Մի օր էլ անցավ ...
Մի օր էլ անցավ ...
Всё под небесами
Սևակի տողերը հա պտտվում են մտքումս...
...Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ո՛չ Հայաստանում...
Անջրպետ (27.05.2013)
Փախչեմ,որ չսպանեմ իրեն,չձանձրացնեմ ու վերջապես, չհիասթափեցնեմ...
....Առավոտվա ձյունն ասեմ , թե հիմիկվա արևը՞... Ափսոս տերևները թրջվել են , չեն խշխշում: Բայց արժե քայլել փողոցով ու վայելել .... Երանի օրը շուտ չանցնի
Կարելի է նաև համարել, որ հենց երեկ վերջացավ աշունը...
Եթե մե-նա-մար-տը չիմանայի ինչ է, կմտածեի, որ կռվում եմ մենության դեմ...
Ուրեմն հենց այդպես էլ կմտածեմ...մինչ քեզ հետ հաշտվելը...
Վերջին խմբագրող՝ Ծով: 17.10.2007, 20:57:
Հոգնել եմ... Գլուխս ցավում է: Բայց ուզում ու շարունակում եմ ապրել... Էհհհհհ...
Лучше Гор могут быть только Горы.
"Քո ծնված օրվանից քեզ խաբել են ցլիկ": Նիցշեի "Աստված մեռավ"-ի սոցիոլոգիան:
Գիշեր է, ասում են՝ շատ ցուրտ է լինելու, անգամ զրոյից կիջնի.... Գուցե ձյուն գա, ամպամած է ինչ-որ.... Ու նորից կփափկեն տանիքները, ու կծերանան.... Կարթնանան իմ մանկական երազանքները, ես մանուկ եմ դառնում ձմռանը.... Ու նորից ճնճղուկները իրենց ոտիկներով կկետադրեն ձյունը....
Ձյուն, սպիտակ ձյուն,
Մեղքերիս բեր թողություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն,
Իմ ճերմակ մանկություն....
Ինչ լավ արեց Հախվերդյանը, որ ծնվեց ու այնպիսի երգեր գրեց, որ ձյան նման հարազատ են....
Ինչ ափսոս, որ մարդիկ քիչ են երազում....
Ինչքա՜ն եմ սիրում կյանքը.... Իր բոլոր թերություններով հանդերձ, ախր էնքան բան կա, որոնց համար արժի կյանքը սիրել.... Հենց թեկուզ՝ ձյունը, ոչ Հայաստանում ապրող ու Հայաստան վերադարձած հարազատս, քո շրթունքների անկյունի գծիկը, երբ ժպտում ես, քրոջս որդու անմեղ գղգղոցը, ԽԱՇԱՄԸ, ո՜նց եմ սիրում խաշամը....
Ու անգամ գլխացավս է դիրքերը զիջում՝ իմ անվերջանալի ու հզորազոր գլխացավը....
Հ.Գ. Խայտառակ եղա. ես՝ համբավ վայելող հոռետեսս, էս ի՜նչ....
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Տաղտկապատում
Կարդում ես «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնի թեմաների վերնագրերը, և դրանցից որոշներից այնպիսի զգացողություն ես ունենում, կարծես ինչ-որ մեկը տաղտուկով բամփում է գլխիդ... Այնուամենայնիվ, ստացածդ հարվածից ուշքի գալով և ինչ-որ մազոխիստական հակումների մղումով՝ կարդում ես նաև վերոնշյալ թեմաների բովանդակությունը և այս անգամ արդեն տաղտուկը «վայելում ես» մեղմիկ կտտոցների տեսքով... որից հետո տաղտկալլուկ գլխումդ ակամա հարց է առաջանում. «Մի՞թե սիրել նշանակում է այսպիսի թեմաներ երկնել...»: Սակայն այս հարցի պատասխանը ստանալու համար ստիպված կլինես ինքդ էլ ևս մի տաղտկաբեր թեմայի արարիչ դառնալ, այնպես որ, խնայելով քեզ նմանների`քոնից ոչ պակաս տաղտկահարված գլուխները՝ մեծահոգաբար վճռում ես. «Թող այս հարցն էլ անհայտ մնա մարդկությանը...»:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.10.2007, 06:17:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նոր օր սկսվեց՝ ցուրտ ու մոխրագույն: Հիմա կժպտամ տաք ու վարդագույն ժպիտով և կասեմ. «Բարև, նոր օր...»:
Բնություն… անձրև… լռություն… Ուզածս պիտի որ շատ չլինի…
Հախվեդրյանա-կյերկեգորախառը առավոտ, Stryfeի համերգը պիտի լինի, գնալու ենք: Մեկ-մեկ վաղը արդեն էսօր պիտի սկսել:
…ՄԵՌԱՎ…
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Աչքերս փակելուց առաջ ես ժպտացի: Թեև սենյակում մութ էր, բայց ինչ-որ լույս, ինչ-որ ջերմություն էի զգում դեմքիս վրա: Պետք է որ ցուրտ լիներ, բայց ես տաքանում էի ինչ-որ մեկի գրկում: «Աստվա՛ծ, Դու իմ հայրն ես…»:
Էս վազվզոցների մեջ մոռանում ես ամեն բան. քո մտերիմներին, ընկերներին, ազգականներին: Ինձ իմանալով՝ պետք է որ ինչ-որ մեկի հետ մտերմիկ շփման, կիսվելու կարիք ունենայի: Ու կարծեմ այդպես է, բայց ես չեմ զգում: Չնայած այս աստիճանի զբաղվածությանը, զգում եմ Աստծո ներկայությունը: Իսկ Բոբը շարունակում էր պատմել, բացատրել, թարմացնել իմ իմացածը… Դրանից ոգևորվում էի, բայց միևնույն ժամանակ՝ ցավ զգում. ախր շատերն են լսել Հիսուսի մասին, բայց ինչու՞ չեն հասկանում, ինչու՞ չեն զգում այդ ամենի հրաշալի լինելը…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ