Անտեր մնա էս կարոտ կոչեցյալը...![]()
Անտեր մնա էս կարոտ կոչեցյալը...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
ամեն օրվա կենցաղի մեջ կորցրել եմ մի շատ շատ կարևոր հատկություն... երջանկիկ պահերը որսալու, ժպտալու, պարզապես ուրախանալու իմ ունակությունը......
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Բարեւ ձեզ![]()
Մոտ մի շաբաթ բացակայությունից հետո, էլի եկա: Եկա, որ կարգավիճակս փոխեմ:
Մի խոսքով, լավ մնացեք:![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 06.08.2011, 14:41:
erexa (07.08.2011), Jarre (07.08.2011), Lusinamara (07.08.2011), Yevuk (07.08.2011), Ձայնալար (08.08.2011)
Մանկատուն այցելելը հաճելի է, բայց երբեմն տհաճ, անհասկանալի զգացումներ էին առաջանում մոտս,առաջին անգամ, որ պետք է գնայի, ուրախ էի, որովնետև մինչ այդ էլ շատ էի ուզում այցելել, շփվել նրանց հետ մոտիկից և ընդհանրապես ծանոթանալ նրանց ներքին կյանքին:
նրանք՝ ապրելով էդտեղ, արդեն սովոր են, որ ևս մի կուրս կգա, ոմանք մի կերպ կդիմանան այդ մի քանի ժամը, ոմանք ոչ, իրենց վրա այսպես ասած, «փորձարկումներ կանեն», ու կգնան, իսկ իրենք կմնան էդտեղ, ոմանք ինչ-որ մեկին սպասելով, ոմանք արդեն հուսալքված: Շարունակական այցելությունների ընթացքում ավելի ու ավելի էինք մոտիկանում: Երրորդ այցելությունն էր, երբ մի քանի ընկերուհիներով քայլում էինք հաստատության բակով, երբ զգացի,որ մեկը ամուր գրկեց ինձ, նայեցի տեսնեմ նա է, այն 10 տարեկան աղջնակը, որի հետ առաջին օրն էինք ծանոթացել:
Նրա հետ զրույցի ընթացքում զգացի, բավականին խելացի էր: Այդտեղ մեծանալով, կարծես ավելի շուտ են հասունանում, հասկանում են ավելին, քան որոշ մարդիկ նույն տարիքում: Մեջս տպավորվեց այն, երբ հարցրի Նրան թե արդյո՞ք սիրում է դպրոց հաճախել, պատասխանեց. «Էնքանել չէ, լավա որ գոնե էտ մի քանի ժամը կարողանում եմ էս չորս պատից դուրս լինել» :Ընթացքում բավականին մտերմացանք չնայաց չէի ցանկանա, որ էդպես լիներ:Ինքս ինձ խոստացա,որ ամռան ընթացքում այցելեմ նրանց, բայց ինչ արած չի ստացվում: Բայց էստղ մի այլ բան կա, աղջնակը թերություն ունի կազմվածքի հետ կապված, ըստ դաստիարակի բավականին թանկ վիրահատությամբ դեռևս հնարավոր է շտկել այն (բայց չեմ կարող ասել այլևս հնարավեր է թե՞ ոչ քանի որ նա մեծ է): Զարմանալի է ինչքան շուտ են նրանք մտերմանում,անծանոթին կարող են գրկել, համբուրել, չէ որ սովորաբար երեխան էդպես չի լինում, միգուցե նրանք սիրո պակաս ունեն, միգուցե ուզում են իրենց պաշտպանված զգալ:![]()
"Non est ad astra mollis e terris via."
Ո՞ւր գլուխս ազատեմ էս անտեր կարոտիցՈ՞նց կարելի ա կարոտել մի բան, որից օր առաջ ուզում էիր ազատվել
Ի՞նչ անեմ, ո՞ր ջհանդամը կորեմ
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ու քա՞նի անգամ, էս նույնը պիտի կրկնվի...![]()
Ու նա կհասկանա, որ սիրում է քեզ... Ու դա կլինի ձեր համատեղ ու երջանիկ կյանքի հիմնաքարը)))
Հ.Գ.
ու հեչ էլ պարտադիր չի, որ դու նման լինես իր երազանքների տղամարդուն՝ չէ՞ որ նա՝ ում դու սիրում ես, բավական հասուն է հասկանալու համար, որ ինքը Ջիմ Քերիի կամ Լեոնարդո դի Կապրիոյի կողքին չէր կարող ավելի երջանիկ լինել, քան քո կողքին կլինի)))
գիտեմ, դու սա կկարդաս, դրա հաամր ստեղ եմ գրում, դու երկրորդ մարդն ես, որ իմ մոտ էն կարգի ագրեսիա առաջացրեց, որ երեկվանից ուշքի չեմ գալիս... ոչ մի կաթիլ ցանկություն չունեմ ոչ քո հետ շփվելու, ոչ էլ քո ....... ընկերոջ: Մեկ էլ մի հատ մականուն կա, որ միշտ փաթաթում ես սրա-նրա վզին, դու էտ մականվան իմաստը գերակատարում ես: Վերջ!!
mananart.blogspot.com
Հարաբերականության Տեսություն
Երևան.
Երթուղայինում մի մարդ սկսում է ձայնակցել ռադիոյով հեռարձակվող երգին և համահունչ հարվածում ծնկներին։ Բոլորը ծիծաղում են նրա վրա և նրան դնում են գժի տեղ։
Սանտո Դոմինգո.
Երթուղայինում մի մարդ սկսում է ձայնակցել ռադիոյով հեռարձակվող երգին և համահունչ հարվածում ծնկներին։ Ես, որպես իսկական հայ ծիծաղացի նրա վրա։ Երթուղայինում բոլորը նայեցին ինձ ու իրենց դեմքի արտահայտություններից հասկացա, որ նրանք են ինձ գժի տեղ դնում։
A.r.p.i. (08.08.2011), Agni (08.08.2011), AniwaR (08.08.2011), Ariadna (08.08.2011), Arpine (08.08.2011), CactuSoul (08.08.2011), Chilly (08.08.2011), Chuk (08.08.2011), einnA (08.08.2011), Freeman (09.08.2011), Katka (08.08.2011), Moonwalker (08.08.2011), murmushka (08.08.2011), Rammstein (08.08.2011), Ruby Rue (08.05.2013), Smokie (08.08.2011), SSS (08.08.2011), Tig (08.08.2011), Valentina (08.08.2011), Աբելյան (08.08.2011), Աթեիստ (08.08.2011), Արևհատիկ (08.08.2011), Դեկադա (08.08.2011), Էլիզե (08.08.2011), Հայուհի (09.08.2011), Ձայնալար (08.08.2011), Մանանա (09.08.2011), Մանուլ (10.08.2011), Նաիրուհի (19.09.2013), Ուլուանա (27.08.2011)
Եղեգնաձորում նոր լողավազան էր բացվել: Լողանում էին, բնականաբար, միայն տղամարդիկ ու երեխաները: Մի երկու աղջիկ էլ էին համարձակվել ջուրը մտնել: Այդ «աննախադեպ» իրադարձության արձագանքները քաղաքում.
-Ինքը Մոսկվայից էր եկել...
-Լեհաստանից էին եկել, դրա համար էլ...
Ափսո՜ս անձրևային եղանակը խանգարեց, որ իմ անունն էլ հավերժացնեմ էդ լողավազանի փառապանծ տարեգրության մեջ:![]()
. . .
Մարին գյուղ էր եկել աչքերին դեկորատիվ լինզաներ դրած: Փեսայիս՝ Անդրեի քրոջ աղջիկն է: Անդրեն մի քանի ակնթարթ նայեց Մարիի կանաչ աչքերին ու.
-Աղչի՛, վաղն էդ լինզաներդ կտաս՝ դնեմ , գնամ՝ խոտը տուկելու: Հա՛մ արևը չի քոռացնի, համ էլ խոտի հող ու փոշին չի լցվի աչքերս...![]()
A.r.p.i. (08.08.2011), Ariadna (08.08.2011), CactuSoul (08.08.2011), Chuk (08.08.2011), Claudia Mori (08.08.2011), einnA (08.08.2011), erexa (08.08.2011), Lusinamara (08.08.2011), Malxas (08.08.2011), murmushka (08.08.2011), Rammstein (12.08.2011), Skeptic (08.08.2011), SSS (08.08.2011), Tig (08.08.2011), Աբելյան (08.08.2011), Արևհատիկ (08.08.2011), Մանանա (09.08.2011), Ուլուանա (27.08.2011), Ռուֆուս (19.08.2011), Ֆոտոն (08.08.2011)
Գնա Սամվելիկ ջան, գնա... Տեսնեմ էդ ձևով մինչև ու՞ր ես գնալու
Երեկ մեր տուն եկավ մեր հարևանի 13-ամյա որդին՝Սամվելիկը, ու կիսահարցական-կիսահրամայական տոնով ասաց.
-Բարև Նարե, ինձ Սևակի «Վերք Հայաստանին» կտա՞ս:
-Իհարկե ոչ,- պատասխանեցի:
-ԻԻԻԻ... Խի՞,- սկսեց դժգոհել,- դպրոցում են տվել, որ կարդամ....հիմա ի՞նչ... չե՞ս տալիս:
-Ասեցի ոչ,- ավելի խիստ ձևով պատասխանեցի:
-Ուֆֆ,- ասաց ու շրջվեց, որ գնա, բայց ես կանգնեցրի՝ասելով.
-Հետ արի... ու՞ր ես գնում:
-Գնում եմ գրադարան,- տխուր-տխուր ասաց Սամվելիկը:
-Հըմ, ու դու հույս ունե՞ս, որ գրադարանում քեզ էդ գիրքը տալու են,- քմծիծաղ տալով ասացի:
-Հա, 100 տոկոս կտան, իրանք հո քո նման խոզ չե՞ն.... աշխարհի գրքերը ձեր տունն ա, բայց ափսոսում ես տաս, շատ մերսի,- կարծես ինձնից նեղացած՝ ասաց:
-Չեն տա իհարկե ու գիտես ինչի՞..... Որովհետև նման գիրք չկա,-ասացի:
-Ո՞նց թե,- զարմացավ նա:
-Հենց տենց...«Վերք Հայսատանին» Սևակը չի գրել, այլ Խաչատուր Աբովյանը,- բացատրեցի ես:
-Հաաաա, էն կորած-մոլորա՞ծը.... Էն որ ինչ-որ «հելելա» Մասիսի վրա ու ճամփին կորելա՞... թե սպանելեն- ինչ են արել.. լավ չեմ հիշում,-տատանվելով ասաց :
-Կեցցես դու...լավ էլ «ինֆորմացված» ես հա,-ասացի,- դե որ տենցա հեսա գնամ՝գիրքը բերեմ:
Երբ գիրքը Սամվելիկին տվեցի, մոտ մի քանի վայրկյան զննելուց հետո, ասաց.
-Ապրես շատ... Կտանեմ, վռազ-վռազ կկարդամ ու կբերեմ:
-Չէէէէէէ, «վռազ-վռազ» պետք չի կարդալ... Նորմալ կկարդաս ու նոր կբերես,- զայրացած ասացի:
Էլի նեղացած, բայց այս անգամ դեմքի ավելի գոհ արտահայտությամբ նայեց ինձ, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց ու գնաց:
Այսօր նորից եկել էր Սամվելիկը: Նրան տեսնելուն պես՝ շատ զարմացա, իսկ զարմանքս կրկնապատկվեց, երբ տեսա, որ գիրքն իր հետ բերել էր: Հարցրեցի.
-Էդքան շուտ վերջացրի՞ր:
-Հա, բա ոնց, երեկ սաղ օրը կարդացել եմ, վայ աչքերս էլ նենցա ցավում,-սկսեց պարծենալ:
-Շատ ապրես Սամվելիկ ջան,-ասացի:
-Վայ դու էլ շատ ապրես, որ տվեցիր էս գիրքը... ծլես, ծաղկես, զորանաս.... գրքերիդ քանակն էլ կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի ու տենց էլի,- ժպիտը դեմքին ասաց::
-Վայ Սամվելիկ, Սամվելիկ, Ախ լեզուդ, լեզուդ, լեզուդ որ չլինի դու ինչի՞ նման կլինես... Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզունա ու հավատը,- Աբովյանի ասածը մի քիչ փոխելով՝ ասացի /սակայն Աբովյանի նման ես ամենևին էլ մայրենի լեզուն նկատի չունեի, պարզապես ցանկացա այդ գրքից մի հատված օգտագործել համոզվելու համար Սամվելիկը կարդացել է թե ոչ/:
-ԷԷԷ, Նարե՞.. Էդ ի՞նչ անկապ բաներ ես ասում է,-խոժոռվելով ասաց:
-Ի՞նչ անկապ բան... երեկ ամբողջ օրը կարդացածդ գրքից մի հատված մեջբերեցի: Բռնվեցի՞ր Սամվելիկ:Երևի գիրքը չես էլ բացել չէ՞,- զայրույթս թաքցնել չկարողանալով՝ ասացի:
-Չէէէէէէ... ըըըըը,- սկսեց կմկմալ ,- երևի էդ մասը կարդալուց ուշադիր չեմ եղել... Լավ Նարե, կներես, ես «վռազ» եմ էլի, գնացի,- ասաց ու հրացանից բաց թողնված գնդակի արագությամբ գնաց:
Էհհհհ, գնա Սամվելիկ ջան, գնա... Տեսնեմ էդ ձևով մինչև ու՞ր ես գնալու: Գնա... չէ՞ որ գիրք կարդալուց ավելի կարևոր գործեր կան անելու: Գնա քանի facebook-ի ու odnoklassniki-ի «դռուգները» քեզ բացակա չեն դրելԲա ամոթ չի՞ ...կասեն, էս ուրա՞ էս մեր ընԳերը «սայթում» չի երևում: Ուֆֆֆ տխուրա, տխուր:Սրա վերջը տեսնես ինչա լինելու
![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Freeman (09.08.2011), lampone (08.08.2011), Lusinamara (08.08.2011)
Տեր Աստված ո՜նց եմ սիրում էս երգը: Մենակ լսեք թե մամաս ոնց ա էս երգը երգում: Ո՜նց եմ կարոտել: Մամայիս: Տղայիս...խելագարվելու աստիճան:Ու նույնիսկ զարմանում եմ իմ վրա, որ կարենում եմ «դիմանալ» էտ անտեր կոչված կարոտին:
Արևածագ (08.08.2011)
Ասում են, որ շները լեզուն դուրս են հանում երբ շոգում են: Ես ամեն անգամ, երբ որ լեզուն դուրս հանած շուն եմ տեսնում, ուրախանում եմ, այնպիսի տպավորություն է, որ ժպտում է ինձ,քիչ ա մնում մոտենամ ու շոյեմ:
![]()
Ծովային հուշեր
1983 թ. ամառ, Ռուսաստան, Գագրա, Սև ծով
Ես՝ բոբիկ, ավազի վրա: Արև, ջուր... Հարևանի ռուս տղան՝ ջրային մեծ օղակով: Բերանումս՝ անսովոր թաց համ... «Ծովի ճաշն ինչ աղի են սարքել...»: Կներեք, բայց ստիպված եմ մեջը հետ տալ:
1990 թ. ամառ, Ռուսաստան, Անապա, Սև ծով
Տարիքս առած՝ տասը տարեկան: Մեր բակում՝ լիքը ռուս կին: Ծանոթություն մեդուզների հետ: Ափին՝ դելֆինի արձաններ: Ինձ վրա բարձրացող կապիկ: Խորոված հավ՝ շաբաթաթերթի վրա: Ո՞ւր ես: Կորավ իմ քուրիկը, ռուսի փայ դարձավ... Գտա՜նք, գտա՜նք: Հագիս՝ բիկինի: Ինձ օրիորդ եմ զգում: Սիրահարվել եմ ուզում: Մի քրչոտ օղակ եմ գտնում, դնում մատիս. թող մտածեն՝ ամուսնացած եմ:
2005 թ. ամառ, Բուլղարիա, Վարնա, Սև ծով
Քուրիկիս հետ՝ մենակ: Սիրուն հյուրանոց, կանաչ սենյակ: Հայ բժիշկ, ձրի սպասարկում: Արտասովոր տեսքի պաղպաղակ: Կրծքերը բաց, շոկոլադ հիշեցնող, անկաշկանդ կանայք: Զարմանքից չռած իմ խեղճ աչքեր: Ոսկեգույն ավազներ, կանչող ջուր, օդապարիկներ: Երեկոյան՝ խելառ ափ: Փարթիներ, աղմուկ, տոն, լիքը ջահել մարդ, իրար հրմշտող, թոշնած մարմնավաճառներ, գովազդային թղթեր բաժանող աղջիկներ, ատրակցիոններ, խմիչքի հոտ, ներս հրավիրող ռեստորաններ: Ուրիշ աշխարհ: Շոկ:
2007 թ. ամառ, Մալազիա, Թիոման կղզի, Հարավ-չինական ծով
Հեռու, կորած... Շուրջը միայն ջուր: Կորալային ստորջրյա ժայռեր: Հետ քաշվող ջուր, բացվող ափեր: Ջրասուզակություն: Գունավոր ձկներ: Անծանոթ կենդանիներ: Հսկա կրիաներ: Շքեղ բուսականություն: Ցունամիի ազդակներ: Ճոճվող նավ: Նորից տեղատվություն ու նորից մակընթացություն: Ո՞նց էստեղ հայտնվեցի:
2009 թ. գարուն, Իտալիա, Վենետիկ, Ադրիատիկ ծով
Քաղաք՝ ջրի վրա: Ջրանցքներ, նեղուցներ, հոտ, հոտ, հոտ... Գոնդոլա՝ տրեխի նման, ձիգ-ձիգ թիավարողներ: Կամուրջներ՝ մեծ, փոքր, երկար, տարբեր, շատ... Աղավնիներ՝ մեծ հրապարակում: Անսպասելի տեսարաններ: Ես հեքիաթի մասնակից եմ: Ուրիշ անուն չկա:
2009 թ. ձմեռ՝ տարեմուտ, Միացյալ Արաբական Էմիրատներ, Դուբայ, Պարսկական ծովածոց
Շոգ ձմեռ: Սրֆինգով տարված մարդիկ: Ջուր. միակ իսկական բանը արհեստական քաղաքում: Ալիքներ՝ անապատի մեջ... Տարօրինակ զգացում. մրսելու ցանկություն: Անհոգ կյանք, չվերջացող զվարճանք: Գունավոր օազիս: Իսկ տանը մոխրագույն ձմեռ է... Մնա՞մ էստեղ:
2010 թ. աշնան սկիզբ, Սլովենիա, Պորտորոժ, Ադրիատիկ ծով
Բետոնե ծովափ: Աստիճաններ՝ ծովի մեջ իջնող: Ինչ-որ մեկը շատ է տարվել ծովը լողավազան դարձնելու գաղափարով: Դիսկոմֆորտ լողազգեստի մեջ: Կորցնում եմ իմ մարմինը: Իմ մեջը մեկն ապրում է, երկուսով գնում ենք լողալու: Սիրուն տեսարան տնից. ծովի մեջ իջնող արև: Իրավիճակին չսազող անդադար սրտխառնոց:
2011 թ. ամառ, Իտալիա, Բիբիոնե, Ադրիատիկ ծով
Ցուրտ ամառից հետո երկար սպասված արև: Ծովին անվերջ նայելու, բայց ջուրը չմտնելու ցանկություն: Սոնյայի օծումը Միջերկրական ծովի ալիքներում: Մամայի զարմանքը, որ Իտալիայում էլ ռուսերեն խոսող չկա: Մամ, ռուսերենը միջազգային լեզու չի: Ո՜նց թե: Գինի, գարեջուր, սիգարետ և լիքը մոծակ: Ու ամեն օր. «Բոնջորնո, սենյորա»՝ իր բազմավանկ շարունակությամբ: Ուշադիր ինձ նայեք. չի՞ երևում, որ գերմանացի եմ:
Agni (08.08.2011), Arpine (08.08.2011), CactuSoul (08.08.2011), einnA (08.08.2011), impression (08.08.2011), Inna (08.08.2011), Kita (09.08.2011), Lusinamara (08.08.2011), Moonwalker (08.08.2011), murmushka (09.08.2011), Yevuk (09.08.2011), Աբելյան (08.08.2011), Էլիզե (08.08.2011), Հայկօ (08.08.2011), Ռուֆուս (19.08.2011)
Է՜խ-է՜խ... Չկա նախկին ռոմանտիկան, չկա մեծերին հարգելու կուլտուրան... դե չկա էլի... /պառաված հորքուրի փնթփնթոց/
Սենյակից ձեն է տալիս Սուսանիկը.
-Ասի՛, կարա՞մ էս գորտիկին դնեմ քո անկողնու մեց /ծանոթություն՝ Գորտիկ- նույն ինքը գնդականման փչված, փողոցի փոշու մեջ կոփված, կանաչ գույնը համարյա դեղնած մի արարածանման կենդանի. ասում են՝ գորիտի է նման: Եսիմ, իմ ֆանտազիան էդքան չի հասնում, որ ես դրան գորտի նմանեցնեմ/:
Հոգատար ձայնով ավելացնում է.
-Ասի՜, գորտիկս սատ ա հոգնել, դնեմ քո անկողնու մեց թող քանի, հա՞…
Ես՝ հիմարաբար.
-Բայց ինչի՞ իմ անկողնու մեջ… Քո անկողնում դիր, եթե շատ ես ուզում: /Մեր մահճակալները կողք-կողքի են/
Սուսանիկը՝ արդարամտորեն.
-Ախր շատ փոսոտ ա է՜… Ո՞նց իմ անկողնու մեց դնեմ…
Քամահրած պահում ա սաղիս![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Չգիտեմ ուրախ էի,բայց գրառում կա,որ տրամադրությունս փոխեց.........
Կաշխատեմ ժպտալ,բայց ոչ իսկական........
Հ.Գ.Շնորհակալ եմ Ակումբս,երեխեք ջան,ջաան,ջաան,որ կարոտել էիք ինձ, ընկերուհիներս...
Շնորհակալ եմ erexa,Jarre
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
erexa (08.08.2011), Inna (08.08.2011), Jarre (06.07.2014), Yellow Raven (08.08.2011)
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ