User Tag List

Էջ 274 686-ից ԱռաջինԱռաջին ... 174224264270271272273274275276277278284324374 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,096 համարից մինչև 4,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 10285 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4096
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ օրագրում չեմ գրելու էլ… ախր ես քեզնից եմ փախնում, ինչ քեզ պետք չի ասեմ՝ գրում եմ օրագրումս, իսկ դո՞ւ… մտնում ու կարդում ես… է՜խ, հույս ունեմ՝ մտքովդ չի անցնի, որ ստեղ էլ եմ գրում))))))))) կներես.....

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (23.07.2011), Inna (24.07.2011), Meme (23.07.2011), Նաիրուհի (23.07.2011)

  3. #4097
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ars83-ն ասում ա՝ «սովե՜տ, սովե՜տ»… Էսօր մի քանի ժամ էդ սովետում էի, շունչս կտրվում էր…
    Սովետական ճամբար, սովետական ճաշարան՝ սովետական ճաշերով ու օճառաման հիշեցնող (հիշեցնո՞ղ) վարդագույն պլաստմասսայե աղամաններով, մի խումբ տարբեր տարիքի երեխաներ, որ աստված գիտի՝ վերջին անգամ երբ են ժպտացել… Միկրոֆոնով ասում են, թե երբ պիտի էդ խեղճերը կանգնեն, երբ նստեն, երբ ծափ տան… Ուֆ, չգիտեմ… Մի տեսակ "The Wall"-ը հիշեցի, "we don't need no thought control…", էդ անդեմ դեմքերը…
    Լավ ա՝ պարեցինք, կտրվեցի շրջակայքից ու թեթևացա…

    Գիտեմ, որ շատերը լրիվ հակառակ տպավորությունն են ստացել ու երեխեքին էլ շատ են սիրել… Չնայած ես էլ եմ սիրել, բայց ոչ նրանց, ում տեսա, այլ նրանց, որ իրենք կարող էին լինել…

    «Մենք, ձեզ, սի-րու-մենք, մենք, ձեզ, սի-րու-մենք»… Էխ

    Երեխեքի հարցում վերջում ահագին բան արդեն ուրիշ էր ու ավելի հուսադրող, բայց դե սովետը մնաց նույն սովետը:

    Մի պահ Սոնան սև հումոր արեց, թե՝ «ոնց որ «լագեր» լինի», հետո սկսեց ծիծաղել. ախր հենց лагерь է, ճամբար: Ուղղակի համակենտրոնացման չի… անունը

    Չգիտեմ, ինձ մի տեսակ օրհնված զգացի, որ երբեք ճամբար չեմ գնացել փոքր ժամանակ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.07.2011), Freeman (23.07.2011), Rammstein (27.07.2011), Smokie (27.07.2011), Tig (24.07.2011), Հայուհի (24.07.2011)

  5. #4098
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց երեկ ինձ համար պարզ ու հստակ ձևով սահմանվեց հետևյալ հիմարությունը՝
    Էս աշխարհում միայն թանկն է գնահատվում, թե էժան է՝ անորակ է:

    /ով ոնց ուզում ա թող հասկանա, դրա մասին էլ ես չեմ մտածելու/
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.07.2011), Inna (25.07.2011), Meme (25.07.2011), Նարե91 (25.07.2011)

  7. #4099
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ես գիտեմ եմ խի են մարդիկ Ակումբում անտեսանելի դառնում… որտև էնքան մութ գործեր են անում՝ էլ դու սուս… ,արդ կա Ակումբում "աղջիկ ա կպցնում"՝ անտեսանելի ա դառնում, որ շատ աչքի չընկնի, մարդ կա էնքան են իրան փորձել "կպցնել"՝էլ ներվերը չեն դիմանում՝ անտեսանելի ա դառնում ստիպված)))) բայց ամենակայֆն էն ա, որ տանը նստած տեսնում ես, թե օրը ցերեկով կամ թեկուզ գիշերով՝ ով ում ա փորձում "կպցնի" էն մոդերատոր եղած վաղտերս դե վաբշե պրոբլեմ չունեի՝ անտեսանելիներին էլ էի տեսնում, բայց հիմա ստիպված եմ բավարարվել "տեսանելիներով" )))) ախպերներ, քուրիկներ, սրտներիդ մոտ չընդունեք՝ ոչ մեկիդ առանձնապես ի նկատի չունեմ))))))))))

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.07.2011), Inna (24.07.2011), Lusinamara (24.07.2011), Meme (25.07.2011), Smokie (27.07.2011), StrangeLittleGirl (24.07.2011)

  9. #4100
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ նայեցի "King's speech" կինոնկարը: Անհամություն: Ստանդարտ մի պատմություն հոգեբանալոգոպեդիկ աշխատանքի մասին՝ ստանդարտ ծանր մանկությունով, դրանից բխող խոսակցական դժվարություններով, և այլն: Վերջում էլ արքան ճառ է ուղղում ժողովրդին ռադիոյով (ժողովուրդն էլ անբնական, արհեստական դեմքի արտահայտություններով քարացած)՝ քաջալերելով միասին լինել գերմանացաիների դեմ պատերազմում: Ու ամենազավեշտալին այն է, որ ճառի համար որպես ֆոն ընտրված է գերմանացի Բեթհովենի 7-րդ սիմֆոնիայի Ալեգրետոն: Ծեծված, տրիվիալ տրյուկ, ոնց որ ամեն տեղ պատեհ-անպատեհ Շոպենի երաժշտությունն են ճխտում ասմունքի երեկոներին մեզ մոտ, հիմա սա է: Վերջում էլ, իբր, արքայավայել ճառից հետո մի «արքայական» բան են ուզեցել լսեցնել, նույն Բեթհովենի 5-րդ՝ «Կայսերական» դաշնամուրային կոնցերտի Ադաջիոն են դնում: Լրիվ «լուսնի սոնատի» կամ «Für Elise»-ի մակարդակի պրիմիտիվություն (ի նկատի ունեմ ծեծված զուգահեռներ տանելը, ոչ թե երաժշտությունն ինքը): Հետն էլ մի շարք «օսկարներ»: Ինչը հեչ չի խոսում մրցանակի մակարդակի օգտին:
    Կորցրած ժամանակ, ափսոս:
    Վերջին խմբագրող՝ ars83: 24.07.2011, 20:28:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (24.07.2011), Արէա (25.07.2011), Ռուֆուս (24.07.2011)

  11. #4101
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան տարի ա անցել, լիքը ջրեր են հոսել էն գժական օրվանից, որ սենյակս փակված լաց էի լինում երեխայի նման ու գլուխս համաչափ խփում էի պատին... Հենց էդ օրն էր, որ սկսեցի ատել Գրին Դեյ-ի եսիմոր երգը, որովհետև էդ երգն էր միացված որ կարդում էի նամակդ) այնքան պարզ, հասարակ թղթի վրա գրված ու առավել պարզ ու հասարակ շարադրանքով, որ կարդալուց հետո ժպտացի, ավելի սիրեցի քեզ, երկրորդ անգամ կարդացի' վերևում նկարագրել եմ ինչ ազդեցություն ունեցավ վրես, երբ որ ուղեղիս հասավ էդ բարի նամակի տակ թաքնված մերժումը) 3 տարուց ավելի է անցել էդ օրվանից, բայց մի հարց ինձ տանջում է մինչև հիմա) իսկապե՞ս ոչ մի շանս չկար, թե՞ անամոթաբար չօգտագործեցի էղած շանսը՞ Հը՞ ;-)

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (25.07.2011), Freeman (25.07.2011), Inna (25.07.2011), Lusinamara (25.07.2011), Meme (25.07.2011), Smokie (27.07.2011), Yevuk (25.07.2011), Լուսաբեր (25.07.2011), Նաիրուհի (25.07.2011)

  13. #4102
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ օրագիրն անվտանգ չէ, դրա համար էլ էստեղ եմ գրում։ Դե էստեղ ո՞վ պիտի փնտրի, որ մի բան էլ կարդա (John-ի ներշնչած միտքն է)

    ***

    Երկու օր է՝ գիշերվա հազարին տեսնում եմ, որ օնլայն է։ Ինձ էլ չի գրում։ Պա՜հ... Այ էդպես, տեղն է քեզ։ Որ քեզ կարգին պահեիր, հիմա ինտերնետում անկապ թրևելու տեղը հետս զրուցելիս կլինեիր։ Բա ո՜նց կլիներ. մարդուն մի թեթև տեղն եմ դրել՝ նեղացել է...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (25.07.2011), Farfalla (25.07.2011), Inna (25.07.2011), John (25.07.2011), Lusinamara (25.07.2011), Meme (25.07.2011), Smokie (27.07.2011), StrangeLittleGirl (25.07.2011), Yevuk (25.07.2011), Արևհատիկ (26.07.2011), Դատարկություն (25.07.2011), Լուսաբեր (25.07.2011), Նարե91 (25.07.2011)

  15. #4103
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ անհետաքրքիր է,երբ սիրահարված չես,թեկուզ անպատասխան,,,երբ տեսնում ես սիրահար զույգերին՝ իրար փաթաթված ու չես կարող պատկերացնում քեզ ու նրան,երբ լսում ես տխուր երաժշտություն ու չգիտես էլ,թե ինչի կամ ում համար ես լաց լինում,երբ կարոտում ես,բայց չգիտես ու՞մ,ինչի՞ն,երբ ապրում ես պարզապես ապրելու համար,,,շատ անհետաքրքիր է ու տաղտկալի կյանքը,,,երբեք մի հրաժարվեք սիրուց,,,,երբեք...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (29.07.2011)

  17. #4104
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ, թող աշխարհն իմանա


    Ժող ջան, երևի կհիշեք, որ տարիներ առաջ, երբ մեծամասշտաբ միջոցառումներ ու համերգներ էին անցկացվում մեր քաղաքում/օպերա, հրապարակ/, մենք անհամբերությամբ սպասում էինք, թե երբ է վերջանալու, որ վայելենք հրավառությունը…Մանավանդ քաղաքի կենտրոնում ապրողները հարմար տեղավորվում էին պատուհանների մոտ, որ հիանային «սալյուտով»... Դե իսկապես գեղեցիկ էր, մեզ բոլորիս համար անսովոր ու յուրահատուկ երևույթ... Իսկ հիմա հրավառությունը մի սովորական բան է դարձել, դե քանի որ շատ հաճախ ծննդի, կնունքի ու հարսանեկան արարողությունների ժամանակ միշտ էլ վերջում անպակաս է լինում, անգամ արդեն էս վերջերս էլ, որ լսում ենք հրավառության ձայն, չենք էլ մոտենում պատուհաններին՝ մտածելով.« Դե սովորական սալյուտա էլի, ամեն օր էլ տեսնում ենք»:
    Դե բայց երեկվա բարձր ձայները, որոնք ոչ թե հրավառության, այլ ավելի շուտ կրակոցների էին նման, մեզ միանագամից ստիպեցին, որ պատուհաններին մոտենանք... Մոտեցանք ու ի՞նչ տեսնենք... Հրավառություն հենց մեր բակում Պատկերացնում ե՞ք: Ու որակապես այդ հրավառությունը հաստատ չէր զիջում այն բոլոր հրավառություններին, որոնք շատ անգամ տեսել ենք հանրապետության հրապարակից: Ասեմ, որ բավականին էլ երկար տևեց: Հենց վերջացավ, թե չէ, մեկ էլ մեկը ներքևում կանգնածներից բարձր սկսեց գոռալ. « Անիիիիիիիիիիիիիիի, ես քեզ սիրուուուում եմ» Ամեն ինչ էնքան գեղեցիկ էր, ռոմանտիկ բայց........ էդ խոսքերից հետո շատ անսպասելի հնչեց չգիտեմ էլ ինչ ռաբիզ երգ, որի միջոցով տղան շնորհավորում էր իր սիրելիի ծնունդը, բայց լավ դե համարենք, որ այդ երգը չկար, չէր հնչել Կարևորը, որ տղան սիրում էր ու ուզում էր բոլորն իմանային... Սիրում եմ, թող աշխարհն իմանա:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), erexa (25.07.2011), Inna (29.07.2011), Jarre (28.07.2011), Mark Pauler (29.07.2011), Meme (25.07.2011), Nare-M (25.07.2011), Smokie (27.07.2011), Գեա (25.07.2011), Ժունդիայի (25.07.2011), Նաիրուհի (19.09.2013)

  19. #4105
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վրեջերս ակումբը համատարած տառապում ա սիրուց: Հայ հասարակության զոքանչ-սկեսուրները դռռցնում են աջ ու ձախ: Հոգեմաշ եղանք ձեր ձեռքը այ սրա շունը հեր դառնա:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (25.07.2011), Freeman (25.07.2011)

  21. #4106
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած էսօր ահավոր ծանր օր եմ ունեցել, չէի կարծում, որ էդպես կլինի, արդեն հույսս կորցրել էի որ կարողա տուն գամ, բայց կարծես թե ամեն ինչ լավ կլինի, ամեն դեպքում հույսով եմ:Տրամադրություն էլ ընդհանրապես չունեմ ու մենակ տուգանայինն էր պակասում ,որ ստացա: Մի խոսքով լավ չի
    "Non est ad astra mollis e terris via."

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (25.07.2011)

  23. #4107
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    առավոտից թռվռում եմ
    Հենց ինտերնետ մտա տեսնեմ ինչ կա չկա, մեկ էլ տեսնեմ հաղթել ենք Ոչ մի պարտություն ու մենք արդեն շախմատի աշխարհի չեմպիոն ենք Վույ, ուծյուներ, ապրեն, ապրե՜ն, որ կյանքներս երկարացնում են իրենց պարգևած ուրախությունով... Ու՜խ է, ու՜խ, էլ չգիտեմ ինչ ասեմ չասեմ, ուղղակի լավա՜
    Ես ինչ հավեսա
    ձեր կենացը տղերք
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  24. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), anahit96 (27.07.2011), Ariadna (27.07.2011), Arpine (26.07.2011), ars83 (26.07.2011), CactuSoul (26.07.2011), Freeman (26.07.2011), Inna (28.07.2011), Kita (26.07.2011), Mark Pauler (29.07.2011), Meme (29.07.2011), murmushka (26.07.2011), Nare-M (26.07.2011), Smokie (27.07.2011), Tig (26.07.2011), Yevuk (26.07.2011), zanazan (03.08.2011), Արէա (26.07.2011), Արևհատիկ (26.07.2011), Դատարկություն (26.07.2011), Ինչուիկ (26.07.2011), Կաթիլ (27.07.2011), Հայուհի (27.07.2011), Մանուլ (27.07.2011), Նաիրուհի (26.07.2011), Ռուֆուս (26.07.2011)

  25. #4108
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երջանկություն.......
    Ասում են մի բանի արժեքը զգում ես այն ժամանակ, երբ կորցնում ես այն: Ցավոք բայց էդպես է,երեվի մարդու էությունն է էդպիսին: Երջանկության բանաձևերը շատ են, բայց մարդկանց մեծ մասը իրեն երջանիկ չի համարում, նույնիսկ եթե ամեն ինչ ունի: մեկ-մեկ մտածում եմ որ մարդը հակված է ոչ թե ուրախ, այլ տխուր լինելու: Ամեն դեպքում պետք է հասկանաս, գիտակցես ինչ ունես և երջանիկ լինես դրանցով: Don't worry be happy.

    ուղղակի նայեք առանց մեկնաբանության ( հատկապես խոսքերը)
    And look at yourself After watching this.
    "Non est ad astra mollis e terris via."

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.07.2011), Meme (29.07.2011), Smokie (27.07.2011), Էլիզե (27.07.2011)

  27. #4109
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հըմ, ծը-ծը-ծը… ուրեմն սենց ա ասում.
    -Արձակուրդ կվերցնես, ոտքերդ կխնամես, կհետևես, որ բարդություն չտա, հետո էլ խնայողաբար կօտագործես:
    Ասա, այ ջանըմ, ի՞նչ արձակուրդ, ի՞նչ բան, կամ էդ ոտքերի խնայողաբար օգտագործելը ո՞րն ա, հո մի կիլո շաքարավազ չի
    Մի խոսքով ինձ խստիվ արգելված ա զբոսանքը

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (29.07.2011)

  29. #4110
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չգիտեմ ինչի, բայց ուզեցի էստեղ կիսավել էսօրվա իմ ուրախությամբ, չէ, շախմատի մասին չի… իմ ուրախության պատճառն ավելի կարևոր ա իմ համար…
    չգիտեմ որքանով ա համեմատել կարելի, բայց էսօր մոտավոր պատկերացրեցի թե ինչ են զգում ծնողները, երբ երեխան իր առաջին ինքնուրույն քայլերն ա անում…
    շնորհակալ եմ, որ էսքան ամիսների տանջանքից հետո տեսնում եմ արդյունքը ու հույս ա արթնանում, որ նորից կքայլես, մամ ջան
    մամաս էսօր կամաց քայլել սկսեց ժոոոո՜ղ
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  30. Գրառմանը 53 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.08.2011), Ameli (28.07.2011), AniwaR (30.07.2011), Ariadna (27.07.2011), Arpine (14.08.2011), CactuSoul (27.07.2011), Chilly (27.07.2011), Chuk (27.07.2011), einnA (27.07.2011), erexa (27.07.2011), Farfalla (27.07.2011), Freeman (27.07.2011), Inna (28.07.2011), Jarre (28.07.2011), John (27.07.2011), Kanamar (27.07.2011), Kita (27.07.2011), Lem (27.07.2011), Lusinamara (27.07.2011), Mark Pauler (29.07.2011), Meme (29.07.2011), murmushka (28.07.2011), My World My Space (30.07.2011), Nadine (27.07.2011), Nare-M (27.07.2011), Skeptic (27.07.2011), Smokie (27.07.2011), SSS (27.07.2011), StrangeLittleGirl (29.07.2011), Tig (27.07.2011), Valentina (27.07.2011), Yevuk (27.07.2011), zanazan (03.08.2011), Աբելյան (27.07.2011), Աթեիստ (27.07.2011), Արէա (27.07.2011), Արևհատիկ (04.08.2011), Գեա (27.07.2011), Դատարկություն (27.07.2011), Դեկադա (27.07.2011), Էլիզե (27.07.2011), Ինչուիկ (27.07.2011), Լուսաբեր (27.07.2011), Հայուհի (27.07.2011), Հարդ (27.07.2011), Մանոն (11.08.2011), Մանուլ (27.07.2011), Նաիրուհի (27.07.2011), Նարե91 (27.07.2011), Շինարար (27.07.2011), Ուլուանա (27.07.2011), Ռուֆուս (27.07.2011), Ֆոտոն (07.08.2011)

Էջ 274 686-ից ԱռաջինԱռաջին ... 174224264270271272273274275276277278284324374 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •