Լիլ...քիչ կծխեմ, ջան...մենակ թե թող...թող....
Դե հա էլի...անձնական մեկնաբանությունների տեղա պետք էստեղ, Լիլ![]()
Լիլ...քիչ կծխեմ, ջան...մենակ թե թող...թող....
Դե հա էլի...անձնական մեկնաբանությունների տեղա պետք էստեղ, Լիլ![]()
Ծխել եմ ուզում...
Անտանելի...
Էլի կանգնած եմ վերացարկվելու վտանգի առաջ...
Ինքս ինձնից ու քեզնից եմ վերացարկվում...
Ուղղակի ինձ դա մի տեսակ փրկում է, իսկ քեզ հեռացնում ինձնից...
ԷԼ ԱՎԵԼԻ ՀԵՌԱՑՆՈՒՄ...
Չեմ ուզում, ոչ վերացարկվել, ոչ ծխել, ոչ էլ... ոչ էլ... քեզնից հեռու լինել...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ես էտ Տիգրան Մեծի ինչն եմ ասել...
Չնայած ինքը ինչ մեղք ունի, եթե ես տենց ինքնագլուխ բան արեցի: Մի նապաստակի հետևից վազելով երկրորդին էլ ջեբիցս բաց թողեցի: Թե որտեղից տենց բան միտքս ընկավ... Լավ ա գոնե լոմկա կար, թե չէ սոված կմեռնեի:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
գտա օրագիրը
հմմմմմ
մտքերն այնքան արագ են փոխվում, որ ձեռքերս չեն հասցնում գրել
բայց մի տաօրինակ հանգստություն եմ զգում
ու ....
ու ուժ
հավատում եմ, ես ավելի ուժեղ եմ քան այս ամենը
ես արդեն դա մի անգամ ապացուցել եմ
բայց մնում է ինքս ինձ համոզեմ, որ ինձ պետք է ուժեղ լինել
տարօրինակ է, ինձ արդեն ոչինչ չի հուզում , ոչինչ չի զարմացնում
տարօրինակ է, որ այս միտքն էլ ինձ մոտ ժպիտ է առաջացնում
ինչպես......
էհհ լավ է, երբ պատուհանից այն կողմ արևը ժպտում է ու ես արդեն չեմ փակում պատուհանը..
ուրեմ որոշեցի էլի ուժեղ լինել......
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Բառեր, մտքեր, լռություն, Թոնի Բեննետ, 12-րդ բաժակ սուրճ, նյարդեր, նյարդեր...
Չեն դիմանում:
Արև եմ ուզում: Երակներիս մեջ եմ ուզում արևն զգամ: Արյանս հետ: Արյանս փոխարեն:
Բառեր..մտքեր..չկան..չկաս..
Էլ մի գրի...մի գրի..
Օրագիր ջան, երևի ոչ ես, ոչ էլ դու չէինք սպասում, որ ես մի օր էսքան անհամբերությամբ եմ ուզելու գրառում անեմ, քեզ պատմեմ, ասեմ…Երբ պիտի նոր սկսվեր, ես գիտեի, որ նման մտադրություն կար, բայց ոչ իմ ու ոչ էլ նրա կողմից, այլ մյուսների, նրանց, ով օգնեցին ինձ, հիմա, հասկանում եմ, որ որքան էլ ես իմ պարզությամբ, երեխայությամբ, միամտությամբ պիտի որ նպաստեի նրան, որ զուտ սովորական մնար ամեն բան, հակառակ էֆեկտն է ունենումբա ես հիմա ի՞նչ անեմ…
Փոխվել չեմ կարող, անհնար է, բայց ես հաստատ էտքան լավն էլ չեմ, որքան պատկերացնում ես, ես մարդ եմ՝ ամենասովորական աղջիկ…
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ծուլությունս էնքան է տռզել պարապության համով ուտելիքներից, որ նրբակազմ ջանասիրությունս կողքին չի էլ երևում: Ամբողջ հույսս ծերացող խելամտությանս վրա է, բայց վերջերս նա էլ է հա աչքը գցում նույն սեղանի ուտելիքներին... ծեր է, մեղադրել էլ չես կարող:
ինչ դանդաղ է կապը
մինչև բացվեց օրագիրը մտքերս գրեթե 180 աստիճան փոխվեցին
զրուցելու կարիք եմ զգում, զրույց, որից հետո զգում ես, որ զրույցն իմաստալի էր, որ այն լցրեց հոգուդ դատարկությունը
Նորից բացում եմ Սեվակի գիրքը...պատահական էջ...
ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,
բայց ոչ թե մոր, այլ մանուկի
ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,
որ կարապը ապրի երգով
Սեվակը հզոր է, նա միշտ իրավացի է
կուզենայի լսեիր
կարողանայիր հասկանայիր........
չի ստացվում զրույցը......
Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում ,
մեկ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում:
Ցած է ընկնում երեք խնձոր-
մեկ` ասողին,
Մեկ` լսողին,
Մեկ էլ ... ինձ պես գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին.....
Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ..........
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Սիրտս ցավում է... Էս ի՜նչ լավ էր՝ սրտիս տեղն էլ իմացա...
Դու այնքան հեշտ ինձ թողեցիր ու անցար...
Ես մնացի իմ հորինած հեքիաթում,
Որ ոչ մի կերպ առանց քեզ չի ավարտվում...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Վերջը…
Հետաքրքիր բառ է, թվում է թե պարզ սակայն … սակայն բոլորիս էլ ավելի ճիշտ ամեն ինչին էլ վերջ կա, որին իհարկե կարող է հաջորդել նոր սկիզբ, սակայն կարող է և չհաջորդել…
Ո՞րն է ճիշտը, ո՞րն է խնդրի միակ ու անսխալ լուծումը…
Միթե խնդիրոը լուծում չունի, որովհետը անհայտ փոփոխականներ կան, չգիտեմ… ամեն ինչ փորձում եմ բերել տրամաբանության դաշտ և ամեն ինչի մեջ տրամաբանություն եմ փնտրում, իսկ եթե չկա, չկա տրամաբանություն…
Ամեն դեպքում անորոշություններ չեմ սիրում և տանել չեմ կարողանում…
Փիսիկը, նստած մի մութ անկյունում,
Ունքերը կիտել ու լաց է լինում...
Երանի կատուներին. լացելու պատճառը չկերած մածունն է...
Օֆ-օֆ-օֆ
Էս ամեն ինչը անտանելի ա դառել: Էլ սենց ապրել չի կարելի: Բայց ավելի լավ բան սպասել էլ հնարավոր չի: Մնում ա մի հատ լավ տարբերակ, դե էտ էլ ուժերիցս վեր ա:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Անկապ օրագիր... ինչու անկապ????
մեկն ասել էր , չգիտեմ ով, բայց երևի շատ խելացի մեկը, եթե օրերդ նման են իրար , ուրեմն ապրել ես մեկ օր
փաստորեն ես այնքան էլ երկար չեմ ապրել և ուրեմն?????
ուրեմն, ինչու եմ այսքան հոգնել
հա,, որովհետև օրերս նման են իրար
առավոտյան աշխատանք, դաս , ցերեկն գրադարան, դաս, երեկոյան ինտերնետ, դաս,իսկ գիշերը......
գիշերն ունի ամեն բանի թույլտվություն:
Իսկ ես չունեմ????
Սեվակն ուրիշ է, նա հզոր է:
հա գիշերը, երբ գալիս է գիշերը, ամեն ինչի գույներն ավելի են խտանում, անորոշությունն ավելի անտանելի է դառնում, սպասումն անհասկանալի ու անիմաստ..
և ուրեմն??
եվ ուրեմն...............
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Մեր հանդիպման միակ վայրը գտնվում է ինչ-որ չհորինված տարածության մեջ, դեռ չեկած կամ երբևէ չեղած ժամանակում: Այն զուրկ է պայմանականություններից, ստերից, հեռավորությունից, օրենքներից... Էնքան լավ տեղ է: Ու էդ տեղը գնալով փոքրանում, նեղանում, կծկվում է, ու դրա հետ էլ՝ մենք: Արդեն հազիվ ենք տեղավորվում… Ստիպված ենք ցավեցնելու չափ պինդ իրար գրկել, որ դուրս չընկնենք մեր հորինած սահմաններից:
Էդ վայրում օդի փոխարեն ինչ-որ մածուցիկ, թանձր զանգված է՝ անհնարինության աստիճանի անհրաժեշտ... օդի պես... Ուզում ես՝ շնչիր, կապրես, չես ուզում՝ շնչահեղձ եղիր այնքան, մինչև չդիմանաս ու մի մեծ կում կուլ տաս... ուրիշ ձև չկա:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Դարակիս քաոսային խառնաշփոթում էի քուջուջ անում: Հին գործերիցս գտա...6-7 տարվա: Տեսնես ո՞վ է այդ գրածիս միջի անծանոթը...ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել: Կամ ընկերը այնտեղի...եղե՞լ է նման բան..
Իսկ ես կա՞մ այդտեղ: Դա էլ չեմ կարողանում հասկանալ....ինչքան եմ փոխվել այս ընթացքում.. Այո, իսկապես որ...եթե կյանքդ չի ստացվել` ավելի հետաքրքիր զբաղմունք գտիր:
Մեկի սպասում: Այդ բառի բոլոր իմաստներով: Հոգնածության տրիումֆ: Ընկճախտի նախահարձակ լինող անիմաստ վայրահաչ:
Շնագայլի վերածված անցյալ, որ սպասում է մենակ ու թույլ բռնեցնի, որ հոշոտի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ