Թող լինի միշտ արևը՜, թող լինի միշտ լուսինը՜, թող լինի միշտը մայրիկը՜, թող լինի՜ միշտ ակումբը՜
և թող միշտ լինենք մենք
Հ.գ. Ուրախությունից քիչա մնում թռվռամ![]()
Թող լինի միշտ արևը՜, թող լինի միշտ լուսինը՜, թող լինի միշտը մայրիկը՜, թող լինի՜ միշտ ակումբը՜
և թող միշտ լինենք մենք
Հ.գ. Ուրախությունից քիչա մնում թռվռամ![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ariadna (27.01.2012), armen9494 (27.01.2012), boooooooom (29.01.2012), E-la Via (27.01.2012), einnA (28.01.2012), Firegirl777 (27.01.2012), Freeman (27.01.2012), Lusinamara (27.01.2012), Smokie (27.01.2012), unknown (27.01.2012), Արևհատիկ (27.01.2012), Ժունդիայի (27.01.2012), Ձայնալար (27.01.2012), Մանուլ (27.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (27.01.2012), Նարե91 (28.01.2012), Ֆոտոն (31.01.2012)
Ըհըըը, "Կաբուլեծիից" հետ եկանքԷն մուլծիկի մեջ ո՞նց էր ասում՝ А дома лучше
![]()
Առանց Դարի
Օրը տարի
Բարի վերադա՜րձ![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Պատուհանի մի կողմը գրեթե միշտ մաքուր է, մյուս կողմը՝ գրեթե միշտ կեղտոտ:
Ու մենք միշտ գերադասում ենք չնկատելու տալ կեղտոտ կողմը, քանի դեռ պատուհանից այն կողմ բացվող տեսարանը չի սկսել փակվել:
Հարկավոր է մի քիչ շուտ-շուտ պատուհանները լվանալ:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Ժամանակը կանցնի, բայց չի գնա՝ կմնա հուշերում:
Ինչ հետաքրքիր էին անցնում մանկությանս օրերը` երբ հոսանքը հաճախ էր գնում: Մութ գիշերները, հեռուստացույցը, որ ակումլյատորով էինք միացնում այդ դեպքում... ի՜նչ լավն էին:Հիշում եմ, երբ առավոտները ամենաշուտը ես էի վեր կենում, առաջին հերթին բարձրանում էի դիվանին, որ անջատիչը սեղմեմ, տեսնեմ հոսանքը գալիս ա՞, չնայած համոզված էի, որ լույսը վառվելու ա:
![]()
Հիմա ես էնքա՜ն եմ սիրում մթությունը, խավարը: Երբ մութ ա, ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում՝ ես եմ, խավարն ա ու իմ մտքերը:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 27.01.2012, 17:10:
boooooooom (29.01.2012), Lusinamara (28.01.2012), Shah (31.01.2012), unknown (27.01.2012), Արէա (27.01.2012), Նարե91 (28.01.2012)
Ես իմ կիսաաթեիստ հալով առավոտից սա եմ դնդնում քթիս տակ.
Կվախնա՞ս, որ թշնամին պիտի հաղթե,
Դուրսը խավար, ներսդ ավելի մութ է,
Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :
Քիչ մը արև թող ներս գա,
Քիչ մը արև թող ներս գա,
Մաքրե աղտոտ պատուհաններդ,
Դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :
Խնդիրներով հավատքդ կտկարանա,
Եվ աղոթքդ ալ անպատասխան կմնա,
Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :
Կուզե՞ս երկնից ճամփուն մեջ ուրախ քալես,
Կուզե՞ս խավարն անցնի, պայծառ լույս տեսնես,
Մաքրե աղտոտ պատուհաններդ, դուռդ լայն բաց,
Քիչ մը արև թող ներս գա :
Հ.Գ. Ներողություն շատերի երաժշտական ճաշակը վիրավորելու համար՝ միակ տարբերակն էր, որ հաջողվեց գտնել:
Վերջին խմբագրող՝ Արէա: 27.01.2012, 17:30:
Ասում է.
-Ինչպե՞ս կարող է այդքան դաժանություն տեսած մարդն ինքն էլ դաժան լինել:
-Իսկ դա ամենահեշտ ձևն է` վարվել այնպես, ինչպես տեսել ես, որ քեզ հետ էլ նման կերպ չվարվեն:
-Չէ, այդպես չէ, դա հեշտ ձևը չէ:
-Հեշտն է:
-Համոզված եմ, որ ոչ:
Ուրախ եմ, որ այդպես ես կարծում:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Նաիրուհի (29.01.2012)
Ինչպես հավը քուջուջ է անում կեղտի մեջ՝ ուտելու համար պիտանի մի քանի հատիկ գտնելու համար, այնպես ես քուջուջ եմ անում ՖԲ սոց. ցանցի իմ լրահոսում և ֆորումի «չկարդացած գրառումներում»: Ուտելիք, խմելիք, սեքս, քուն, ուտելիք, սեքս, խմելիք, քուն, և այդպես շարունակ: Լրահոսի համարյա թե իննսուն տոկոսը լցված է տխմար, լպիրշ կատակներով, մերկ կամ կիսամերկ հետույքներով, կրծքերով, երկիմաստ արտահայտություններով: Եթե դա էլ չէ, ապա շշեր, բաժակներ, պիցցաներ, սուրճ ու շոկոլադ: Լավ, ասենք մի հետաքրքիր տեղեկություն լիներ ուտելիք-խմելիքի մասին, ասեիր՝ հա: Բայց չէ, մի ախորժալի սուփրա-սեղան է գցած ու տակը շաբլոն «ոնց հիմա սրանից կուտեի» կամ «նյամ-նյամ» կամ նման մի բան: Զարթուցիչներ, անկողին, քուն, «քունս չի տանում» տիպի անթիվ-անհամար գրառումներ: Դե գոնե վեր կաց համակարգչի մոտից, գնա, պառկի անկողնումդ, որ քունդ տանի:
Լավ է, այսօր բանակի տոնն է, գոնե այդ թեմայով են շատ գրառումները: Բայց վաղը, համոզված եմ, նորից հեղեղվելու ենք գորշ, դժգոհ, անհավես, սոված, ծարավ, անբավարարված, երկիմաստ տառակույտով:
Գիտություն, արվեստ, և նման բաներ չկան, եթե կան էլ՝ ապա միայն ծաղրի, թվացյալ ու ծեծված հումորի, երկու-երեք քաշած գիծը «օ՜, ինչպիսի արվեստ է» և ցանկացած անհամաձայնության դեպքում «արվեստը սուբյեկտիվ է», «իսկ ի՞նչ է արվեստը» կաղապարային արտահայտություններից մինչև «խոսքի և խղճի ազատություն է. ինչ կուզեմ կասեմ» հասնող ամբոխավարություն: Թեմա է բացվել ակումբում՝ «Քո պատմությունն իմ բառերով»: Թումբանից, Թութուշից, գիշերային ակումբից, ձողից, ունիտազից դենը չի գնում: Ուտելիք, սեքս, խմելիք, քուն:
Բայց և այնպես, պետք է ասել, որ հետաքրքիր նյութեր կան, պարզապես պետք է երկար քուջուջ անես, որ «որսաս» դրանք:
Հ.Գ. Կլոդ Դեբյուսիի ծննդյան 150-ամյակն է այս տարի: Օրինակի համար, էլի:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ameli (28.01.2012), Arpine (28.01.2012), E-la Via (28.01.2012), einnA (29.01.2012), Freeman (28.01.2012), Lem (29.01.2012), Lusinamara (28.01.2012), Rammstein (01.02.2012), Ամպ (01.02.2012), Արէա (28.01.2012), Ինչուիկ (29.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (29.01.2012), Ներսես_AM (28.01.2012), Ուլուանա (28.01.2012), Ռուֆուս (28.01.2012), Ֆոտոն (31.01.2012)
Ու՜խ, բաց ա մեր Ակումբը, էս ինչ լավ ա՜...
Գիշերվա ժամը հազարնա / խաբեցի 1:30 / , մեր տանը բոլորը քնել են: Բացի ումից? Ճիշտա, ինձանից: Ինչու չեմ քնում? չգիտեմ:
Ակումբի վերջին թեմաների մեջ քուջուջ եմ անում, որ մի երկու ինձ հետաքրքիր բան կարդամ քնեմ. ՉԿԱ: Ասում եմ կարողա ակումցիները էս փոքրիկ ընդմիջման ժամանակ Ակումբ.ամ-ը ուրիշ ակումբի հետ են դավաճանել, քնել մնացել են ընդե, հիմի էլ ամաչում են տուն գան:
Են Fb-ն էլ ընդեղա սատկել: Խուժան կայքերից հոքնել եմ, էլ չի նայվում: Սիրտս միջոցառումա ուզում, էն որ միամիտա ստացվում ու հետաքրքիրա անցնում:
Նենց կուզենայի կիթառ նվագել իմանայի գոնէ....
Հ.Գ. Ես սովորաբար կիթառին գիտառ եմ ասում, բայց դե ակումբում պատառաքաղ, դանակ, անձեռոցիկ....![]()
Այսօր նստած էի ռեստորանում, դեռ հաց չէի ուտում, սպասում էի ընկերուհուս, մեկ էլ մի 2-3 տարեկան երեխա տեսնեմ ինձ թաթիկով բարևա անում: Դե տեսա մի քանի անգամ ձեռքով բարևում ա, ես էլ բարևեցի:
Մեկ էլ թաթիկով ուտելիքն ա ցույս տալիս ու ինձ ա նայում, ոնց որ ասեր, դու էլ արի միասին ուտենք իմ ափսեից: Խեղճը երևի մտածում էր ուտելիք չունեմ:
Նենց ժպիտ առաջացավ դեմքիս, որ մամայից չամաչեի, կգնայի թուշիկը կպաչեի:
Էս անտարբերությունը մենակ էրեխեքի մոտ ա, որ չի վերացել:
Վերջին խմբագրող՝ erexa: 29.01.2012, 04:05:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Arpine (29.01.2012), ars83 (29.01.2012), Chilly (30.01.2012), E-la Via (29.01.2012), einnA (29.01.2012), John (29.01.2012), Lusinamara (29.01.2012), Quyr Qery (29.01.2012), Ripsim (29.01.2012), Smokie (30.01.2012), Ամպ (01.02.2012), Գեա (29.01.2012), Դատարկություն (29.01.2012), Դեկադա (29.01.2012), Կաթիլ (31.01.2012), Նաիրուհի (29.01.2012), Նարե91 (29.01.2012), Ուլուանա (03.02.2012)
էն ո՞վ ա ասում ուղեղս ժանգոտել ա... սիրում եմ, որ ինքնավստահությունը վերականգնելու առիթ ա լինում ու օգտագործում եմ![]()
«ԴԱՐ» ԱԿՈՒՄԲՆ ուրիշ ա...
Առհասարակ ամսաթվերին ու տարեթվերին ուշադրություն չեմ դարձնում, բայց նոր երբ նայեցի ավատարիս ներքևում գրված գրանցման ամսաթվին, հասկացա, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց այս օրը դարձել եմ ակումբի անդամ: Հիշում եմ՝ հերթական քննաշրջանը նոր էր ավարտվել, ու ես էլ, այդ հանգմանքից ոգևորված ու ուրախացած, արդեն հանգիստ խղճով «նավարկություններ» էի կատարում համցանցում: Այսօր արդեն չեմ էլ հիշում, թե ինչ էի որոնում, երբ Google որոնողական համակարգն ինձ բերեց, հասցրեց akumb.am -ի տիրույթ:
Գրանցում էր պահանջում... գրանցվեցի, առանց երկար-բարակ մտածելու ընտրեցի նիքնեյմ, մի քիչ ակումբում «զբոսնեցի» ու...
«դե լավ, հերթական անհետաքրքիր ֆորումն ա... ես ստեղ անելիք չունեմ» մտածեցի /էս մտածածիս համար էսօր իրոք փոշմանում եմ/ ու փակեցի էջը:
Որոշ ժամանակ ակումբ ընդհանրապես չէի մտնում, մինչև որ համակուրսեցիներից մեկը, ով նույնպես ակումբի անդամ է, ինձ հիշեցրեց ակումբի մասին.
«Նա՛ր, գիտե՞ս էնքան հետաքրքիր ֆորում ա... շատ ա տարբերվում մյուսներից»: Սկզբում թերահավատորեն էի վերաբերվում ասածին, բայց հետո կամաց-կամաց համոզվեցի դրանում: Անկեղծ ասած, սկզբում բան չէի հասկանում ակումբից...շնորհակալություն հայտնել, վարկանիշ, տուգանային /ի դեպ էս մեկ տարվա մեջ ձևի համար այդպես էլ ոչ մի տուգանային չստացա/ .... չգիտեմ.... մի տեսակ շատ խառն ու անհարմար էր թվում ակումբը: Սակայն մի կարճ ժամանակ անց լրիվ սովորեցի էդ ամեն ինչին... արդեն մի շարք ակումբցիներ կային, որոնց գրառումներին սպասում ու հաճույքով ընթերցում էի: Հետո ինքս էլ աստիճանաբար սկսեցի գրառումներ անել ակումբում ու հասկացա, որ ակումբն էն «վայրն» ա, որտեղ ինձ իսկապես հաճելի ա: Ու երբ մի օր ակումբ չէի մտնում, ինձ թվում էր, թե ինչ-որ բան պակաս ա, կիսատ ա կյանքումս
![]()
Մի օր էլ հյուր էինք գնացել, ու արդեն բավակնին ուշ էր... ծնողներիս անընդհատ հիշեցնում էի, որ տուն գնալու ժամանակն ա, բայց իրենք, տարված իրենց զրույցով, ուշադրություն չէին էլ դարձնում: Ի վերջո բարկացա ու բարձր ձայնով ասեցի.
«Լավ էլի, գնանք, արդեն ուշ ա... էսօր ակումբ էլ չեմ մտել... հլը ակումբ էլ պետք ա մտնեմ»:
Արդեն պատկերացրի՞ք չէ ներկաների դեմքերի արտայտությունները... տեսնես ինչ մտածեցին
էսօր հին ակումբցիները / էդ հին ու նոր ես չեմ հորինել, դա այդպես ա/ շատ են բողոքում, որ ակումբն այլևս առաջվանը չի, շատ ա փոխվել... գիտե՞ք... ինչ-որ տեղ համաձայն եմ, քանի, որ հին գրառումներից շատ եմ կարդացել, ու տարբերությունը զգալի ա, բայց եկեք չմոռանանք, որ անցնում են տարիները, փոխվում են պահանջները, հետաքրքրությունները... մի խոսքով, ինչպիսին էլ, որ լինի ակումբը, միևնունն է՝ այն շատ ա տարբերվում մյուս ֆորումներից բոլոր առումներով, այն իսկապես ուրիշ ա:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Ameli (29.01.2012), Arpine (29.01.2012), E-la Via (29.01.2012), einnA (29.01.2012), John (30.01.2012), laro (29.01.2012), Lev (29.01.2012), Smokie (30.01.2012), unknown (29.01.2012), Արևհատիկ (29.01.2012), Գեա (29.01.2012), Ձայնալար (31.01.2012), Մինա (31.01.2012), Նաիրուհի (29.01.2012), Ուլուանա (03.02.2012)
Հա, ես ոչ մի անգամ էլ սուրբ չեմ եղել, ու չեմ էլ թաքցրել: Ի տարբերություն շատերի պարզ եմ ման եկել, ու շատ իզուր` մեկ-մեկ թվում է, որովհետև, ես կյանքում ոչ անկեղծությունն է գնահատվում, ու ոչ էլ արդարություն կա, արդարություն փնտրելը, ուղղակի մի անիմաստ գործ է դարձել, ոնց որ իսկաց զոլոտո վ գավնե, չգիտեմ է: Ինչի են ինձ միշտ մեղադրում ու քննադատում մարդիկ ովքեր հեչ էլ ազնիվ չեն կամ էլ իրանց ներկայացրած սուրբը չեն: Ուղղակի միշտ էլ մեղադրելն է հեշտ, հեշտ է մարդուն թողնելը, հեշտ է թքելը մարդու վրա, իսկ այ մարդուն հասկանալ բոլորին չէ որ տրված է: Ուղղակի մարդիկ վաղուց են մոռացել մարդ լինել:
Իսկ ամենավատը էն է, որ էդ մարդիկ հարազատներն են մեր` ծնող,եղբայր, քույր: Մեկ-մեկ թվում է, երկրի երեսին չկա ավելի լավ բան քան ֆիզիկական մենակությունը, հա հենց ֆիզիկական, հոգեկան մենակությունը վաղուց է կուլ տվել:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Մի-տեսակ ամեն ինչը հանրային ա դառել, հա: Միգուցե լավ ա, խմբովի ենք լուծում խնդիրները: Խմբովի ծննդաբերում ենք ՖԲ-ում, երեխայի համար թորած ջուր ենք ման գալիս, ծիծ ենք տալիս (ունեցող-չունեցող հաշիվ չի, գենդերային հավասարություն ա), ամիսը մեկ խմբովի ստուգում ենք երեխայի դեմքի գույնը, ատամները, մազերը, մեզի գույնը:
Խմբովի տանջվում ենք սիրահարվածների հետ, անհանգստանում, թե ամուսնացած մարդկանց են սիրահարվել, խորհուրդ տալիս, գցում-բռնում, ամուսնացած մեկ հոգու փոխարեն չամուսնացած հինգը առաջարկում:
Լավ ա, էլի, սենց, խմբովի, այ հենց էդ էր, որ մեր ժողովուրդը կորցրել էր Սովետի փլվելուց հետո, էդ հասարակության օժանդակությունը, նրա սիրտը, քիթը և այլ մարմնի մասերը: Էն պաշտպանվածության զգացողությունը, որ ունենում էր, ասենք, նորապսակ զույգը, որի անկողնի գլխին Իլյիչի նկարն էր կախված ու գրած էր «Լենին ս նամի»: Խեր ըլի, կամաց-կամաց էդ հասարակական կյանքը վերականգնվում ա:
Վերջին խմբագրող՝ ars83: 30.01.2012, 14:46:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ