դուլ եմ հայտարարում … թե «ինչա՞դուլ»՝ կտեսնեք ինքներդ...![]()
դուլ եմ հայտարարում … թե «ինչա՞դուլ»՝ կտեսնեք ինքներդ...![]()
"Սեյսմիկ ակտիվություն" թեման կարդում եմ՝ "Մեղմիկ ակտիվություն":
Տենց ա՝ տենց ա, մեղմիկի մեջ մնանք:
Դժվար ա սկլերոզով տառապող ծերունի պապիկ հարևան ունենալը:
Եթե իրեն տեսնում ես օրվա մեջ 7 անգամ, չգիտես հիմա էլի բարև տա՞ս թե չէ: Տաս, 6 անգամ կմտածի գժի տեղ ես դրել, չտաս, 6 անգամ կմտածի, թե էս անշնորքն ով էր...
Arpine (25.10.2011), Claudia Mori (25.10.2011), E-la Via (26.10.2011), Freeman (26.10.2011), Inna (26.10.2011), Kita (25.10.2011), Lusinamara (25.10.2011), Meme (25.10.2011), Monk (25.10.2011), Renata (25.10.2011), Արևհատիկ (25.10.2011), Հայուհի (25.10.2011), Մինա (27.10.2011), Նաիրուհի (25.10.2011), ՆանՍ (26.10.2011), Շինարար (25.10.2011)
Մնաց վեց օր.....
Ես կսպասեմ...
Անցած տարի ուշացել եմ, այս տարի չեմ ուզում....
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Lusinamara (25.10.2011), Renata (25.10.2011), Universe (25.10.2011), ՆանՍ (26.10.2011)
Նոր դռան զանգը տվեցին, բացեցի, մի կին էր կանգնած... պատմություն հիշեցի:
Ջուլյայի ծնունդի օրն էր, նստած էինք սեղանի շուրջը, դռան զանգը տվեցին: Բացեցի, մի կին էր կանգնած: Շփոթված նայեց ինձ ու ասեց.
- Կներեք, երևի սխալ եմ եկել:
- Երևի, - պատասխանեցի:
Շուռ եկավ որ գնա, ես էլ արդեն ուզում էի դուռը փակել, մեկ էլ շրջվեց.
- Իսկ օգնել կարո՞ղ եք:
Հիմա նույն կինն էր: Այս անգամ, երևի, սխալ չէր եկել: Միանգամից հարցրեց.
- Օգնել կարո՞ղ եք:
Պատասխանեցի անցյալ անգամվա պես.
- Սխալ եք եկել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ֆեյսբուքում հերթական տխուր հարցումը աչքիս ընկավ: Հարցն էսպիսին ա. «Ցավում եք, որ Թուրքիայում ավերածություններ են եղել, թե հասնում է Թուրքերին?»
Այս պահին
3781 հոգի քվեարկել է, որ «Ցավում է»,
1969 հոգի քվեարկել է, որ «Մարդկանց համար եմ ցավում միայն»
ու...
462 հոգի քվեարկել է, որ «Հասնում է թուրքերին»
434 հոգի քվեարկել է, որ «Միևնույնն է»
Արա, դե սպանեն, չեմ կարող էդ վերջին երկու տարբերակներն ընտրողներին հասկանալ: Ու պիտի ասեմ, որ սրտիցս իսկապես քար ընկավ, որ էդ տարբերակներից ոչ մեկի կողքը, քվեարկածների ցանկում, իմ ընկերներից ոչ մեկի անունը նշված չի: Ի տարբերություն առաջին երկու տարբերակների:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ameli (25.10.2011), Ariadna (25.10.2011), Arpine (25.10.2011), Chilly (25.10.2011), E-la Via (25.10.2011), Inna (26.10.2011), Kita (25.10.2011), Lianik (25.10.2011), Lusinamara (25.10.2011), Mark Pauler (25.10.2011), Moonwalker (25.10.2011), Nadine (25.10.2011), Nare-M (25.10.2011), Renata (25.10.2011), Tig (26.10.2011), Valentina (25.10.2011), Անտիգոնե (25.10.2011), Արէա (26.10.2011), Արևհատիկ (25.10.2011), Լուսաբեր (25.10.2011), Հայուհի (25.10.2011), Մանուլ (25.10.2011), ՆանՍ (26.10.2011), Շինարար (25.10.2011), Ռուսա (25.10.2011)
Ոնց եմ զզվում սպասելուց...Հերիք է,ես գնացի...
Ծառն իր արմատով, լեռն՝ ստորոտով, շենքը՝ հիմքերով…
Էհ, ոտքերը մեր…
Բնության կամքով եղան կատարյալ՝
Ստորիններից վեհագույնը…
Ե՛վ քայլելու բախտ ունեցան,
Ե՛վ բուժվելու դժբախտություն…
Լ.Ա.
![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Այսպիսի եղանակ ոնց չեմ սիրում. իսկը պանիխիդա...![]()
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
anahit96 (26.10.2011)
Բարություն եմ ուզում
Չէ, իմ նկատմամբ չէ:
Իմ համար եմ բարություն ուզում, ուզում եմ ավելի բարի լինեմ:
Ուզում եմ Սահյանի նման ասեմ.
-Մարդիկ, ինձ շատ եք չարչարել...
Ու անմիջապես էլ ուզում եմ ավելացնել.
-Բայց էլի դուք լավն եք, մարդիկ...
Ստացվում ա.
-Մարդիկ ինձ շատ եք չարչարել,
Գնացեք, ձեր տիրու մերը, մարդիկ...
![]()
էս երեք ամիս ա մորս խոստացել եմ նոր ժուռնալնի սեղան առնեմ, ու անընդհատ չի ստացվում, թե խառը լինելու, թե ֆինանսական առումներով:
էսօր վերջապես առա....
Մամ ջան![]()
Ariadna (26.10.2011), Arpine (27.10.2011), Chilly (27.10.2011), Chuk (26.10.2011), E-la Via (26.10.2011), erexa (26.10.2011), Inna (26.10.2011), Kita (26.10.2011), Meme (26.10.2011), Nadine (26.10.2011), Nare-M (26.10.2011), Valentina (26.10.2011), Ժունդիայի (26.10.2011), Հայկօ (26.10.2011), Հայուհի (27.10.2011), Նաիրուհի (26.10.2011)
ինչոր բան այն չէ: չգիտեմ թե ինչ, բայց մի բան ինչոր տեղ սխալ է:
առավոտս առավոտի նման չէր, գիշերից մենակ լույսով տարբերվեց. կեսօրս կեսօր չեր, երեկո էր հիշեցնում....տեսնեմ երեկոս ինչի նման կլինի?
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Երեկ բանասեր ընկերուհուս հետ ժամանակակից հայ գրողներից էինք խոսում։ Դե ինքն ինձնից ակտիվ է էդ ոլորտում, մեծ մասին ճանաչում է, ախպերություն-բան, թեև գնահատելու հարցում բավական սթափ է։ Ասացի, որ իրականում էնքան լավ ստեղծագործողներ կան, որոնց գոյության մասին ժամանակակից գրականությամբ հետաքրքրվածները, գրողներն ու «գրողները» պատկերացում իսկ չունեն։
Ասաց.
-Լիլ, բա որ էդպիսի բաներ ես գտնում, ինչի՞ չես ասում։ Չնայած մտածում եմ, որ ամեն դեպքում մի տեղից կիմանայինք։
Դե ես էլ չուզեցի երկար-բարակ գլուխը տանել, ասացի՝ օրինակի վրա համոզեմ, ու բացեցի էս թեման, առաջին պատահած գործը կարդացի։ Էն կարգի հավանեց, որ ստիպված եղա թեմայի կեսը կարդալ
Ասում է.
-Բա ինչի՞ չի ուզում տպել, որ շատ մարդ իմանա, ծանոթանա...
Ու ես էդտեղ պատկերացրի Իմփրեշընի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը։ Մենակ pool party էկավ աչքիս՝ լրիվ իր էն գրածի նման։
Լիլ, կներես...
![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ariadna (26.10.2011), Arpine (26.10.2011), Claudia Mori (26.10.2011), E-la Via (26.10.2011), Freeman (26.10.2011), Lusinamara (26.10.2011), Moonwalker (26.10.2011), murmushka (26.10.2011), Nare-M (26.10.2011), Ինչուիկ (27.10.2011), Հայկօ (26.10.2011), Ռուֆուս (26.10.2011)
-Ես չեմ հավատում Աստծուն:
-Ինչո՞ւ:
-Որովհետև Աստված աթեիստ է, քանի որ Նա իրենց բարձր կանգնած ոչ մի ուժ ոչ տեսնում է, ոչ էլ հավատում ինչ-որ բանի: Ու եթե Նա աթեիստ է, մի՞թե ես պետք է հավատամ Նրան:
-..
Freeman (26.10.2011), Mark Pauler (28.10.2011), Nare-M (26.10.2011), Գեա (26.10.2011), Ուլուանա (29.10.2011)
Տատս համոզող ու «հեռվից եկող» խասյաթ ունի:
Այսօր շատ զվարճալի հեռախոսազրույց ունեցանք. հիմնական թեման իմ Իջևան այցի մասին էր: Հիմիկվանից համոզում էր, որ պիտի երկար մնամ մոտը, իսկ ես ամեն առիթի չեմ ուզում «վրա բերել» դասերիս շատությունը, որ քննությունների եմ, փորձում եմ մի այլ պատճառ բռնել: Այս անգամ մի քիչ էլ ներվերն ուտելու համար ասացի.
- Տատ, ախր մամային շուտ եմ կարոտում, առանց իրա երկար չեմ կարա մնամԵվ, իրո՛ք, այդպես է…
- Բա վաղը, մյուս օրը, որ ամուսնանաս, ո՞նց ես անելու:
- Վաղը, մյուս օրը քննության եմ, տա՛տԴու ավելի լավ ա ասա գալիս հետս ի՞նչ բերեմ:
- Դե՜ Լուսո ջան, էս մի ամիս ա մսի երես չեմ տեսել, մարդկանց չհաշված…![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Arpine (26.10.2011), Chuk (26.10.2011), E-la Via (26.10.2011), Freeman (27.10.2011), Inna (26.10.2011), John (28.10.2011), Kita (26.10.2011), Meme (26.10.2011), Nadine (26.10.2011), Nare-M (26.10.2011), Renata (26.10.2011), Tig (26.10.2011), Universe (26.10.2011), Արևհատիկ (26.10.2011), Դեկադա (26.10.2011), Ժունդիայի (26.10.2011), Ինչուիկ (27.10.2011), Հայուհի (27.10.2011), Նաիրուհի (26.10.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ