Ոնց կուզեի Էրոս աստծու նետերից ունենալ..![]()
Ոնց կուզեի Էրոս աստծու նետերից ունենալ..![]()
Լա´վ է, երբ բոլորին լավ եմ վերաբերվում, բոլորի հետ ջերմ եմ, քաղաքավարի եմ, հաշտվող եմ, չափավոր եմ...
Սակայն ինձ համար ոչինչ այնքան հաճելի չէ, որքան այն զգացողությունը, երբ ինձ հետ ոչ բավականաչափ ծանոթ մարդկանց համար դառնում եմ persona non grata, դրախտից վտարված, անտակտ, ոչ մի բանից չազդվող դաժան՝ ով իրավունք չունի երկնային արքայությանն արժանանալու: Օվերդոզի պես անբացատրելի կայֆ է, երբ դառնում ես ֆիլմերի միջի բարետես սրիկան, թաքնված ու մութ ինչ-որ մեկը, տարօրինակը ու շարունակում ես ունենալ ընկերներ ու սիրած անձնավորություն նույնիսկ, լավ հագուկապ ու մեծ հարգանք...
Մեր մեջ ասած՝ պուպուշ ու համով լինելը չի, որ ամենալավն է, այլ՝ ընդօրինակված չլինելը:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Բատման Տանձիս
Երեկվանից հիշում եմ ու խնդում
Battement Tendu - Բեթմո Թոնդյու է արտասանվում, իսկ պարարվեստի ուսումնարանում ասում են բատման տանձյու. սա դասական պարերի շարժումներից մեկի անունն է, որը մանկավարժականի ուսանողուհիներից մեկը սարքեց՝ Բատման ՏանձիսՈւ սա այն տարբերակը չէր, որ ինքը ծիծաղելու համար ասեց
Հ.Գ. Ի դեպ, Battement նշանակում է հարված այս պարագայում![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
davidus (26.11.2011), E-la Via (25.11.2011), impression (06.12.2011), Lusinamara (25.11.2011), Tig (25.11.2011), Գեա (26.11.2011), Էլիզե (25.11.2011), Նաիրուհի (08.11.2013)
Մարդ պետք է կարողանա ներել, պետք չի ամեն մեկի նկատմամբ քեն պահել ամեն մի մանրուքի համար: Պետք չի մարդու մեջ միայն վատը հիշել, վատը տեսնել, իսկ լավի մասին լռել: Իդեալական մարդ չկա՜: Հիմա դիմացինդ կտեսնի դա, դուրը չի գա քո այդ բնավորությունը, կսկսի իր մեջ բողոքել, փնթփնթալ ու ինքն է՛լ չի զգա, թե ինչպես դարձավ քո նման դժգոհ, քո նման պիսիմիստ ու հանկարծ... նա էլ է հիշելու իր հետ կատարված հին պատմությունը: Հիշելու է, նեղվելու է, նույնիսկ կարող է պատճառ փնտրի նեղանալու այն մարդուց, որից վիրավորվել էր ժամանակին... Բայց ինչու՞, ինչու՞ ես այդպես անում երիտասարդ, ինչու՞ ես հիշում, եթե ամեն ինչ անցյալում է, ախր ամեն մեկի հետ էլ կարող է պատահել այ ընկեր:Պարզվում է , որ յուրաքանչյուր մարդ էլ հիշաչար է որոշ չափով: Այստեղ այն մարդը, ում հետ որ պետք է խոսես, դա մեր վատատեսն է: Բայց չես ուզում, չես կարող... Գիտես, որ նա քեզ չի հասկանա, միայն աղմուկ կբարձրացնի, կհարձակվի քո վրա իր քննադատություններով: Օգուտ չունի:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ոնց եմ ջղայնանում, երբ տղամարդիկ իրենց դնում են մուսի-պուսիների տեղ, որոնց պետք է խնամել, գուրգուրել, հասկանալ, ներել ու կերակրել: Առավել եւս ջղայնանում եմ, երբ կանայք են սովետական ամսագրերից ճղած էջեր հիշեցնող պրիմիտիվ մտքեր արտահայտում, օր.՝ գանգդ ներկիր ու ազատվիր բուսականությունից ոչ նրա քթի տակ, ճղած շորերդ վայելիր հպարտ մենության մեջ, եւ հենց նա տուն է մտնում, արագ ազատվիր այդ երջանկությունից եւ այլն:
Հազարավոր ամսագրերում «Օգտակար խորհուրդներ կանանց» (տեսնես ինչո՞ւ են ամենատխմար մտքերը միշտ այս վերնագիրը կրում) վերնագրերի տակ կարելի է հանդիպել նման մտքերի.
Օր. 1. Տղամարդը երեխա է հոգով, նա ուզում է ստանալ ամեն ինչ միանգամից: Ախ՜, դուք չեք պատկերացնի, թե կանանց ուշքը ո՜նց է գնում իրենց ուզած բանը ստանալ կես-կես ու 20 տարուց:
Օր. 2. Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց հարցուփորձ են անում: Իսկ դուք չե՞ք նկատել, թե ոնց ենք մենք հաճույքից գալարվում, երբ մեզ սկսում են հարցաքննել: Ուղիղ աչքերի մեջ պահած լամպի լույսն է պակասում, դա էլ ավելացրեք ու...
Օր. 3. Տղամարդիկ վախենում են ամուսնությունից: Եթե իմանայիք՝ մենք ինչ անհանգստություններ, վախեր ենք ունենում ամուսնությունից առաջ՝ 2 մատանին միասին կուլ կտայիք:
Օր. 4. Երբ տղամարդն աշխատանքից տուն է վերադառնում՝ եղեք բարեհամբույր, կերակրեք ու հարցրեք, թե նրա օրն ինչպես է անցել: Իսկ մենք տուն վերադառնալիս միայն մի բան ենք երազում. տուն հասնել ու գործ անել: Ի՜նչ հաց, ի՜նչ խնամք, ի՜նչ հեռուստացույցի առաջ թավալվել... Խելքներս մերը չի աշխատանքային օրվանից հետո տուն մաքրելու ու ճաշ պատրաստելու համար:
Օր. 5. Կինը պետք է միշտ իրեն խնամված պահի, որպեսզի տղամարդն ուրիշ կանանց չնկատի: Իսկ քանի՞ տղամարդ է անհանգստանում իր արտաքին տեսքի համար միայն այն վախի պատճառով, որ կինը կարող է ուրիշ տղամարդու սիրահարվել: Ձեզ թվում է՝ մենք աչքեր չունենք ու չե՞նք նկատում ձեր ուտել սիրող փորի ու որեւէ անծանոթի սպորտային կազմվածքի տարբերությունը: Նկատում ենք, ուղղակի բնությունը բարեհաճել է մեզ նրբանկատ ստեղծել, մի չարաշահեք դա:
Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ գիտնականները հուսադրում են մարդկությանը, թե մոտ միլիոն տարի անց երկրագնդի վրայից տղամարդիկ կվերանան: Աչքս տեսնի:![]()
Ameli (25.11.2011), Arpine (25.11.2011), CactuSoul (30.11.2011), einnA (25.11.2011), erexa (26.11.2011), Freeman (25.11.2011), John (25.11.2011), Mark Pauler (26.11.2011), Meme (25.11.2011), Արևհատիկ (25.11.2011), Գեա (25.11.2011), Դեկադա (26.11.2011), Էլիզե (25.11.2011), Մինա (28.11.2011), Նաիրուհի (25.11.2011)
Կոնյակով թեյ, իմ սենյակը, լավ ֆիլմ, լռություն, շատ քնել, ուշ արթնանալ ... Երկուշաբթի օրվանից երազել եմ էս գերագույն հաճույքների մասին...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Ակումբ ջան ինչ լավն ես..... Ախր դու ինձ համար պարզապես « ազատ քննարկումների հանգրվան» չես... Օրվա մեջ հաստատ քո համար ժամանակ գտնում եմ. մի օր շատ,մի օր քիչ, բայց գտնում եմ
: Ակումբում միշտ ինձ համար բարձր տրամադրությունն ապահովված ա,միշտ հետաքրքրություններ կան: Դու պարզապես ֆորում չես,ու կարելի է գրանցվել ու հենց էնպես գրառում անել...Այստեղ շատ-շատերից շատ բան կարող ենք սովորել և շատ-շատերին ինչ-որ բան սովորեցնել: Եվ բացի այս բոլորը, այստեղ կարող ես ձեռք բերել ծանոթներ: Ասեմ ավելին լավ ընկերներ
: Շնորհակալություն Google-ին, որ ինչ թեմա ուզում էի գտնեմ, բերում էր «Դար ակումբ» արտահայտությունը.... էնքան բերեց, վերջիվերջո ջղայինացա
ու որոշեցի ծանոթանամ ակումբի հետ, «տեսնեմ էս ինչ ա?»: Հետո որոշեցի ես էլ գրանցվեմ, երկար մտածեցի ինչ մականուն ընտրեմ (անկեղծ եմ ասում.երբ տեսա,որ «անդամության թեկնածու» կարգավիճակը դարձել է «սկսնակ անդամ», շատ ուրախացա:Նույն ձևով ուրախացա,երբ դարձա «լիարժեք անդամ»)....ու էսպես շարունակ:Հետո վարկանիշներ, տուգանայիններ, նոր ծանոթություններ... Շնորհակալություն նաև բոլոր նրանց,ովքեր միգուցե իրենց կամքից անկախ «ստիպել են» ինձ սիրել ակումբը. սկսած John-ից,իմ ամենալավ ընկերներից մեկից, ով կարծեմ առաջին ծանոթներիցս է ակումբում, վերջացրած Arpine-ից, Meme-ից, Lusinamara-ից, Հրաչ-ից (ու մեր մնացած լոռեցիներից) և էլի շաաաաատ շատերից: Անգամ նրանցից եմ շնորհակալ, ում հետ ճիշտ է առանձնապես չեմ շփվում, բայց ակումբին համ ու հոտ են տալիս (չմանրամասնեմ,լավ
) :Շնորհակալություն ակումբի հիմնադիրներին և ամենակարևորը բոլոր մոդերատորներին ու ադմինիստրատորներին, որոնք բավականին ծանր աշխատանք են կատարում ակումբում: Մի խոսքով. ես սիրում եմ ակումբն իր ամեեեեեն ինչով
:
Վերջին խմբագրող՝ laro: 25.11.2011, 21:21:
Ambrosine (26.11.2011), Ameli (25.11.2011), Arpine (25.11.2011), CactuSoul (30.11.2011), Claudia Mori (26.11.2011), E-la Via (25.11.2011), einnA (25.11.2011), erexa (26.11.2011), Freeman (25.11.2011), John (26.11.2011), Lusinamara (26.11.2011), Mark Pauler (26.11.2011), Meme (25.11.2011), murmushka (25.11.2011), Smokie (26.11.2011), _Հրաչ_ (25.11.2011), Դատարկություն (26.11.2011), Ժունդիայի (26.11.2011), Նարե91 (25.11.2011)
Երբ գաղնիքը դադարում է գաղտնիք լինել, մարդու սիրտը մի տեսակ թեթևանում է, որքան էլ անախորժ պատմությունների մեջ ընկած լինի![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Իննը գլուխներ
(ըստ Ֆրրիկի «Գառն ու գէլը» համանուն վեպի)
Գլուխ առաջին. Մորթին
Գլուխ երկրորդ. Գայլը
Գլուխ երրորդ. Գառը
Գլուխ չորորդ. Երբ գայլը գառան մորթի է հագնում
Գլուխ հինգերորդ. Երբ գառը գայլի մորթի է հագնում
Գլուխ վեցերորդ. Երբ գայլը բացահայտում է, որ գառը գայլի մորթի է հագել
Գլուխ յոթերերդ. Երբ գառը բացահայտում է, որ գայլը գառան մորթի է հագել
Գլուխ ութերորդ. Երբ գայլը իմանում է, որ իր կերպարանփոխությունն այլևս բացահայտված է
Գլուխ իններորդ. Երբ գառն իմանում է, որ իր կերպարանփոխությունն այլևս բացահայտված է
վերջաբանի փոխարեն
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
anahit96 (26.11.2011), Arpine (26.11.2011), Claudia Mori (26.11.2011), Freeman (26.11.2011), Lusinamara (26.11.2011), Smokie (26.11.2011), Անտիգոնե (28.11.2011)
Իր խորհրդավորությամբ գրեթե անխորհուրդ այս նկարը, որ հիմա ավատարս է, ինձ մեծ ոգևորություն է պատճառել ու ժամերով նայելու ցանկություն: Երբ առաջին անգամ տեսա այն, կլանված նայում էի, քույրս «ձեռ առավ»՝ հա յանի ի՞նչ, ու ի պատասխան ես նեղված ասացի՝ յանի էն, որ, եթե հասկանաս լիքն ա, թե դատարկ, էն ժամանակ խոսա:
Ի՞նչ էի ուզում ասել. ես մե՜ծ սեր ունեմ շշերի ու բաժակների նկատմամբ
Հ.Գ. փոքրուց իմ գցած բոլոր ապակյա շշերն ու բաժակները կոտրվել են, անգամ՝ փշուր-փշուր եղել… ու միայն հիմա, երբ մի բաժակ ձեռքիցս ընկավ լվացված, շարած բաժակների վրա, ոչ մի հատ չկոտրվեց… նստած մտածում եմ. այդ ի՞նչ չար էր, որ չխափանվեց![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Էսօր ընենց ուրախ եմ![]()
Չնայած ես ե՞րբ ուրախ չեմ որ
Դե էսօր մի բան եմ հասկացել, որ երկար ժամանակ ա չէի կարում հասկանայի՝ ի շնորհիվ ակումբի ու իմ պրպտումների: Հավանականության թեմայում մի խնդիր կար՝
http://www.akumb.am/showthread.php/3...83#post1629083
Ամիսներ առաջ մի ֆիլմում էի տեսել դա ու ըտենց էլ չէի հասկացել, թե ոնց: Էլ ում ասես հարցրեցի՝ մաթեմի դասատուից սկսած, մնացած մտավորականներով պրծած
Էս վերջերս նորից էդ ֆիլմն էի նայում ու որոշեցի մաթեմիս դասախոսին հարցնեմ (կակ ռազ հիմա հավանականություն ենք անցնում): Հարցրեցի ու ասեց, որ իրեն ծանոթ ա, ժամանակին գտել էր պատասխանը, բայց հիմա չի կարում մտաբերի, ասեց դասամիջոցին կմտածեմ կասեմ: Դասամիջոցից հետո ասեց մյուս դասին կասեմ: Մյուս դասին հարցրի, ասեց մտածելու ժամանակ չեմ ունեցելՈրոշեցի էլ չասեմ (ֆսյո տակի ամոթ ա, հիմա բան ա չգիտի, հո չեմ դնելու խեղդեմ), փորձեմ ինքս գտնել. ինտերնետում ման էի գալիս, մեկ էլ մտածեցի, որ կարելի ա ակումբում գրել, իսկ գրելուց առաջ մտածեցի նման թեմա գտնել: Թեման գտա ու սկսեցի կարդալ ու ընթացքում գտա նաև իմ ուզած խնդիրը, բայց էլի չհհասկացա թե ոնց ա լինում
Նոր էսօր նորից էդ ամենը կարդալով ու վերջապես ինքս փորձը կատարելով հասկացա, թե ոնց ա լինում
Էհ, չգիտեմ թե ում հետաքրքրեց իմ նոր ձեռքբերումը, բայց ես շատ ուրախ եմ ու շնորհակալ ակումբի մտավորականությանը![]()
erexa (27.11.2011), Lusinamara (27.11.2011), Նաիրուհի (08.11.2013), Ռուսա (26.11.2011)
Այսօր առաջին անգամ ասմունք լսեցի, որը իրոք դուրս շատ եկավ, հոյակապ բանաստեղծություն էր, հոյակապ ասմունքում էր:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի ծանոթ ունեմ, ով միշտ կրկնում է, որ տղամարդիկ նման են շներին: Եթե շների բնույթը խորն ուսումնասիրենք, կարծում եմ բոլորս էլ կհանգենք նույն եզրակացությանը: Ուղղակի ես մի բան էլ կավելացնեմ. կարծում եմ տղամարդիկ ոչ միայն շների նման են, այլ բոլոր տեսակի շնազգի (կամ գայլազգի) կենդադնիներն ընդհանրապես՝ բաժանված մի քանի կատեգորիաների:
Առաջինը՝ ամենավտանգավորները, դրանք աղվեսանման տղամարդիկ են, ովքեր չափից դուրս խելացի ու խորամանկ են, մինչ ցանկացած որոշում կայացնելը՝ տասը չափում ու նոր են մեկը ձևում, դժվար են սխալվում, թաքցնում են ցանկացած արատ, մանիպուլյիացիայի են ենթարկում շրջապատի բոլոր մարդկանց, սակայն, միևնույն է, չեն կարողանում մինչև վերջ վստահեն ոչ մեկին, միշտ տեղափոխվում են այս վայրից այն վայրը, մեկ շրջապատից մյուսը, փնտրում են այն ամենը, ինչ գոյություն չունի, սակայն խնդիրը հենց իրենց մեջ է, ու ամենավատայն է, որ թույլ են, նրանց թուլությունը միշտ ել ակնայատ է, ու ինիչ-որ կանացի շառմ են իրենց մեջ պարունակում: Այս տիպի տղամարդկանց, կարծում եմ, ավելի քիչ ենք հանդիպում:
Երկրոդը դրանք հենց շնանման տղամարդիկ են: Վախկոտ են ու անարգված, սակայն ախմախ բնավաորության տեր են. ցանակացած փայտի ու ոսկորի կռծած կտորի մեջ էլ երջանկություն են տեսնում: Փոչեր կարողանում են խաղացնել բոլորի համար, ու դրանից է, որ կարողանում են հեշտությամբ լեզու գտնել ամենքի հետ ու լինել երջանիկ, հավատարիմ ընկերներ են, իսկ դավաճանելու դեպքում ել, փոշմանում են շատ շուտ:
Երրորդը դրանք գայլանման տղամարդիկ են, ովքեր խելացի են, սակայն սխալվում են բազմիցս: Նրանք ունեն ամենալավ գաղափարները, հասկացությունները, ամենալավ արժեքները, սակայն գրեթե միշտ հակասում են իրենք իրենց, միշտ ինչ-որ տեղ փոքրիկ սխալներ են թույլ տալիս. այնպիսի սխալներ, որ սեփական անձնասիրությունը դառնում է գոռոզամտության հոմանիշ: Շատ քչերն են կարողանում գայլանման մարդ լինել:
Չորորդը, որոնց նույնպես կհանդիպես ամենուր, դրանք բորենիանման տղամարդիկ են, թեպետ ինքնավստահ չեն, սակայն կարողանում են բազում ընկերներ ունենալ, նրանք չեն հավատում այն բանին, որ մեկուսի կարող են բավական ուժեղ լինել, նրանց հարկավոր է ինչչ-որ մեկը կամ ինչ-որ բան, որով վստահությունը չի պակասի նրանցից: Այսպիսով նրանք ընկերներ են ձեռք բերում, ողջ կյանքի ընթացքում՝ միևնույն ժամանակ չկարողանալով ապրել այդ ձեռք բերված ուժով:
Վերջին տեսակը, դրանք շնագայլանման տղամարդիկ են: Այսպիսինները ոչ մեկին չվստահելու պատճառով, չափից դուրս միայնակ են (որն այդքան էլ վատ երևույթ չի): Միայն թե ժամանակի ընթացքում դառնում են չափից դուրս սառը անձնավորություններ, հետ են վարժվում հարաբերվելուն, միևնույն ժամանակ վատ մարդկանց սեփական ճամփից դուրս մղելուց բացի, հեռացնում են նաև լավերին, ու վախենում են սիրելուց:
Ու ամենավատն (կամ ամենալավը) այն է, որ կանայք մի տեսակ համակերպվում են տղամարդկանց այս բնույթի հետ՝ ուզած, թե չուզած:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Տաղանդները քիչ են քեզ պես,
Բայց, կներես, էլ չեմ կարող ես այսպես,
Պիտի ասեմ, թո՛ղ մարդկությունն իմանա,
Որ մեր երկրում մարդկային քո տիպն էլ կա...
Հմայիչ ես անսահման...
Աչքերը քո... օ՜հ, շուրթերը աննման
Սխալվել ես դու մեկի հարցում,
Իսկ ովքե՞ր են դրա համար հատուցում...
Անմեղ մի մարդ, մի ռոմանտիկ երիտասարդ...
Նա չգիտի, թե ո՞վ ես դու, օ՜, մեծն Սարդ,
Որ հյուսում ես այսքա՜ն հստակ...
Դու քաշեցիր դեպ ոստայնդ հիմնահատակ...
Ու հեռացար... որ զոհդ «հանգիստ» մեռնի...
Գուցե մի օր վերադառնաս՝ հոգեհացի...
26.11.11թ. գիշերվա հազար
հ.գ.
մեկ-մեկ որ գիշերվա հազարին մի բան գալիս է մտքիս, մի անկապ բան ավելի ճիշտ, չեմ ուզում կորչի-գնա, գուցե արժի, որ մնա... ու հնարավորության դեպքում ֆիքսում եմ մի տեղ, բայց լուրջ չի էլի, դրա համար եմ Անկապում դնում![]()
Այնքան տխուր եմերևի դեռ էսքան տխուր չէի եղել...ինչ անեմ,ինչի՞ են բոլոր տղաները նույնը,ինչի սիրտ չունեն,չեն մտածում ինչ են անում
![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ