Հաճախ եմ լսում "Ես խեմթ եմ" , ավելի շուտ կարդում, շատ լավ, իսկ դու այնքան խենթ կա՞ս, որ մտնել Հանրապետության հրապարակի շատրվանների տակ ու գոռաս " սիրում եմ քեզ…"
Հաճախ եմ լսում "Ես խեմթ եմ" , ավելի շուտ կարդում, շատ լավ, իսկ դու այնքան խենթ կա՞ս, որ մտնել Հանրապետության հրապարակի շատրվանների տակ ու գոռաս " սիրում եմ քեզ…"
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Ամեն առավոտ միշտ նույն տեղում` նույն կանգառի անկյունում, իր եղած-չեղածը հավաքած մի մուրացիկ կին է նստած լինում: էսօր էլի նույն տեղում նստած, երևակայական ժպիտը դեմքին, սպիտակ մարգարիտե վզնոցը վզին, մի "ցիլո" դրած հովհարով թափահարում էր ու մի նենց ուրիշ դրական հայացքով էր նայում իրանից էն կողմ աշխարհին, որ երթուղայինից դիտածս տեսարանը մինչև հիմա աչքերիս առաջ է (վստահ եմ` երկար կմնա):
Մի ձեռնափայտով պապիկ անցումից աստիճաններով բարձրանում էր ու ձեռքի բռունցքով նենց էր պայքարում, որ վստահ եմ` հաստատ հաղթող էր դուրս գալիս:
Գրեթե ամեն առավոտ նույն մարդը երթուղայինի ուղևորներին նենց ջերմ է բարևում, որ փոխադարձ չպատասխանող դեմքերի ժպիտները հաստատ իրան բավարար է:
Սովորում եմ![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Եկել եմ ասեմ, որ …Իբր քիչ ինքնամփոփ էի՝ Էս վերջերս ընդհանրապես չեմ խոսում… մարդ կա մոռացել է նույնիսկ երևի ձայնս) տնաշեն, տենց չի կարելի՝ մարդ էղի մի քիչ… Ինչո՞ւ մարդկանց հետ չես կիսվում սեփական մտքերովդ… գուցե մի բանով օգնես նրանց… համենայնդեպս դժվար թե խանգարես) խոսա մեկ-մեկ, քանի դեռ չես մոռացել…
Հաճախ կարդալով ուրիշի խելացի, խոհափիլիսոփայական մտքերը մտածում եմ «իսկ իմ մտքով նման բան կանցնե՞ր: Ոչ, չէր անցնի»: Գիտեմ, որ շատ բան չգիտեմ, շատ բաներ պետք է սովորեմ, հասկանամ: Կարո՞ղ եմ... կարո՞ղ եմ սովորել, թե՞ ճիշտ է այն, որ ես սովորել չգիտեմ, սիրում եմ միայն խոսալ:Շատ դեպքերում էլ հասկանում եմ, որ բառապաշարս էլ այդքան հարուստ չի:
![]()
anahit96 (13.07.2011)
Տեսնես ի՞նչը դրդեց քարանձավաբնակ մարդուն առաջին անգամ մտածել սափրվելու մասին, ու ինձ քցելու էս օրումեջյա սափրվելու կրակի մեջ
Ասա, այ մարդ, տեսնում ես չորս կողմդ մարդիկ բեղ մորուքով, երկար մազերով, սաղ օրը մամոնտ են բռնում, ի՞նչ ես խելքդ քցել թրաշվեմ հա թրաշվեմ: Գնա մարդավարի մամոնտդ բռնի:
Չէ՜, ո՜նց կլինի, ինքը պիտի թրաշվի... թիթիզի մեկը
Բա էն մնացածը, գոնե բռնեն սրան մի լավ դնգստեն, մի ուրախացել են, մի ուրախացել են. -մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք ուզում..... մարդ չդառաք էլի![]()
Էսօր պապան եկավ ու նենց բան ասեց, որ միանգամից մտքովս անցավ. "Ասա վաղը ռազբորկի եմ էլի" , հա դե ճիշտ են ասում էլի` ստի ոտքերը կարճ են
, ասա կյանքում էիր սուտ խոսել, որ խոսեցիր
, հիմի վաղը ինչ եմ անելու ես էլ չգիտեմ
![]()
![]()
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Սիրեցի «Մելանխոլիան»։ Հատկապես երկու «լուսիններով» գիշերը...
1.08-1.15![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Աղջիկս ձուկ չի սիրում: Ես էլ: Ու ամեն անգամ մենք երկուսով ստիպված ենք լինում նորարաություններ հորինել, որ կարենանք գոնե մի կտոր ուտենք, ի վերջո անհրաժեշտ ա: Երեկ ասեցի արի գնանք ՍԻԹԻ-ից առնենք: Նախ ինքը սիրում ա մեծ խանութները ու դա մի քիչ կնպաստեր, որ դրանից ոգևորված գնեինք: Ցուցափեղկերում նայում ենք 1000 ու մի տեսակ ձկնեղենի տեսականի: Մեկ էլ աչքը ընկավ «Շպրոտ»:Նայեց, նայեց ու.
- Ես էլ ասում եմ Էս ո՞ւրա կորել Շպրոտը, փաստորեն կանսերվա են սարքել...![]()
Նոտսալգիա:
Երբ ես պուուճուր էի ամեն օր առավոտ շուտ միացնում էինք ռադիոն «Ստերեո ստուդիա»-ի վրա: Արդեն անգիր էի արել, մինչեւ հիմա հիշողությանս մեջ ա, ամեն մեկի ձայնը, ամեն մի հնչող երգը:Կարեն Վարդանյանը,
որ ամեն մի հաղորդման սկզբում ասում էր «.... եւ բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր մենք սիրով եւբարեմաղթանքներով ասում ենք «շնորհավոր,»» բա իրա ոչ պակաս բարի «առ-այ-ժմ»ները,
բա հաղորդավարուհիները (երկուօգնական կար, եթե ճիշտ եմ հիշում), բա երաժշտությունը:
Բա հիմա մեր ռադիոն չլինե՞ր իրա «Ստերեո ստուդիա»ով, գոնե մենակ էս մի օրով:Միացնեի, լսեի, հիշեի:
![]()
Վերջին խմբագրող՝ Smokie: 14.07.2011, 13:00:
Տեսնես մարդիկ ինչի են չար....Մունաթով խոսում անծանոթների նկատմամբ
....Ու վերջում ինչու՞ են զարմանում,երբ ես լավն եմ ցանկանում լրիվ անծանոթ մարդկանց...երևի իմ գրածները մեկի մյուսի հետ կապ ունեն,կամ էլ չէ,բայց չեմ կարողանում չարանալ մարդկանց հանդեպ,բոլորին ժպիտով եմ նայում,դե էտելա տրամադրության հետ կապված,բայց ես ինձ ուրախ մարդ եմ համարում,ու սիրում եմ իմ շրջապատում գտնվող յուրաքանչյուր լավ մարդու....
Ու զարմանում եմ,որ իմ վրա են զարմանում՝
-Անծանոթ մարդկանց ինչի՞ ես տենց լավ վերաբերվում,լավ խոսում.
Հա բայց ո՞նց կլինի չոր,կոշտ ու կոպիտ խոսամ.-ոնց այսօրվա մարդը անձնագրային բաժնում,նենց սկսեց խոսալը,ոնց որ հերթը ձեռքից տանում էին,ինքն էլ գիշերը քնելու էր էդտեղ
,ուղղակի առանց իմանալ մի մարդ առաջ անցանք,ինքն էլ համզաչիման էր կագնած,ո՞վ կմտածեր,որ հերթից էր
-լավ եղավ,իրան կոտորեց, մտավ,վերջում էլ սխալ էր եկել-հա, այ էդ ժամանակ կչարանամ,եթե ինձ նեղացնեն,իրանց վատ պահեն
...
Նենց ,որ ինչքա՜ն կարաք լավ տրամադրված եղեք,ժպտացեք,որովհետև ինչքան տխուր լինենք,էնքան կմթնացնենք մեր էս առանց էդ էլ դաժան շոգ օրերը
Հա,մեկ էլ շաատ եմ սիրում,որ վաճառողուհիները ժպիտով են խոսում,համոզում,ուրախ են լինում,ես էդ ժամանակ մի լավ խոսք եմ ասում,ու իրանց էլ ուրախացնում,որ իրքան էդքան լավն են,որ խոսելաձև գիտեն,կոպիտ չեն,մունաթվ չեն,ու անկեղծ ժպտում են
Ուֆֆ,երկար խոսեցինք,բայց ճիշտն եմ ասում![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Երբ անհանգստությունդ փարատվում է, մի-տեսակ տրամադրությունդ էլ է բացվում ու դա ազդում է այդ պահի երաժշտական նախասիրությանդ վրա:Ուզում ես մի թեթև, սահուն, «ջրիկ» բան լսել: Ասենք, Մոցարտի ստեղծագործություններից:
Թե չէ նենց ո՞վ է Մոցարտ լսողը:
![]()
Վերջին խմբագրող՝ ars83: 14.07.2011, 17:30:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
cold skin (19.07.2011), Moonwalker (14.07.2011), Yevuk (14.07.2011), Ֆոտոն (24.07.2011)
Մոցարտից հետո կարող եք չկարդալ գրառումս, հոգ չէ
Էնքա՜ն ուրախ եմ... վերջապես համացանց կաոնց էին առաջ մարդիկ ապրում՝ չեմ հասկանում
![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Smokie (14.07.2011)
Մի երևույթ կա, որն ինձ մոտ միշտ վանողություն է առաջացնում՝ քննարկման առարկան անձնականացնելը: ՖԲ-ում մի կնոջ հոդված է հրապարակած, որը փորձել է կողմ արտահայտվել օտարալեզու դպրոցների բացմանը և հոդվածում նշել է, որ ռուսական դպրոցում է սովորել, սակայն հայերեն ավելի լավ գիտի, քան հարևան հայերենի մասնագետ բանասերը: Վաթսունից ավել մեկնաբանություններում հազիվ գտնվեն տասը, որոնցում խոսվի հոդվածում բարձրացված բուն հարցի մասին. բոլորը լիքն են ծաղրական, վիրավորական, անլուրջ ակնարկներով (օր.՝ մեկն ասում է. «պետք է նրան դարձի բերել», մյուսը պատասխանում է. «շատ չի լինի՞ նրա համար», «հիշիր մոլորված գառան առակը»,- շարունակում է առաջինը, «գառան, բայց ոչ ոչխարի»,- պատասխանում է երկրորդը, և այլն), անալի սրախոսություններով: Ինչքան ուսումնասիրում եմ շուրջս, մարդկանց քիչ մասն է, որ տիրապետում է քաղաքակիրթ և հստակ քննարկման կարողությանը: Ինքս շատ եմ ուզում հնարավորինս շատ դրան տիրապետել և ջանքեր եմ գործադրում այդ ուղղությամբ:
Նաև փորձում եմ հասկանալ` նման մեկնաբանություն կատարող ի՞նչ աչքերով է նայում սեփական գրառմանը. կարծում է, թե հաջող կատա՞կ արեց, բավարարության զգացում է ապրում «հայրենասիրության» ցուցադրումից, թե՞ ուրիշ մի բան: Մեկ-մեկ ափսոսում եմ, որ հոգեբանությամբ չեմ զբաղվել:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Claudia Mori (16.07.2011), cold skin (19.07.2011), Lianik (14.07.2011), Lusinamara (15.07.2011), Mark Pauler (17.07.2011), Rammstein (27.07.2011), Skeptic (15.07.2011), Smokie (14.07.2011), StrangeLittleGirl (15.07.2011), Աթեիստ (15.07.2011), Արէա (14.07.2011), Արևհատիկ (15.07.2011), Դեկադա (14.07.2011), Ռուֆուս (15.07.2011), Ֆոտոն (24.07.2011)
Մի իրեն իմաստուն կոչող ու երբեմնի նաև ինձնից այդ հորջորջը ստացած Սահակ ձյաձան մեր տանը բողոքում էր թոռներից, քանի որ ոչ հաճախ են հետաքրքրվում ու զանգում իրեն ու միայն պետք եղած ժամանակ են հիշում, որ պապ ունեն...ու հիմա այդ ժամանակներից էր. պետք է թոռը գար մեր տուն ու միասին գնային Վանաձոր..հեռախոսով բացատրում էր տան տեղը... վերջում ասաց՝ ես դուրս կգամ, կդիմավորեմ քեզ, ոտից գլուխ սպիտակ եմ հագնված... անջատելուց հետո հարցնում եմ, թե ինչո՞ւ ես շորերիդ գույնից հետ բռնած ամեն ինչ տենց մանրամասն բացատրում, մի՞թե քեզ չի ճանաչիպատասխանեց՝ Մարդուն շորով ու փողով են ճանաչում, չգիտե՞ս...
ժպտացի... բայց ի՞նչ կարելի էր ասած..
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Օփրահ շոուն վերջացավ...
Ջեյ Լօն ու Մարկ Էնթընին բաժանվեցին...
Հարրի Փոթերն ավարտվեց...
Գնում ենք դեպի աշխարհի վերջը...
anahit96 (16.07.2011), Claudia Mori (16.07.2011), cold skin (19.07.2011), Freeman (17.07.2011), Inna (18.07.2011), Mark Pauler (17.07.2011), Moonwalker (16.07.2011), murmushka (16.07.2011), Skeptic (16.07.2011), StrangeLittleGirl (16.07.2011), Yevuk (16.07.2011), Արէա (16.07.2011), Գեա (16.07.2011), Ժունդիայի (18.07.2011), Հայուհի (18.07.2011), Միքո (16.07.2011), Շինարար (16.07.2011)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ