User Tag List

Էջ 347 686-ից ԱռաջինԱռաջին ... 247297337343344345346347348349350351357397447 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 5,191 համարից մինչև 5,205 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #5191
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ, ապրեցի, այսօրն էլ ապրեցի:
    Ցերեկը` արդեն 4-ի կոմղ էր, ահավոր ցուրտ, ահավոր: Իջա երթուղայինից մեր տանից բավական հեռու, որ քայլել կարողանամ, դրեցի ականջակալներս, ու ականջակալների նեղ լարերից թափանցեց Քրիս Ռիի խռպոտ ձայնը, գլխարկով ծածկեցի ականջներց, որ ճանապարհին ցրտից չկորցնեի ու սկսեցի դանդաղ քայլել` չնկատելով ոչ մեկի: Ինչ լավ էր, երթուղայինի ռաբիզը, որը արդեն հասցրել էր բռնաբարել ականջներս, արդեն հեռվում էր, հեռվում էր նաև այն մարդը ում միշտ անթերի էի պատկերացրել, մենակ թե այդ անթերին ինքս էի ստեղծել, զգում էի, որ երեկ գտա ու այսօր հանդիպեցի մարդու, ում հանդիպելս երբեք չէի պատկերացնի` շնորհակալ եմ իրան` օրս գունավորելու համար, շնորհակալ եմ կյանքին նման ընկերոջ համար: Համ էլ կողքովս անցնում էին մգեցված ապակիներով նիվաներ, որոնք կողքս անգամ չէին նայում, ախր բարձր կրունկների ու կարճ շրջազգեստի փոխարեն, հասարակ սպորտային հագուստ էր:
    Մի պահ նայեցի երկինք, ատամներս սառել էին, ինձ թվում էր բերանումս սառույց կա դրված, բայց հավատացեք, չհայհոյեցի սառնությանը: Երկինքը այնքան կապույտ էր, մի թեթև ու տեղ-տեղ ծածկված սպիտակ ու թափանցիկ ամպերով:
    Էհ, այսօրն էլ ապրեցի, սիրեցի այսօրը:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (20.01.2012), boooooooom (22.01.2012), CactuSoul (22.01.2012), Chuk (20.01.2012), Claudia Mori (22.01.2012), E-la Via (21.01.2012), einnA (20.01.2012), Freeman (20.01.2012), Lusinamara (21.01.2012), Ripsim (21.01.2012), Shah (20.01.2012), Smokie (20.01.2012), Tig (22.01.2012), Արէա (20.01.2012), Ժունդիայի (21.01.2012), Ինչուիկ (21.01.2012), Մինա (21.01.2012), Նաիրուհի (22.01.2012), Նուշություն (20.01.2012)

  3. #5192
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր աղջիկս դասից եկել ա ու.
    - Մեզ էսօր ֆիզկուլտի դասատուն թեստեր էր տվել;
    -Հա ինչ անենք,- հարցնում եմ,-ի՞նչ թեստ էր:
    - Դու գիտե՞ս որ աղջիկների մոտ սեռական հասունացումը կարա սկսվի 8- 12 տարեկանում / ու աչքերը պլպլում են/
    - Չէ հա որտեղից իմանամ:
    - Իսկ գիտեի՞ր որ տղաների մոտ կարա սկսի 10 - 12 ում:
    - Չէ հա՞:
    - Բա գիտեի՞ր որ առաջին սեռական հարաբերության ժամանակ կինը կարա հղիանա:
    - Այ բալամ ես միամիտ մարդ եմ որտեղից պիտի էտքանը իմանամ: Մեր վախտ ոչ գուգլ կար, ոչ էլ թվիթեր: Մի երկու կիսատկլոր նկարներ էինք տեսնում էն էլ խաղաթղթերի վրա էր:
    Մնաց, մնաց թե.
    - է՜հ մամ ջան, դու ոչ քո հասունանալուց ես բան հասկացել, ոչ էլ հղիանալուց, անհասկանալ երեխա ես ունեցել:


  4. Գրառմանը 35 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), anahit96 (20.01.2012), Arpine (25.04.2015), boooooooom (22.01.2012), CactuSoul (22.01.2012), Chuk (22.01.2012), E-la Via (20.01.2012), einnA (20.01.2012), erexa (21.01.2012), Freeman (20.01.2012), Kita (31.01.2012), laro (21.01.2012), Lev (20.01.2012), Lusinamara (21.01.2012), Moonwalker (21.01.2012), murmushka (21.01.2012), My World My Space (20.01.2012), Nare-M (20.01.2012), Quyr Qery (20.01.2012), Ripsim (21.01.2012), Smokie (20.01.2012), Tig (22.01.2012), Valentina (20.01.2012), Yevuk (20.01.2012), Արևհատիկ (20.01.2012), Գեա (20.01.2012), Դատարկություն (20.01.2012), Ժունդիայի (20.01.2012), Ինչուիկ (21.01.2012), Լուսաբեր (20.01.2012), Հայուհի (21.01.2012), Մինա (21.01.2012), Նաիրուհի (22.01.2012), Նուշություն (20.01.2012), Ուլուանա (27.01.2012)

  5. #5193
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի տխուր վիճակ ա մոտս Ինչ անեմ ես, ախր հավես չունեմ: Երևի ականջակալներս վերցնեմ ու գնամ քնելու...չնայած դրա հավեսն էլ չունեմ:
    Հետաքրքիր է. շատերի համոզմամբ՝ բնավորությամբ ուժեղ մարդ եմ: Իմ կյանքի ամենադժվար պահերին ես էնքան ուժեղ եմ գտնվում, որ ինքս իմ վրա զարմանում եմ հետո, թե որտեղից ինձ էտքան ուժ: Որտեղից էտքան ուժ, որ ոչ ոք չի էլ զգում հոգուս տխրությունը, մտքով չի էլ անցնում, որ ժպիտիս տակ տխրություն կա: Դա կեղծավորություն չէ հաստատ, երևի ուժեղ գտնվելու հատկություն է, չգիտեմ...Էտ պահերին էնքան սառն ու հավասարակշռված եմ լինում , որ սխալվելու հավանականությունը շա՜տ փոքր ա:
    Իսկ էն պահերին երբ, թեթև, անցողիկ խնդրիկներ եմ ունենում, կամ պարզապես դժվարություններն անցյալում են, բավական է միայն մենություն ու երաժշտություն, որ զգացմունքներիս ազատություն տամ. լսեմ էն երաժշտությունը, որ խոսում է հոգուս հետ, էն երաժշտությունը, որ նվագելիս արցունքներս լցվում են կոկորդս ու խեղդում: Էտ պահին թափվում են էն արցունքները, որոնք նախկինում՝ դժվար և վճռական պահերին, էտպես էլ չեն թափվել. էն արցունքները, որոնք ուշացել են ու սխալ պահին են թափվում....Չգիտեմ, մի գուցե սա տարօրինակ է... Էտ պահերին ինչ- որ մեկին ամուր գրկելու ցանկություն է առաջանում...
    Հիմա ասեք ինձ. արդյո՞ք սա ուժեղ մարդու պահվածք է....
    Չգիտեմ էլ, թե ինչի գրեցի սրա մասին ու էսքան ծավալվեցի....երևի արցունքների փոխարեն....

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (21.01.2012), Freeman (21.01.2012), KiLa (22.01.2012)

  7. #5194
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
    Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
    Ձեռներն արնոտ գընում է նա դեռ կամկար,
    Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

    Ուր էր թե....http://www.mamul.am/am/news/6052/%D5...4%D5%A1%D5%AC)

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (22.01.2012), Arpine (22.01.2012), Մինա (28.01.2012)

  9. #5195
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի քնել, էն էլ պատահաբար էս նկարն աչքիս ընկավ։ Սիրեցի՜...
    Ու էլի ծանր ու տխուր մտքեր եկան, էլի ինչ-որ անհասկանալի, մեծ ու վախենալու թախիծ նստեց վրաս. շունչս կտրվում է։
    Երեկ «Հետսովետական փարթի»-ի էինք, շատ հաճելի նոստալգիա էր։ Կիսահում կարտոֆիլով, տաք վառարանով ու լամպի լույսով 90-ականների տնազ էր, խրվել էի մեջն ու դուրս գալ չէի ուզում։
    Իսկ սա ուրիշ 90-ականներ է՝ ավելի իրական. սրան նայելիս չեմ մտածում, որ մեկ է՝ դրսում փողոցները լուսավոր են, միայն անջատիչը սեղմելով լույսը կմիանա, վառարանն ուղղակի հետաքրքիր դեկորացիա է, աթոռին նստած մարդն ու մենք բոլորս էլ էդ ամենի միջով չենք անցել։ Հեռու է թվում, բայց էսօր էնքան շոշափելի է... Սենյակի լույսն անջատած է, համակարգիչը կարծես էլեկտրականույթամբ աշխատող սարք չլինի, ես ծածկոցով փաթաթված նստած եմ, ու էնքան իրական է էս ցուրտը։ Ձեռքերս սառել են...
    «Անցած էտապ ա...»։
    Բոլորիս վրայով է անցել էս էտապը։ Մեկ-մեկ երանի եմ տալիս էն երեխեքին, որ չեն տեսել, մեկ-մեկ էլ իմ մանկությունն էնքան հարուստ է թվում նրանց IT մանկության կողքին։
    Մի նկարն ինչքան մտքեր բերեց։
    Իմ մանկության մութ ու խավար տարիների լուսավորողներից մեկը, երկնքին նայելիս նոր աշխարհներ բացահայտելու հավատ արթնացնողը, երազներիս հզոր թևերին ուղի ցույց տված մարդը ինձ նման, մեր գյուղացիների նման, իմ հարազատ պապի նման նստած է վառարանի մոտ...

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (22.01.2012), AniwaR (22.01.2012), Arpine (22.01.2012), CactuSoul (22.01.2012), Claudia Mori (22.01.2012), E-la Via (22.01.2012), einnA (28.01.2012), Lianik (22.01.2012), Lusina (22.01.2012), murmushka (27.01.2012), Nare-M (22.01.2012), Quyr Qery (22.01.2012), Shah (22.01.2012), Smokie (27.01.2012), Tig (22.01.2012), unknown (22.01.2012), Valentina (22.01.2012), Արէա (22.01.2012), Արևհատիկ (22.01.2012), Գեա (22.01.2012), Դատարկություն (22.01.2012), Դեկադա (22.01.2012), Ինչուիկ (22.01.2012), Լուսաբեր (22.01.2012), Մինա (28.01.2012), Նուշություն (22.01.2012), Ուլուանա (27.01.2012)

  11. #5196
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր ժամանակ՝ նկարվելիս, ես էլ էի էն երեխու պես պռոշներս հավաքում , չեմ էլ հիշում երբվանից հրաժարվեցի էդ ծիծաղելի սովորությունից, բայց հիշում եմ, որ ընկերուհուս ձևերը անելիս ձեռք բերեցի

    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (22.01.2012), Ariadna (27.01.2012), Arpine (22.01.2012), Smokie (22.01.2012), unknown (22.01.2012)

  13. #5197
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բարև հայեր
    էկա բացելու կյանքիս ամենամեծ գաղտնիքներից մեկը, ես էլ եմ սերիալ նայում
    հա, իսկականից, այսինքն մեր տանը պարտադիր կերպով դիտում են գրեթե բոլոր հայկական սերիալները, իսկ մեր տունը մի սենյականոց ա, անտերը, ու ես տեղ չունեմ դրանից փախչելու
    ինչքան ուզում ես մեջքով նստի ու ցուցադրի սպանիչ քամահրանք էդ ամենի հանդեպ, մեկ ա, ականջիդ հասնում ա, լսում ես որ սերիան ոնց սկսվեց ու ոնց վերջացավ
    ու էկեք ինձ մի սովորացրեք, որ կարելի ա ականջակալներով դիմագրավել էդ արհավիրքին
    էս վերջերս ինձ մոտ զոռով երաժշտություն լսելու ամիսներ էին, երբ ուղղակի այլ բան խլացնելու համար անընդհատ ականջներումդ մի ուրիշ բան է հնչում
    հիմա արդեն երաժշտությունից էլ եմ զզվոում
    բայց դե, ինչքան ուզում ա դա լինի իմ կյանքում, որն անխուսափելի ա էս պահին, ոնց որ ասենք հացի գնալը, լողանալը, ինտենետում ապրելը, աշխատելը, հանդիպելը մարդկանց հետ, մեկ ա, ես երբևէ չեմ քննարկի նենց մի բան, տվյալ դեպքում սերիալ, քանի որ դա ինձ համար անհետաքրքիր ու նեռվայնացնող երևույթ ա
    բայց հիմա ինչ անենք, կա էդ անտերը, ու ես անգամ չգիտեմ ում վրա զայրանալ՝ մորս, որ առավոտից իրիկուն նայում ա դրանք, թե հեռուստաալիքների, որ ռեյտինգի մեռած են, ու ցույց են տալիս էն, ինչը նայում ա չպահանջկոտ հեռուստադիտողը
    իրոք չգիտեմ
    համեմատեք, կհասկանաք, ստեղի շնորհակալությունները, ֆեյսբուքի լայքերը, TV-ի ռեյտինգները, նույն բանն են, համաձայնեք, որ հիմնականում հաճելի ա, երբ դրանք շատ են լինում (անիմաստությունը չենք քննարկում իհարկե, որովհետև քննարկելու բան չկա)
    հիմա ասածս ինչ ա, կա դա մեր կյանքում, ուզենք թե չուզենք, եթե չենք կարող դա վերացնել, էկեք փորձենք ապրել նենց, որ դրանից մինիմում վնաս ստանա մեր առողջությունը (ստեղ հիշում ենք, թե օդն ինչքան աղտոտված ա, բայց դե չենք մեռնում, կանք էլի)
    բնականաբար կան մարդիկ, ովքեր սիրում են քննարկել սերիալները, լավ են անում
    միշտ էլ էղել են թեմաներ, երբ մտածում ես՝ լավ, սա բան ու գործ չունի, որ սենց թեմա ա բացել (դե հիմա չունի, ինչ անենք, սպանե՞նք/վառենք/արտաքսենք/իրանք հիվանդ են...
    մեզնից հասնում ա գոնե շարունակել մնալ նույնը, մենք վերացող տեսակ չենք, չվախենաք
    ու հիմա էդ թեմաները տենց աչքի են ընկնում, որովհետև մենք էլ ոչինչ չենք գրում
    հա, ես էսօր մտա գրեցի, որովհետև էրեկ ահագին խոսել ենք, ու ինձ համար հետաքրքիր մի բան առաջացավ՝ մտնել տեսնել, էս ինչ ա կատարվում ստեղ
    բայց եթե մենակ ես մի բան գրեմ, մի քանիսին դուր գա, մի էրկու հատ էլ վարկանիշ ստանամ առանց մեկնաբանության (վերջերս դա էլ ենք ալարում... առ քեզ կանաչ, ու լռվի տեղդ, ես բանա ու գործ չունե՞մ որ մի հատ էլ մեկնաբանեմ),պարզ ա, որ էլի երկար ժամանակ չեմ գրի
    Ակումբը ինչ-որ միստիկ երևույթ չէր էն ժամանակ, որ էդքան լավն էր, որ սենց կարոտում ենք, ուզում ենք հետ բերել. Ակումբը մենք ենք, իսկ մենք նույնն ենք, նենց որ հանգիստ

    ու մեկ էլ ասեմ, որ ուրախացա, որ արդեն սկսեցիք խոսել էս մասին, նշանակում ա, որ մի բան դեռ հնարավոր ա փոխել
    կերևամ դեռ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), Ariadna (27.01.2012), CactuSoul (22.01.2012), Chuk (22.01.2012), E-la Via (22.01.2012), einnA (28.01.2012), John (22.01.2012), Kita (31.01.2012), Quyr Qery (22.01.2012), Smokie (27.01.2012), Tig (22.01.2012), unknown (22.01.2012), Արէա (22.01.2012), Արևհատիկ (22.01.2012), Գեա (22.01.2012), Դատարկություն (27.01.2012), Ժունդիայի (22.01.2012), Նաիրուհի (22.01.2012), Ուլուանա (27.01.2012), Ռուֆուս (22.01.2012)

  15. #5198
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժող, նենց տպավորություն ա, էս գրառումները կարդալուց, որ ՀՀ ալիքներով մենակ սերիալներ են ցույց տալիս:
    Բայց պարզվում ա, որ վիճակն էնքան էլ տխուր չի ու հանդիպում են նենց լավ հաղորդումներ, ու որոշում են ճիշտ մարդկանց նկարել
    Կարճ ասած, ժող ջան, վաղը, այսինքն երկուշաբթի օրը, 19:30 դիտեք ինձ ԱրմՆյուզի Չուղիղ եթերում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (27.01.2012), CactuSoul (22.01.2012), Cassiopeia (22.01.2012), John (22.01.2012), Kuk (22.01.2012), Moonwalker (22.01.2012), Quyr Qery (22.01.2012), Smokie (27.01.2012), Tig (22.01.2012), unknown (22.01.2012), Արէա (22.01.2012), Դեկադա (22.01.2012), Ժունդիայի (22.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (27.01.2012), Շինարար (22.01.2012), Ֆոտոն (22.01.2012)

  17. #5199
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տարի առաջ ծանոթացանք: Դուք էն դասախոսներից եք, որոնք համ հետաքրքիր են, համ էլ վախենալու աստիճան խիստ, էլ չասեմ, որ սիրածս առարկան եք դասավանդում` հոգեբանություն: Չգիտեմ ինչպես ստացվեց, բայց 80 աղջիկ ուսանողի մեջ հենց ինձ նկատեցիք: Գիտեիք թուլությունս, գիտեիք, որ գրքեր եմ սիրում, ամեն անգամ նոր պատրվակով կանչում էիք Ձեզ մոտ, իբր գիրք էիք տալու, հետո իմացաք, որ ուզում եմ հոգեբանության գծով շարունակել, առաջարկեցիք, որ Ձեզ մոտ պարապեմ: Շուտով զգացի, որ սխալվել եմ Ձեր մեջ ինձ հասկացող մարդ տեսնելով, Դուք առաջին հերթին տղամարդ էիք: Որքան էլ ինձ համար դժվար էր, շուտով կապս կտրեցի Ձեզ հետ: Հիմա պարապում եմ հոգեբանություն մի կնոջ մոտ:
    Մի քանի օր առաջ, հոգեբանությանս պարապմունքից հետո, Ձեզ տեսա: Մի քիչ խոսեցինք, իմացաք, որ պարապում եմ: Հարցրեցիք թե ինչու էդպես որոշեցի, ինչու չեկա Ձեզ մոտ:
    Իսկ ես պատասխանեցի` միակ բանը, որ տիկին Ս.-ն ինձնից ակընկալում է ` լավ սովորելն է:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), anahit96 (27.01.2012), Ariadna (27.01.2012), CactuSoul (22.01.2012), Cassiopeia (22.01.2012), E-la Via (22.01.2012), einnA (28.01.2012), Smokie (27.01.2012), Արէա (22.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (27.01.2012)

  19. #5200
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բանակում ծառայելուս տարիներին հետս մի հոգեբան էր աշխատում։ Նա ինձ ցույց տվեց, որ մարդիկ սեփական անձի «գինը» բարձրացնելու երկու ձև ունեն՝ ցույց տալ սեփական արժանիքները, կամ դիմացինի (ում ընկալում են որպես հակառակորդ) գինը գցելը։

    Ասենք ես մի տեղ արտահայտվեմ, որ սիրում եմ կանաչ գույնը, որպես բնության գույն։
    Առաջին տիպը կասի, որ ինքն ավելի շատ սիրում է կարմիրը, որովհետև նույն բնությունը աշնանը կարմիր է ներկվում ու այդպիսով շատ ավելի գեղեցիկ է նայվում։
    Երկրորդ տիպը կասի, որ կանաչը ոչ միայն բնության գույնն է, այլ օրինակ երբեմն լուծի գույն է ու ես, հետևաբար, սիրում եմ լուծի գույնը։

    Չեմ սիրում էս երկրորդ տիպը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), Cassiopeia (22.01.2012), einnA (28.01.2012), Freeman (22.01.2012), keyboard (04.02.2012), Rammstein (01.02.2012), Smokie (27.01.2012), Արէա (22.01.2012), Գեա (22.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (27.01.2012)

  21. #5201
    Լիարժեք անդամ Մելտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այսպիսի տխուր ու ձանձրալի կիրակի դեռ չէի ունեցել ինչ է կատարվում,ուր են իմ ընկերներ կոչվածները,չեմ հասկանում,թե ինչի սենց ստացվեց

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (28.01.2012)

  23. #5202
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերն ուշ արթնանում եմ, սենյակից դուրս գալիս ջուր վերցնելու համար ու տեսնում եմ մորս հեռուստացույցի առաջ հունգուր- հոնգուր լացելիս: Սիրտս քիչ ա մնում կանգնի.
    -Մամ ինչի՞ ես լացում, ի՞նչ ա եղել…
    -Ան..
    Լացը չի թողնում շարունակի:
    -Մամ, խնդրում եմ, մի բան ասա` հասկանամ:
    -Ան, մեծանում եմ...
    Հանգստացած շունչ եմ քաշում՝ մտածելով մերս ուղղակի տարիքն ա միտքը գցել:
    -Մամ ջան, ախր ի՞նչ տարիքի ես որ, տնաշեն, մոռացա՞ր, որ մեզ քույրերի տեղ ընդունեցին:
    Արցունքն աչքերին շարունակում է.
    -Է՜, չես հասկանում, դա չեմ ուզում ասել:
    -Բա ի՞նչ, մամ…
    -Կինոն, Ան... Ախր մեղք էր...Հասկանո՞ւմ ես, էլ չեմ կարողանում կինո նայել առանց էսպես հուզվելու ու դրանում սաղ էս տարիքն ա մեղավոր:
    Գլուխս շրջում եմ հեռուստացույցի կողմ ու տեսնում էկրանով գնացող Տրոյայի վերջին կադրերը ու չեմ էլ իմանում ծիծաղեմ, թե մորս "փարատեմ":

    Բրեդ տղա, որտեղ բռնեմ քեզ, ինչքան էլ քեզ սիրելու լինեմ, մեկա, քառատելու եմ ... Դո՞ւ իմ մորն էդպես լացացնես ու ինձ էսպես լեղաճաք անես

    Էհ՜, մերիկ ջան, մեծանում ես :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  24. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (22.01.2012), anahit96 (27.01.2012), Ariadna (27.01.2012), Arpine (28.01.2012), boooooooom (22.01.2012), Cassiopeia (22.01.2012), einnA (28.01.2012), Firegirl777 (27.01.2012), Lem (29.01.2012), Quyr Qery (30.01.2012), Ripsim (22.01.2012), Smokie (27.01.2012), Tig (22.01.2012), unknown (22.01.2012), Աթեիստ (22.01.2012), Արէա (27.01.2012), Դատարկություն (27.01.2012), Եկվոր (28.01.2012), Ժունդիայի (22.01.2012), Ձայնալար (22.01.2012), Մելտա (22.01.2012), Մինա (28.01.2012), Նաիրուհի (27.01.2012), Նարե91 (28.01.2012), Նուշություն (22.01.2012), Ուլուանա (28.01.2012), Ֆոտոն (31.01.2012)

  25. #5203
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էս երթուղայինների դարդից կամ կաթվածի բաժին եմ դառնալու, կամ դառնալու եմ փիլիսոփա ու մի քանի հատորանի գիրք գրեմ... Մի բան չեմ հասկանում. դժվա՞ր ա էդ անտեր ղեկին մի քիչ կիրթ, ուղևորի հետ վարվելու տարրական կանոններին ծանոթ մեկին նստացնել...Արդեն քանի անգամ ա` մի անտաշի մեքենայով եմ տուն հասնում...ամեն անգամ աչքիցս մի կիլոմետր ընկնում ա...Կամ գազանի նման ա քշում, ոնց որ, ասենք, կարտոշկայի պարկեր տեղափոխելիս լինի, կամ հիմար երաժշտություն ա լսում, կամ էլ լկտիաբար կռվում ա ուղևորներից մեկի հետ: Երեկ էլ պարզվեց` երեխու սիրտը նոր բան ա ուզում...էդ մասին ընկերոջն էր պատմում: Պարզվեց էդ նոր բանը աղջիկ ա: Մեքենան կանգառում կանգնած էր, դրսից երկու գեղեցկադեմ աղջիկներ զննում էին` ուր ա գնում էս երթուղայինը, սա` ընկերոջը. "Ապե'ր, այ սենց նոր բան եմ ուզում, դժվար հասանելի, այ սենց, որ ուզենաս, ավտոդ նստի, բայց չի նստում": Մեկ էլ աղջիկներից մեկը դուռը բացեց, հարցրեց` Մաշտոցի պողոտա գնում ա, սա թե. "Ծի'տ ջան, քո հըմար աշխարհի ծերն էլ կեթայի, մենակ թե մարդ կա մեքենայիս մեջ, թե չէ կտանեի":
    Ասա մի ամբողջ երթուղայինի ժողովուրդ ինչո՞վ ա մեղավոր, որ պետք ա լսի էդ "չբավարարվածի" բարձրաձայն մտքերը:
    Վերջին խմբագրող՝ Նուշություն: 22.01.2012, 20:50:
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.01.2012), Cassiopeia (22.01.2012), Ripsim (22.01.2012), Smokie (27.01.2012), Աթեիստ (22.01.2012), Արէա (27.01.2012), Նաիրուհի (27.01.2012), Նարե91 (28.01.2012)

  27. #5204
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    `

    Հ.Գ.Ձեր գրառումը շատ կարճ է: Այն պետք է կազմված լինի ոչ պակաս, քան 3 սիմվոլից:

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (27.01.2012), Quyr Qery (22.01.2012)

  29. #5205
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ընդունիր զավակներիդ ակումբ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.01.2012), E-la Via (27.01.2012), Lusinamara (27.01.2012), Meme (27.01.2012), Smokie (27.01.2012), unknown (27.01.2012), Արէա (27.01.2012), Արևհատիկ (27.01.2012), Ժունդիայի (27.01.2012), Ձայնալար (27.01.2012), Մինա (28.01.2012), Նարե91 (28.01.2012)

Էջ 347 686-ից ԱռաջինԱռաջին ... 247297337343344345346347348349350351357397447 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •