Կողքի հարևանի մարդնա մահացել մի երկու ամիս առաջ, դե բոլոր հայ ավանդական հարևանների նման կամաց ենք շնչում, հեռուստացույցը ամեն անգամ միացնելուց կիսուր մայրիկս ամոթից հազար գույնա ստանում, ամեն ինչ կամաց , սուս ու փուս:
Ես հարգում եմ , անգամ թշնամուս սուգն եմ հարգում, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, քանի անգամա, հարևանիս սգվոր կնիկը երեխուն ուղարկումա, թե բա գնա բալիկ ջան ասա ,որ հեռուստացույցի ձայնը իջեցնեն,պատերն էլ շատ բարակ են, ինչքան էլ իջեցնես լսվումա, էս երեխեն էլ արդեն որերորդ անգամ գալիսա , բա թե իջացրեք էլի մենք սգի մեջ ենք, մենք էլ հո երգ երաժշտություն չենք միացնում, լուրերա , կինո : Էս կիսուր մայրիկս էլ, ամեն անգամ ներեղությունա խնդրում ու գալիսա ձայնը լրիվ կտրումա, է լավա հեռուստացույցը անջատի: երեկ էլ էտ երեխեն եկավ մոր նավոդկայով, ես դուռը բացեցի, բա թե մաման ասումա հեռուստացույցի ձայնը լսվումա, վայ էլ չդիմացա, ասեցի , բալիկ ջան մամայիդ ասա , որ մենք հարգում ենք ձեր սուգը, բայց ձեզ հետ սգալու մտադրություն չունենք, ասա թող էտ հարցով քեզ էլ որպես դեսպան չուղարկի:Հիմա լավա , էտ դեպքից հետո էլ ձայնի հետ կապված խնդիր չունեն հարևանները, մենակ հարևանուհիս կիսուր մամայիս բռնցրել ու բողոքել էր,արդյունքում ես լաչառ դուրս եկա: Ճիշտը որ ասում ես , նշանակումա լաչառ-լեզվանի ես:![]()
Էջանիշներ