չեմ հասկանում ինչա կատարվումերբ ամեն ինչ շաաատ լավա ընթանում,երբ մի քիչ ուրախանում եմ, մեկ էլ հոպ մի բան լինում ա ու ամեն ինչ պչացնում,նավսա ինչա չեմ հասկանում,,,,ուֆֆֆ
երբ պիտի վերանա էս ամենը
![]()
չեմ հասկանում ինչա կատարվումերբ ամեն ինչ շաաատ լավա ընթանում,երբ մի քիչ ուրախանում եմ, մեկ էլ հոպ մի բան լինում ա ու ամեն ինչ պչացնում,նավսա ինչա չեմ հասկանում,,,,ուֆֆֆ
երբ պիտի վերանա էս ամենը
![]()
Ինտերնետներում թափառելիս աչքովս ընկավ նետի մասին բուդդիստական առակը, որը հասկանալի պատճառներով հավանեցի ու որոշեցի թարգմանել.
Գոտամա Բուդդայի աշակերտ վանականներից մեկը մտահոգված է այն բանի համար, որ ուսուցիչը չի պատասխանում «տասնչորս անպատասխանելի հարցերին», որոնք են իրականության և պատրանքի, դուալիզմի ու մոնիզմի, հոգու անմահության հարցերը: Որոշ ժամանակ անց վանականը նորից հանդիպում է Բուդդային ու հայտարարում, որ եթե ուսուցիչը չպատասխանի այդ հարցերին, ապա ինքը կհրաժարվի նրա ուսմունքից: Բուդդան պատասխանում է.
«Դա ճիշտ նույնն է, ինչ թանձր թույնով պատած նետով վիրավոր մարդը: Նրա ընկերներն ու ուղեկիցները, ազգականներն ու բարեկամները բժիշկ են կանչում, իսկ նա ասում է. «Ես չեմ թողնի այս նետը հանել, մինչև չիմանամ` ինձ վիրավորողը ազնվական ռազմի՞կ էր, քո՞ւրմ, առևտրակա՞ն, թե՞ աշխատավոր»: Նա ասում է. « Ես չեմ թողնի այս նետը հանել, մինչև ինձ չասեն վիրավորողի ու նրա տոհմի անունը… մինչև չիմանամ`նա բարձրահասա՞կ էր, միջահասա՞կ, թե՞ կարճահասակ… մինչև չիմանամ` նրա մաշկը թո՞ւխ էր, կարմի՞ր, թե՞ բաց… մինչև չիմանամ նրա հայրենի գյուղը, ավանը կամ քաղաքը… մինչև չիմանամ` նրա աղեղը, որով ես վիրավորվել եմ, սովորակա՞ն էր, թե՞ խաչադեղ… մինչև չիմանամ` աղեղնալարը, որով ես վիրավորվել եմ, պատրաստված էր մանրաթելի՞ց, բամբուկի թելի՞ց, ջլերի՞ց, կանեփի՞ց, թե՞ կաշվից… մինչև չիմանամ` նետի փայտը, որով ես վիրավորվել եմ, մշակվա՞ծ էր, թե՞ ոչ… մինչև չիմանամ` նետի փետուրը, որով ես վիրավորվել եմ, պատկանում էին անգղի՞, արագիլի՞, բազեի՞, սիրամարգի՞, թե՞ այլ թռչնի… մինչև ես չիմանամ` նետի սայրը, որով ես վիրավորվել եմ, կապված էր ցլի՞, գոմեշի՞, լանգուրի՞, թե՞ կապկի ջլերով»… Նա կասի. «Ես չեմ թողնի այս նետը հանել, մինչև չիմանամ` նետի սայրը, որով ես վիրավորվել եմ, սովորակա՞ն տեսք ուներ, կո՞ր, փշո՞տ, թե՞ այլ»…
Մարդը կմահանա, և այդ բաները, միևնույն է, նրան անհայտ կմնան»:
Ես գիտեի, ոչ երբևէ կտեսնեմ քեզ) Դե իհարկե սեպտեմբերին անկախ ամեն ինչից տեսնելու էի քեզ համալսարանում, բայց կարծես մտածում էի, որ մինչև այդ էլ տեսնելու եմ) երբ հեռվից տեսա քեզ, տեսա նաև, որ մենակ չես: Սկզբում չգիտեմ ինչու ենթադրեցի, որ Ա.-ի հետ ես, ախր վերջին անգամ ձեզ միասին էի տեսել: Հետո հիշեցի էն պահը, երբ նա կմկմալով արդարանում էր, թե ինչպես ստացվեց, որ դուք սկսեցիք ընկերություն անել... դե իհարկե ես չհավատացի... քեզ լավ եմ ճանաչում՝ հաստատ դու ես արել վճռական քայլը: Բայց էն՝ որ դու իրան որպես գործիք օգտագործեցիր՝ քո պատկերացմամբ, ի դեպ՝ իմ դեմ, այ էդ մեկը մտքովս չէր անցնում... Իմացել էի, որ իմ բանակ գնալուց հետո հեռացել ես իրանից, բայց որ կդառնաս ... հերթական թեթևամիտ ու զզվելի աղջիկը մեր հասարակությունում վերջերս հաճախ պատահող՝ չէի մտածում: Ո՞վ էր էդ հետիդ գյադեն... էդ ճղճղված ջինսով ոմն պարսիկը.. Ամաչում եմ... ոչ թե քո համար կամ քո պահվածքի՝ չէ, ինձ համար բոլորովին միևնույն ես դու ու քո կյանքը, բայց ես էն բանի համար եմ ամաչում, որ երբևէ մտածել եմ, որ դու աշխարհի ամենալավ աղջիկն ես... Ես սիրել եմ քեզ անկեղծ ու մաքուր իմ պատանեկան սիրով... Բայց դու ահավասիկ արժանի չէիր այդ զգացմունքին, քանզի դու մեկն ես այն ճղճիմ կենդանիներից, որ 69-ի, փողի կամ նորաձևության համար թռնում են պատահած առաջին, կամ լավագույն դեպքում 2րդ պարսիկի գիրկը... ձեր փողոցում հարգված, ձեր շենքի ռաբիզի արքա պապադ որ տեսներ քեզ այսօր այդ կենդանու հետ համբուրվելիս՝ երևի անմահական դուդուկը մտցներ.................. աչքդ...
Էհ, աշխա՛րհ, աշխա՛րհ, փուչ աշխարհ…
Էս ի՜նչ կյաֆ օր էր… 100 տարի սենց հավես օր չէի ունեցել, եթե, իհարկե, ընդհանրապես ունեցել եմ սրանից առաջ: Ապրեն հավաքույթի պատճառն էլ, մասնակիցներն էլ, արգենտինա-իտալա-հայերն էլ, հյուրընկալ փաբատերերն ու մատուցողներն էլ:
Ճիշտ ա, շատ վատ ա, որ մենք՝ հայերս, մի մարդավայել երգ չգիտենք, որ բոլորով հավեսով երգենք, ոչ էլ մի հատիկ հայկական պար, նույնիսկ Մշո Խըռ, մի լավ ամաչեցի, բայց մեկ ա լավ անցավ:
Թող ամենավատ անցկացրած ծնունդդ էս մեկը լինի, ընկերս
Ինձ սենց օրեր են պետք, լիցքաթափվել ա պետք…
Քիչ պարեցինք
Հա, մեկ էլ ուզում էի ասել… բայց ախր ստեղ չէի ուզում ասել, է՞… Լավ, որ ասել եմ, ասեմ, հետո՞ ինչ, որ չի կարդա էստեղ… Նանոր ջան, էսօր վերջնականապես հասկացա, որ քեզ սիրում եմ, ահագին շատ:
Մի խոսքով՝
Շնորհակալ եմ բոլոր ներկաներին
Հ.Գ.
Մուշե՜ղ, էն «Մեդեա» էր, «Մեդուզա» էր, ինչ էր… Շնորհավոր լինի
Հ.Հ.Գ.
Ըստ բոլոր տեսակ հաշվարկների ես պիտի որ բավականաչափ հարբած լինեմ, այնպես որ ավել-պակասի համար ներող…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Օրս նոր է սկսվում, բայց ուզում եմ մի բան գրել, թող լինի ցանկություն:
Երանի այսօր չմտածեմ, թե աշխարհում ինչու է այսքան անիրավություն, ու չբարկանամ մարդկանց տգիտության վար, նայեմ հայելու մեջ , ու աչքերիս մեջ հոգնություն չտեսնեմ անիմաստ խոսքերից:Սովորեմ գնահատել այս պահն ու ապրել դրանով, թքած, թե վաղը ինչ կլինի: Երբևէ արածիս համար չփոշմանեմ, խղ-իս երբեք դեմ բան չանեմ, ու ժպտամ ճակատագրին: Վսատահեմ ինքս ինձ, իմ էությանը, իմ հոգուն, ու ազատ ապրեմ, առանց կապանքների, առանց օրենքների, առանց թուլության: Ընդունեմ մարդկանց այնպես ինչպես կան, չգերագնահատեմ ոչ մի բարեկամի, ընկերոջ, պարզապես մարդու, ու չհիասթափվեմ: էսքան բան
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Բավարական հայտնի Օկտոբերֆեստը իրականում սեպտեմբերին է լինում, որ եղանակը չխանգարի լավ քեֆ անելուն, բայց գերմանացիք միևնույն է համառորեն «Օկտոբերֆեստ» են կոչում: Ու մի կերպ հաջողացնում են մինչև հոկտեմբերի 2-3 ձգել, երևի որ անունը շատ խայտառակ չհնչի:
Էս տարի Սոնյայի կյանքի առաջին Օկտոբերֆեստն է լինելու, բայց թող ինքը բավարական քեֆերի հետ հույսեր չկապի: Ի՞նչ գործ ունի ջահել աղջիկը էդ գարեջրի հրաբուխների ու հարբած տղամարդկանց մեջ: Վատ ազդեցությունից փրկելու համար Սոնյային սեպտեմբերի նշանավոր օրերի հենց սկզբից կպոկեմ բոլոր գայթակղություններից ու կտանեմ Երևան, թող թարմ միրգ ուտի: Չկա' գարեջուր:
Սուսանիկը պստլի՜կ ոզնի է նվեր ստացել…
Կենդանիների պաշտպանության կազմակերպության համարը որտեղի՞ց գտնենք… Զանգե'նք... Փրկե՜նք ոզնիին…
![]()
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 09.08.2011, 22:23:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Նենց եմ ուզում ակումբցիների հետ կինո գնալու միասին մի հետեքրքիր ֆիլմ նայել
"Non est ad astra mollis e terris via."
John (09.08.2011)
ահավոր հոգնել եմ ամեն ինչից, ու էս դեպրեսիա չի արդեն, ուղակի հոգնածություն ա` ֆիզիկական, մտավոր ու հոգևոր: Ամեն ինչից եմ հոգնել` քաղաքից, մարդկանցից ու մարդկային հարաբերություններից, աշխատանքից, տարբեր մարդկանց կապրիզներից, պարտականություններից....ու էլի լիքը բաներից: Ուզում եմ հեռու գնամ ու մենակ լինեմ, մի շաբաթ անջատվեմ էս քաք աշխարհից:
Ու ամենաշատը մարդկանցից եմ հոգնել, վամպիռ մարդկանցից, որ ինչքան ուժ ունեն էներգիաս խմում են...
Էնքան հոգնած եմ, որ լացս գալիս ա հոգնածությունից չեմ կարողանում լացեմ...
mananart.blogspot.com
Վերևի գրառման համար`
P.S. Մանանա ջան...
-Պուլտով ավելնե՜ր, դաստիարակաված ավելնե՜ր հատուկ 5-րդ մասիվցիների համար…
Վաղուց նման բաներ գոռացող պապիկի չէի լսել, որը նշանակում է, որ վաղուց տանը երկար ժամանակ չեմ մնացել:
Տարիներ առաջ, երբ դեռ ձկնաորսը արգելված չէր, մենք էլ ճստոներ էինք, մի Ձենով Օհան էլ էր գալիս ու սկսում գոռալ՝
-Լամբադա՜ պարող ձկներ…Լամբադա՜ պարող ձկներ…
«Ժավելի~ սպիրտ…» գոռացող մարդու մեր մասիվում չեմ հանդիպել, միշտ ինչ-որ գիժ դեմքեր են հայտնվել, երբ սկսում էր ամառային քնի ժամը, մեկը գալիս էր ու սկսում ազգագրական երգեր երգել, մյուսը Սեւակ էր արտասանում, մեկ էլ չգիտեմ որտեղից փայլեվաններ են հայտնվում, հետո ձիու կառք… Ժամանակին մի ընտանիք էլ կար, որ կարուսելներով գալիս էին մեր խաղահրապարակի մեջ ու բիզնես անում, բա շահումով բամբակները, մաստակից այն կողմ բան չէինք շահում![]()
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ժո՛ղ, համարը էլ պետք չի… Ոզնին փախավ… Փրկվեց...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Այստեղ ավտոբուսները շատ յուրահատուկ համակարգով են աշխատում (չնայած տեղի բնակչությունը այնքան անկազմակերպ է, որ ինչ որ մի բանի համակարգ ուղղակի չի կարող գոյություն ունենալ)։ Երթուղու տամար համարյա թե չունի ոչ մի ավտոբուս։ Երթուղին գրված չէ։
Փոխարենը յուրաքանչյուր ավտոբուս ունի իր «էստի համեցեք» գոռացողը, որ եթե ես 10 րոպե նույն եռանդով և ձայնի բարձրությամբ գոռայի, ապա հաստատ ուժասպառ կընկնեի, իսկ իրենք ամբողջ օրը այդ վիակի մեջ են։ Ավտոբուսի առաջին դռնից կախված ողջ ընթացքում գոռում է տարբեր վայրերի անուններ և բոլոր անցնողներին ձեռքով կանչում, որ շուտ գան նստեն։
Եթե խամ մարդ լինես նայելով «էստի համեցեք»-ի հրատապ դեմքի արտահայտությանը և ձայնի տոնին (թվում է, թե հեսա կոկորդը կպատվռի), քեզ կթվա, որ այդ ավտոբուս նստելը կյանքի ու մահվան հարց է։ Ես մի անգամ տենց ենթագիտակցորեն խուճապի մատնվելով նստեցի ու մի քանի ակնթարթ հետո գիտակցեցի, որ ախր ես արդեն հասել էի ուր որ պիտի գնայի, ինչո՞ւ նստեցի
Խեղճ զբոսաշրջիկները և քաղաքի հյուրերը ընկնում են ահավոր վատ վիճակի մեջ։ Նրանք մայրաքաղաքի կենտրոնական փողոցի մեջտեղով վազելով (դե պատկերացրու, թե դա ինչ սթրես և էքստրիմ է նրանց համար) գնում հասնում են ավտոբուսներին և ասում իրենց ուզած տեղի անունը, իսկ «էստի համեցեք»-ը միանգամից ձեռքներից բռնում ու բարձրացնում է ավտոբուս։ Իսկ մեր խեղճ ամերիկացի և եվրոպացի տուրիստը ուրախ-ուրախ նստում է, մի վայրկյան անգամ չկասկածելով, որ իրական սթրեսը դեռ առջևում է։ Նա վստահ է, որ կհասնի իր ուզած տեղը, բայց իրականում գնում ընկնում ա աշխարհի ծայրը՝ իր ուզած տեղի լրիվ հակառակ կողմը
Այնպես որ մեր երթուղայինները իսկական կազմակերպվածության խորհրդանիշ են։ Այս ամենը ի մտի ունենալով, եկե՛ք գնահատե՛նք մեր մառշռուտկեքը և իջնելուց էլ վարորդին ի սրտի շնորհակալություն հայտնենք![]()
Ariadna (10.08.2011), Arpine (10.08.2011), CactuSoul (10.08.2011), Claudia Mori (10.08.2011), einnA (11.08.2011), erexa (10.08.2011), John (11.08.2011), Kita (10.08.2011), Moonwalker (10.08.2011), Nare-M (10.08.2011), Skeptic (10.08.2011), Արևածագ (11.08.2011), Դեկադա (10.08.2011), Էլիզե (10.08.2011), Լուսաբեր (10.08.2011), Ձայնալար (11.08.2011), Մանուլ (10.08.2011), Նաիրուհի (13.08.2011), Շինարար (10.08.2011), Ուլուանա (27.08.2011)
Առավոտները միշտ զարթնում եմ Սոնյայի ձայնից: Ինձ չի կանչում, ինքն իր համար զրուցում է կողքին ապրող խաղալիք կենդանիների հետ: Ու վերջերս վաղորդայնի խոսակցության նյութը հիմնականում նույնն է.
- Բա էսպես-էսպես, իրիկունը կաթիկս խմեցի, հիմա տակս կակաշ եմ արել: Ի՞նչ եք ասում՝ մամային զարթնացնեմ, մաքրի, թե՞ թողնեմ էսպես մնա:
Երևի կենդանիներն ասում են, որ լուրջ մտածելու հարց է, որովհետև ինքը շարունակում է երկար-բարակ բանակցել՝ էդ ընթացքում իր առանցքի շուրջը պտույտներ կատարելով, մինչև ես վեր եմ կենում, նայում վրան ու ասում.
- Սոնյաաա, Սոնըչկաա...
Ինձ տեսնում է, բերանը մինչև ականջները բացում, համ հրճվում, համ խունջիկ-մունջիկ գալիս: Իբր թե. «Իսկ մենք քեզնից էինք խոսում, դու էլ բռնացրեցիր»:
Ու արդեն ձայն չի հանում, մենակ ամաչկոտ ժպտում է: Ես էլ տանում եմ, տակդիրը փոխում, մաքրազարդում, վերջացնում: Արդեն պիտի պառկացնեմ, մեկ էլ ինքը հիշում է, որ մի քիչ էլ ուներ: Ու էլի էդպես խունջիկ-մունջիկ կոտրտվում է՝ հոտին հեչ չսազող:Նորից մաքրում եմ, պուպուշացնում: Մատն անմիջապես դնում է բերանն ու քնում: Խաղալիքներն էլ իրենց հերթին են սկսում քնաթաթախ սվսվացնել...
Դեռ մի երկու ժամ կա մինչև հաջորդ զրույցը՝ ուտե՞լ առավոտյան կաթիկը, թե՞ թուշիկներն արդեն շատ են մեծացել:
Իսկ թե մինչ այդ ինչեր կկատարվեն աշխարհում, արդեն երկրորդական հարց է...
Ameli (11.08.2011), Arpine (11.08.2011), CactuSoul (11.08.2011), Chilly (11.08.2011), Claudia Mori (11.08.2011), einnA (11.08.2011), impression (11.08.2011), John (11.08.2011), Kita (11.08.2011), Moonwalker (11.08.2011), murmushka (12.08.2011), Nare-M (11.08.2011), Ruby Rue (08.05.2013), SSS (11.08.2011), StrangeLittleGirl (11.08.2011), Yevuk (11.08.2011), Արևածագ (11.08.2011), Դատարկություն (11.08.2011), Էլիզե (11.08.2011), Կաթիլ (12.08.2011), Ձայնալար (11.08.2011), Մանոն (11.08.2011), Մանուլ (18.08.2011), Նաիրուհի (13.08.2011), Նարե91 (11.08.2011), Ներսես_AM (11.08.2011), Ռուֆուս (19.08.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ