User Tag List

Էջ 322 686-ից ԱռաջինԱռաջին ... 222272312318319320321322323324325326332372422 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,816 համարից մինչև 4,830 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4816
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենամեծ երջանկությունն էն ա, երբ հասնում ես տուն ու հանում ես ոտնաթաթերդ սեղմող կոշիկները
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.11.2011), Arpine (17.11.2011), einnA (17.11.2011), Freeman (18.11.2011), Inna (17.11.2011), Lusinamara (18.11.2011), Nadine (18.11.2011), Nare-M (18.11.2011), VisTolog (17.11.2011), Հարդ (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011)

  3. #4817
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Իսկ դու, կանե՞ս էդ բանը:

    Մի քանի օր առաջ իմ սիրած կանգառում էի: Ձյուն էր:
    Նկատեցի, որ պատի տակ առյուծի դեմքով, խոշորամարմին մարդ էր կանգնած: Երևում էր, որ աղքատ ա:
    Հագին շալվար էր ու սվիտր: Դե մեզ ինչ կա, տաք տաք պալտոներով կանգնած սպասում ենք մի բան գա, գնանք տաք բան խմենք:
    Մեծ ցանկություն կար ինչ որ բանով օգնելու, բայց ինչո՞վ: Որ փող տաս, հո էնքան չե՞ս տա, որ գնա բան առնի հագնի:
    Ու ստեղ ետին պլան էր մղվել էն միտքը, թե արդո՞ք ինքը մեղավոր չի իր էս վիճակի համար:

    Սրտիս ազդեց: Մրսում էր...

    Կարևորն, էսօրվա համերգը լավ նվագեմ հմմ:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (18.11.2011), CactuSoul (19.11.2011), Claudia Mori (18.11.2011), E-la Via (18.11.2011), Freeman (18.11.2011), Inna (18.11.2011), Lusinamara (18.11.2011), Meme (18.11.2011), Smokie (18.11.2011), Գեա (18.11.2011), Մինա (18.11.2011), Նաիրուհի (18.11.2011)

  5. #4818
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ուղե՞ղ, դու ինձ պետք ես ախպերո, լուրջ հարցեր կան... սի՞րտ, ուղեղը ոնց ասի տենց ա... չնայած ի՞նչ եմ խառնվել իրար... ուղեղ, սիրտ, դուք ազատ եք, ինքս կլուծեմ իմ հարցերը՝ հետո խաբար կանեմ կգաք

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), armen9494 (18.11.2011), Claudia Mori (18.11.2011), Inna (18.11.2011), Lusinamara (18.11.2011), Smokie (18.11.2011), Աբելյան (18.11.2011), Արէա (18.11.2011), Գեա (18.11.2011)

  7. #4819
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամադրություն գցող գրառում:

    Խելացի լինելը բայց ի՜նչ ախմախ բան է: Ինչպես ոմանք են պնդում, հիմարությունը շատ անգամ ավելի կենսական անհրաժեշտություն է պարունակում իր մեջ, որպեսզի մարդ երջանիկ լինի: Մարդիկ կան օր ու գիշեր, տարին տասներկու ամիս ուզում են խելացի երևալ: Ու երբեմն մոռանում են, որ հիմար լինելն ու բթամիթ-բթամիտ խոսք ու զրույց անելն էլ նույնպես լավ բան է:

    Աշխարհի ամենահետաքրքիր մարդիկ նրանք են, ովքեր հիմարություններ էլ են ասում, ծիծաղում են ու ժպտում տափակ անեկդոտների վրա նույնպես:
    Կան մարդիկ, ովքեր մոռանում են ապրել, որովհետև ողջ կյանքի ընթացքում իրենք իրենց դնում են թույն մտավորականի ու ամենագետի տեղը: Լա´վ, էլի ասենք օրինակ՝ երբ ծնվեցինք, մեր ծնողներն ուզում էին, որ մենք ամենալավագույնը լինեինք, բայց կյանքիդ ողջ ընթացքում խելացի թվալն ու ամենաթույն մարդու կարգավիճակի սահմաններից դուրս քեզ չպատկերացնելը մի տեսակ դեպրեսիվ է:

    Ամենակայֆն այն է, որ այնպիսի մի անկապագույն բան կարող ես ասել, որին ոչ ոք չէր սպասում, ու այդ ժամանակ մարդիկ ծիծաղից քանդվում են:
    Ամենաերջանիկ մարդիկ, որոնց ճանաչել եմ, դրանք այն մարդիկ են, ովքեր իրենք իրենց վրա նույնպես կարողանում են կայֆ բռնել:
    Կան մարդիկ, ովքեր ողջ կյանքում փորձում են իրենք իրենց ու բոլորին ապացուցել, թե որքա՜ն լավն են, որքա՜ն խելացի են, որքա՜ն բիթի են, վե՜րջն են...

    ...ապացուցում են, թե որքան են հասկանում այսինչ կամ այնինչ թեմայից, բնագավառից, կյանքից ու կորցնում են այն հնարավորությունը, որն անվանում ենք լինել իրական մարդ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (18.11.2011), Ameli (19.11.2011), armen9494 (18.11.2011), Arpine (18.11.2011), CactuSoul (19.11.2011), Claudia Mori (19.11.2011), Dayana (19.11.2011), E-la Via (18.11.2011), Freeman (18.11.2011), Nare-M (18.11.2011), Smokie (18.11.2011), Valentina (18.11.2011), Արէա (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (18.11.2011), Մինա (18.11.2011)

  9. #4820
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շատ հետաքրքիր դինամիկա եմ նկատում իմ մոտ,ինչքան մեծանում եմ ճաշակս փոխվում է դեպի դասականը,շատ հետաքրքիր է,երբ ինձ հիշում եմ ասենք 16 տարեկանում ինչ՞ թեթեւ էի կյանքին նայում,ինչպես ասում է Իվ Սեն Լորանը Մոդան փոխվում է շատ արագ,սակայն ոճը մնում է անփոփոխ,ոսկե խոսքեր են
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Lusinamara (18.11.2011)

  11. #4821
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փետրվար-մարտ ժամանակահատվածում երեք շաբաթ ատամնաբուժարանում «գցած» էի Մաման միշտ երեսով ա տալիս, թե հորս եմ քաշել, ատամների հարցով
    Բայց դա չէի ուզում ասել…
    Բժշկուհիս շատ հաջող էր ու նաև հաջողակ, ես կասեի Այնպիսի երաժշտություն էր միացնում, որ ինչ ասի, կամազուրկի ու կամակատարի պես ենթարկվես ամենակարևորը՝ ցավ չզգաս
    Մի անգամ էլ չդիմացա. ամբողջովին երաժշտության տիրապետության տակ, բերանս մի կերպ ծռմռատելով հարցրի, թե այս ի՜նչ երաժիշտ է,, կամացուկ, կարծես ականջիս շշնջալով ասաց՝ Գարի Քեոսայան

    Եթե հիմա լսեք այս երաժշտությունը, փորձեք ձեզ պատկերացնել ատամնաբուժական աթոռին ու կզգաք այն, ինչ ես էի զգում… Չթմրած ծնոտով ավելի հաճելի է, կարծում եմ

    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), Claudia Mori (19.11.2011), E-la Via (18.11.2011), John (19.11.2011), Smokie (19.11.2011)

  13. #4822
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերևի երաժիշտը տո Առնո Բաբաջանյան հիշեցրեց, տո Մեսչյան, տո Ձախ Հարութ, տո Արա Գևորգյան, բայց ջազ չէ Թե նոր ջազային ոճ է

  14. #4823
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերմակաձեռնոց երևի կամ ‘sleeve blanket’, Իսպանացի դիզայներ Անդրեա Քլոսայի միտքը,որով անկողնում կարդալիս ձեռքերը տաք կմնան: Ձեռնոցը վերմակին է կպած և միայն ցուցամատերի ծայրերն են բաց, որոնք էլ բնականաբար թերթելու համար են:

    հարմար կլինի.
    Վերջին խմբագրող՝ Arpine: 19.11.2011, 01:09:
    "Non est ad astra mollis e terris via."

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (19.11.2011), Lusinamara (19.11.2011), Smokie (19.11.2011), Valentina (19.11.2011)

  16. #4824
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս սքանչելի մեղեդին մտքիցս դուրս չի գալիս (սկսվում է 45րդ վայրկյանից)

    Հաճախ մեզ մինչև սրտի խորքը վիրավորում, ու ցավ են պատճառում այն մարդիկ որոնցից նման բան չես սպասում, որոնց ամենաշատն ես սիրում:
    Ահա թե ինչ է զգում դավաճանված մարդը. կյանքն ավարտված է թվում, շուրջն ամեն ինչ լող է տալիս, գունեղ, անհոգ կյանքը սևուսպիտակ դառնում: Հետագայում կյանքը ցույց է տալիս, որ նման մարդկանց համար մի կաթիլ արցունք թափելն էլ չափից դուրս շատ է:



    Հ.Գ. Եթե իտալերեն գիտեք, խնդրում եմ թարգմանեք վերջին հատվածը՝ հերոսուհու խոսքերը ու ինձ ուղարկեք , անչափ շնորհակալ կլինեմ:
    Վերջին խմբագրող՝ Ameli: 19.11.2011, 01:40:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (19.11.2011), Freeman (20.11.2011), John (19.11.2011), Lusinamara (19.11.2011), Mark Pauler (20.11.2011), Ribelle (20.11.2011), Smokie (19.11.2011), Նարե91 (20.11.2011), Ռուսա (19.11.2011)

  18. #4825
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի ամբողջ տարի.. իմ համար ամենահետաքրքիրն ու անհասկանալին ժամանակն է... մեկ արագ է գնում, մեկ դանդաղ, բայց մեկ է ինքը հո գիտի, որ ինքը միշտ ճիշտ է գնում...մի տարի անցավ, շաաատ փորձություններ են արդեն անցյալում, բայց դեռ շատերն առջևում են, կուզենայի ինքս ինձ համար հասկանալ ինչ տվեց մի տարին, մեծացանք՞ իրար ավելի լավ հասկացանք՞, մի տարին ինձ սովորեցրեց, որ ոչ միշտ է ցանկությունդ իրականանում հենց այն տեսքով ինչպես պատկերացրել ես ու հենց քո ուզած պահին, ինձ սովորեցրեց սպասել, համբերել... չնայալ կասկածում եմ, մեկ է անհամբեր եմ, ինձ սովորեցրեց վստահել, իսկ ինչ կուզենայի, որ լիներ այս մեկ տարվա մեջ... եսիմ է... կլինի հաջորդ տարվա մեջ, կամ մյուս հաջորդ տարվա. բայց մեկ է հաստատ կլինի, ես հո դա գիտեմ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.11.2011), Mark Pauler (20.11.2011), Նաիրուհի (19.11.2011), Շինարար (19.11.2011)

  20. #4826
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    38
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր այնքան լավ տրամադրություն ունեմ,ամենինչ այնքան հիանալի է,տեսնես ինչից՞ կլինի,ասես վարդագույն ակնոցներ կրեմ,կյանքը վարդագույն գույներով,իրոք ինչպես կասեր Ֆելլինին Դոլչե Վիտա,իրոք զարմանում եմ այն մարդկանց վրա՝ ովքեր կյանքին նայում են միայն սեւի եւ սպիտակի մեջ,բացի այդ գույներից այնքան գեղեցիկ,հիասքանչ գույներ կան,միգուցե լավ տրամադրության պատճառը սիրելիս հետ Սկայպով 2 ժամ խոսելն էր եւ նրա ուղարկած վիդեոն,իր մասնակցությամբ՝ հարուկ նկարված իմ համար այս երգի ուղեկցությամբ
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), E-la Via (19.11.2011), laro (19.11.2011), Mark Pauler (20.11.2011), Meme (20.11.2011), Yevuk (21.11.2011)

  22. #4827
    ուրիշ :) Lusinamara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    694
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ առաջ խաշի մասին նենց ստիխներ եմ տեսել, ուշքս գնաց Ուզում եմ դուք էլ կարդաք

    Լավ կտրտիր չոր լավաշը,
    Տես` չպաղի հանկարծ ԽԱՇԸ,
    Աղն ու սխտոր լցրու չափով,
    Թևքդ քշտիր ու կեր թափով!!!



    Հալալ լինի ծախսած փողը,
    Կեցցե, ախպեր, խաշ էփողը,
    Տղերք` լցրեք, լցրե՛ք ՕՂԻՆ,
    Անուշ լինի խաշ ուտողին
    Իմ կենացը, քո՛ կենացը,
    Հալա՛լ կիսենք աղն ու հացը...


    Սարո Ծատուրյան
    Վերջին խմբագրող՝ Lusinamara: 19.11.2011, 17:07:
    ...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
    լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:

    Ռազմիկ Դավոյան

  23. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.11.2011), aragats (23.11.2011), armen9494 (19.11.2011), Arpine (19.11.2011), CactuSoul (19.11.2011), E-la Via (19.11.2011), Freeman (19.11.2011), Inna (19.11.2011), John (19.11.2011), Mark Pauler (20.11.2011), Smokie (20.11.2011), Ժունդիայի (19.11.2011), Ինչուիկ (23.11.2011), Նաիրուհի (19.11.2011), Նարե91 (20.11.2011), Ռուսա (19.11.2011)

  24. #4828
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թույլ սեռը ուժեղ ա ուժեղ սեռից, ուժեղ սեռի՝ թույլ սեռի հանդեպ թուլության պատճառով... ։xeloq

  25. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.11.2011), Ameli (20.11.2011), armen9494 (20.11.2011), Arpine (19.11.2011), Chilly (20.11.2011), cold skin (20.11.2011), E-la Via (19.11.2011), einnA (23.11.2011), Freeman (19.11.2011), Inna (19.11.2011), laro (26.11.2011), Lusina (19.11.2011), Lusinamara (19.11.2011), Mark Pauler (20.11.2011), Ripsim (19.11.2011), Smokie (20.11.2011), Tig (20.11.2011), Ungrateful (19.11.2011), Valentina (19.11.2011), Արևհատիկ (19.11.2011), Դեկադա (20.11.2011), Ինչուիկ (23.11.2011), Սլիմ (20.11.2011)

  26. #4829
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պառկած հեռուստացույցի ալիքներն եմ փոխում, սերիալից բացի բան չկա:
    Մաման, ակնոցն աչքերին, տետրերն ա ստուգում. նոր ա մեզ կերակրել, հիմա կարա հանգիստ իրա գործով զբաղվի:
    Քույրս բազմոցին կուչ եկած դաս ա սովորում ու ականջակալներով եսիմ ինչ ա լսում:
    Պապան խաչբառ ու լուծում, ու քթի տակ ինչ-որ բան ա կրկնում` երևի ճիշտ բառն ա ուզում հիշի:

    Ու մտածում եմ, որ իմ համար նախատեսված դրախտը ամենայն հավանականությամբ հենց էսպիսին կլինի: Մի տարբերությամբ` չի լինի էս մշտական փողի կարիքը, չի լինի ուղեղիս, նյարդերս կրծող անդադար ճիգերը, փող աշխատելու հազար ու մի հնարավոր ու անհնար ուղիներ մոգոնելու համար: Ու չի լինի հարուստ լինելու երազանքս...
    մնացած ամեն ինչը կլինի նույնը...

  27. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (20.11.2011), Ameli (20.11.2011), CactuSoul (20.11.2011), E-la Via (20.11.2011), einnA (23.11.2011), Inna (20.11.2011), Mark Pauler (20.11.2011), Meme (20.11.2011), Moonwalker (20.11.2011), My World My Space (20.11.2011), Quyr Qery (23.11.2011), Ribelle (20.11.2011), Smokie (20.11.2011), Tig (21.11.2011), Ժունդիայի (20.11.2011), Ինչուիկ (23.11.2011), Մինա (20.11.2011), Նաիրուհի (21.11.2011), Նարե91 (20.11.2011), Ուլուանա (20.11.2011), Սլիմ (20.11.2011)

  28. #4830
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն մի հատ երաժշտություն կար, որն ամեն անգամ լսելիս մարմնովս սարսուռ էր անցնում: Առեղծվածային է, դրա համար: Ի՜նչ վախենալու է չէ՞ այս բառը հնչում. առեղծվածայի՜ն: Requiem for a Dream-ի մասին է խոսքս: Առաջին անգամ, որ լսեցի այդ երաժշտությունը, այն մի տեսակ ձուլվեց ինձ ու բավական երկար ժամանակ անցավ, մինչև գտա Յութուբում: Եթե իմանաք այն գտնելու համար որքան ու ինչ տեսակի բառ ու բառակապակցություններ եմ օգտագործել որոնման համակարգում, ծիծաղներդ կգա: Բայց դե տեխնոլոգիաների դարում, եթե մարդու մտքին տեղ լինի, կենդանի Հիտլերի թաքստոցն էլ կարող է գտնել, ուր մնաց երաժշտությունը:

    Երբ այն գտա, սկզբում օրը 20-30 անգամ էի լսում, հետո 10-20, հետո նվազեց ու դարձավ ականջներիս ոչ հաճելի: Սկսեցի փնտրել դրա նման առեղծվածային մեկ այլ մեղեդիներ: Լսեցի, բայց 2-3 անգամից ավել չէր ստացվում: Մի քանի օր առաջ երգ էի լսում, մեկ էլ հաջորդ երգի հղումը Requiem for a Dream-ն էր՝ մեկ այլ գործիքային կատարմամբ: Լսեցի, ու այնքան ուրախացա, որ ժամանակին ինձ համար ամենաառեղվածային մեղեդին, մեկ այլ տարբերակով՝ նույնպես հոյակապ, ականջներիս համար կրկին դարձավ հաճելի:


    Կյանքում էլ է այդպես: Կան մարդիկ, ովքեր առեղծված են, ու մենք ամեն կերպ փորձում ենք բացահայտել նրանց կերպարը, նրանց վայրը, նախասիրությունները, և այլն: (ինչպես նշեցի վերևում, տեխնոլոգիաների ջանը սաղ լինի, Հիտլերի այսօրվա թաքստոցն էլ կարող ենք բացահայտել): Բացահայտում ենք ու, մարդուն բնորոշ ագահությամբ, ցանկանում ենք նրա հոգում գտնվող ամենավերջին «ադամանդի» կտորը ամեն գնով սեփականաշնորհել, մինչ նրանից (մեր կարծիքով) ոչինչ չի մնում ու անցնում ենք հաջորդին:
    Թեպետ կան այնպիսի մարդիկ, որոնց միգուցե (մեր կարծիքով) մինչև վերջ բացահայտելը հիասթափեցնի, միևնույն է, գալիս է այնպիսի մի պահ, երբ նա կարողանում է նորովի ներկայանալ: Ու այդժամ ինքդ քո վրա ծիծաղում ես ու համոզվում. եթե ինչ-որ բան առեղծվածային է, միևնույն է, այն շարունակում է մնալ այդպիսին:

    Ա´յ նման իրավիճակներից է, որ կյանքն այսքան սիրում եմ: Ուղղակի հիանում եմ, որ կան բաներ, որոնց պատճառով կարողանում եմ դեռևս հիանալ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  29. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.11.2011), CactuSoul (20.11.2011), E-la Via (20.11.2011), einnA (23.11.2011), Freeman (20.11.2011), Lusinamara (20.11.2011), Mark Pauler (20.11.2011), Smokie (20.11.2011), Ինչուիկ (23.11.2011), Մինա (20.11.2011), Նաիրուհի (20.11.2011)

Էջ 322 686-ից ԱռաջինԱռաջին ... 222272312318319320321322323324325326332372422 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •