմքի արտահայտությամբ, իրեն երևակայելով թվացյալ բարձունքից է նայում շուրջը և հրճվում, սա արդեն, մեղմ ասած, տհաճ ա:
Կրթվածի դեմքով անգրագետներն անհամեմատ ավելի տհաճ են, քան ակնհայտ անգրագետները:
Վերջին խմբագրող՝ Kuk: 31.01.2012, 20:27:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
armen9494 (31.01.2012), ars83 (01.02.2012), CactuSoul (01.02.2012), erexa (02.02.2012), Freeman (31.01.2012), impression (01.02.2012), Lusinamara (01.02.2012), murmushka (01.02.2012), Quyr Qery (31.01.2012), Ripsim (01.02.2012), Smokie (01.02.2012), Ամպ (01.02.2012), Արէա (01.02.2012), Ձայնալար (01.02.2012), Նաիրուհի (01.02.2012)
Ընդմիջմանս միակ հանգրվանը՝ գրախանութը, փակեցին, տեղը պաստառների խանութ բացեցին...
Ողբամ զքեզ, Էլիզե՛ աղջիկ, որ հավատում ես Հայաստանում գրախանութային բիզնեսի ծաղկմանը...
... իսկ այդ ժամանակ փողոցի թաց մայթերի վրա գայթելով՝ մի աղջնակ էր քայլում՝ սպասողական հայացքով նայելով ձեռքում պինդ պահած հեռախոսին: Ու իրեն հեչ չէր հետաքրքրում պաստառների խանութի առկայությունը, կամ՝ գրախանութի բացակայությունը...
Սենտիմե՜նտ... ինձ համար աշունը նոր ա բացվել, ոնց որ...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Նոր ակցիա ՀՀ Ոստիկանությունում:
Մինչև մարտի մեկը կատարիր սպանություն և որպես նվեր ստացիր բռնաբարության հոդվածը 1/3- ով.. կուտակիր տարիներ, դարձիր հավատարիմ հաճախորդ և մասնակցիր անկախության 25- ամյակի համաներման խաղարկությանը....![]()
Երկրի համար պատասխանատու են ոչ միայն իշխանությունները,ոչ միայն հատուկ պաշտոններր զբաղեցնող անձինք, ոչ միայն հատուկ կառույցների ղեկավարները,այլ ամենից առաջ ժողովուրդը` մեզանից յուրաքանչյուրը: Մեր պատասխանատվությունը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, կամ անվերջ բողոքելու ու թերությունները մատնանշելու մեջ չէ,այլ ամենից առաջ մեր ցանկացած գործ մեծ պատասխանատվությամբ կատարելու մեջ: Մեզանից ամեն մեկն ասում է, որ իր կարծիքը ոչ մի դեր չի կարող խաղալ, որ իր գործը աննշան է ու ընդհանուր առմամբ ոչինչ չի փոխի համակարգի մեջ` մոռանալով որ մի կիսագնդում թիթեռի թևի թափահարումը կարող է բերել մյուսում փոթորկի առաջացման: Երբեք էլ չենք կարող ամբողջությամբ գիակցել մեր արած յուրաքաչյուր քայլի բոլոր հետևանքները, բավական է գիտակցել, որ հետևանքներ միշտ են լինում:
Երբ ակումբը խնդիրների պատճառով փակվեց ու երբ ակումբցիները հավաքվեցին ակումբի ֆեյսբուքյան էջում, բոլորիս այդ համախմբվածությունը ուրախացրեց: Ինքս հասկացա, որ չկա հին ու նոր ասված ակումբցի, կան միայն ակումբցիներ: Պարզ է, որ հնաբնակները ավելի սուր աչք ունեն, ավել արագ են հասկանում,թե ինչ է կատարվում, անգամ մի քանի քայլ այն կողմ են տեսնում, ինչպես նաև շատ հարցերի, որ ինքներս սուր կարձագանքեինք, նրանք ավելի "ճիշտ" մոտեցում են ցուցաբերում: Պարզ է, որ նրանք կազմել են իրենց ընկերական խումբը, ինչպես և մենք մեր առանձինը, պարզ է, որ թե այս խմբերի, թե առանձին անհատների կարծիքներ շատ հարցերում տարբերվելու են, շատ հաճախ՝ հակասելու, ու լավ է, որ այդպես է: Բայց հիմա համոզված եմ` չկա հին ու նոր ակումբցի, կան միայն ակումբցիներ:
Ցանկացած տարբերակում, ցանկացած դասակարգում միայն մեր ուղեղում է:
Կարծում եմ սա շատերս զգացինք: Ակումբը վերաբացվեց, ու սկսել էի կարծել, որ ամեն մեկս ավելի լավ գիտակցելով մեր պատկանելիությունը ակումբին` սկսելու ենք ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ մեր տարածքին: Բայց ի՞նչ է ստացվում: Նորից նույն իրավիճակը. Մեծ խելքի բան չի հեգնելը, վիրավորելը, հարձակում գործելը, առանց նորմալ լսելու ու հասկանալու փորձ անելու քո միանշանակ "ճիշտ" կարծիքը հայտնելը, այն մյուսի վզին փաթաթելը: Ո՞վ դա չի կարող անել որ: Մեկը մի քիչ ավելի վարժ, հղկված, մյուսն ավելի անփույթ, կոպիտ, բայց բոլորն էլ կարող են:
Բա ո՞ւր մնաց էն համախմբվածության զգացողութունը: Չեմ հասկանում, ինչի՞ մեր ցանկացած քայլի համար պետք է ադմինիստրացիան պատասխանատվություն կրի, ինչի՞ պետք է ամեն ինչ թողնենք նրանց ուսերին, դրանով իսկ ինքնրես մեզ զրկելով "մեր գլխի տերը"` այսինքն մեր իսկ տարածքի տերը լինելու, նրա մասին հոգ տանելու շանսից:
Ակումբը մեզանից յուրաքանչյուրինն է: Ու եթե ամեն մեկը գիտակցի, որ նախ պատասխատանատու է այստեղ իրեն հատկացված փոքր տարածքի, այնուհետև նաև ամբողջի համար` կսկսի յուրաքանչյուր քայլ/գրառումից առաջ շատ կարճ վայրկյան մտածել. "Ու սա ի՞նչ կտա":
Կարծում եք շա՞տ եմ սրտիս մոտ ընդունել: Համարեք, հա, հենց էդպես է, որ կա: Որովհետև ինքս պարզ տեսնում ու գնահատում եմ այն, ինչ ակումբն ինձ տվել է ու չեմ ուզում իմ քայլերի պատճառով թե ադմինիստրացիայի, թե ակումբցիների, թե նոր եկողներին հիասթափության պատճառ լինել ու նրանց զրկել իրենց կյանք թե նոր հիանալի մարդկանց, թե շատ այդ դրական երևույթների հայտնվելուց:
Երբ դասակագում ես, ինքնըստինքյան քո պատասխանատվությունը գցում ես ավելի վերև կանգնածի վրա, դրանով իսկ կարծելով, որ քեզ ազատում ես ավելորդ խնդիրներից, իսկ իրականում՝ զրկելով ազատությունից:
Վերջին խմբագրող՝ E-la Via: 01.02.2012, 11:21:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ