Էնքաաան հանգիստ եմ... նույնիսկ վախեցնող տարօրինակ հանգիստ...
Ախ, ոնց չեմ ուզի էն փոթորկին նախորդող հանգստությունից լինի, ո՜նց չեմ ուզի...
Հ.Գ. անկապություն անկապությանս...
Էնքաաան հանգիստ եմ... նույնիսկ վախեցնող տարօրինակ հանգիստ...
Ախ, ոնց չեմ ուզի էն փոթորկին նախորդող հանգստությունից լինի, ո՜նց չեմ ուզի...
Հ.Գ. անկապություն անկապությանս...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
E-la Via (07.10.2011), Lusinamara (06.10.2011), Mark Pauler (07.10.2011), Meme (06.10.2011), My World My Space (06.10.2011), Tig (07.10.2011), VisTolog (06.10.2011), Կարեն Կանտարով (06.10.2011), Նաիրուհի (07.10.2011)
Զրոն դեռ սահման չէ. կան նաև բացասական թվեր…
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ինչպիսի՜ թեթևությամբ և հրճվանքով պետք է լցված լիներ 1873 թվականի ապրիլի 20-ի օրը: Որքան ժպիտներ, փայլող հայացքներ, շորեր և բուրմունքներ պետք է սահեին շուրջբոլորը: Այդ տոնական և մեծ օրը Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆի և կայսրուհի Եղիսաբեթի ավագ դուստրը՝ Ժիզելա Լուիզ Մարիան ամուսնանում էր Բավարիայի Լեոպոլդ արքայազնի հետ: Փայլով և ճոխությամբ մեկը մյուսին գերազանցող տոնախմբություններ էին կազմակերպվում Վիեննայում: Ազնվականներն ու մեծահարուստները շնորհավորում էին կայսերական ընտանիքին և միմյանց այս նշանակալի իրադարձության առթիվ: Վիեննական վերնախավն ուներ տոնելու և ուրախանալու մեծ փորձ և ձևավորված ճաշակ. շքեղությունն ու փայլը չպետք է պակասեին և ոչ մի վայրկյան: Արքայական խնջույքին վայել էր միայն հատուկ երաժշտություն: Եվ ո՞վ էր ավելի փորձված այդ տոնական, շլացնող, բարձրահունչ, ազնվական երաժշտությունը կերտելու գործում, եթե ոչ Յոհաննես Շտրաուս-կրտսերը: Ո՞ւմ վալսերի տակ էին ազնվազարմ կանայք տենչագին հայացքները թաքցնում կիսաժպիտների, ձեռքերի մեղմ շարժումների, սլացիկ իրանների օրորվելու տակ: Ո՞ւմ վալսերի հնչյունների տակ ժպտերես կանանց գրկած պպտվելիս ավելի արագ էր հոսում երիտասարդ ազնվականների երակներում արյունը, վիեննական արյունը՝ Wiener Blut-ը:
Անամպ, շքեղ, հարուստ, ուժեղ այդ աշխարհն իր փառաբանոող քերովբեների դասն ուներ՝ փողային, լարային, հարվածային գործիքների մեծ պաշարով, որոնք ողողում էին այդ աշխարհը պայծառ, անբիծ երաժշտության կաթիլներով:
Արքունի տոնախմբության համար քերովբեների դասը ղեկավարում էր ինքը՝ հրեշտակապետ Յոհաննես Շտրաուսը: Առաջին անգամ կատարվում էր նրա շլացուցիչ Wiener Blut վալսը՝ ներդաշնակության և սիրո մի երկնային խառնուրդ...
Երկու տարի անց, 1875 թվականին, ծնվեց ֆրանսիացի ականավոր կոմպոզիտոր Մորիս Ռավելը:
Վերջին խմբագրող՝ ars83: 07.10.2011, 03:12:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
E-la Via (07.10.2011), Freeman (07.10.2011), Lusinamara (07.10.2011), Mark Pauler (08.10.2011), Moonwalker (07.10.2011), Ռուսա (07.10.2011)
Երաժշտության, նորաձևության և գեղեցկության մայրաքաղաք Փարիզում, որտեղ Եվրոպան իր դռներն էր բացում ռուսական բալետների, Պիկասոյի դեկորացիաների, Բելլինիի օպերայի առաջ դեռ մի քանի տարի առաջ, երաժշտությունն ու ուրախությունն արգելված էին: Ռավելի ընկեր կոմպոզիտորները երաժշտություն չէին գրում. նրանք ավելի կարևոր գործ ունեին հիմա՝ պաշտպանելու հայրենիքը ավստրո-գերմանական հարձակումներից: Մորիս Ռավելին, սակայն, բանակ չէին վերցնում. նա չափից դուրս վտիտ էր և կարճահասակ: Միայն հատուկ միջնորդության շնորհիվ էր, որ նրան հաջողվեց դառնալ բեռնատարի վարորդ բանակում: Մեկը մյուսի հետևից կոմպոզիտորը լուրեր էր ստանում իր ընկերների մահվան մասին: Սակայն դա ամենամեծ հարվածը չէր, որ պատրաստված էր նրա համար:
Ռավելի ստեղծագործությունները, որոնք միշտ լիքն են մեղեդայնությամբ ու վարպետությամբ, ներդաշնակ լիրիկականությամբ, զարմանալիորեն ընդհատվում են 1908 թվականին տարօրինակ վերնագիր կրող «Գիշերային Գասպար» դաշնամուրային սյուիտով՝ գրված Ալուայզիուս Բերտրանի համանուն պոեմի խոսքերով: Սյուիտի համար ընտրված երեք մասերը՝ Ondine (ջրային ոգի), Le Giber (կախաղան), Scarbo (տնային չարք), աչքի են ընկնում իրենց հոսահատությամբ և մռայլությամբ: Սկարբո չարքը շշնջում է պոեմի հեղինակի (թե՞ կոմպոզիտորի) ականջին. «Արդարացված մեռնես, թե դատապարտված, միևնույն է՝ ես քեզ համար որպես սավան կպատրաստեմ սարդոստայն և քեզ հետ միասին սարդ կթաղեմ նրա մեջ... երեկոյան մարմինդ կուտի նա... ես քեզ կկանգնեցնեմ Սան-Բենինի դամբարանի մոտ, որտեղ դու շատ ժամանակ կունենաս լսելու, թե ինչպես են երեխաները լացում դրախտի նախաշեմին»: Սատանայական աշխարհից պատկերները երաժշտությամբ ծրարելն առանց պատճառի չէր. հուսահատությամբ և վախով լցված այս սյուիտը Ռավելի արձագանքն էր իր կյանքում տեղի ունեցած առաջին ամենաթանկ կապի կտրվելուն՝ հոր մահվանը:
Ինչպիսի՜ն էր պատերազմից ավարտին այդքան մահեր, սպանություններ, կեղծիք տեսած Ռավելի ներաշխարհը 1919-1920 թվականներին, առաջին աշխարհամարտից հետո, երբ բանակից վերադառնալուց հետո նա իմանում է վերջին և միակ ամենաթանկ կապի պատռվելու մասին. մահանում է նրա մայրը: Անընդհատ փորձելով հաղթահարել կորուստների ցավը, տեսնելով երեկվա լուսավոր աշխարհի՝ արյան ու ստի մեջ ողողվելը, Ռավելը տանջալի, երկարատև երկունքի միջոցով ծնում է իր քաոսացած ներաշխարհից աղճատված, հրեշային, կատաղի այս ստեղծագործությունը՝ Վալսը:
Վալսը լսելիս թվում է, թե ուր որ է կորսաս ներդաշնակ վալսի մոտիվը, բայց այն անընդհատ փախչում է քեզանից՝ ծռվելով, գալարվելով, լարայինների խուլ հառաչներով, հոգոցներով, որոնց վրա առանց դադարի հարձակվում և պատառոտում են փողայինները, կռվում, գալարվում արյան մեջ, սպառնում միմյանց՝ հարվածայինների դիվային ծափերի տակ: Շտրաուսի Վիեննական վալսի սպիտակ իրանն ու դեմքը պատվում են արնագույն բծերով, ճաքերի նման՝ կարծես ներսից ինչ-որ բան ճնշում է և շտապում պատռել, վերացնել այդ ներդաշնակ աշխարհը. դարերով ներսում կուտակված թարախն ու մաղձը դուրս են հոսում՝ անողոքաբար վերացնելով փայլուն թաղանթը: Շտրաուսի գովերգած ազնվական աշխարհը սկսում է բուրել պիղծ ու թունավոր հոտերը՝ ատելության, նախանձի, կեղեքման, գազանաբար ինքնաոչնչացման: Միևնույն ժամանակ Վիեննական վալսի հնչյունները ծռվում, կռկվում, այլանդակվում են, վերածվում խելագար, կատաղի մի քրքիջի: Վիեննական վալսը հասնում է իր գագաթնակետին և ինքնասպանություն գործում Առաջին Աշխարհամարտի քաոսով ու ցավով լցված կոմպոզիտորի երևակայության (իրականությա՞ն) մեջ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
E-la Via (07.10.2011), Freeman (07.10.2011), Lusinamara (07.10.2011), Mark Pauler (08.10.2011), Moonwalker (07.10.2011), Գեա (07.10.2011), Ռուսա (07.10.2011)
Վերջին շրջանում ակումբի ամենահետաքրքիր բաժինը իմ համար դարձել ա քաղաքականության բաժինը: Չնայած ես ուր քաղաքականությունն ուր, բայց դե էտ անտերը էնքան աներես ա որ նույնիսկ անկողիններ ա ոտք դնում ու ինչ սև գործ ասես որ չի անում: Միշտ զարմացել եմ, թե ո՞նց ա մեր նման բողոքավոր ազգի մոտ /երբ անխնա բողոքում ենք ամենից ու ամենքից, մեզ տեսնում ենք բոլոր դժբախտների տասնյակներում՝ ավելին առաջին տողում/ մի բան ստացվում ա 100% - ով՝ հումորը: Չէ ռուսերեն տարբերակը ավելի լավն ա՝ սատիրա / վայթե իմ հայերեն տարբերակի հետ հեչ կապ չուներ:ճճճ/: Էնքան լավ ա ստացվում «խնդալը»...հեռվից: Երկու օր ա մտածում եմ ես էլ չգնա՞մ «Ազատության հրապարակ» պահանջելու ինձ հասնող իրավաբանորեն էլ հաստատագրված ու ամրագրված /ծիծաղս եկավ/ Ազատությունս: Ասեմ այ մարդ, ով ինձ ազատություն կտա ես էլ նրան կպաշտպանեմ, տո պետք ա քվես էլ կնվիրեմ: Ես բարի մարդ եմ, համենայդեպս էսօր էտպես եմ զարթնել: Տվեք ինձ էս երկրից գնալու հնարավորություն....որպեսզի հայրենասեր դառնամ: Ամենալավ զենքը հիշողության կորուստն է: Սա իմ բառերն են, բայց պիտի ասեմ, որ էտ պատերազմում ես վաղուց արդեն տանուլ եմ տվել: Էս երկրում ապրելով ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ ապրածս մութ ու ցուրտ տարիները, հացի ու նավթի հերթերը: Ուզում եմ գնամ որ մոռանամ: Որ էնտեղից մեծ մեծ խոսամ, չէ պապաս կասեր մեծ մեծ փռթեմ: Ուզում եմ գնամ, որ էնտեղից երկու քոռ կոպեկ ուղարկելուց ինձ սրբերի դասին կարգեն: Գնամ, որ տարին մեկ անգամ սկայպով խոսալուց ինձ համարեն ամենհոգատար անձը աշխարհիս երեսին: Գնամ որ պատիվս ու հարգանքս բարձր լինի: Թքած թե հոգիս խաղաղ չի լինի: Հիմա էն ով ա խաղաղ հոգով գիշերը լուսացնում: Գնամ, որ էնտեղից ձեռքս թափ տալով կոչեմ հայրենասիրություն, ազգապահպանություն, հայասիրություն: Գնամ, որ բռունցքս սեղանին խփեմ ու պահանջեմ, որ մի եղեք թուլամորթ թողեք ձեր երեխաները գնան ու նահատակվեն հանուն «ազգի» / ստեղ պիտի ասեմ որ ազգը էտ օլիգարխիկներն են...մանր մունր մարդիկ ինձ համար/:Գնամ...որովհետև էստեղ ապրելով աչքս էնքան վատ բան ա տեսնում որ նյարդերս տեղի տալուց երբ բարձրաձայնում եմ ես միանագմից հայտնվում եմ ազգի թշնամիների շարքերում: Իսկ ես ուզում եմ հայրենասեր լինեմ...
...բայց ես էս երկրում եմ ուզում հայրենասեր ու հայասեր մնամ: Չեմ ուզում գնամ ու ի՞նչի եք ինձ դրան դրդում...
...մեկ մտածում եմ գրառումս ջնջեմ, հետո էլ որոշեցի չեմ ջնջելու: Միևնույն ա իմ մտքի ազատության վրա ոչ մեկը չի կարա կապանք դնի:![]()
Լռություն խորին, խորհրդավոր..........որքան շատ եմ սիրում լռության մեջ նստել ու անրջել, հիշել որ աշխարհում կյանք կա, որ մեղեդի կա, որ գարուն կա պահված հողի մեջ ջերմ
բայց.....ախր էնքան շատ եմ խոսում, սկսում եմ կարոտել լռությանը: Տեսնես բոլոր լռություն սիրողներն են այսքան շատախոս?![]()
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Կիսվեմ, էլի
Անկրկնելի օր էր: Նախ եռագունաներկման արարողություն Արամ Խաչատրյանի արձանի մոտ, ապա երթ դեպի մարզադաշտ, հետո...
Ընդամենը մի քանի մետր հեռու տղերքն ենՎաղուց մարզադաշտում չէի եղել (Ռուսաստանին հյուրընկալելուց հետո). տրիբունաները էներգիա են ճառագում, ՖԱՖ-ի թմբուկն ու կոչերը մարտական ոգի են հաղորդում, ամբողջ մարզադաշտը եռագույն է...
Գլխավերևումս երբևէ Հայաստանում տեսած ամենակրեատիվ պաստառն է՝
կողքիս՝ Կարնո Սոսեի հրաշալի գանգուրները (որոնք եղան իմ ուղեցույց աստղը ամբողջ օրվա քաոսի ընթացքում)։
Հանդիպումից առաջ մարզադաշտի երկնքում երկու սպիտակ աղավնի հայտնվեցին, որոնք ի վերջո հանգրվանեցին մեր՝ արևելյան տրիբունայի վերևում։
Աննկարագրելի ապրումներով լցված երկու ժամ՝ ամբողջ կոկորդով բղավել, պարել ու թռվռալ, երգել, շնորհավորել իրար ու լաց լինել ուրախությունից... Չէինք մոռանում ապշել կարմիրբերետավորների սառնասրտությունից. ինչպե՞ս էին կարողանում զսպել իրենց և չշրջվել։ Բացի մեկից։ Ուշադիր հետևում էր աղավնիների թռիչքին, անընդհատ շրջվում էր ու աչքի պոչով նայում խաղադաշտին, հետևում էր ալիքի պտույտին ու էդ ամբողջ ընթացքում ժպտում էր. էնքան անուշ ժպիտ ուներ։ Ես ու Սոսեն որսում էինք նրա ժպիտն ու ինքներս էլ էինք ժպտում։
Աղավնիներից մեկը պոկվում է տրիբունայի տանիքից։ Երկու պտույտ և... Գոոոլ...Մարկո՜ս, Յուրա՜...
Հետո էլի մի ճախրանք մարզադաշտի վրայով ու... երկրորդ գոլը։
Հենո՜...
Ընդմիջում։ Կարմիր քարտ։ Բոլորս ուրախ ենք, որ արդեն երկու գնդակ խփել ենք. չեն ասի, թե հաղթեցինք, որովհետև Մակեդոնիան 10 հոգով էր։ Նյարդային րոպեներ. տղերքը մի տեսակ հանգստացել են, փոխարենը մենք ենք լարված։ Աղավնին էլի պոկվում է քիվից, ու Գևորգը
գոլ է խփում։
Մարզադաշտը ցնծում է։ Սառը ցնցուղ. Բերեզովսկին չի կարողանում որսալ գնդակը։ Մենք անմիջապես սկսում ենք վանկարկել «Հա՜-յա՜ս-տա՜ն»։ Մի քանի րոպե անց աղավնին իր հերթական պտույտն է սկսում։ Մեր կարմիրբերետավորի ժպտացող աչքերին հետևելը լիովին պատկերացում է տալիս նրա թռիչքի հետագծի մասին։ Ամբողջ տրիբունայով տարածվում է տրամադրությունը. վերջ, գոլ ենք խփելու
։ Երկար չենք սպասում։
Չորրորդն ամենաուրախալին էր ինձ համար. չէի ուզում, որ վերջինը նրանց խփածը լիներ, դրա համար չկարողացա զսպել արցունքներս Սարկիսովիգոլից հետո։
Վե՜րջ։ Հաղթո՜ւմ ենք։ 4-1
Ես ու Սոսեն շատ երախտագետ մարդին ենք. անգամ խելագար ուրախության մեջ չենք մոռանում մեզ ժպիտ պարգևած երիտասարդին։ Ինչ-որ պատրվակով կանչում եմ նրան, և ջերմորեն սեղմում ենք ձեռքը՝ շնորհակալություն հայտնելով։ Կարմրում է մինչև ականջները![]()
Մարզադաշտի մուտքի մոտ սպասում ենք տղերքին։ Մարկոսը մոտենում է մեզ, ու ես կարողանում եմ գրկել նրան...Մարզաշապիկն եմ խնդրում։ Մեղավոր ժպիտով ասում է, որ Մակեդոնիայի ֆուտբոլիստներից մեկի հետ է փոխանակել
Իսկ մնացածը... հե´չ, ընդամենը երկու ժամ Երևանի փողոցներում՝ մեքենաների ազդանշաններ, պատուհաններից դուրս ձգված մարդիկ, ամենուր մեր եռագույնն է, փողոցն անցնում ենք ուղղակի մեքենաների արանքով, վազում ու թռչկոտում ենք գլուխներս կորցրած, երգում ենք, մեզ են միանում անցորդները, օտարերկրացիները նկարում են ու բարեհոգի ժպտում... Քաղաքը գժվել է, ու դա էնքան ուրախալի է... Բոլորս ենք տոնում...
Շնորհավո՜ր, հայե՜ր...
Հ.Գ. Մի առաջարկ ունեմ՝ քաղաքի աչքի ընկնող մի հատվածում կանգնեցնել այն մարդու արձանը, ով կերտեց մեզ համար այս խաղը, այս հաղթանակն ու այս հավաքականը, որով արդեն բոլորս ենք հպարտանում, նույնիսկ՝ ամենաթերահավատները։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի, ում շնորհիվ ազգովի տոնելու առիթներն ավելանում են...
Հ.Հ.Գ. Կներեք, էլի, ավելի կարճ չկարողացա։
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 08.10.2011, 02:08:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ariadna (08.10.2011), Arpine (08.10.2011), E-la Via (08.10.2011), einnA (08.10.2011), Freeman (08.10.2011), John (08.10.2011), Kita (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (08.10.2011), Meme (08.10.2011), murmushka (08.10.2011), Nare-M (08.10.2011), Universe (08.10.2011), Valentina (08.10.2011), Yevuk (09.10.2011), Արէա (08.10.2011), Արևհատիկ (08.10.2011), Ժունդիայի (08.10.2011)
Աշխարհիս երեսին կա մի բան երբ նույնիսկ տխրությանս մեջ ինձ ժպիտ ա պարգևում: Երեխեքը: Իրանք մի ուրիշ աշխարհ են, ինձ համար լրիվ իդելական: Մենակ լսել ու տեսնել ա պետք իրանց: Ու իրանց պետք էլ չի հարցնել թե «ում են սիրում ամենից շատ մամայի՞ն, թե՞ պապային»: Իրանք դա կասեն, իրենց գործողություններով, իրենց պահի տակ բերանից դուրս թռած խոսքով: Մենակ թե մի քիչ ուշադրիր եղեք: Բա որ տեսնեք ոնց են սպառնում:
1.-Արի լիֆտով չգնանք:
-Չէ լիֆտով ենք գնալու:
-Եթե լիֆտով գնացինք ուրեմն պապային չես սիրում:
2.- Ծամոնտ հանի ու գցի, արագացրա, - մաման էր նկատողություն անում:
-Պապային ասելու եմ,- սպառնում էր բալիկը:
3.- Տատ ինձ համար բուլկի կառնե՞ս:
- Էսօր չէ բալես:
-Գնանք տուն,պապային ասելու եմ ոտքերդ ջարդի: Ես էլ եմ ջարդելու:
4.- Ալի էս կոմով գնանք:
- էս մի կողմով արի բալես:
- Ապուշ պապա...
...բայց մի բան էլ կա որից ես միշտ վախեցել եմ...ծերությունից: Մարդ մեկ մեկ նենց ա ուզում երեխա էլ մնա...![]()
Ariadna (08.10.2011), erexa (08.10.2011), Freeman (08.10.2011), John (08.10.2011), Kita (08.10.2011), Lusina (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (08.10.2011), Էլիզե (08.10.2011)
կտցրած գրառում ա, նախօրոք ասում եմ
ՇԱՏ կտցրած
մեր տան երկու հեռուստացույցներից ոչ մեկը սատկել չի ուզում
նրանք միացրած են միշտ, ու հիմնականում՝ նույն ալիքի վրա
բայց՝ տարբեր անտենաներից են "սնվում, օգտվում" և հետևաբար, նույն ալիքը երբ միացրած է, մեկի ձայնն ու պատկերը մյուսից մի քանի վայրկյան ուշ են եթերում հայտնվում
երանի ինձ, իմ նեռվերն ու տեխնիկական առաջընթացը...
առաջին անգամ որ տենց էղավ, ես տեղումս ապշեցի, եթե կարող եք պատկերացնել դա ինչ ա
հետո մառազմատիկ մտքերը սկսեցին պար գալ գլխումս
ասենք էդ մի քանի վայրկյանը, որ փաստորեն կորում ա եթերների ընթացքում ինչ ա՞
կարող ա դա բացարձակն ա, աբսուրդը, տիեզերական սև անցքը, հը՞, հնարավեր ա չէ ախր...
հետո վիճակս ավելի բարդացավ, սկսեցի մտածել, դա արդյոք մի երևույթ ա, թե՞ ամեն ուշացած խոսքից հետո հերթական անգամ մերձենում եմ բացարձակին կամ կուլ գնում սև անցքում...
ասում էի չէ, կտցրա՜ծ....
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ameli (08.10.2011), Ariadna (08.10.2011), Freeman (08.10.2011), Kita (09.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (09.10.2011), Nare-M (08.10.2011), Yevuk (09.10.2011), Արէա (08.10.2011), Էլիզե (08.10.2011), Ժունդիայի (08.10.2011), Հայկօ (08.10.2011), Մանուլ (08.10.2011), Նաիրուհի (08.10.2011), Ռուֆուս (08.10.2011)
Կտցրած = նորմալxիմպրեշն
The cake is a lie.
impression (08.10.2011)
ես հոմոֆոբ չեմ, ես խայտառակության աստիճան տոլերանտ եմ, ուղղակի խնդալու իրավիճակ ա, ես էլ պարապ եմ մնացել))
SQ-ում եմ, կողքս երկու տղա են նստած, հաստատ զույգ են, նենց են իրար նայում))
էն մեկի հոնքերն էլ հանած ա, վայ երանի դրա հավեսին
բայց վերջը լսեք
ուրեմն էս անհոնքը ուզում ա գնալ զուգարան
դե SQ-ի զուգարանի նախադուռն էլ երկփեղկ դուռ ա, մեկի վրա աղջիկ ա նկարած, մյուս փեղկին՝ տղա
սա գնաց էդ փեղկին ձեռքը դրեց, հետո նայեց նկարին ու նենց մի զզվանքով ձեռքը քաշեց, մյուս փեղկը բացեց, ես մեռել եմ
հիմա էլ Ֆիլադելֆիա են պատվիրում, դե բա գառբատայա գառա չկա ստեղ....
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Նո՛ւ-նո՛ւ… Հարմար տեղավորվեք, թեյ-սուրճ-բորշ բերեք համակարգչի մոտ, կյանքիցս դրվագ մը պատմեմ… Հա՛, սպասում եմ, հանգի՜ստ տեղավորվեք ուտելիք-խմելիքն էլ բերեք, մի՛ վռազեք…
Ըհ-ը՛, եկա՞ք, սկսեմ…
Ժուկով-ժամանակով բժշկական ստուգման էի գնացել: Ինչ-ինչ հանգամանքների բերմամբ թե պատահմամբ՝ արյանս անալիզի պատասխանն ստացա համարյա թե երեկ /իրականում՝ երեկ չէ առաջին օրն եմ ստացել/:
Եկա տուն, վերոնշյալ պատասխանը խիստ հանդիսավոր կերպով հանձնեցի հայրիկիս /պապաս բժիշկ է/, հանձնման արարողակարգը ըստ հավուր-պատշաճի իրականացնելուց հետո՝ անցանք հաջորդ փուլին՝ արյան անալիզի պատասխանին անալիզի ենթարկելուն…
Կրկնակի անալիզը ցույց տվեց, որ արյանս տոկոսը ցած է, պակաս է արյունս /շատ չէ՛, ոնց որ մի երկու բուռ պակաս է/:
Արագ հավաքվեց ընտանեկան խորհուրդ, որի ընթացքում՝
Քննվեց.
Արյանս տոկոսի բարձրացման առաջիկա պլանները. դեմ/կողմ…
Որոշվեց.
Արյանս տոկոսի պատճառը իմ քիչ և ոչ կանոնավոր ուտելն է, կարճ ասած՝ համարյա թերսնվելը…
Վճռվեց.
Ինձ գերսնել…
Հ.Գ. Սիրում եմ իմ ընտանիքը...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Ariadna (09.10.2011), Arpine (08.10.2011), ars83 (08.10.2011), Freeman (08.10.2011), Kita (09.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (09.10.2011), Moonwalker (08.10.2011), Nadine (10.10.2011), Nare-M (08.10.2011), Valentina (08.10.2011), Yevuk (09.10.2011), zanazan (08.10.2011), Անտիգոնե (09.10.2011), Հայկօ (09.10.2011), Հայուհի (10.10.2011), Ձայնալար (10.10.2011), Մանանա (11.10.2011), Մինա (09.10.2011), Նաիրուհի (08.10.2011), Ֆոտոն (11.10.2011)
լրիվ անկապ
- Տուր ինձ քո հոգին, հետո սիրտդ, ու ես կվերցնեմ,- ասաց ... - ն![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
E-la Via (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (09.10.2011), unknown (09.10.2011), Ժունդիայի (08.10.2011)
Ո՞նց չսիրես էս կյանքը, եթե կան մռութ, համով, կյանք մարդիկ /էս բառերը լեկսիկոնումս չկան, բայց ուրիշ բառեր չեմ գտնում նկարագրելու համար, մնացածը մի տեսակ կեղծ կթվան/:
Մութն ընկել էր, սլանում էի դեպի տուն, տափակ մտքերը զզվելու չափ սղոցում էին ուղեղս, աչքերս բաց էին /սովորություն ունեմ մեկ-մեկ փակելու/, բայց կուրացել էի երևի՝ էդ կծան որդերից, այլապես կտեսնեի լուսավոր դեմքդ, ախր դու շողում ես տղա հալովդ, դու իմ ընկերն ես, իմ լավ ընկերը, ես քեզ տարին 3 անգամ եմ հազիվ տեսնում, թեկուզ կողք կողքի ենք ապրում, ես քեզ անչափ եմ սիրում:
Սլացքս արգելակեց հոգնած ուղեղիս հասած կախարդական բառը՝ իմ անունն, իհարկե, դիմացս, կողքերս նայում եմ՝ ոչ մի ծանոթ դեմք, դու մի ասա արդեն ետևում ես մնացել
, տեսանք, լայն ժպտացինք, ողջունեցինք, հալուհարց արինք: Դու նույն թեթև մարդն ես, ինչքան օգնեցիր ինձ քո էդ թեթևությամբ չես էլ պատկերացնի: Մենք մի 7 քայլ իրարից հեռու դեռ հաջող էինք անում, դու երկու մատով ուղղում էիր շուրթերդ՝ ինձ հուշում ժպտալ …
Դրանից հետո՝ մինչև տուն, հիմար ժպիտը դեմքիցս չէր իջնում, շնորհակալ եմ …
Վերջին խմբագրող՝ Ameli: 08.10.2011, 23:31:
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Ariadna (09.10.2011), Arpine (09.10.2011), E-la Via (08.10.2011), einnA (10.10.2011), Freeman (08.10.2011), Lusinamara (08.10.2011), Mark Pauler (09.10.2011), Meme (09.10.2011), Tig (10.10.2011), unknown (09.10.2011), Արևհատիկ (09.10.2011), Գեա (09.10.2011), Ժունդիայի (09.10.2011), Մանուլ (09.10.2011), Մինա (09.10.2011), Նաիրուհի (08.10.2011)
Անհավատալին ակնհայտ
Մտերիմներիցս շատերը գիտեն վերջին օրերի անհաջողություններիս մասին:Մեքենաս,որի վրա աշխատում եմ ,փչացել է:Մեխանիկներ `մեքենայիցս կարգին հասկացողներ չկան:Վերջին հույսս մեկն էր ,եկավ ,ունքի տեղը աչքն էլ հանեց,գնաց:Հուսահատության մեջ էի:Նոր մեքենան էլ մի 5000$ արժի:Հունաստանի այս պայմաններում(հիմնարկները փակվում են,ամբողջ ապրանքը կարած-պատրաստ դրսից են բերում...) պարզից էլ պարզ է ,որ նորն առնելու քայլի չես դիմի:Մի խոսքով անելանելի վիճակում էի,ոչ առաջ,ոչ ետ:Օգտագործած մեքենա էլ կա մի 1000$,բայց Էս փող չեղած ժամանակ մենակ դա էր ինձ պակասում լրիվ երջանկության համար:Էսպես տարակուսած ու շվարած չգիտեմ մասնագիտությունս փոխեմ,թե երկիրը որտեղ աշխատում եմ,մեկ էլ հեռախոսազանգ:Հին կոլեգաներիցս էր,թե թոշակի եմ գնում,մեքենաներս էլ ձրի,այ քեզ բաաաաաաան,քեզ եմ նվիրում:Ժողովուրդ էդպես էլ է լինում?Արդեն գնացել եմ ,բարձում ենք ,որ բերենք,ես էլի չեմ հավատում:Մտածում եմ ,երևի լավ տարբերակ էի,լսել է ,որ կարիքն ունեմ ու ձրի ասելով նկատի ունի էժան կտա:Ինչ երկարացնեմ,հավատալս չէր գալիս,դուրս գալուց ասում եմ հիմա ինչ Նիկի ոչինչ չեմ տալու?,ժպտում է մեծահոգաբար,թե մի հատ սուրճ կհյուրասիրես...Բա ,էդպիսի բաներ...
Ես իմ Ձմեռ պապիկի նվերը ստացա:Երկնքից էլ երեք խնձոր ընկավ,երեքն էլ հոգով գեղեցիկ մարդկանց համար :ՈՒ նշանակություն չունի երկրագնդի որ կողմում ենք ապրում կամ ինչ ազգություն ունենք,հոգու գեղեցկությունն ու մեծահոգությունը ազգություն չեն ճանաչում:
Վերջին խմբագրող՝ Մինա: 09.10.2011, 14:30:
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Ariadna (09.10.2011), E-la Via (09.10.2011), einnA (10.10.2011), John (09.10.2011), Kita (09.10.2011), Lem (09.10.2011), Lusina (09.10.2011), Mark Pauler (09.10.2011), Meme (09.10.2011), Moonwalker (09.10.2011), My World My Space (09.10.2011), Nadine (10.10.2011), Nare-M (09.10.2011), Tig (10.10.2011), unknown (09.10.2011), zanazan (10.10.2011), Արևհատիկ (12.10.2011), Գեա (09.10.2011), Էլիզե (09.10.2011), Ժունդիայի (09.10.2011), Ձայնալար (10.10.2011), Մանուլ (10.10.2011), Նաիրուհի (09.10.2011), Շինարար (10.10.2011), Ուլուանա (10.10.2011), Ռուֆուս (09.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ