User Tag List

Էջ 269 686-ից ԱռաջինԱռաջին ... 169219259265266267268269270271272273279319369 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,021 համարից մինչև 4,035 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4021
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինտերնետը լցված է Տնաշեններով, նոր փնտրեցի, նրանք ամենուր են՝ Թվիթթերում, Ֆեյսբուքում, բլոգային համակարգերում պաշտոնապես հայտարարում եմ՝ դրանցից ոչ մեկը ես չեմ Էդ մանանունով ընդամենը 3 տեղ եմ գրանցված՝ լացող տղայի ավատարով, և ոչ մի տեղ գրառում չունեմ արած: Մտածեցի, կարող վիրտուալ այլ տարածքներում հանդիպեք, թյուրիմացություն չլինի, էդ ես չեմ

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (06.07.2011), Lusinamara (06.07.2011), Skeptic (07.07.2011), Smokie (06.07.2011), Դեկադա (07.07.2011), Էլիզե (07.07.2011), Կաթիլ (06.07.2011)

  3. #4022
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշված ժամեր մնացին:
    Էնքան են կողքից ասում «չհուզվես», «հանգիստ կլինես», որ դժվար չի կռահելը, որ ասողներն իրենք են անհանգստանում, ու, բնականաբար, դու էլ ես սկսում նյարդայնանալ:

    Ինտերնետում թափառելիս բախտի բերմամբ, թե պատահմամբ հանդիպեցի էս նկարին, որը մի քիչ հուսադրում ա.


  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (07.07.2011), einnA (07.07.2011), Lusinamara (07.07.2011), Mark Pauler (08.07.2011), Moonwalker (07.07.2011), Tig (07.07.2011), Yevuk (07.07.2011), Դեկադա (07.07.2011)

  5. #4023
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապերախտ ու հպարտ մուրացիկը

    Մի քանի օր առաջ, ամռան տապը մի փոքր մեղմացնելու նպատակով, ես ու ընկերուհիս որոշեցինք երեկոյան ժամի զբոսնել: Ընտրեցինք մի հարմար վայր, նստեցինք. հետաքրքիր ու բովանդակալից զրույցը պատրաստ էր: Էդպես կլանված զրուցում էինք, երբ մեր զրույցն ընդհատվեց մի թափառաշրջիկ-մուրացիկի կողմից, ով, բնականաբար, մի քիչ փող էր մուրում: Նրան տեսնելուն պես`ընկերուհիս պայուսակը միանգամից բաց արեց, որ դրամապանակը հանի ու գումար տա: Իսկ ես այդ ընթացքում մոտ մեկ րոպեի չափ ուշադիր զննում էի այդ մուրացիկին, որից հետո նոր միայն նրան գումար տվեցի: Երբ մուրացիկն իր հասանելիքը ստացավ ու մեզ օրհնելով հեռացավ, ընկերուհիս ապշահար հայացքով նայեց ինձ ու հարցրեց, թե ի՞նչ իմաստ ուներ նրան այդքան զննել, հետո նոր գումար տալ: Իսկ ես, մի խորը հոգոց հանելուց հետո, բացատրեցի, որ փորձում էի հասկանալ, թե նա մուրացիկների ո՞ր կատեգորիային է պատկանում: Արդյո՞ք նրա համար կարևոր էր մեր տված գումարի չափը, նա կարող է արդյո՞ք բավարարվել ու շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ որ տվել էինք: Իհարկե, ընկերուհիս խիստ զարմացավ իմ ասածի վրա, բայց ես հավաստիացրեցի, որ մի անգամ ապերախտ մուրացիկի հանդիպելուց հետո միշտ սա կիրառում եմ: Ու նրան պատմեցի ապերախտ ու հպարտ մուրացիկի մասին, որը հետևյալն է:
    Մոտ 9-10 տարեկան էի: Ծնողներս որոշ ժամանակով գյուղ էին գնացել, ու այնպես էր ստացվել, որ տանը մի քանի ժամ մենակ պիտի մնայի: Չնայած որ դուռը չէին կողպել վրաս ու նոր գնացել (ինչպես սովորաբար անում են նման դեպքերում), այնուամենայնիվ հազար անգամ զգուշացրել էին, որ դուռը ոչ ոքի առաջ չբացեմ; Ես էլ խոստացել էի, որ այդպես էլ կանեմ: Անկեղծ ասած, այդ ընթացքում ընդամենը երկու անգամ դուռը թակեցին. մեկը`ժավել վաճառող մի պապիկ էր, որի առաջ դուռը չբացեցի, իսկ մյուսը`մի մուրացիկ, ով գրեթե լացակումած ձայնով փող էր մուրում իր հիվանդ երեխայի համար: Դա լսելուն պես` անմիջապես դուռը բաց արեցի ու տեսա մի միջահասակ, կոկիկ հագնված, խնամված արտաքինով 25-30 տարեկան մի կնոջ` փոքրիկին գրկած: Այդ ընթացքում միանգամից հիշեցի, որ չնայած ծնողներս տանը չէին , բայց գուցե իմ փոքր դրամապանակում մի քիչ փող լինի: Նրան ասացի, որ սպասի ու միանգամից գնացի պայուսակիս հետևից, բաց արեցի ու տեսա, որ միայն մի հիսուն դրամանոց թղթադրամ էր մնացել (եթե հիշում եք, տարիներ առաջ մանրադրամները ոչ թե մետաղադրամի, այլ թղթադրամի տեսքով էին ), դե քիչ էր, բայց ամեն դեպքում մտածեցի, որ իմ փոքրիկ օգնությունը կարող էր ինչ-որ կերպ պիտանի լինել նրա հիվանդ երեխային: Վերադարձա, ներողություն խնդրեցի, որ միայն այդքան կարող էի տալ, ու ձեռքս պարզեցի, որ տամ, բայց զգացի, որ ձեռքս օդում մնաց: Ասացի.

    -Վերցրեք, պետք կգա:

    Արհամարհական ու անշնորհակալ հայացքով նայեց ինձ ու առանց ոչ մի բառ արատասանելու` վերցրեց: Դե որ տեսա վերցրեց, դուռը փակեցի ու ներս գնացի: Նստեցի ու սկսեցի մտածել, թե ինչ աստիճանի անշնորհակալ կարող է լինել մարդ: Գոնե ձևականությունը պահպանելու համար կարելի էր շնորհակալություն հայտնել: Ինչևէ, անցավ մի երկու ժամ, ու ծնողներս վերադարձան: Մտան ներս ու միանգամից զարմացած դեմքով հարցրեցին.

    -Նարե՞, ո՞վ է հիսուն դրամանոցը երկու կես արել ու գցել մեր դռան առջևի շորի վրա:

    Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ զգացի այդ պահին… Միանգամից մտքովս անցավ, որ դա գուցե հենց այն հիսուն դրամանոցն է, որը տվել էի «անշնորհակալ մուրացիկին»… Ես համոզված էի, որ դա նրա արածն էր: Ի՞նչ... ի՞նչ էր ուզում նա ինձ ապացուցած լիներ այդ իր արարքով: Որ չունե՞ր իմ ողորմածության կարիքը… Իսկ եթե չուներ, ապա ինչու՞ էր դռնեդոռ ընկած փող մուրում ու հետո էլ տվածի համար` ապերախտի նման վարվում: Գրեթե երկու օր շարունակ այդ դեպքի մասին էի մտածում, ինձ հիմարի նման էի զգում: Իհարկե ծնողներիս պատմեցի ողջ եղելությունը, նրանք էլ, բնականաբար, որպեսզի ամեն ինչ էլ ավելի չբորբոքեին, ցույց տվեցին, որ դա սովորական է, այդպես հաճախ է լինում, ու որ կարևորը ես մուրացիկին օգնել եմ, մնացածն արդեն կարևոր չէ. Աստված նման ապերախտներին անպատիժ չի թողնում… Դե ինչքան էլ որ ծնողներս այդպես էին ասում, միևնույնն է, ես ինձ շատ վատ էի զգում այդ դեպքից հետո…
    Ու երբ ընկերուհիս պատմածս համակ ուշադրությամբ լսեց, կես կատակ-կես լուրջ, ասաց.

    -Վայ, Նար, ինչ լավա, որ հիմա էդ մանր դրամները կոպեկա…. չեն կարա երկու կես անեն:
    Վերջին խմբագրող՝ Նարե91: 07.07.2011, 17:25:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2011), einnA (07.07.2011), erexa (07.07.2011), Kita (07.07.2011), Lusinamara (07.07.2011), Mark Pauler (08.07.2011), Moonwalker (07.07.2011), Smokie (07.07.2011), Universe (07.07.2011), Valentina (07.07.2011), Yevuk (08.07.2011), Արևհատիկ (10.07.2011), Դեկադա (07.07.2011), Ժունդիայի (07.07.2011), Լուսաբեր (07.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Ուլուանա (21.07.2011), Ռուֆուս (07.07.2011)

  7. #4024
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջերս գրելու, խոսալու ու ընդհանրապես հաղորդակցվելու ցանկությունս կորել ա, բայց վերևի գրառումը կարդալով ուզում եմ մի բան էլ ես գրեմ։ Երբեք չէի պատկերացնի, որ սեփական երկրում մշակութային շոկ եմ ապրելու։ Ու վատը գիտեք ինչն ա, որ գնում եմ Վանաձոր ընդեղ եմ էտ վատը տեսնում, գալիս եմ ստեղ՝ էլ բեթարն եմ տեսնում։ Օրվա հացի փող վաստակող ուսանողներ, նստարաններին գիշերող անտուններ ու մուրացկաններ, տնտեսական ապրանքներն ու սննունդը վաճառելու նպատակով տնե տուն ման եկող ջահելներ։ Մեր բակում մի երիտասարդ կա, որ ամեն օր /երևի թե/ իր բոստանի ելակն ա բերում վաճառելու, անգամ եթե մի օր չի գալիս աղջիկս անհանգստանում ա.«Ելակը չեկավ»։Սրա կողքին մեքենաներ, տներ ու էլի մեքենաներ...Մտածում եմ մարդիկ անտարբեր են դարձել։ Պարփակվել են իրենց մեջ, մտել իրենց պատյանի մեջ ու չեն դուրս գալիս կամ վախենում են դուրս գալ։ Անտարբեր են կողքինի նկատմամբ, ուրիշի ցավի հանդեպ։ Մի քանի օր առաջ այգում աղջկաս հետ նստած էինք մեկ էլ մի տղա աղջկաս հասակակից մոր հետ մոտեցավ ու նստեց մեր կողքին։ Զգացվում էր որ մայրը շտապում ա, որովհետև անընդհատ տղային ասում էր.
    -Գնանք։
    Ու գիտե՞ք ինչ պատասխանեց երեխեն.
    -Հազիվ մարդ եմ գտել, արի մի քիչ էլ նստենք։
    Հասկանում եք 11-ամյա տղան տեսնում ա կյանքի գորշ կողմերը։ Բայց ո՜նց կուզեի որ գոնե չզգար։

    Վերջի շրջանում անընդհատ ինձ բռնացնում եմ էն մտքի վրա, որ ուզում եմ ինձ համոզեմ իբր մենք մարդիկս կարեկցող ենք, իբր սրտացավ ենք, իբր հասկացող ենք...Անտարբեր չենք։ Մարդ ավելի լավ ա մեռնի քան հավաքի անտարբերության պտուղները։Ինքս էլ մի քիչ անտարբեր եմ ձեր ու բոլորի նման։ Ինքս էլ մաշկիս վրա հաճախ զգում եմ անտարբերության դրոշմը՝ շատերիդ նման։ Ու սա մեկի կյանք չի, մեկի ճակատագիր չի։ Համընդհանուր ա։
    ...Ու էտ մտքերով էլ տարված, հերթական անգամ ինձ ռելաքսացիա անելով երթուղայինով գալիս էի տուն մեկ էլ նկատեցի թե ոնց մայթին՝ աստիճաններից իջնելու ժամանակ, մեծահասակ մի կին էր ոտքը երևի թե ոլորվեց ու բերեսնիվայր ընկավ։ Ուղիղ ասֆալտի վրա։ Ու էտպես մնաց։ Հակառակի պես ոչ մեկը կողքին չկար: Երթուղայինի վարորդը կանգնեցրեց մեքենան, ու վազելով անցնելով փողոցը մոտեցավ կնոջը։ Նույնիսկ ջուր էր հետը վերցրել։ Օգնեց կնոջը բարձացրեց, նստեցրեց հենց մայթեզրին։ Մոտ 5-10 րոպե կանգնած սպասում էր մինչև կինն իրեն մի քիչ լավ զգաց։ Ու երևի թե առաջարկել էր տուն տանել, որովհետև կինն ասում էր «Դու գնա տղա ջան, պետք չի, ես արդեն լավ եմ։ Շնորհակալություն»։
    Կինը վատ էր հագնված ու մայթին թափված էին դեղի սրվակից դուրս թափված հաբերը։ Ո՞վ գիտե ինչ էր մտածում կամ գուցե՞ դեղ պիտի խմեր ...

    Ես շնորհակալ եմ էտ վարորդին, որ գուցե մի փոքր բայց հույս տվեց, որ մենք էտքան էլ անտարբեր չենք լինի, որ կարեկցող կլինենք և եթե անգամ ուրիշի ցավով չենք ապրում գոնե օգնելուց չենք զլանա։
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 07.07.2011, 20:17:

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2011), einnA (07.07.2011), erexa (07.07.2011), Freeman (07.07.2011), Kita (07.07.2011), Lusinamara (07.07.2011), Mark Pauler (08.07.2011), Smokie (08.07.2011), Yevuk (08.07.2011), Արևհատիկ (10.07.2011), Դատարկություն (07.07.2011), Ժունդիայի (07.07.2011), Լուսաբեր (07.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Նարե91 (07.07.2011)

  9. #4025
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ էլ ինչի էսօր հիշել եմ պապիս,պապիս,որ վաղուց մեզ հետ չի:Էնքաաան եմ սիրել նրան,բայց ինչի ոչ մի անգամ չեմ ասել,,,կարոտել եմ...Պապիս հետ ինչքան երջանիկ օրեր եմ անցկացրել,անհոգ ու երջանիկ:Հիշում եմ,9 տարեկան էի,մի անգամ միասին մեքենայով խանութ գնացինք,հանկաչծ անձրև սկսվեց,նա ինձ խնդրեց՝մնամ մեքենայում,ու,որ ինքը շուտով կվերադառնա,դե ես էլ սպասում էի,մեքենայի միջից նայում մարդկանց,անձրևանոցի գույներին նայում,,,անցավ 1 ժամ՝ պապիկը չկա,անցավ 2 ժամ՝պապիկը չկա,անցավ 3 ժամ՝պապիկը չկա,ես արդեն վախեցել էի,լաց էի լինում,հանկարծ հայտնվեց նա՝ մի անձրևանոց ձեռքին:Տեսնելով իմ վախեցած վիճակը սկսեց պատմել. «Ան ջան,գիտեի,որ մենակ կվախենաս,ասեցի գնամ ընկերոջս տուն,ով մոտակայքում է ապրում,մի անձրևանոց խնդրեմ,գնացի,նրանց տանն էլ քեֆ-ուրախություն էր՝ տղան որդի էր ունեցել,հրավիրեց մի բաժակ օղի խմելու,դեեե ամոթ կլիներ չգնայի,խմեցինք,մեկ էլ հանկարծ էս ընկերոջս սիրտը վատացավ,ես էլ վազեցի բժշկի հետևից,հետո վերադարձա,որ անձրևանոցը վերցնեմ էդ մարդու սիրտը կանգնել էր,,,մի խոսքով..ամոթ կլիներ էդ պահին անձրևանոց ուզեի.»Ես.«Լավ,պապիկ,բա էդ ձեռքինդ անձրևանոց չի՞»:«Հա,բալես,գնացի խանութից առա»:
    Պապիկ ջան,էդ անձրևանոցը էնքան եմ սիրում,որ մինչև հիմա օգտագործում եմ...

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.07.2011), CactuSoul (07.07.2011), Farfalla (08.07.2011), Mark Pauler (08.07.2011), Moonwalker (08.07.2011), Smokie (08.07.2011), Yevuk (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  11. #4026
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անտարբեր են կողքինի նկատմամբ, ուրիշի ցավի հանդեպ։
    Հիմա մարդիկ իրենց սեփական ցավի հանդեպ են արդեն անտարբեր, ուր մնաց ուրիշների…

    Մի քիչ կապ ա պետք աշխարհի, բնության, տիեզերքի հետ, որ լրիվ կորցրել ենք: Ու ոնց որ Էքզյուպերին ա ասում, թե հիասթափվելուց մարդ չի զգում, որ ինքն աղքատացավ, նույն կերպ մենք ենք զոմբիացել ու չենք զգում, թե հետներս իրականում ինչ ա կատարվում…

    Եկել էի, որ մի երկու բառ ասեմ Dead Can Dance-ի ու նրա(նց) ունեցած ազդեցության մասին իմ կյանքի վրա, ու Դեկադայի գրառումը կարդալուց հետո նաև կապ զգացի դրա ու իմ ասելիքի միջև: Dead Can Dance-ը, ժողովուրդ, կամ թեկուզ Lisa Gerrard-ն ու Brendan Perry-ն առանձին-առանձին, կարող են լինել այն կամուրջը, որով կարելի է վերադառնալ իսկական, մարդկային կյանքի, կարելի է զգալ, կարելի է սիրել:

    Սկզբում Dead Can Dance-ն ինձ համար միայն Lisa Gerrard-ն էր, ավելի ճիշտ՝ Lisa-ի ձայնը, որ երգերում իր ձայնը չկար, հաճախ չէի լսում, առաջ էի տալիս դիսկը: Իակ հետո զգացի, որ Lisa Gerrard-ն ու հենց բուն Dead Can Dance-ը ահագին տարբեր բաներ են, ու գիտակցեցի, որ իմն ավելի շատ հենց DCD-ն է, քան Lisa-ն:
    Շատ ավելի ուշ հասկացա, որ DCD-ի իսկական միջուկն ու հենարանը Brendan-ն էր: Ու Brendan-ի երաժշտությունը հաճախ ավելի հոգեհարազատ է ինձ, քան Lisa-ինը:
    2 մարդ, 3 հրաշք…

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Անպայման խորհուրդ եմ տալիս լսել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (07.07.2011), Mark Pauler (08.07.2011), Դատարկություն (07.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  13. #4027
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավորեք ինձ, 1,5 մլն դրամ եմ շահել:




    Իսկ եթե լուրջ, ներողություն եմ խնդրում ինձ աջակցելու համար ստուդիա եկած => իրանց ժամանակը վատնած ակումբցիներից:

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (09.07.2011), Ariadna (09.07.2011), Inna (08.07.2011), ivy (08.07.2011), Lusinamara (07.07.2011), Mark Pauler (08.07.2011), Moonwalker (08.07.2011), Smokie (08.07.2011), Tig (07.07.2011), VisTolog (08.07.2011), Աբելյան (07.07.2011), Արևհատիկ (10.07.2011), Գեա (08.07.2011), Ժունդիայի (07.07.2011), Ինչուիկ (07.07.2011), Ձայնալար (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Նարե (08.07.2011)

  15. #4028
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս սարսափելի շոգին ընկերուհուս 3 տարեկան ճուտը հիվանդ է, տնեցիներով պաղպաղակ էին ուտում, էրեխեն ասում է.
    -Ես էլ եմ ուզում
    Ասում են`
    -Դու հիվանդ ես ջանա:
    Ասում է`
    -Գնամ տաք շորերս հագնեմ, գամ ուտեմ հա
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.07.2011), Freeman (08.07.2011), Kita (08.07.2011), Smokie (08.07.2011), VisTolog (08.07.2011), Անտիգոնե (08.07.2011), Էլիզե (16.07.2011), Ինչուիկ (08.07.2011), Ձայնալար (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Նարե91 (08.07.2011), Ուլուանա (21.07.2011), Ռուֆուս (08.07.2011)

  17. #4029
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյորքի հանճարեղությունը մեկ մեկ խելագարության ա հասցնում (Անտաղանդ թարգմանության ու վիդեոյի որակի համար ներող )

    Hyperballad

    Մենք ապրում ենք սարի
    Հենց գագաթին:
    Այնտեղից գեղեցիկ
    Տեսարան է բացվում:
    Ամեն առավոտ ես քայլում եմ դեպի ժայռի ծայրը
    Ու փոքր առարկաներ եմ նետում ցած,
    Օրինակ՝ ավտոյի մասեր, շշեր, դանակ-պատառաքաղ
    Կամ էլ ինչ լինի գետնին ընկած:

    Սա արդեն սովորություն է դարձել,
    Օրը սկսելու նոր ձև:

    Ես այս ամենի միջով անցնում եմ
    Նախքան քո արթնանալը,
    Որպեսզի ավելի երջանիկ լինեմ,
    Քո կողքին ավելի ապահով զգամ ինձ այստեղ:

    Վաղ առավոտ է,
    Ոչ ոք արթուն չէ,
    Ես հետ եմ վերադարձել ժայռի մոտ
    Ու շարունակում եմ տարբեր առարկաներ նետել ցած,
    Ես լսում եմ, թե ինչ ձայներ են նրանք հանում
    Երբ ընկնում են գետնին,
    Ու պատկերացնում եմ, թե իմ մարմինը ինչ ձայն կհանի
    Ջախջախվելով քարերի վրա:

    Երբ այն գետնին հասնի,
    Արդյո՞ք իմ աչքերը
    Փակ կլինեն, թե՞ բաց:

    Ես այս ամենի միջով անցնում եմ
    Նախքան քո արթնանալը,
    Որպեսզի ավելի երջանիկ լինեմ,
    Քո կողքին ավելի ապահով զգամ ինձ այստեղ:

    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.07.2011), Claudia Mori (08.07.2011), Freeman (09.07.2011), Lem (08.07.2011), Skeptic (09.07.2011), Smokie (08.07.2011), Yellow Raven (08.07.2011)

  19. #4030
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ երեկոյան պատուհանից հետևում եմ բակի ճուտիկներին:Մեջներն ամեն տեսակից կար, աչքս գրավեց ամենաճուտը, որ վարդի թփերից թերթիկներ էր արագ-արագ հավաքում ու էնքան երկար, որ արդեն համբերությունս դավաճանում էր:Մեկ էլ տեսնեմ ` փեշում հավաքած թերթիկներով վազեց մի տղայի հետևից, կանգնեցրեց ու մի հպարտ հանդիսավորությամբ էտ թերթիկները շաղ տվեց իրենց վրա

    բայց ամենահանկարծակին էտ արարողակարգի երգն էր.
    երկու սրտեր, վարդի թերթեր


    օրինակ վերցնեմ,մեկ էլ տեսար պետք եկավ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2011), erexa (08.07.2011), Inna (09.07.2011), Lianik (08.07.2011), Lusinamara (08.07.2011), Mark Pauler (09.07.2011), Nare-M (08.07.2011), Skeptic (09.07.2011), Smokie (11.07.2011), Valentina (08.07.2011), Արևհատիկ (10.07.2011), Գեա (08.07.2011), Ժունդիայի (08.07.2011), Մանուլ (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  21. #4031
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Մութ գիշեր, անձայն փողոց, նարնջագույն լապտեր, շուրջը պտտվող միջատներ, փշատերևի հոտ, ծղրիդների ձայն, զով քամի, ուրցով տաք թեյ, ամպեր, մութ ու մեծ լեռնաշղթայի զանգված, սեղանին՝ բացած գիրք Մ. Կ. Էշերի լիտոգրաֆով, ականջակալներում՝ Սիբելիուսի 4-րդ սիմֆոնիան:
    Գիշե՜ր:

    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (09.07.2011), Claudia Mori (09.07.2011), Freeman (09.07.2011), Jarre (09.07.2011), Mark Pauler (09.07.2011), Moonwalker (09.07.2011), Nare-M (09.07.2011), Skeptic (09.07.2011), Smokie (11.07.2011), Tig (09.07.2011), VisTolog (11.07.2011), Yevuk (09.07.2011), Արէա (09.07.2011), ԿԳԴ (09.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  23. #4032
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովո՜ւրդ, էյֆորիայի մեջ եմ Էս լարված, զբաղված ժամանակներում, երբ ամեն մեկի աշխատանքը այնքա՜ն կարևոր ա, ես արձակուրդ եմ «կպցրել»
    Հա ի՞նչ, որ արձակուրդ չգնայի, ամենաուշը մի 2 օրից ինֆարկտ էի ստանալու, բա ափսոս չե՞մ Էնտեղ մարդիկ գնան լավ-լավ ֆիլմեր նայեն, իսկ ես 4 պատի մեջ նստած աշխատե՞մ

    «Ոսկե Ծիրան» եմ համտեսելու
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  24. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (09.07.2011), Freeman (09.07.2011), Inna (09.07.2011), Jarre (09.07.2011), Lusinamara (09.07.2011), Mark Pauler (09.07.2011), Moonwalker (09.07.2011), murmushka (11.07.2011), My World My Space (09.07.2011), Shah (09.07.2011), Skeptic (09.07.2011), Smokie (11.07.2011), VisTolog (09.07.2011), Yellow Raven (10.07.2011), Yevuk (09.07.2011), Արևհատիկ (10.07.2011), Մանուլ (09.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Նարե91 (09.07.2011)

  25. #4033
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չկայացած խոսակցություն։

    Էսօր ինձ հյուր էր եկել։ Նա...
    Մի ժամանակ ո՜նց էր վախենում, ամաչում, երբեմն սիրում, հաճախ խղճում, նույնիսկ ատում նրան։ Իսկ հիմա։ Հանգիստ կանգնել եմ դռան շեմին ու զարմացած հայացքով նայում եմ նրան։Ինչո՞ւ է եկել։ Չէ որ գնալուց խոստացավ երբեք չգալ, չհիշեցնել իր գոյության մասին... որին ահա քանի տարի ուզում եմ հարմարվել և ջնջել իմ մտքից, հանել իմ սրտից։ Ավա՜ղ...
    -Կարե՞լի է նստել:
    -Մի ժամանակ չէիր հարցնում:
    -Վերցրա,- ու մեկնեց ձեռքի մեջ պահված թղթադրամները:
    -Դու ինձ գնո՞ւմ ես:
    -Ես սխալս եմ ուղղում։ Գուցե դու ավելի ճիշտ օգտագործես:
    -Չես փոխվել։Դրա՞ մեջ ես քո փրկությունը տեսնում։ Միթե՞ կարծում ես կներեմ։
    -Ոչ։ Ես...ես...ես չեմ էլ սպասում։ Ես հավատացած եմ որ չես ների...երբեք։ Պարզապես վերցրա և այն ինչ չեմ տվել ժամանակին հիմա արա։ Կուզես վառի, միայն թե արա էն ինչը որ ուզում ես։
    -Ի՞նչ ես ուզում։
    -Դու դաժան ես,-կամաց շշնջաց
    -Այդ դո՞ւ ես ասում։ Իմ սրտում դեռ մնում են սպիները։Հիշո՞ւմ ես...
    -Մի հիշեցրու...
    -Իրականությունը ցավեցնում է, այնպես չէ՞:
    -Ես վախենում էի...կորցնելուց, մենակ մնալուց...
    -Դու չէիր լսում:
    -Իսկ դու չէի խոսում:
    -Դու սովորեցրիր լռել:
    -Ես զղջում եմ:
    -Դու թողեցիր ինձ:
    -Հավատա ինձ...ես փոխվել եմ:
    -Ես հավատում եմ, որ պետք չի հավատալ...գնա
    -...
    -Ես մի օր կգամ...ու մենք երկուսով կխոսենք...

    ...ես հաճախ եմ գնում եկեղեցի, ու վառվող մոմի մոտ խնդրում, որ երբեք ուշ չլինի...

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (09.07.2011), einnA (09.07.2011), Freeman (09.07.2011), Jarre (09.07.2011), Mark Pauler (09.07.2011), My World My Space (09.07.2011), Nare-M (09.07.2011), Skeptic (11.07.2011), Smokie (11.07.2011), Անի Ներկարար (09.07.2011), Գեա (09.07.2011), Միքո (09.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  27. #4034
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասմունք չեմ սիրում։ Չեմ սիրում, երբ ինձ պարտադրում են պոեզիայի իրենց ընկալումը։ Չեմ սիրում, որ ձայնի ու ձեռքերի ահազարհուր դողով գոռում են. «Հի-շո՜ւմ եմ դե՜մ-քը քո ծեր, մա՜յր իմ ա-նո՜ւշ ու ան-գի՜ն...», կամ խղճալի նվնվում. «Ես եմ, դու ես, ես ու դու...»։
    Չեմ սիրում, երբ բռնաբարում են պոեզիան...

    Բայց սիրում եմ ցանկացած բան, երբ հեղինակն է կարդում ։ Թո´ղ որ ես էդ հեղինակին չեմ սիրում, նրա գրածը առանձնապես արժեք չեմ համարում, թո´ղ որ նրա կարդալն էնքան հեռու է ասմունքի վերաբերյալ մեր պատկերացումներից ու չափանիշներից... Գործը 180 աստիճանով շուռ է գալիս երբեմն, դառնում անճանաչելի...

    Մի անգամ Հովոն (MWMS) իր բանաստեղծություններից մեկն էր կարդում, ես էլ կողքից լսում էի ու մտածում, թե ո՞նց է էդ գլուխգործոցը վրիպել աչքիցս։ Վերջում մի պատկերից հիշեցի, որ նույնիսկ մի քանի անգամ եմ դա կարդացել...
    Սևակ չեմ սիրում, բայց հաճույքով լսում եմ, թե ինչպես է քթի տակ կարդում «Ապրել, ապրել»-ը...

    Ասածս ինչ է՝ ասմունքողի մեջ պիտի մի քիչ հեղինակ լինի ու բանաստեղծության նկատմամբ հեղինակի սրտացավություն։

    Էսքանը գրեցի, որ գամ բացառությանը։ Սոսը... Ոնց որ ստեղծված լինի Թումանյան ու Սահյան կարդալու համար։ Ինչ եմ ասում, է՜... Ոնց որ Թումանյանը կամ Սահյանը լինի... Հանրային ռադիոյով մեկ-մեկ տալիս են Թումանյանի քառյակները... Ու լսելիս հավատում եմ, որ իր գրածն է կարդում։ Բա ո՜նց է կարդում էս տեսանյութի վերջին բանաստեղծությունը...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մեկ էլ սիրում եմ, որ Սուրեն Քոչարյանը հեքիաթ է կարդում
    «Ո՞րդիան կհասնես՝ դու ձիով, նա ոտով։ Մինչի քու ձին չորս ոտնը կփոխի՝ մի՜ն, է՜րկո՜ւ, ի՜րե՜ք, չո՜ո՜ո՜րս... նա էրկու ոտով մե´կ-էրկու, մե´կ-էրկու, մե´կ-էրկու՝ ձեռաց կգնա, անց կկենա։
    Էրեխեք, դու մի ասի՝ սա էլ մեր Փանոսի ցեղիցն ա ըլում։ Ասում ա՝ Տե՜ր Աստված, բա ոնց անե՞՜մ...»

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2011), Lianik (09.07.2011), Lusinamara (09.07.2011), My World My Space (09.07.2011), Nare-M (09.07.2011), Skeptic (11.07.2011), Smokie (11.07.2011), Tig (11.07.2011), Անի Ներկարար (09.07.2011), Արէա (10.07.2011), Ուլուանա (21.07.2011)

  29. #4035
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժպտու՛մ եմ ... ուրեմն ապրում եմ,
    Ապրու՛մ եմ…ուրեմն շնչում եմ,
    Շնչու՛մ եմ…ուրեմն զգում եմ,
    Զգու՜մ եմ… ուրեմն կա՜մ…!!!

    Հ.Գ. Նենց հաճելիա, երբեմն հայտնաբերել սեփական կենդանությունդ…իրական աբսուրդ:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  30. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.07.2011), Claudia Mori (09.07.2011), erexa (10.07.2011), Inna (09.07.2011), Lianik (09.07.2011), Lusinamara (10.07.2011), Mark Pauler (10.07.2011), My World My Space (09.07.2011), Nare-M (10.07.2011), Skeptic (11.07.2011), Tig (11.07.2011), Անտիգոնե (10.07.2011), Արևհատիկ (10.07.2011), Գեա (09.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Ուլուանա (21.07.2011)

Էջ 269 686-ից ԱռաջինԱռաջին ... 169219259265266267268269270271272273279319369 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •