Էսօր մեր հին հեռուստացույցն էինք հիշել: Փոքր, անգույն ու ոմանց համար որևէ նշանակություն չունեցող: Բայց ինձ համար, իհարկե, շատ կարևոր
: Հատկապես հիշում եմ, որ ինչպես էի սպասում թե երբ պիտի ժամը 20.30 գար, որ «Տուն տունիկ» հաղորդումը նայեինք: Ու ինձ համար ինչքան ցավալի էր
, երբ սլաքները մոտենում էին ժամը 21.00-ին: Նախ հաղորդումն էր վերջանում, հետո էլ պիտի գնայի քնելու
: Նման այլ հաղորդում էլ չկար, քանի որ, 2 թե 3 ալիք ունեինք ընդամենը: Երբեմն այդ մուլտֆիլմերը դնում եմ նորից նայում, բայց նույն զգացմունքները չկան, նույն հաճույքը չեմ ստանում; Գգուցե մեր անգույն հառուստացույցով նայեմ ավելի հավես լինի
: Բայց այդ հեռուստացույցը էլ չկա, այսինքն կա, բայց այն տանն է, որտեղ մի ժամանակ Տուն տունիկն էի նայում: Իսկ այդ տունը այն գյուղում է, որտեղ մանկությունս է անցել: Կարոտում եմ
:
Էջանիշներ