User Tag List

Էջ 31 686-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131531 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #451
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    ....Նստում եմ սեղանի մոտ և գրելու փոխարեն սկսում եմ դեմքեր նկարել : Հիմա, հիմա գրելու եմ , միայն ահա երևակայության խթանման համար նկարեմ այս ֆիզիոնոմիան :
    Դա շատ կարևոր է՝ այս մռութին սիմետրիկ հոնքեր սարքեմ, մորուք նկարեմ...Ո՛չ , այսպիսին լավ է...Ես այս...մռութին....Այ քեզ սատանա ...
    Чеширский КотЭ

  2. #452
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    "Կար ժամանակ, երբ կյանքս խրախճանք էր"...

    Կար ժամանակ, երբ մանրակրկիտ փորփրում էի անցյալս ու վաղուց անցած գնացած, մոռացված ու առավել քան մահացած հուշեր... Երևի նեկրոֆիլիայի մի ինչ-որ տարատեսակ էր...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #453
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    էլի…
    անկանխատեսելի եմ, նույնիսկ ինքս ինձ համար… ի՞նչ կատարվեց…
    խորտակվում եմ, փակում եմ աչքերս ու դեռ զգում եմ այյդ հոտը…
    միշտ նույն հոտը… ինչպես առաջ էր…
    երևի խելագարվում եմ... կամ էլ միշտ էլ խելագար եմ եղել, բայց ինձ դուր է գալիս այդ հոտը… հիշողությունների հոտը, կարամելի հոտ ունի…

    գուցե և խորտակվեմ հիմա… իսկ վաղը` նոր օր, հեռու կարամելից…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #454
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մի քանի վայրկյանն էլ հերիք էր՝ իրապես գիտակցելու, որ կյանքը շատ թանկ է, մեկ է, ոչ մի կերպ ինքնասպանության դիմողներին չեմ հասկանա երևի
    Երբ պատկերացնում ես, թե դեռ որքան բաներ պիտի տեսնես, զգաս, վայելես, կյանքից ուզում ես այնպե՜ս ամուր կառչել երկու ձեռքով... ու մեկ էլ հանկարծ դրանք մի վայրկյանում կարող են անհետ ցնդել Դեռ պիտի լսեմ սրտիս ամենախենթ թրթռներով ուղեկցվող բառերը…

    -Սիրելիս...
    -Մամա…

    Քանի դեռ ապրելուդ նպատակները սպառված չեն, պիտի ապրես, իսկ նպատակները երբևէ չեն սպառվում... Կյանքը հավերժ է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  5. #455
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Նայում եմ դռանը...նորից..արդեն ռեֆլեքս է դառնում: Ատում եմ դռան կողպեքը, ինչպես յուրաքանչյուր կողպված երևույթ: Ամբողջ գիշեր քունս չի տանում, դռանն է նայում, զանգի ձայնն է լսում..գժվում է...ուժեղ եմ...իսկ ո՞վ է ասել, թե թույլ եմ, միայն թե ես մեղավոր չեմ, որ մեր տան դուռը ամենից շատ ուզում է բացվել հենց նրա առաջ...
    Ուրեմն դուռն էլ արդեն զգալ գիտի, իսկ էդ անզգա երևույթները դռան չափ էլ չկա՞ն...

  6. #456
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Առավոտյան արթնացա խեղդվելով, վեր թռա տեղիցս ու սկսեցի ագահորեն կուլ տալ օդը, կարծես թե ամբողջ գիշեր չէի շնչել: Օդը թվաց ինձ հնացած ու ծանր: Տարօրինակ էր, բայց տանը մարդ չկար: Արդեն ուշ էր, արագ հաքնվեցի, նախաճաշեցի ու դուրս թռա տնից: Մուտքի մոտ հավավքված էր մի ամբոխ, բոլորը մուգ շորերով, ու ես միանգամից հասկացա որ թաղում էր: Նայեցի մարդկանց, ուզում էի ծանոթ գտնել նրանց մեջ, որ իմնանաի, թե ով է մահացել, բայց ոչ մի ծանոթ դեմք չկար, չնայած բոլորն էլ մի տեսակ հարազատ էին թվում: Տեսա սպիտակած մազերով մի մարդու, որը կանգնած էր դագաղի մոտ ու առանց ձայն հանելու հանգիստ լացում էր, նրա կողքն էլ առանց մազերի ու ակնոցներով տերտերն էր: Մի երկար մազերով տղա, լացելուց արյունալից աչքերով նայում էր ամբողից դուրս, հակառակ ուղղությամբ, նրա հայացքում կարդացվում էր և մեղք և մեղադրանդ: Նրա հայացքի ուղղությամբ գտա մի աղջկա, որը թաքուն ժպտում էր ինձ, կարծես թե ասելով “Ոչինչ, ամեն ինչ լավ է լինելու”: Նյարդայնացած այս վիճակից մոտեցա դագաղին, որ տեսնեմ ով է մահացել: Արագ-արագ քայլեցի այդ կողմ և հենց այդ պահին դագաղը բարձրացրեցին ու պտտեցին իմ կողմը և ….
    Ես տես դագաղի մեջ պառկած ինքս ինձ:
    Մի պահ սառեցի, բայց չվախեցա, սառը մտածողությունը հուշեց, որ դա անհնարին է: Ծիծաղս եկավ, սկսեցի բարձր ծիծաղել ու հեռանալ այդտեղից, առանց հասկանալու ուր եմ գնում և ինչու: Քայլերս արագացան, սկսեցի վազել, այդքան արագ ես չէի վազել, վազել ու ծիծաղել:Վազելով մտա մի անծանոթ բակ ու կանգնեցի, հենվեցի դալանի պատին ու հանգստացա: Հասկացա որ երազ էլ ընդամենը: Ինձ ստիպեցի արթնանալ, սեղմեցի աչքերս ու ….
    Ու նորից այդ թթվածնային քաղցը, ծանր օդը: Խեղդվելով սկսեցի հազալ, նկատեցի որ, չգիտես ինչու շորերով եմ, ուզեցա իջնել մահճակալից ու մոտ երկու մետրից ընկա ներքև:
    Քաչալ տերտերը հանեց ակնոցները, մատնացույց արեց ինձ ու ետ-ետ քայլելով, վախեցած ձայնով գոռաց.
    -Սա Տա Նա
    Գետնին ընկած տեսա, թե ինչպես ամբոխը փախավ, հասկացա որ ընկել եմ դագաղից: Նայեցի շուրջս ու տեսա այն թաքուն ժպտացող աղջկան, նա նույն հայացքով նայում էր ինձ: Չհասկանալով ինչ է կատարվում, ուզեցա մոտենամ նրան ու հարցնեմ: Վազեցի նրա կողմը, ոտքս դիպավ մի բանի, չեմ հիշում ինչ էր, կարծես դագաղի կափարիչն էր, ու նորից հայտնվեցի գետնին:
    Աչքերս բացեցի ավելի խորը հազալով ու խեղդվելով, նայեցի շուրջս, իմ սենյակում էի, պառկած իմ մահճակալին: Հազս անցավ, խորը շունչ քաշեցի, բայց վախենում էի իջնել մահճակալից: Ստուգելու համար, մի հատ կճմտեցի ինձ…, ցավեց, ժպտացի, նայեցի ժամացույցին, արագ-արագ հաքնվեցի, նախաճաշեցի, ուզում էի դուրս գալ, բայց մի հատ ստուգողական պատուհանից նայեցի դուրս, չէ թախում չկար: Արագ դուրս եկա ու կատարվածի վրա ծիծաղալով ուղղվեցի դեպի համալսարան: Փողոցը անցնելուց լսեցի ծանոթ ռեգգիի հնչյունները, շրջվեցի ու տեսա քաչալին, բայց ուրիշ շորերով, յագուարի ղեկին, գլուխը ռիթմի հետ առաջ-հետ անելով, ժպտալով վարում էր մեքենան, ու հանկարծ մեջքիցս ուժեղ հարված ու անտանելի ցավ, զգացի միայն վառված ռետինի հոտը ու սառնություն, հասցրեցի միայն նայել շուրջս, թաքուն ժպտացող աղջկան որոնելով, բայց նա չկար…

  7. #457
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Անկապ օրագիր

    Բայց ինչ մեծ ազդեցություն կարող ա ունենալ երաժշտությունը… համենայն դեպս իմ վրա որ հաստատ… հիմա ի՞նչ, էլի՞ նույնը…
    Չեմ էլ կարողանում փոխել, ուրիշը միացնել… ուղղակի չեմ կարողանում… մի բան պետք ա անել, բայց ի՞նչ… գնալով ավելի ու ավելի եմ մռայլանում ու խամրում… դե արի ու ինքդ քեզ դիմացի…
    էլի մրսում եմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  8. #458
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ու սենց մինչև ուր եմ հասնելու:
    Նենց եմ ուզում ժամանակը 19 տարով հետ տամ: Մեկ ա արդեն ոչ մի բան փոխել հնարավոր չի: Չեմ կարծում, որ տարիքի հետ ամեն ինչ փոխվում ա: Մարդը ոնց կա, էտ ուղղությամբ էլ կզարգանա, եթե ժամանակին չկանխի դա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #459
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ցուրտ է, տարօրինակ ցուրտ...
    Դրսում արև է, իսկ ես մրսում եմ, անձրև է, չե՞ք նկատել... օօօ, երևի դա էլ է ներսումս
    կարոտում եմ .... շատտտ, անսահման կարոտ եմ զգում, սարսռում եմ
    ուզում եմ գոռալ, արտասվել, բայց դա էլ արդեն չի օգնում
    հոգնել եմ նույնիսկ արցուքներիցս, տանել չեմ կարողանում թուլության պահերը
    Շնորհակալ եմ, որ գոնե ապրում ես հոգումս ու երազներումս
    կարոտում եմ ... կարոտում եմ ...
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  10. #460
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    … - Չեմ ուզում խոսել դրա մասին…
    - Գուցե դրա համար էլ մենա՞կ ես մնացել ցավիդ հետ:
    - Ես մենակ չեմ ցավիս հետ…
    Մի՞թե մենակ չեմ, գուցե փորձում եմ ինքս ինձ համոզե՞լ կամ գուցե խաբու՞մ եմ ինձ: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ խաբել. Իսկ այժմ ինքս ի՞նձ եմ խաբում: Սա երևի երազ է՞, մղձավա՞նջ, իսկ եթե ճշմարտությու՞ն է: Հարցեր, որոնք անպատասխան են մնալու, հարցեր որոնց պատասխանը ցավեցնելու է հոգիս: Ինչու՞ … Ատում եմ այդ ինչուն…
    Ինչ է կատարվում, մի՞թե այսքան թույլ եմ … ու՞ր է լավատեսությունս … հրաշքների նկատմամբ անսահման հավատս …
    Էհհհ, մի տեղ կարդացել եմ ‘չեմ հասկանում աչքերիցս է թաշկինակը թրջվում, թ՞ե թաշկինակիցս` աճքերս ’: Կարդացի ու այն ժամանակ այդպես էլ չհասկացա, իսկ հիմա զգում եմ, որ աչքերի առցունքը վերջանում է մի պահ, ու այդ ժամանակ, երբ արտասվում է հոգիդ, թաշկինակդ սկսում է թրջել աչքերդ …
    Ինչու՞ եմ գրում, էլի այս ինչուն….
    Չեմ ուզում ցավս փաթաթել մեկի վզին, ուզում եմ միայնակ տանել այն, ինչ ինձ համար է նախատեսված: Իսկ գրածս կարդալու ու մի պահ նեղվելու են գուցե շատերը… Ներեցե’ք, մարդիկ … Ուղղակի վերջում ամեն ինչ, բոլորն ու այդ ինչուները դառնում են մի դեմք` հարազատ ու այնքա~~ն սիրելի, ու մեխվում թաց աչքերիս առաջ, չեն մոտենում ու չեն էլ հեռանում շատ երկար, միչև որ լսում եմ ինձ կանչող ձայն կամ հեռախոսի զանգ կամ Հախվերդյանի ձայնը, որ արդեն հազարերորդ անգամ ասում է “հրաշքները դեռ կան…”
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  11. #461
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այսօր այնքան շատ գարուն էր, նույնիսկ ավելի, քան երեկ էր: Ինքն ամենուր էր, նույնիսկ այցելել էր մեր հարևան պարոն Շվարցին, իսկ նրան արդեն վաղուց է՝ ոչ ոք չէր այցելել: Նա այսօր խանութից ելակ ու կանաչեղեն էր գնում՝ իր մշտական սպիտակ նրբերշիկի ու բավարական գարեջրի փոխարեն, իսկ վերջում էլ վարդերի մի փունջ ընտրեց, հետն էլ ժպտաց. աչքովս եմ տեսել, ուրիշն ասեր՝ չէի հավատա: Իսկ սովորական դարձած անձրևն այսօր ոչ թե ամպի հոտ ուներ, այլ արևի, ճիշտ եմ ասում: Ու գիտե՞ք ինչ, մեր տնից մինչ մետրո սովորաբար տասներկու րոպե է, իսկ այսօր քսանյոթ ծաղկած բալենի էր:

  12. #462
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այսօր բավականին սիմվոլիկ օր էր:
    Իրանի Ուրմիա շրջանում ծնված մեծացած ու Թավրիզում համալսարանական կրթություն ստացած մի ազերի /թուրք/ գիտնական-արևելագետի հետ այսօր պլանավորված այցելեություն հանդիպում ունեցանք աշխարհի մեծագույն գրադարաններից մեկում -Տորոնտոյի ազգային գրադարանում:

    Նախ՝ հրաշալի էր այն զգացմունքը, որը պատեց ինձ, երբ աշխարհի մեծագույն գրողների գրքերի շարանի վրա տեսանք ՀՍՍՀ Հանրագիտարանի հատորները :

    … Հետո ես ու այդ թուրքը ունեցնաք երկարարատև զրուցեց՝ աշխարհի մեծագույն գրողների, նրանց ստեղծագործությունների մասին:
    Հրաշալի էր:
    Իսկ մինչ այդ համարյա թե խոսալու թեմա չունեինք…

    Հզոր բան է համաշխարհային գրականությունը: Արաբա-պարսկական պոեզիան դրա մեծագույն, ադամանդակուռ գագաթներից մեկը:
    Զրուցակիցս լինելով վաղ պարսկական գրականության հմուտ գիտակ ու լավ ասմունքող, ինձ պատճառեց կրկնակի հաճույք, ընթերցելով մի քանի գործեր բնօրինակով լեզվով:

  13. #463
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ապրիլ ամսվա ամփոփում և կանխատեսումներ մայիս ամսվա վերաբերյալ

    Ամսվա սկիզբը նշանավորվեց նրանով, որ իշխանությունը վերջապես իրավիճակի հսկողությունը վերցրեց իր ձեռքը և հաստատվեց հարաբերական անդորր, որը ընդդիմության սանձարձակության պատճառով կտրուկ խախտվել էր մարտ ամսվա ընթացքում: Բարեբախտաբար, երրորդ կողմը չտուժեց (երկու միջանկյալս էլ իմ խելքով կարգին ստացա): Ամսվա ընթացքում ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ փորձեց կրկին ապակայունացնել ներքին իրավիճակը, բայց երկար ժամանակ դա նրան չէր հաջողվում: Այնուամենայնիվ, վերջին օրերին, օգտվելով իշխանությունների արտաքին զբաղվածությունից և Հայաստանի ներքաղաքական լարված վիճակից, ընդդիմությունը կրկին խաթարեց անդորրը: Ներկա իրադրությունը ավելի լարված է ու անկայուն, քան մեկ ամիս առաջ էր: Ստեղծված իրավիճակը կործանարար ազդեցություն կարող է ունենալ իշխանությունների համար, և ոչ պակաս կտուժի ժողովուրդը: Անհրաժեշտ է պրոբլեմը հարթել այնպես, որ այն առավելագույնս ձեռնտու լինի և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ ժողովրդին, իրավիճակի հետագա կրկնություններից խուսափելու համար: Իսկ այդպիսի ելք կարող է ապահովել միայն խաղաղ մոտեցումը: Չպետք է դիմել բռնությունների, ճնշումների, ավելորդ լարումների և այլ արհեստական մեթոդների, այլապես իրավիճակը կարող է դառնալ պայթյունավտանգ և հավերժ անվերահսկելի: Ամենատրամաբանական միջոցը այս պարագայում դա "շանը շան տեղ չդնես, չի հաչա" սկզբունքն է: Բայց այստեղ կա ևս մեկ պրոբլեմ՝ ոչ ոք չգիտի, թե դեռ որքան է "հաչալու" ընդդիմությունը, իսկ շուտով (մայիսին) իշխանությունները պետք է իրենց ուշադրությունը բևեռեն մի շարք մեծ կարևորություն ունեցող արտաքին հարցերի վրա (միջանկյալներն ու զաչոտները սկսում են): Եթե ներքին լարումները չդադարեն, ապա մայիս ամսվա վերջում դրանք կարող են վերածվել լուրջ ցնցումների: Հուսանք, որ իշխանությունները կդրսևորեն բավարար խելամտություն, իսկ ժողովուրդը` զսպվածություն, ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: Այլապես՝ իշխանությունները ստիպված կլինեն սահմանել արտակարգ դրություն՝ իրավիճակի կայունացման հույսով (եթե նույնիսկ այս ճգնաժամը հաղթահարվի, ապա միևնույն է, հետագայում նմանատիպ արատավոր երևույթներ, ցավոք սրտի, կրկնվելու են).
    1. Ինտերնետ (մանավանդ՝ ստեղ) քիչ մտնել, եթե չազդեց՝ ընդհանրապես չմտնել ոչ ինտերնետ, ոչ ֆրինետ
    2. Կալանք էն սենյակում, որտեղ դաս եմ սովորում (ասենք՝ օրը 6 ժամ)
    3. Կոմպի դեմը նստել 1-1.5 ժամից ոչ ավել
    4. Օգտագործել հասարակ սնունդ, դուրսը չֆռֆռալ, մինչև գիշերվա հազարը արթուն չմնալ:
    5. Հեռու մնալ քաղաքականությունից, էլ իզուր տեղը ներվեր չքայքայել: Մեկ ա "հաղթել ենք"

    օֆ-օֆ-օֆ
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 25.04.2008, 14:15:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  14. #464
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ես չեմ հասկանում, էդքան անխե՞լք եմ,
    Թե՞ էդքան “անկապ” կամ “ծանր դեպք” եմ
    Որ օր ու գիշեր ինձ համոզում եմ,
    Որ քեզ դեռ մի քիչ, դեռ մի քիչ պետք եմ…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (13.06.2011)

  16. #465
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Անկապ օրագիր

    հետաքրքրիր հիշողություններ առաջացան կուրեցուս` հեռավոր Ամերիկայում ապրող ընկերոջ մասին խոսելիս… թե ի՞նչ կապ ուներ ինձ անծանոթ այդ տղայի հետ…

    ու ես հիշեցի… հոկտեմբերյան մի օր…
    անձրև էր գալիս, իսկ ես զբոսնում էի, ու կարծես չէի նկատում որ ոտքից գլուխ թաց եմ… երևի հիմա կմտածեի, թե կմրսեմ-կհիվանդանամ ու շուտ տուն կգնայի… բայց այդ օրը լրիվ ուրիշ էր… ես էի ուրիշ

    անձրևն արդեն դադարել էր…
    ծաղիկներով լի խանութի կողքով էի անցնում… անձրևից հետո առաջացած թարմ օդին խառնվել էր տարբեր ծաղիկների հոտը… չգիտես թե ինչու մինչև հիմա հիշում եմ այն… այդ պահին զգացի ինձ շատ յուրօրինակ, թվում էր, թե ինձանից բացի ուրիշ ոչ ոք չի զգում դա… նման էր սիրահարվելուն… բայց շատ ավելի ուժեղ էր, քան մարդու սիրահարվելը…

    չգիտեմ թե ինչ զգացողություն էր դա, բայց այսօր զգացի, որ կարոտում եմ… կարոտում եմ այդ հոտը…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

Էջ 31 686-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131531 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •