Արդեն տուն գնալու ժամանակն է, թեպետ մի քիչ հոգնած եմ, բայց կքայլեմ երևանյան փողոցներով, շատ եմ սիրում…Անձրևը համառորեն ուզում է փոխեմ որոշումս, բայց սիրում եմ քայլել անձրևի տակ, առանց անձրևանոց(այդպես էլ չսիրեցի անձրևանոց), հետո էլ նրա ձայնը չի թողնի ինձ միայնակ զգալ…
Գուցե քեզ թվաց գիժ եմ, գուցե փնտրում եմ ինչ որ կարևոր մեկին, որ այս անձրևին տուն չեմ շտապում… ու գուցե դու չես սխալվում, ես ժպիտներ եմ փնտրում…անձրևից ծնված, առեղծվածային սիրո ժպիտներ
Մի ժպիտ էլ քեզ եմ ուղարկում, որ առաջացավ իմ ու անձրևի համբույրից հետո![]()


Անձրևը համառորեն ուզում է փոխեմ որոշումս, բայց սիրում եմ քայլել անձրևի տակ, առանց անձրևանոց(այդպես էլ չսիրեցի անձրևանոց), հետո էլ նրա ձայնը չի թողնի ինձ միայնակ զգալ…

Մեջբերել


: Մի բան կպատահի էլի, կյանք ա: Ո՞նց ա միշտ պատահում ա:
"… Լավ ա ծանոթ մարդ կար, ես էլ հանկարծ որոշել էի տուն գնալու երթուղիս փոխեի ու հետ դառնայի Համլսարանի հակառակ կողմից գնայի, ու էտ ծանոթ մարդը ինձ ըտեղ գտավ, քարտը տվեց: Թե չէ՝ մի ուրիշը ըլներ, կոդ-մոդ կփորձեր (ու ինչ իմանար էտ ոչխարը, որ մեջը սաղ-սաղ 150 դրամ ա մնացել) ու երրորդ փորձից քարտդ կվառեր: Էհ, դու քո համար ապրի, տենամ մինչև ուր ես հասնելու... 



Էջանիշներ