User Tag List

Էջ 321 686-ից ԱռաջինԱռաջին ... 221271311317318319320321322323324325331371421 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,801 համարից մինչև 4,815 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4801
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դեֆեկտը դեֆեկտ, բայց հավես ա նայվում:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (15.11.2011), Arpine (15.11.2011), CactuSoul (15.11.2011), Freeman (16.11.2011), Inna (15.11.2011), Smokie (16.11.2011), VisTolog (15.11.2011), Նաիրուհի (16.11.2011), Շինարար (15.11.2011)

  3. #4802
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օր է կարդում եմ ու կարդում, դուք էլ կարդացեք

    ՄՆԱ

    Մնա՛, Էլի՛ մնա, մնա՛ ինձ հետ
    Մարմնիս վրա, ձեռքերիս մեջ,
    Թևատարած, բավարարված,
    Խենթ ու խելառ ու հևասպառ:

    Մնա՛ սիրով ու նվաղած,
    Եվ գիշերով ցանկապատված,
    Սրտիս վրա, առանց ամոթ,
    Մնա կրքոտ, մերկ համարյա:

    Այդպես մնա չհագեցած,
    Կյանքիս վրա, ձեռքս սեղմած,
    Գիսախռիվ, մարմնակործան,
    Հեզ, անխռով ու ինքնիշխան:

    Այստեղ մնա, բառ մի ասա,
    Հրճվի՛ր, ցնծա՛ մաշկիս վրա,
    Հույսի գրկում ու գիշերվա,
    Մինչև դրսում լույսը բացվի:

    © անանուն
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.11.2011), Ameli (16.11.2011), Arpine (16.11.2011), Chilly (16.11.2011), E-la Via (16.11.2011), Kita (16.11.2011), Lusinamara (16.11.2011), Mark Pauler (20.11.2011), Արևածագ (16.11.2011), Արևհատիկ (16.11.2011), Ժունդիայի (16.11.2011), Ինչուիկ (17.11.2011), Լուսաբեր (16.11.2011), Մարկիզ (17.11.2011)

  5. #4803
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալարում եմ: Ցանկացած բան մի այլ կարգի ալարում եմ անել: Ով կարողանա էնպիսի բան առաջարկել, որ չալարեմ, թագավորությանս կեսը կտամ:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (16.11.2011), einnA (16.11.2011), ivy (16.11.2011), Kita (16.11.2011), Lusinamara (16.11.2011), Valentina (16.11.2011), Արևհատիկ (16.11.2011), Դատարկություն (16.11.2011), Մինա (16.11.2011), Շինարար (16.11.2011)

  7. #4804
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց մի տեսակ, ովքեր ուղղակի ապշեցնում են ինձ, ու նրանց կյանքում կատարված ամեն մի երևույթը պարզապես նախանձի տեղիք է տալիս:
    Նախանձի այդ ձևը բարի է, թե այլասերված՝ բնութագրել չեմ կարող:

    Ասածս վերաբերվում է այն մարդկանց, ովքեր բախտ ունեն: Ճակատագրի հետ կապ ունեցող բախտի մասին նկատի չունեմ, իհարկե, այլ այն բախտի, որը տեղի ունենալիս՝ ասում ենք. «արրրա՜, բայց էս ի՜նչ շան բախտ ա»:
    Այդպիսի ի ծնե բախտավորները, կարողանում են ունենալ այն ամենը, ինչ ցանկանում են՝ առանց որևէ ջանքի: Կարողանում են ցանկացած պարագայում՝ դպրոցում, բիզնեսում, խաղերի ժամանակ, կանանց հետ:
    Միևնույն է, լինելով ոչ այնքան գրավիչ արտաքինով, նրանք ուղղակի բախտ ունեն՝ շան բախտ: Երբ կողքից նայում ես, տեսնում ես, որ օրեցօր ավելանում են նրանց երկրպագուների քանակը, և այդ փաստից մարդիկ սկսում են իրենք իրենց ներսից ուտել:

    Այդպիսի մի բախտավորի հետ էլ բավականին երկար ժամանակ է, ինչ ծանոթ եմ: Ուրեմն, այդ մարդու մոտ տարատեսակ ու տարաբնույթ կանանց հաշվով այնքան հաջողություններ են գրանցվել, որ մի օր ցուցակ է կազմում, տեսնելու՝ ո՞ր ազգի կնոջ հետ անկողին չի մտել և նկատում է, որ միայն հնդիկներն են այդ ցուցակում պակասում: Թե՞ հնդկուհիները: Հնդկաստանի կանայք՝ կարճ ասած:
    Հետո իմանում եմ, որ այդ նույն երեկո էդ շան բախտ ունեցողը գիշերային հավաքույթներից մեկի ժամանակ բախտի բերմամբ, թե բախտի բերմամբ ծանոթանում է մի հնդկուհու, և այդ նույն հնդկուհին ուշ երեկոյան նրան է ներկայացնում արևելյան ձևով սեր անելու իր իմացած բոլոր հնարքները:
    Սեր են անում, սեր են անում, և, այդ սեր անելուց սպառված, քնում: Բախտավորն առավոտյան վաղ է արթնանում: Նայում է քնած այդ հրաշագեղ հնդկուհուն ու պատահաբար նկատում, որ հենց այդտեղ է գտնվում բացահայտելու այն միակ հնարավորությունը, որը տարիներ շարունակ նրան ինտրիգների մեջ էր գցել. ի՞նչ է այն նշանը, որը Հնդկաստանի գրեթե բոլոր կանայք ունեն իրենց ճակատներին:

    Բախտավորը ճկույթի եղունգով զգուշորեն քերում է գեղեցկուհու ճակատի նշանն ու...
    ...ու շահում 2011 թվականի արտադրության Մերսեդես մակնիշի E կլասսի կուպե մեքենա:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (16.11.2011), E-la Via (16.11.2011), Freeman (16.11.2011), Quyr Qery (16.11.2011), Smokie (16.11.2011), Արէա (16.11.2011), Արևածագ (16.11.2011), Գեա (16.11.2011), Էլիզե (18.11.2011), Մինա (16.11.2011)

  9. #4805
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վաճառում եմ գիրք: Եզակի գիրք: Պատրաստված է մեկ օրինակով, ամբողջովին ձեռքի աշխատանք: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են, կրկնօրինակների պատրաստումը խստիվ արգելվում է: Նկարազարդված է հեղինակի՝ այսինքն իմ կողմից, նորից ձեռքի աշխատանք: 496 էջ (շապիկը հետը՝ 500 էջ): Գիրքն ինտերակտիվ է, այսինքն կան ազատ էջեր, որոնք կարող է լրացնել գնորդը: Չի արգելվում անգամ հեղինակի հասցեին արված մեկնաբանությունները: Գրքի վերնագիրն է «Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր»: Գինը՝ մեկ միլիոն երկու հարյուր հազար եվրո: Հնարավոր է 16.6% զեղչ: Նմուշը գնորդին կցուցադրվի ու կտրվի միայն գումարը կանխիկ ստանալու դեպքում:

    Գումարային նման միջոցներ չունեցողների համար վաճառվում է մեկ այլ գիրք: Տպագրությունը՝ տպարանային: 16 էջ (շապիկը հետը՝ 20 էջ): Հեղինակի հեղինակային ձևավորմամբ, բայց ոչ ձեռքի աշխատանքը: Վերնագիրը՝ «Ինչպե՞ս դառնալ հազարատեր»: Կվաճառվի գրքի միայն 100 օրինակ, յուրաքանչյուր օրինակը՝ տասը եվրո:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.11.2011), John (16.11.2011), murmushka (16.11.2011), Universe (16.11.2011), VisTolog (16.11.2011), Աբելյան (17.11.2011)

  11. #4806
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սադոմազոխիստական գրառում…
    Երբևէ փորձե՞լ եք հաճույք ստանալ բարձր ջերմությունից: Քիչ առաջ ատում էի այս հիվանդությունը ու ուզում էի գրողի ծոցը ուղարկել ամեն ինչ, սակայն մի պահ կենտրոնացա զգացողություններիս վրա. մարմնումս`թուլություն, շարժվելու դժվարություն, այ իսկ ուղեղումս խնջույք էր, ուրեմն ուժեղ դժժոց` դինամիկներ կան միացվաց անհասկանալի երաժշտությամբ, մտքերս լողում են. մշուշոտ տեսարաններ, կիսատ մնացած գործեր, կարոտած մարդկանց դեմքեր, հիշողություններ ու ըտենց դանդա~ղ սահու~ն լողացո~ղ վիճակ… ու մեկ էլ ուշքի ես գալիս քո իսկ բարձր փռշտոցի ձայնից
    Հ.Գ. Տեսնես թմրանյութերի ազդեցությունն էլա սենց լինում:
    Հա, մեկ էլ նոր մեկի ստատուսը կարդացի դուրս շատ եկավ.
    Կնոջ աղոթքը Աստծուն՝ ամուսնու համար.
    -Աստված ջան, Ինձ իմաստություն տուր, որ դիմանամ նրա բնավորությանը, համբերություն տուր, որ դիմանամ նրա արարքներին, սակայն ուժ չեմ խնդրում, թե չե կտամ կսատկացնեմ դրան:

    Հ.Գ. լավ չեմ ոնցոր ,,,
    Վերջին խմբագրող՝ Agni: 16.11.2011, 12:40:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.11.2011), Chilly (16.11.2011), E-la Via (16.11.2011), Freeman (16.11.2011), Smokie (16.11.2011), Tig (16.11.2011), Արևհատիկ (16.11.2011), Ինչուիկ (17.11.2011), Նաիրուհի (16.11.2011), Վոլտերա (01.09.2013)

  13. #4807
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ակումբը կամաց-կամաց Սուրմալու ա դառնում... Մտնում ես, ասեղից սկսած հողատարածքով վերջացրած վաճառվում ա...

    Սրա դեմը առնել ա պետք:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (16.11.2011), John (16.11.2011), Lusinamara (16.11.2011), murmushka (16.11.2011), Universe (16.11.2011), Նաիրուհի (16.11.2011), Ռուֆուս (16.11.2011)

  15. #4808
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ, որ պարապ ա մնում ու ասելիք չունի, ինչ ա անու՞մ… ստուց ընդուց մի քանի բայ ա վերցնում ու սկսում ա խոնարհելը:

    Ես գրում եմ ինչ-որ մեկին
    Դու լոմկում ես կարծես թե ինձ
    Նա կծում է կարծես թե քեզ
    Մենք կարդում ենք կարծես թե ի՞նչ
    Դուք համաձայնվում եք կարծես թե բա՜ն
    Նրանք զվարճանում են կարծես թե ի՞նչ

    Ու սենց օր ենք գլորում, տարի ենք գլորում, Դա՜րն ենք գլորում....
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (16.11.2011), E-la Via (16.11.2011), Lusinamara (16.11.2011), Meme (16.11.2011), Ripsim (16.11.2011), VisTolog (16.11.2011)

  17. #4809
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ինձ թվաց թե 2012 թվականը, իսկ ավելի կոնկրետ աշխարհի վերջն արդեն եկել ա:

    Սկզբից աղմուկ աղաղակով հրշեջ մեքենա եկավ: Հետո աղմուկ աղաղակով եկան երկու ոստիկանական մեքենա: Հետո աղմուկ աղաղակով եկավ երկրորդ հրշեջ մեքենան: Հետո աղմուկ աղաղակով եկավ Շտապ Օգնության մեքենա: Հետո չգիտեմ որտեղից հատուկ ջոկատայինների ֆորմայով տղերք հայտնվեցին: Հետո աղմուկ աղաղակով եկավ մի հատ էլ ոստիկանության մեքենա: Հետո եկավ ինչ-որ 911-ի մեքենա, որից առաջին անգամ էի տեսնում: Հետո բանակային ֆորմով տղերք հայտնվեցին, տենց էլ չհասկացա, ընդհանուրի հետ կապ ունեին, թե «չուժոյ պախմել» էին: Հետո եկավ հայռուսգազարդի մեքենան: Հետո մեքենան չտեսա, բայց էլեկտրացանցից ինչ-որ մարդիկ եկան, շորերին էր գրած: Հետո եկան մարդիկ, էլի մարդիկ, էլի ու էլի մարդիկ ու ասեղ գցելու տեղ չկար: Հետո ամբողջ թաղի լույսերն անջատեցին: Աղմուկն ավելի ուժեղացավ, ուժեղացավ, ուժեղացավ: Մարդիկ շատացան, շատացան, շատացան:

    Ես ասեցի՝ աշխարհի վերջն ա:
    Էն էլ պարզվեց կողքի շենքի երկրորդ հարկի ինչ-որ պատուհանից քիչ մը ծուխ էր դուրս գալիս: Ինչ-որ մարդիկ էլ խոսում էին, որ էդ տանը հոգեկան հիվանդ ա ապրում (տեսնես որտեղի՞ց էին լսել), բայց իրան բան չի եղել... չնայած մեր մեջ ասած ուրիշներին էլ բան չի եղել:

    Հետո բոլորը գնացին:
    Անցավ կես ժամ, լույսը տվեցին:

    Մենակ Շամշյան Գագոյին չտեսա: Տեսնես ո՞ր ծառի վրա էր թառել ու նկարում...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.11.2011), armen9494 (16.11.2011), CactuSoul (16.11.2011), Freeman (17.11.2011), John (17.11.2011), Katka (16.11.2011), Lusinamara (16.11.2011), murmushka (16.11.2011), Nadine (16.11.2011), Rammstein (21.11.2011), Smokie (16.11.2011), Tig (16.11.2011), Գեա (17.11.2011), Ձայնալար (17.11.2011), Նաիրուհի (16.11.2011), Նարե91 (17.11.2011), Շինարար (18.11.2011), Ռուֆուս (16.11.2011)

  19. #4810
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իսկ tert.am-ն ասում ա.

    «Հրդեհ Կոմիտասի պողոտայում

    20:34 • 16.11.11

    ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր, ժամը 18։56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 34/1 հասցեում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել Հ.Մարտիրոսյանին՝ առանց վնասվածքների։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 19։19-ին։ Հ.Մարտիրոսյանին պատկանող տան հյուրասենյակի գույքը մասամբ այրվել է։»


    Հրդե՜հ... դուրս բերե՜լ... պո՜զ... պո՜չ...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.11.2011), murmushka (16.11.2011), Nadine (16.11.2011), Smokie (16.11.2011), Ձայնալար (17.11.2011), Շինարար (18.11.2011)

  21. #4811
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ էինք, ինչ դարձանք...

    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.11.2011), John (17.11.2011)

  23. #4812
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս ի՜նչ «հիվանդություն» ա էս կոմպը: Ամբողջ օրը մոտն եմ լինում ու չեմ կարողանում կտրվել: Ուրիշ բաներ էլ ունեմ անելու ու էլի-որ անում եմ, բայց դրանց էնքան շատ ժամանակ չեմ տրամադրում, ինչքան պետք ա, ինքս էլ չեմ զգում, ոնց ա օրս անցնում ու մեկ-մեկ օրվա վերջում նույնիսկ չեմ հասցնում կոմպով մի բան նայել ինչը նախօրոք ծրագրումս կար, որովհետեւ մինչ էդ ուրիշ բան եմ անում ու մոռանում եմ դրա մասին:

    Ճիշտ են ասում՝ ժամանակը իրոք շատ թանկ բան ա ու պետք ա կարողանաս ճիշտ ձեւով օգտագործել, պետք եղած դեպքում անել այն, ինչը որ պետք ա,ինչը որ օգտակար ա, ո՛չ-թե ինչը որ հաճելի ա: Հաճելին միշտ էլ կարող ես անել, իսկ օգտակարի համար կարող ա ուշանաս: Հասկանում եմ այդ ամենը, բայց դա քիչ ա, մարդուն կամքի ուժ էլ ա պետք, որ կարողանա պետք եղած ժամանակ աշխատել, պետք եղած ժամանակ էլ հանգստանալ:

    Ես բոլորովին չէի վախենում իմ առջեւ դրված մե՜ծ պատասխանատվությունից երբ դեռ դասերը չէին սկսվել ու հիմա է՛լ չեմ վախենում, ախր դժվար էլ չի էս ամեն ինչը, շատ էլ հավես ա, բայց էս անտեր կոմպը..... Ես որ սկսեմ դասս կրկնել, կամ գիրքս կարդալ, դրանցից է՛լ դժվարությամբ կկտրվեմ: Աշխատել ա պետք, սենց չի լինի:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 17.11.2011, 14:16:

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (17.11.2011), E-la Via (17.11.2011), erexa (17.11.2011), Freeman (17.11.2011), Lusinamara (17.11.2011)

  25. #4813
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատժի'ր , բայց մի' ստորացրու

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (17.11.2011), Meme (18.11.2011)

  27. #4814
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Arpineն ինձ ցույց տվեց Ջիմի Հենդրիքսի աֆորիզմների լինքը:

    “I'm the one that has to die when it's time for me to die, so let me live my life, the way I want to.”

    Այս կարդալուց առաջին բանը ինչ մարդ կհիշի, դա Ջիմի Հենդրիքսի ապրած տարիների քանակն է եւ ա՛յն, թե ինչպես եւ որտեղ մահացավ:

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (17.11.2011)

  29. #4815
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիչ առաջ Ամերիկայում բնակվող ընկերուհիս նամակ էր գրել, որը ինձ տարավ տաս տարով ետ , հաճելի հիշողություններ արթնացրեց... Կարդալուց հետո էլ մտա ակումբ, աչքովս ընկավ "Տականք երգեր, կամ լացենք ծիծաղից" թեման ու որոշեցի գրառում անել… Հիմա կասեք թե մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Բացատրեմ, ժողովուրդ ջան:

    Բանն այն է, որ տաս տարի առաջ way-ը տեղը տեղին, յուղը վրեն ռաբիզ լսող է եղել ու երկրպագել է ոչ ավել, ոչ պակաս ռաբիզի արքա Սպիտակցի Հայկոյին: Աստված իմ, ի՜նչ ժամանակներ էին... "Կապուտակ աչեր", "Սուրբ Սարգիս".... Երանություն ..

    Հա, ու այսօր ընկերուհիս իր նամակով հիշեցնում էր, թե ինչպես առաջին անգամ խնջույքի ժամանակ հանդիպեցինք մեր "արքային", ինչպես պարելով մեզ կոտորել կոտորեցինք էդ օրը, ու թե ինչպես ուշ գիշերով, երեկոյան հագուստները հագներիս, լոգարանում սառը ջրի տակ նստած /էդպես փորձում էինք մեր պատերազմում կռված, կիսաարյունոտ, ուռած ոտքերի զգալու ունակությունը վերականգնել էլի/ իրար խոստովանեցիքն, որ սիրահարվել ենք մեր Հայկոյին, իսկ հետո էլ սկսեցին կռիվ անել, թե որ մեկս պետք է պայքարի սիրելիի սիրո համար: Քիչ էր մնում էդ լոգարանում էլ նահատակվեինք, երբ քույրս ներս մտավ, իմացավ մեր կռվի պատճառը ու շտապեց հաղորդել, որ Հայկոն ամուսնացած է ու երեխա ունի: Աչքներս լցրեցինք, գլուխներս կախեցինք, մեկ էլ ընկերուհիս ոչ տարավ, ոչ բերեց ասեց.

    -Երեխեն լուրջ էր
    Դրանից հետո չկարողացանք էլ լուրջ դիմանալ… Ու ամեն անգամ էդ պատմությունը հիշելով՝ երանի եմ տալիս ռաբիզ ժամանակաշրջանս :

    Եկա , վարկաբեկեցի way-ի բազում օրերի ընթացքում մեծ դժվարությամբ ստեղծած ակումբային իմիջը ու հիմա, ինչպես կասեր Յուրի Գագարնը, թռանք :
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 17.11.2011, 22:08:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  30. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (17.11.2011), Ameli (18.11.2011), aragats (23.11.2011), Ariadna (17.11.2011), CactuSoul (17.11.2011), Chilly (18.11.2011), Claudia Mori (17.11.2011), einnA (17.11.2011), erexa (18.11.2011), Freeman (18.11.2011), Lusinamara (18.11.2011), Mark Pauler (20.11.2011), Moonwalker (17.11.2011), murmushka (18.11.2011), Ripsim (18.11.2011), Smokie (18.11.2011), Tig (18.11.2011), Valentina (17.11.2011), Արէա (18.11.2011), Արևհատիկ (18.11.2011), Գեա (17.11.2011), Դատարկություն (18.11.2011), Էլիզե (18.11.2011), Ժունդիայի (17.11.2011), Լուսաբեր (18.11.2011), Ձայնալար (17.11.2011), Մինա (17.11.2011), Նաիրուհի (18.11.2011), Ռուֆուս (17.11.2011), Սլիմ (18.11.2011)

Էջ 321 686-ից ԱռաջինԱռաջին ... 221271311317318319320321322323324325331371421 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •