User Tag List

Էջ 277 686-ից ԱռաջինԱռաջին ... 177227267273274275276277278279280281287327377 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,141 համարից մինչև 4,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4141
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքակրթությունից ու Երեւանից, շոգից էլ լրիվ կտրվել եմ, ջա՜ն Հազարից մեկ մի 10 րոպեով ինտերնետ է ձեռքս ընկնում ու մնացածը կյանքն է, ինչպես որ է: Հիմա այդ 10 րոպեներից մեկն է, մի քանի պատմություններով կիսվեմ հետներդ:

    Ուրեմն Չիվա անունով մի գյուղ կա Եղեգնաձորում: Այդտեղ ապրում է Բավական անունով մի կին: Հարցնում եմ, բա ինչու՞ են անունը այդպես դրել: Ասում են, որ իրենց ընտանիքում ինքը 10-րդ աղջիկն է եղել, անունը դրել են Բավական, որ էլ աղջիկ չունենան Ու տղա են ունեցել

    Մյուս պատմությունը պատմեցին, երբ Որոտնավանք էինք գնում՝ մի վարորդ, ում չէինք էլ ճանաչում: Ճանապարհին մոտ 20 բարդի կար տնկած մեկ գծով, որը տվյալ տարածաշրջանին հեչ բնորոշ չի, ես էլ հարցրեցի.

    -Սրանք ի՞նչ բարդիներ են:

    - Ա, դրանք տնկել է Լեռնաշենցի Ցրթոյի թոռը, գիտե՞ք Ցրթոյին:

    -Չէ՛:

    -Ասում են ինքը երկու ձեռքերի տակ ոչխար է դրել ու թուրքին ասել է՝ շանդ բաց թող իմ հետեւից ու շունը չի հասել, այնքան արագ է վազել:

    -Իսկ ի՞նչ է նշանակում Ցրթո:

    -Չգիտեմ, երեւի լիքը երեխեք ծրտելով ման է եկել ու դրա համար էլ այդպես են կոչում
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 03.08.2011, 22:14:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (03.08.2011), cold skin (04.08.2011), Freeman (09.08.2011), Mark Pauler (05.08.2011), Nare-M (04.08.2011), Smokie (09.06.2012), StrangeLittleGirl (03.08.2011), Կաթիլ (04.08.2011), Ուլուանա (04.08.2011), Ռուֆուս (04.08.2011)

  3. #4142
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քառասունութ, քառասունինը~, հիսուն, պա-ռա-յա, բա-ցու-մեմ, ում որ տեսա` թը-քու-մեմ, ես-մե-ղա-վոր-չեմ:
    Դու թաքնվել ես գարաժների արանքում, որտեղից մի աչքով ես միայն կարողանում տեսնել բակը, ու էդ մի աչքդ չորս արած` զննում ես, որ հենց տեսնես կարմիր շորտիկը, դուրս պրծնես թաքստոցից, ու քամուց էլ արագ հայտնվես էն տեղն, ուր նա աչքերն էր փակել, որ ձեռքդ խփես պատին ու հաղթական գոռաս` թու՛ ես: Իսկ վերջին փնտրվողը, եթե ճարպիկ է, պիտի գա ու գոռա` թու՛ ես, ազատում եմ բո-լո-րին, կարմիր աստղը ճա-կա-տին: Ու նորից կարմիր շոտիկովը կփակի աչքերը: Մե~կ, ծոր տված, ցուցադրական, ինչ-որ տեղ խղճահարություն առաջացնող, երկու~, ու ականջներում քստքստոց ու փսփսոց, մտքում նկարվում է բակն ու բոլոր թաքնվելու տեղերը, երե~ք, էն ինչ ձայն էր, հաստատ ջրի բաքի հետևը մեկը մտավ, պետք ա առաջինն էնտեղ ստուգել:
    Քսանվե~ց, արդեն համարյա բոլորը թաքնվել են, մնացել են ազնիվները, որոնք մի անգամ թաքնված տեղ էլ չեն մտնում, ոչ էլ էնպիսի մի տեղ, որով «կվառեն» մեկ ուրիշի թաքստոցը, քսանյո~թ, արդեն հեռու են աչք փակածից, ու ոչ մի կերպ չեն կարող լսել նրա ձայնը, բայց պախկվոցիի ֆենոմենն ա դա` լսում ես սրտիդ զարկերն ու աչք փակածի հաշիվը, քառասունու~թ, մտածում ես, որ քո տեղը եթե գտնի, դուրս գալու վրա շատ ժամանակ ես կորցնելու, բայց դա կարելի է կոմպենսացնել նրանով, որ կարմիր շորտիկովը չստերով է, իսկ դու` նոր բոթասներով, և ինչպես գիտեք, հայտնի փաստ է, որ նոր բոթասներով վազում ես շատ ավելի գեղեցիկ ու արագ, քան որևէ այլ ոտնամանով, քառասունինը~, բոլորը վերջին խորը շունչն են քաշում, հիսու՛ն, վերջ, անգամ ծառերն են դադարում խշշալ մի պահ, որ դավաճան լռության մեջ պարզ լսվեն փոքրիկ սրտերի տրոփյունները, շորի խշխշոցը, քիթ վեր քաշելը, անգամ` աչք թարթելը:
    Պա-ռա-յա, բա-ցու-մեմ, ում որ տեսա թը-քու-մեմ, ես-մե-ղա-վոր-չեմ:

    Ահավոր չէի սիրում էս խաղը խաղալ, բայց այ նայելու համար ուշքս գնում էր:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.08.2011), Claudia Mori (05.08.2011), cold skin (04.08.2011), Freeman (09.08.2011), Kita (03.08.2011), Mark Pauler (05.08.2011), Moonwalker (04.08.2011), Nare-M (04.08.2011), Smokie (27.09.2012), StrangeLittleGirl (03.08.2011), Yevuk (03.08.2011), Արէա (03.08.2011), Հայկօ (03.08.2011), Մանուլ (04.08.2011), Ուլուանա (04.08.2011), Ռուֆուս (04.08.2011)

  5. #4143
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր տուն էի գալիս, իմ՝ տրիվիալ մի անուն կրող տաքսիի կողքով մեկ ուրիշն անցավ արագ, հասցրեցի կարդալ անունը՝ Տմբուշկա։
    Ուրախացա, ժպտացի։ Փաստորեն հումորով "սեռվիսատերեր" էլ են լինում։ Կարմիր լույսի տակ կանգնեց, իմ տրիվիալը հավասարվեց տմբուշկին։
    Նորից կարդացի՝ "Թամուշկա" ...

    Как страшно жить.

  6. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.08.2011), CactuSoul (04.08.2011), Claudia Mori (05.08.2011), Freeman (09.08.2011), impression (04.08.2011), Kita (05.08.2011), Mark Pauler (05.08.2011), murmushka (05.08.2011), Nadine (04.08.2011), Tig (04.08.2011), Աթեիստ (04.08.2011), Կաթիլ (04.08.2011), Ռուֆուս (04.08.2011), Ֆոտոն (07.08.2011)

  7. #4144
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասա հաջող, կույրաղիք

    հ.գ. ես սիրում եմ մորֆին )

    I love my life and I celebrate it every day...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.08.2011)

  9. #4145
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    35
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, ուղղակի պատահականություն էր, թե՞ ընդհանրապես այդպես է լինում, երբ որ մի բանից հույսերդ կտրում ես, անսպասելիորեն կատարվում է: Բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն , թե վերջին տարին ինձ համար ինչ փնտրտուքների տարի էր՝ անընդհատ խոստումներ, անընդհատ սպասողական վիճակ:Երեկ սպասված զանգը ստացա, այսօր սպասված խոսքերը լսեցի…Բայց մի տարի առաջ ես չէի մտածի , որ շատ մեծ ուրախությամբ «այո» կպատասխանեմ հետևյալ հարցին.
    -Պատրա՞ստ ես մի ամիս անվճար աշխատել, դրանից հետո էլ 3 ամիս փորձաշրջան անցնել, նոր արդեն ստաբիլ աշխատանքի անցնել:
    Դե հիմա ինձ ասեք աչքդ լույս կամ համբերություն(ում համար ոնց), այսօր առաջին աշխատանքային օրս էր:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.08.2011), einnA (04.08.2011), murmushka (05.08.2011), Nare-M (04.08.2011), Tig (04.08.2011), Win Wolf (04.08.2011), Արևհատիկ (05.08.2011), Ժունդիայի (04.08.2011), Կաթիլ (04.08.2011), Մանուլ (04.08.2011), Միքո (04.08.2011), Ֆոտոն (07.08.2011)

  11. #4146
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էսօր Ռոմիկին հիշեցի: Ռոմիկը, արտակարգ տիպ ա: Իրա իսկականն անունը Ռոմիկ չի, ուղղակի թե՛ սեփական անվտանգությունից ելնելով (մեկ էլ տեսար մի օր մտավ, կարդաց), թե՛ մարդու բարի անունն ու պատիվը չարատավորելու համար ստեղ անունը փոխեցի: Բացի նրանից, որ ինքն արտակարգ տիպ ա, քիչ մը միամիտ, քիչ մը համարձակ, պատվասեր ու պատվախնդիր, ինքը նաև ապարանցի ա՝ ուղնուծուծով, իսկական: Ոչ միայն բնիկ, այլև կոլորիտային, ոչ միայն կոլորիտային, այլև անեկդոտային:


    Տղերքը Ռոմիկի հետ տեղ են գնում: Ապարանում: Ինչ-որ շինություն են փնտրում, որի տեղը Ռոմիկն ասել ա, որ գիտի: Բայց փնտրում են, փնտրում են ու չեն գտնում: Վերջն ասում են.
    - Այ Ռոմիկ, դե մեկն ու մեկին հարցրու:
    - Էն մարդու մոտ պահա, - պատասխանում ա Ռոմիկը՝ մատնացույց անելով մի ծերուկի:
    Ավտոմեքենայի պատուհանն իջացնում ու մուննաթախառը դիմում ծերունուն.
    - Էսինչ բան որտե՞ ա:
    Ծերունին երկար-բարակ բացատրում ա, Ռոմիկը լսում ա, հետո առանց շնորհակալություն, բան-ման ասելու, ապակին փակելով շրջվում ա վարորդի կողմն ու ասում.
    - Քշա՛:
    - Այ Ռոմիկ, - ասում ա տղերքից մեկը, - գոնե քաղաքավարության համար բարևեիր:
    - Մկա առողջությունն էլ չհարցուցի՞մ, - վրդովվում ա Ռոմիկը:


    Անցնում են ժամանակներ: Տղերքը գնում են Ռոմիկենց գյուղ, Ռոմիկենց տուն: Մեծ բեռնատար մեքենայով են, որի թափքում կարևոր բաներ կան: Տան մոտ կանգնացնում են՝ թեք ա:
    Տղերքից մեկն ասում ա.
    - Ռոմիկ, բա որտե՞ղ կանգնացնենք, որ թեք չլինի, լավ կլինի ուղիղ տեղ կանգնենք:
    - Դուք կանգնացրեք, ավտոյից իջեք, - պատասխանը չի ուշացնում Ռոմիկը, - ես հեսա քյորփեքին կղրկեմ, ակերի տակը կփորեն...


    Վայ Ռոմիկ, Ռոմի՜կ....

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), Arpine (04.08.2011), Freeman (09.08.2011), John (05.08.2011), Mark Pauler (05.08.2011), Moonwalker (04.08.2011), murmushka (05.08.2011), My World My Space (04.08.2011), Nadine (04.08.2011), Nare-M (04.08.2011), Կաթիլ (04.08.2011), Մանուլ (04.08.2011), Ուլուանա (04.08.2011), Ֆոտոն (07.08.2011)

  13. #4147
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց կարոտեցի էս կինոն...հենց էս էկրանավորումը:

    ԱթոսՍ ...



  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.08.2011), Mark Pauler (05.08.2011), murmushka (05.08.2011), Ժունդիայի (04.08.2011)

  15. #4148
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս հետաքրքիր համեմատականներ գտա դիպլոմայինիս ու մեր ավտոբուսների միջև: Դիպլոմայինս՝ «Պղնձի հիմքով հակաշփական նյութերի ստացման տեխնոլոգիան», մեր ավտոբուսները՝ «Քայքայված նյարդերով շփական ուղևորների ստացման տեխնոլոգիան»: Ըստ դիպլոմայինիս պղնձի փոշու մի որոշակի զանգված լցվում է մամլման կաղապարի մեջ և բարձր ճնշմամբ մամլվում՝ պրեսի ենթարկվում, իսկ այժմ մեր ավտոբուսները՝ մարդկային մի մեծ զանգվածը լցվում է ավտոբուսի մեջ և բարձր ճնշման տակ հազիվհազ փակվում են դռները: Երկրորդ քայլով մամլվածքը ենթարկվում է եռակալման, մեր դեպքում՝ մարդկային մամլվածքը ենթարկվում է ջերմախաշման: Եվ այսպես մի քանի մանր-մունր փուլեր անցնելուց հետո ստանում ենք պղնձի հիմքով հակաշփական նյութ և քայքայված նյարդերով շփական ուղևոր:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (04.08.2011), Jarre (06.08.2011), John (05.08.2011), Mark Pauler (05.08.2011), Մելտա (05.08.2011), Ուլուանա (05.08.2011)

  17. #4149
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վայ մեռնեմ քեզ! մի էրկու տեղ լավ ֆալշ ա տալիս, բայց ընդհանուր առմամբ հրաշք ա....

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (05.08.2011), Moonwalker (05.08.2011), Tig (05.08.2011), Ռուֆուս (06.08.2011)

  19. #4150
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավն էին անգլիացի Ջոնն ու լեհ Անյան, որ ապրում էին Բարսելոնայում, որ ծանոթացել էին Մակեդոնիայում, որ Հայաստան էին եկել Ադրբեջան-Վրաստանից ու գնում էին Թուրքիա ու որ ինձ էդքան դրական լիցքեր տվեցին երկու օրվա մեջ .... կհիշեմ, քրեյզի փիփլ
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), CactuSoul (05.08.2011), Claudia Mori (05.08.2011), Jarre (06.08.2011), John (05.08.2011), Kita (05.08.2011), StrangeLittleGirl (07.08.2011), Tig (05.08.2011), Yevuk (05.08.2011), Աբելյան (05.08.2011), Հայուհի (06.08.2011), Մանուլ (05.08.2011)

  21. #4151
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ազգուտակը շատ յուրօրինակ և ինքնատիպա
    Հորաքրոջս տղան մոտ օրերին ամուսնանումա ,բայց կնքված չի...Երեկ կնունքանման արարողություն էր, համ էլ մատաղ... Օխչարիկին տարել էինք օրհնելու... Արարաողության վերջում էս տերտերը հորքուրիս ասումա մի բուռ աղ լցրեք բերանը, հորքուրս էլ մի մեծ, շաաաաաաաաաաատ մեծ բուռ վերցրեց ու ... Տերտերը բղավեց.
    _ Տիկիիիիին, տղայիդ բերանը չէ ոչխարի ,_ Արդեն ուշ էր
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  22. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), CactuSoul (05.08.2011), Claudia Mori (05.08.2011), einnA (06.08.2011), Freeman (09.08.2011), impression (05.08.2011), John (05.08.2011), Katka (06.08.2011), Kita (05.08.2011), Lusina (05.08.2011), murmushka (05.08.2011), Nare-M (05.08.2011), Rammstein (06.08.2011), StrangeLittleGirl (07.08.2011), Tig (05.08.2011), Ungrateful (07.08.2011), VisTolog (07.08.2011), Win Wolf (05.08.2011), Yevuk (05.08.2011), Աթեիստ (07.08.2011), Անտիգոնե (05.08.2011), Արէա (05.08.2011), Արևածագ (05.08.2011), Գեա (05.08.2011), Դեկադա (05.08.2011), Էլիզե (05.08.2011), Ժունդիայի (05.08.2011), Կաթիլ (08.08.2011), Հայկօ (07.08.2011), Հայուհի (06.08.2011), Մանուլ (05.08.2011), Ուլուանա (05.08.2011), Ռուֆուս (05.08.2011)

  23. #4152
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց սենց բան չէր եղել... Վաղը գնում եմ Սևան՝ իսկ կազմակերպչական հարցերով ընդհանրապես չեմ զբաղվել... Տղեքը ամեն ինչ արել են առանց ինձ… Հալալ ա ախպերներ… Կիրակի Սևանից գնում եմ Իջևան՝ չգիտեմ ինչով եմ գնալու, բայց գիտեմ, որ 5ին պետք ա Իջևանում լինեմ… Կյանքում 1ին անգամ եմ գնում Իջևան ու այնտեղ ինձ ոչ ոք չի սպասում… Ոչ ոք չի էլ դիմավորելու… գնալու եմ ստադիոն՝ խաղից հետո էլ փորձեմ գալ Երևան, բայց էդ ժամին Իջևան-Երևան երթուղայինը էլ չի աշխատում՝ չգիտեմ ինչով եմ գալու... Մի խոսքով՝ կյանքը հիասքանչ է))))))))))

  24. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.08.2011), CactuSoul (05.08.2011), Claudia Mori (05.08.2011), Inna (05.08.2011), Jarre (06.08.2011), Nare-M (05.08.2011), Quyr Qery (13.10.2011), StrangeLittleGirl (07.08.2011), Tig (05.08.2011), VisTolog (07.08.2011), Win Wolf (05.08.2011), Աթեիստ (07.08.2011), Ձայնալար (05.08.2011)

  25. #4153
    Լիարժեք անդամ Մելտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց եմ զզվում մեր երկրից....ոչ օրենք գոյություն ունի,ոչ մարդիկ են պարտաճանաչ, բոլորն անպատասխանատու են,ֆուուուու ատում եմ,կամաոր աշխատողներին շահագործում են,գիտեն թե պարտավոր ենք....այ սենց են անում,որ ստիպում են ատես քթ սեփական երկիրը(((

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.08.2011), Freeman (09.08.2011), VisTolog (07.08.2011), Win Wolf (05.08.2011), Աբելյան (05.08.2011), Աթեիստ (07.08.2011), Ժունդիայի (05.08.2011)

  27. #4154
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...Ճանապարհին ծերունի էր կանգնած: Մի կերպ հենվել էր ձեռնափայտին: Շենքերի բակերից մեքենաները դուրս էին գալիս ու հասնելով նրան ընթացքը մի քիչ դանդաղեցնում էին, զարմացած նայում ու շարունակում ճանապարհը: Մոտեցավ 50-60 տարեկան՝ իր տարիքի համեմատ բավականին լավ պահպանված մեկը, կամացուկ բռնեց ծերունը ձեռքը ու ասեց
    - Ո՞ր կողմ ես գնում, կամաց գնա՞նք:
    Ծերունին լուռ էր:
    -Չես ուզո՞ւմ գնանք, կուզե՞ս հենց էստեղ էլ կանգնած մնանք:
    Ծերունին լուռ ենթարկվեց նրան, տվեց ձեռքը ու գնացին:

    ...40-50 տարեկան երկու տղամարդ երկու կողմից թևանցուկ արած փողոցն անցկացրեցին մի ծեր կնոջ ու կամաց քայլում էին այգով:
    - Էս որտե՞ղ ենք մեռնեմ ես ձեզ, որ մասում ենք:
    - Չգիտե՞ս տատի, հեչ էս մասերում չե՞ս եղել: Բա ջահել վախտդ էլ չե՞ս եղել: Հլա հիշի քանի տղա է հետևիցդ էն ժամանակ նայել:
    Կինը ամաչելուց /երևի հիշեց անցած գնացած օրերը/ գլուխը կախեց ու այլև հարց չտալով հետևեց նրանց:
    - Արի, արի, էսա տուն կհասցնենք:

    ...Ինձ միկրոֆոն է պետք ականջակալներով, սկայպի համար: Ի՞նչ կառաջարկեք:
    Մինչ երիտասարդ ու համակրելի վաճառողուհին բացատրում էր, խանութի տնօրենը մի երկու պտույտ գործելով հարց տվողի կողքով գնաց և վերադարձավ ձեռքին դիսկ:
    -Սա ձեզ որպես նվեր: Կլսեք:
    Առնո Բաբաջանյան...


    ...Մենք այս տարի էլ չգնացինք հանգստանալու,- բողոքում էր աղջնակը:
    - Բալես երևի մյուս տարի էլ չենք գնա: Այ իսկ այն մյուս տարի, երբ վերադառնա մենք բոլորովս կգնանք: Պատկերացնում ես: Միասին, նորից սկսելով...
    - Հետաքրքիր եք...հիմա որ դու քո մամայի կողքին չես նա չի՞ հանգստանում:
    -Բալես, ասա ինձ երբ դու մեծանաս ու երեխաներ ունենաս ինքդ առանց նրանց կգնա՞ս հանգստանալու, երբ գիտես որ նրանցից մեկը ոչ թե պարզապես կողքիդ չէ, այլ նույնիսկ հաց ուտելուց մտածում ես տեսնես նա հիմա ինչ է անում, մի բան կերել է:Կգնա՞ս:
    -Չգիտեմ...բայց ես էլ երեխա եմ չէ:
    Առջևից գնացող կինը շրջվեց, նայեց ու ասեց.
    - Հիշեցրեք նրան այդ խոսքերը տարիներ անց:
    Ժպտաց, ու գնաց.

    ...Երբեմն թվում է թե երկու ափը իրար միացնող կամուրջը քանդվել է: Հաճախ էնպիսի զգացողություն է լինում, որ վարար անձրևներից գետը դուրս եկել հունից ու հիմնահատակ է արել կամրջի հիմքը: Ոչ...հիմքը կա, պահպանվել է, պարզապես կոսմետիկ վերանորոգում է պետք:

    ...Մարդկությունը դեռ կենդանի է, շնչում է: Ուրեմն դեռ ապրում է:

  28. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (08.08.2011), CactuSoul (06.08.2011), einnA (06.08.2011), Jarre (06.08.2011), Kita (06.08.2011), Lianik (05.08.2011), murmushka (06.08.2011), Nare-M (05.08.2011), Smokie (06.08.2011), Tig (05.08.2011), Աթեիստ (07.08.2011), Արևհատիկ (07.08.2011), Գեա (05.08.2011), Էլիզե (06.08.2011), Լուսաբեր (06.08.2011), Ռուֆուս (06.08.2011)

  29. #4155
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ բարևևևևևևևևև....
    Կարոտել եմ ձեզզզ,շաատ շաատ,ու մենակ նրանց չէ,ով ինձա կարոտել,այլ բոոլրին.....
    Հիմա հանգստի մեջ եմ,բայց չդիմացա,ու մտա տեսնեմ ի՞նչ կա Ակումբումսսս....
    Ուրախ եմ,որ մտա,որ մի քիչ կարոտս առա,գրոռւմ արեցի...
    Լավ մնացեք բոլորդ,լիքը ժպիտներ եմ ուղարկում,մեկ էլ հովացնող անձրևներ,ստեղ քանի օրա անձրևա մաղում,ու նեեեեեեեեենց լավնա,դե գիտեք ոնց եմ սիրում....


    Չէ,իրոք որ արտերկրում,ուր էլ լինես,կարոտը շաատ մեծա,հասնում ես զգաս քանի օր էլ ուզումա բացակայես....
    Կարոտել եեեեեեեեեեեմ Երևանս,ժողովուրդսսս
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (06.08.2011), Arpine (05.08.2011), erexa (06.08.2011), Inna (05.08.2011), Jarre (06.08.2011), Moonwalker (06.08.2011), Nare-M (05.08.2011), Tig (05.08.2011), Yevuk (06.08.2011), Աբելյան (05.08.2011), Նարե91 (08.08.2011)

Էջ 277 686-ից ԱռաջինԱռաջին ... 177227267273274275276277278279280281287327377 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •