User Tag List

Էջ 326 686-ից ԱռաջինԱռաջին ... 226276316322323324325326327328329330336376426 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,876 համարից մինչև 4,890 համարի արդյունքները՝ ընդհանուր 10285 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4876
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր օպերատորը պատմում ա, որ դեսպանատներից մեկում տեսել ա` մեկի անձնական տվյալները վիզայի համար լրացնելիս աշխատանքի վայրը գրված ա եղել "Գագիկ Բեգլարյանի ընկեր":
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (27.11.2011), einnA (27.11.2011), Inna (27.11.2011), Lusinamara (27.11.2011), Mark Pauler (27.11.2011), Meme (27.11.2011), Rammstein (12.12.2011), Ripsim (27.11.2011), Smokie (27.11.2011), Էլիզե (27.11.2011), Ձայնալար (28.11.2011), Նաիրուհի (27.11.2011)

  3. #4877
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի անգամ ինքս ինձ խոստացել էի այլևս երբեք թատրոն չմտնել:

    Անցնում եմ Պարոնյանի անվան թատրոնի մոտով, աչքս ընկավ աֆիշային` "Ֆայտոն Ալեքը" ( ըստ Խաչիկ Դաշտենցի): Սիրտս թպրտաց: Ֆայտոն Ալե՜քը

    ...1993թ. Գյումրի: Ցուրտ ա, լույս չկա: Մեր տանը սովորություն էր դարձել` երեկոները տատին լամպի լույսի տակ որևէ բան էր բարձրաձայն կարդում, մենք էլ վերմակով փաթաթված լուռ ու կլանված լսում էինք: Հիմնականում Թումանյան էր կարդում` "Անուշը", "Մարոն", "Թմբկա բերդի առումը" ... 9 տարեկանում էդ բոլորն արդեն անգիր գիտեի, սկզբից մինչև վերջ: Պապին հին Գյումրվա պատմություններ էր պատմում, Պոլոզ Մուկուչի մասին, Ծիտրո Ալեքի, Ջղեր Խաչիկի: Հարյուրավոր պատմություններ գիտեր, ու ո՜նց էր պատմում...

    Մի օր տխուր էր շատ: Երբեք չեմ մոռանա էդ երեկոն: Պապին Ֆայտոն Ալեքն էր կարդում ... Կյանքում նման զգացում չեմ ունեցել, կուչ էի եկել վերմակիս մեջ ու թաքուն հեկեկում էի...

    ...Էս ամեն ինչը կայծակի պես անցավ մտքովս: Ես անպայման պետք ա նայեմ էս ներկայացումը:

    Տոմս առանք, մտանք: Սկսվեց ներկայացումը: Երանի մտած չլինեի

    Այ ձեր հոր աստծուն մատաղ, դուք գոնե մի անգամ կարդացել ե՞ք Դաշտենցի "Ալեքը": Ախր ոնց կարա Ալեքը սենց խեղճ, սենց նվնվան կերպար լինի, էս ո՞ւմ եք գլխավոր կերպար հանձնարարել: Եկել կանգնել ա բեմի մեջտեղն ու նվնվում ա, երկու րոպեն մեկ էլ մտրակով շրխկացնում ա գետնին, իբր վրդովված ա: Բա էն մյուս ֆայտոնչիները` մեկը թռվռում ա էշ-էշ, էն մեկը րոպեն մեկ փռշտում ա, որից հետո մյուսը իբր վախից ընկնում ա աթոռից, ու էս ամեն ինչը դահլիճի հռհռոցի ուղեկցությամբ Մեկը գոռում ա, մեկը խայտառակ վարպետությամբ վախ ա ուզում խաղա, ու ծափեր, ծափեր...

    Հասկացանք, անտաղանդ եք, չունեք պրոֆեսիոնալիզմ, չեք կարողանում կերպարի մեջ մտնել, բայց ձեզանից առաջ մարդիկ հիանալի մարմնավորել են նման կերպարներ, գոնե նայեք, գոնե կապկեք, մեկ ա կապկելը հիանալի ստացվում ա ձեր մոտ: Մի հատ հետ նայեք տեսեք Սոս Սարգսյանը "Հեղնար աղբյուրում" ոնց ա ուստա Մկրտիչ խաղում, ոնց ա խաղում հզոր մարդու ցավը, տենց ա պետք խաղալ Ֆայտոն Ալեք, որովհետև Ալեքն էլ նույն բնավորության գծերն ունեցող կերպար ա ինչ որ Մկրտիչը, նույն հզոր կերպարն ա, որին հարգում են բոլորը, ում ներկայությամբ կանայք չեն համարձակվում գլուխը վեր բարձրացնել, ու ով ցավ ունի, աշխարհի չափ խորը ցավ: Իսկ ձեր մարմնավորած Ալեքը խղճահարությունից բացի ոչ մի զգացողություն չի կարա առաջացնի: Տո սկի խղճահարություն էլ չի առաջացնում, ոնց որ վերջի զանգի անհաջող բեմադրություն լինի...
    Նույնը մնացած ֆայտոնչիների մասին: Դուք գոնե մոտավոր պատկերացում ուե՞ք հին գյումրու նիստ ու կացի մասին, սովորությունների մասին, մարդկանց պահվածքի մասին: Ձեր ֆայտոնչիները ասես ծաղրածուներ լինեն, ում նայելի չգիտես ծիծաղես թե լաս...

    Էհ...

    Դաշտենց ջան, ներողություն եմ խնդրում: Ալեք ջան, ներողություն: Պապ ջան կներես: Ինչ անեմ, ոչինչ անել չեմ կարող: Էս ա: Էս ա մեր էսօրվա երկիրը: Ու երբ որ ձեր երկիրն եմ սկսում կարոտել, Ստալինին առնում թռնում են դեմքիս: Թե բա "դու գիտե՜ս Ստալինը քանի մարդու գլուխ ա կերել", "գիտե՜ս Բակունցին ու Չարենցին ինչ օրը գցեցին", լավ ա Սիամանթոյին ու Վարուժանին հիշելիս երիտթուրքերին չեն կողում աչքս:

    Էս ինչ տխուր եմ

    Հ.Գ.

    Նրա աչքի դեմ ասես շուռ եկավ
    Հսկա Յոթ-վերքը՝ ամենազորը,
    Գմբեթը կարծես Բոշի թաղն ընկավ,
    Զանգակը թռավ Չերքեզի ձորը...


    Էս իմ հոգեվիճակն էր ներկայացման ողջ ընթացքում...

  4. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (27.11.2011), armen9494 (01.12.2011), Arpine (28.11.2011), CactuSoul (30.11.2011), E-la Via (03.12.2011), einnA (27.11.2011), Freeman (28.11.2011), laro (28.11.2011), Lem (27.11.2011), Mark Pauler (27.11.2011), Meme (27.11.2011), murmushka (28.11.2011), Smokie (27.11.2011), Արևածագ (28.11.2011), Արևհատիկ (27.11.2011), Գեա (27.11.2011), Դեկադա (27.11.2011), Ժունդիայի (27.11.2011), Ձայնալար (28.11.2011), Նաիրուհի (27.11.2011)

  5. #4878
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,735
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...տես, թե ինչպես է շփոթվի, դուն իմ խիլքին մտիկ արա.
    Ջուրն էկավ, գերանս տարավ, ծիղի համա իմ լալի...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.11.2011), Inna (27.11.2011), Արևածագ (28.11.2011), Գեա (28.11.2011), Նաիրուհի (27.11.2011)

  7. #4879
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուռը բացում եմ, դուրս եմ գալիս տանից, դարպասը բանալիով կողպում եմ:
    Հասնում եմ խաչմերուկին, գլուխս թեքում եմ աջ, հետո՝ ձախ: Փողոցի ձախ կողմում երկու պսպղուն աչքեր ինձ են հետևում:
    Շան հայացք է:
    Տակսա ցեղատեսակի սև գույնի շուն է, պղնձանման բծերով՝ տեղ-տեղ:
    Նրա պարզ ու խաղաղ աչքերն ինձ են ֆիքսված:
    Եվս մեկ անգամ նայում եմ ու նկատում, որ գլխի շրջակայքում՝ աչքերի ու մռութի չորս բոլորը պատված են սպիտակ մազերով:
    Նրա այդ պարզ ու հանդարտ հայացքից կարելի է եզրակացնել, որ նա կյանքն ապրած շուն է:
    Հարգանք է ներշնչում, երևում է՝ իմաստուն է:
    Մինչ սպասում եմ, որ լուսաֆոռի կանաչ լույսը կթարթի, գրեթե մոտենում է ինձ, իսկ երբ ժամանակն է փողոցն անցնելու՝ արդեն դիմացս է: Ուզում եմ քայլ մեկնել, սակայն կանգ եմ առնում, իսկ նա ոտքիցս մինչև գլուխ չափում է ինձ, նայում աչքերս մեջ ու հայցքով կարծես՝ շնորհակալություն հայտնում:
    Երկար տարիներ ապրողի նման ու մեծ կենսափորձ ունեցողի պես վստահ առաջ է շարժվում, քայլերը՝ դանդաղ գցում:
    Մի քանի մետր քայլելուց հետ կա´նգ է առնում ու զննիչ հայացքով նայում շուրջ բոլորը՝ տեսնելու արդյո՞ք ամեն ինչ կարգին է:
    Նայում է մայթով անցնող մարդկանց շարժերը, գնացող ու եկող ավտոմեքենաները...
    Շարունակում է դանդաղ քայլելը, իսկ ես, տեղումս քարացած, դեռ երկար հետևում եմ նրան:
    Շրջվում է, ու կրկին ինձ նայում...
    Նրա աչքերն իմ աչքերում մի ծե՜ր ու իմաստուն շուն են արտացոլում:
    Փողոցի մի լավ ու բարի շուն:
    Զգում ես, որ հարգված է: Փողոցի ոչ մի ուրիշ շուն նրան ո´չ անհանգստացնում է, ո´չ էլ դիմակայում:

    Հաջորդ օրը տան պատուհանից նայում եմ, ու ի՞նչ տեսնեմ... շունը նախորդ օրվա ճիշտ նույն քայլվածքով մոտենում է մայթին կանգնած, փողոցն անցելուն սպասող մեկ այլ անցորդի:
    Կանաչ լույսի ժամանակ անցորդը ցանկանում է քայլ գցել, ծեր շունը նայում է նրան, անցորդն անցնում է փողոցը, շունը շարունակում է առաջ.....
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (28.11.2011), einnA (29.11.2011), Moonwalker (28.11.2011), Valentina (28.11.2011), Արէա (28.11.2011), Արևածագ (28.11.2011), Դեկադա (28.11.2011), Նաիրուհի (28.11.2011), Ռուֆուս (28.11.2011)

  9. #4880
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատանքից տուն էի վերադառնում: Երթուղայինի վարորդը երիտասարդ էր, կողքը նստել էր երիտասարդ աղջիկ` կամ ընկերուհին էր, կամ` նշանածը: Ամբողջ ճամփին վարորդը, ճշմարիտ Ռոմեոյի նման, հայացքը աղջկանից չէր կտրում, քաղցր զրույց էին անում, լրիվ մոռացել էր, որ ինքը վարորդ ա, մեքենայի ղեկն էլ ձեռքին ա Մի ուղևոր պապիկ չդիմացավ. "Բալի'կ ջան, դե'մդ նայիր, ռուլի ես": Վարորդը ոչ էլ լսեց բղավոցը: Ու էդպես մեկուկես ժամ հանդարտ ընթանում էր մեր երթուղայինը երեկոյան մայրաքաղաքի մեքենաառատ փողոցներով, ինչպես լաստն է հանձնվում ծովի մեղմ ալիքներին:
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (28.11.2011), Claudia Mori (28.11.2011), erexa (28.11.2011), Lusinamara (28.11.2011), Mark Pauler (28.11.2011), Meme (28.11.2011), murmushka (28.11.2011), Smokie (28.11.2011), Tig (28.11.2011), Անտիգոնե (28.11.2011), Ինչուիկ (01.12.2011), Նաիրուհի (28.11.2011)

  11. #4881
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեռական խտրականություն, կանանց իրավունքների պաշտպանություն........ թարգեք էլի արա... Ամեն մարդու հարգում են էնքան՝ ինչքան ինքն ա ցույց տալիս, որ արժանի ա հարգանքի... իսկ լավ մարդը բացի նշված դեպքում հարգում է նաև բոլոր անծանոթներին, անկախ տարիքից ու սեռից, էնքան ժամանակ, քանի հլը դիմացինը Չհարգելու արժանի քայլ չի արել... ի՜նչ ուզում ա ասեք, խոսեք... եթե տղեն գոռում ա աղջկա վրա փողոցում, գրավելով ամբողջ շրջակայքի ուշադրությունը, ի դեպ, առանց որևէ լուրջ պատճառի, ու աղջիկը դրանից հետո չի թողնում էդ տղուն ու գնում տուն, պարզ ա որ իրանց ստեղծելիք ընտանիքում կինը հա էլ ոտնահարվելու է թե՛ փոխաբերական, և թե՛ ուղիղ իմաստով... ու կսկսեն մեղադրել էդ գյադուն, չանդրադառնալով էդ ամենի սկզբնաղբյուրին, ակունքներին... մի հատ նայեք շուրջբոլորդ, տեսեք ոնց են իրանց պահում ձեր համասեռակիցները, ինչքանով են իրանք արժանի քնքշության ու սիրո, ոչ թե գոռգոռոցի ու կապտուկների, հետո սկսեք բողոքել... հա, կան տականք գյադեք, բայց իրանք չէին լինի, եթե ոչ մի իգական թույլ չտար իրանց տականքություն անել իր նկատմամբ.. մտածեք էլի... եթե սաղ տղեքը չեն տենց ու սաղ աղջիկների նկատմամբ չեն տենց, ուրեմն փնտրեք սխալը ձեր հարևանուհու, ձեր ընկերուհու մեջ, ոչ թե ոմն տականքների...

    էսօր մի կնոջ օգնեցի անցնել փողոցը՝ ասեց «ապրեն բալեքդ...»... էդ տիպի ծերացանք արդեն, որ բալեք...

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (01.12.2011), CactuSoul (30.11.2011), Freeman (28.11.2011), laro (28.11.2011), Mark Pauler (28.11.2011), Meme (28.11.2011), My World My Space (28.11.2011), Rammstein (12.12.2011), Ruby Rue (08.06.2013), Smokie (28.11.2011), Tig (28.11.2011), Արէա (28.11.2011), Արևածագ (28.11.2011), Արևհատիկ (28.11.2011), Լուսաբեր (28.11.2011), Մինա (29.11.2011)

  13. #4882
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դպրոցներից մեկի տղամարդ տնօրենն ինձ բացատրում էր, որ ինտերնետը խայտառակ վատ բան ա: Ասում ա «Ես եքա, հիսունն անց մարդ եմ, բայց հենց ինտերնետ եմ մտնում գայթակղությանը չեմ դիմանում ու պոռնո սայտեր եմ մտնում: Էդ դեռ ես», - ասում ա, - «բա երեխեն, որ մտնի ինտերնետ, ոնց ա գայթակղությանը դիմանալու»: Դե գնա ու ես մարդուն ապացուցի, որ ինտերնետը վատ բան չի: «Ի դեպ կարող ա տենց սայտերի լավ հասցեներ ունենա՞ս», - եզրափակում ա խոսակցությունը: Է՜հ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.11.2011), armen9494 (29.11.2011), CactuSoul (30.11.2011), Claudia Mori (28.11.2011), E-la Via (03.12.2011), Freeman (28.11.2011), impression (06.12.2011), John (28.11.2011), Mark Pauler (28.11.2011), Moonwalker (28.11.2011), My World My Space (28.11.2011), Ripsim (28.11.2011), StrangeLittleGirl (28.11.2011), Tig (28.11.2011), Valentina (28.11.2011), Արէա (28.11.2011), Արևհատիկ (28.11.2011), Ժունդիայի (28.11.2011), Ձայնալար (28.11.2011), Մինա (29.11.2011), Նաիրուհի (28.11.2011), Ռուֆուս (28.11.2011)

  15. #4883
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Որքան հիշում եմ, առաջին անգամն ա, որ երրորդ դեմքով եմ երազ տեսնում ու ինքս էդ երազում չկամ: Էն էլ ոչ դես, ոչ դեն՝ միստիկա: Էն էլ մի նենց հետաքրքիր սյուժեով, որ ենթադրում եմ՝ քնածս տեղը շունչս պահել էի, որ ոչ մի բան բաց չթողնեմ:

    Հո ոգևորված չարթնացա... բա հանա՞ք բան ա, էդքան օրիգինալ սյուժե: Մտածեցի՝ գրելու եմ: Բայց ոգևորությունս էնքան մեծ էր, որ մինչև գրելը հիմնարկում ոգևորված տղերքին պատմեցի, էն էլ...
    - Տենց կինո կա, - ասեց տղերքից մեկը: Հերիք չի ասեց, կինոյի անունն էլ տվեց

    Դե գնա ու օրիգինալ երազ տես... մեկա գրելու եմ, սաղի ինադ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.11.2011), CactuSoul (30.11.2011), Claudia Mori (28.11.2011), Freeman (29.11.2011), John (29.11.2011), Lusinamara (29.11.2011), Mark Pauler (28.11.2011), Smokie (29.11.2011), Նաիրուհի (28.11.2011)

  17. #4884
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդիկ պապիս

    Մի «պապիկ» ունեմ, ով իմ հովանավորներից մեկն է...միայնակ մարդ է, ով մեր տուն է գալիս պարտադիր շոկոլադով, մրգերով ու խմիչքով...միակ բանը, որ ուզում է՝ նստի, խոսա, իրան լսեն ու գնա տուն...

    Էդիկ պապին մի անգամ առողջապես լավ չէր, շտապօգնությունը եկել էր, իմացել էին միայնակ է, ասել էին առավոտը կլավանաս...ես այդ ժամանակ առաջին կուրս էի, լրագրողական արյունս էլ նոր ես սկսել եռալ...մի խոսքով տարա այս մարդուն հիվանդանոց, բուժաշխատողներին հերթով բացատրեցի, թե ինչ իրավունքներ ունի այդ մարդը, էլ բան չկարողացան ասել ու պարզվեց, որ ինսուլտի նախանշաններ ունի...օգնություն ցույց տվեցին, հիմա լավ է...

    Ու դրանից հետո Էդիկ պապին դարձել է Ձմեռ պապի, բայց ինքը մենակ ձմեռը չի գալիս, այլ ամբողջ տարին...Դեմք է, գալիս է հարցուփորձ անում, հետո էլ լուրջ-լուրջ ասում է՝

    -Արի քո հոդվածները տպագրենք գրքույկով:

    -Էդիկ պապի, դրանք ինտերնետում են ու շատ-շատ են, համ էլ գրական ստեղծագործություններ չեն:

    -Կապ չունի, ես կֆինանսավորեմ, արի տպագրենք...

    Վայ Էդիկ պապի ջան
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  18. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (29.11.2011), Arpine (29.11.2011), CactuSoul (30.11.2011), Chuk (28.11.2011), E-la Via (02.12.2011), John (29.11.2011), Katka (30.11.2011), Lusinamara (29.11.2011), Mark Pauler (28.11.2011), Meme (03.12.2011), Moonwalker (28.11.2011), murmushka (29.11.2011), Nare-M (30.11.2011), Quyr Qery (14.12.2011), Ripsim (28.11.2011), Smokie (29.11.2011), Արևածագ (29.11.2011), Գեա (28.11.2011), Դեկադա (28.11.2011), Ինչուիկ (29.11.2011), Լուսաբեր (29.11.2011), Հայուհի (30.11.2011), Ձայնալար (28.11.2011), Մանուլ (30.11.2011), Մինա (29.11.2011), Նաիրուհի (28.11.2011), Նարե91 (28.11.2011), Ուլուանա (03.12.2011), Ռուֆուս (28.11.2011)

  19. #4885
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մի անկապ օրն էլ անցավ: Գնացի քնելու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (01.12.2011), Meme (29.11.2011), Quyr Qery (14.12.2011)

  21. #4886
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի բան հասկացա … որ որքան էլ անցնում ա, մեկ ա նորից հետ ես գնում-գալիս … հավես ա

    ո՞ւր եք հին ու լավ անկապի անդամներ …

    կարոտել եմ, գրե՛ք մի քիչ կարդամ …
    Sometimes one pays most for the things one gets for nothing ...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (14.12.2011), Արևածագ (29.11.2011)

  23. #4887
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բժշկական մառազմ` ողջ հմայքով

    "Տղամարդու գոտկատեղի շրջանագիծը պետք է լինի 94 սմ-ից ոչ ավել: Սիրելի' Վասյա, ձեր գոտկատեղի շրջանագիծը 130 սմ է, և դուք ընդամենը 34 տարեկան եք: Դուք ունեք տիպիկ "գարեջրային որովայն": Սիրելի'ս, Ձեր ճարպերը ոչ միայն մաշկի տակ են, այլև որովայնի օրգաններում: Դա նշանակում է, որ Ձեր օրգանիզմը կամ տղամարդու սեռական հորմոններ չի արտադրում, կամ շատ քիչ է արտադրում: Հնարավոր է` դուք այլևս չեք կարող երեխա ունենալ: Ձեր արյունատար անոթները խցանված են: Ճարպերը կոնցերոգեն նյութեր են արտադրում օրգանիզմում, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Սրտանոթային համակարգը լավ վիճակում չէ: Դուք երևի արդեն շաքար ունեք, սիրելի'ս: Հուսով եմ, Ձեզ շատ չվախացրեցի, սիրելի'ս": (Ելենա Մալիշևա, "Ապրել առողջ" հաղորդում):
    0000cr02.jpg
    Խեղճ Վասյան խելոք-խելոք լսում էր ու կապտում: Մնացել էր Ելենա տյոտյան ասեր, տղա' ջան, դու վաաբշե ի՞նչ ես էս կյանքում անում ու պըրծ:
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (29.11.2011), Lusinamara (29.11.2011), Արևածագ (29.11.2011)

  25. #4888
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ սիրում, երբ հախճապակին դնում են ձեռքերիս մեջ և հայացքով աղերսում՝ չջարդես, այնինչ ես գիտեմ, որ ի վերջո այն փշուր-փշուր է լինելու:
    Փոխաբերական իմաստով էի գրել, ի՞նչ իմանայի, որ ուղիղ իմաստով էլ է ճիշտ լինելու:
    Հա ասացի, թե Սեր, դու տար էլի, ես կջարդեն, բա չէ՜ քո պայուսակը մեծ է, դու տար: Տարա , բարով խերով, բերեցի՝ խնդրեմ՝ ջարդված , էդ էիր ուզում, որ ես ինձ կեղեքեի՞ :

    Հ.Գ. Հա, մի բան էլ, երեկ քիչ էր մնում հեռուստացույցը ջարդեի, էկրանի կողմով շրմփաց գետնին , հազար եմ ասել ինձ ոչինչ մի վստահեք
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.11.2011), laro (29.11.2011), Lusinamara (29.11.2011), Meme (29.11.2011), Quyr Qery (14.12.2011), Smokie (29.11.2011)

  27. #4889
    Լիարժեք անդամ Նուշություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    143
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ դուք գիտեի՞ք` երեխան ոնց ա ծնվում

    Ըստ Վահիկի` (Վավը ապերիկս ա` 5 տարեկան) երեխեն սենց ա ծնվում. "Տյոտյան իրան մի տեսակ ա զգում, գնում ա բժշկի, բժիշկը ճնշումը չափում ա, ասում ա` հղի ես....... Եթե հղի ա, նշանակում ա փող ունի.....էդ փողը տալիս ա առգավ էր, ինչ էր, դրան, սա էլ գնում ա ծննդատան խանութ, ընդեղից երեխուն առնում, բերում տալիս ա տյոտյային":
    Տվե'ք ինձ անհրաժեշտ միջոցներ, և ես հենց հիմա կուղևորվեմ Պոլինեզիա:

  28. Գրառմանը 37 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (29.11.2011), aragats (02.12.2011), armen9494 (29.11.2011), CactuSoul (30.11.2011), Chuk (29.11.2011), Claudia Mori (29.11.2011), E-la Via (02.12.2011), Freeman (29.11.2011), Inna (01.12.2011), ivy (29.11.2011), John (30.11.2011), laro (29.11.2011), Lusinamara (29.11.2011), Mark Pauler (29.11.2011), Meme (29.11.2011), Moonwalker (29.11.2011), murmushka (29.11.2011), My World My Space (30.11.2011), Nare-M (30.11.2011), Quyr Qery (14.12.2011), Rammstein (12.12.2011), Ripsim (29.11.2011), Smokie (29.11.2011), Անտիգոնե (29.11.2011), Արևածագ (29.11.2011), Արևհատիկ (29.11.2011), Գեա (29.11.2011), Էլիզե (30.11.2011), Ինչուիկ (01.12.2011), Լուսաբեր (29.11.2011), Հայուհի (30.11.2011), Ձայնալար (29.11.2011), Մանուլ (30.11.2011), Նաիրուհի (30.11.2011), Նարե91 (29.11.2011), Ռուսա (29.11.2011), Ռուֆուս (29.11.2011)

  29. #4890
    Պատվավոր անդամ armen9494-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,242
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հոգեբան

    Ի՞նչի է մեր հայերի մոտ հոգեբանը համարվում "բացասական" բան: Փորձեք ձեր ծանոթներից որևէ մեկին ասել, որ գնում եք հոգեբանի մոտ. մեծամասնությունը միանգամից կհարցնի՝ ի՞նչ պռոբլեմ ունես
    Այ հայ ժողովուրդ ջան, հոգեբանի մոտ կարող են գնալ նորմալ մարդիկ, ովքեր հոգեկանի հետ կապված որևէ խնդիր չունեն. դա նորմալ է: Ինքս հոգեբան չունեմ, բայց կուզենայի ունենալ, ուղղակի էլի իմ հայի մտածելակերպը չի թողնում. "բա մա՞րդ էլ փող տա մեկին խոսալու համար"
    Հա՝ հոգեբանների արածը հենց դա է, նրանք ուղղակի խոսում են
    Եղել է դեպք, երբ ուղղակի շփվել եմ հոգեբանի հետ, ինքն էլ բացի իր գործը լավ իմանալուց, հավեսով շուլուխչի մարդ էր Ասեմ, որ մի քանի րոպե խոսելով իրոք շատ բաներ նկատեցի:
    Իմ համար հոգեբանն այն մարդն է, ում հետ կարող ես ժամանակ առ ժամանակ հանդիպել ու "կիսվել": Հաճելին այն կլինի, որ նա քո շրջապատից չլինի ու չճանաչի ոչ մեկի, որպեսզի հետը խոսելուց լինես հնարավորին չափ անկեղծ:

    Հ.Գ. հա, մեկ էլ մի բան եմ նկատել, մեր հայերիս մեծամասնությունը իրեն հոգեբան է կարծում, հենց լսում է որևէ ծանոթի որևէ պռոբլեմի մասին, միանգամից 15-20 հատ խորհուրդ է տալիս

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.11.2011), CactuSoul (30.11.2011), Meme (29.11.2011), Quyr Qery (14.12.2011), Smokie (29.11.2011), Հայուհի (30.11.2011)

Էջ 326 686-ից ԱռաջինԱռաջին ... 226276316322323324325326327328329330336376426 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •