AniwaR (21.04.2011), Ariadna (20.04.2011), ars83 (20.04.2011), E-la Via (20.04.2011), einnA (20.04.2011), erexa (20.04.2011), Inna (20.04.2011), Kita (20.04.2011), Mark Pauler (20.04.2011), Monk (22.04.2011), Nare-M (20.04.2011), Tig (21.04.2011), Valentina (20.04.2011), Yevuk (21.04.2011), Անտիգոնե (20.04.2011), Ինչուիկ (20.04.2011), Հայկօ (20.04.2011), Հայուհի (20.04.2011), Նաիրուհի (20.04.2011), Ուլուանա (21.04.2011), Սլիմ (20.04.2011)
Ա. - "Անտիգոնե" Ուզում եմ Ստեփանակերտ գնալ քեզ հետ:
Ես - Գնանք, իսկ ինչ պիտի անենք?
Ա. - Ուզում եմ "կոստյում" գնել: Մտածեցի եթե ինձ հետ լինես, գնումներս հաստատ հաջող կլինեն: Ուրեմն որոշված է, գնում ենք?
Ես - Հա, որոշված է
Գ..- Իսկ ինչու ես ուզում հենց "Անտիգոնեի" հետ գնալ: Արի ես ու դու գնանք: Միևնույն է իմ ու անտիգոնեի ճաշակները նույնն են:
Ես -Հա?
Գ. - Հա: Ես հաստատ գիտեմ թե ինչը " Անտիգոնեին" դուր կգա, ինչը ոչ:
Ա. - Էդ երբվանից է քո ճաշակը սկսել նմանվել "Անտիգոնեի " ճաշակին:Դու կարծեմ սպորտաին հագուստն ես նախընտրում:
Գ. - Երբեմն այո, բայց հիմնականում...
Շարունակությունը երկար ու ինձ համար ոչ այնքան հաճելի երկխոսություն էր, որտեղ Գ.-ն ամեն գնով ուզում էր նմանություն գտնել իմ և իր միջև, իսկ Ա.-ն ցասումով փորձում էր համոզել հակառակը:
Վերջերս սկսել եմ տհաճություն զգալ երբ տեսնում եմ, որ ինձ փորձում են նմանակել: Մի հարցնող լինի, ինչու պիտի անպայման ձևացնել ու մատուցել այն ինչ իրականում քեզ խորթ է: Եղիր այնպիսին ինչպիսին որ կաս ու ապրիր քո կյանքով, այլապես այդքան անհաջող նմանակումներիդ ականատեսը լինելով երբեմն սկսում եմ անվստահ ու խոցելի զգալ ինձ:![]()
Վերջին խմբագրող՝ Անտիգոնե: 20.04.2011, 18:17:
Էսօր մեր հիմնարկում «Ով **ի, ով գնա սանատորիա»-ի նման մի պատմություն ստացվեց
Ուրեմն մի հաճախորդ ա գալիս, գործընկերուհիս էդ մարդու գործերը ամբողջությամբ լրացնում ա: Մեկ էլ էս մարդը էն պահին ա մտնում աշխաասենյակ, որ ես իրա անձնագիրն եմ պատճենում: Ամբողջ գործից ես մենակ էդ էի արել: Մեկ էլ էս մարդը ինձ ասում ա.
-Ապրես է, գոհ եմ շատ: Ամուսնացած ե՞ս
-Չէ
-Դե աստված քեզ մի լավ ամուսին տա:
-Բայց աստված ի՞նչ կապ ունի
...
Մեկ էլ դուրս գալուց, նորից նայում ա ինձ ու էլի.
-Ապրես է, աստված քեզ մի լավ ամուսին տա
Վերջը գործընկերուհիս չդիմացավ, ասեց.
-Չհասկացա, ես գործդ անեմ, լավ ամուսինը Արևին բաժին հասնի՞![]()
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
A.r.p.i. (21.04.2011), aragats (20.04.2011), einnA (20.04.2011), erexa (20.04.2011), Mark Pauler (21.04.2011), Moonwalker (20.04.2011), murmushka (20.04.2011), Nare-M (21.04.2011), Smokie (21.04.2011), Yellow Raven (21.04.2011), Yevuk (21.04.2011), Գեա (20.04.2011), Դատարկություն (20.04.2011), Ինչուիկ (20.04.2011), Լուսաբեր (21.04.2011), Կաթիլ (15.05.2011), Մանանա (21.04.2011), Միքո (20.04.2011), Նաիրուհի (20.04.2011), Ուլուանա (21.04.2011)
Շարունակում եմ անկապ լեզվաբանական ուսումնասիրություններս:
[REC]
Բարբարոսը, կարծես թե, իրոք այդքան ճկուն է, ինչքան կարծում էինք, և նույնիսկ մի բան էլ ավելին: Այսօր հիշել էի հին հայկական ավանդական ասույթը. «սիրեմ էշն էլ, վրի վեշն էլ»: Պատճառ ունեի. այնուամենայնիվ՝ չծավալենք զրույցը, վասնզի աստ ոչ թե ձևն է կարևոր, այլ բովանդակությունը: Իրական ասույթը մի երկու-երեք տառով տարբերվում է իմ գրածից. մասնավորապես՝ գործածվում է «սիրել» բայի ոչ այնքան հեռավոր հոմանիշներից մեկը, սակայն ինչևէ... Իսկ գուցե նաև ինչևիցե, ո՞վ իմանա: Բայց մի՞թե դրանք հենց այն երկու-երեք տառերն են, որոնցով սկսվում է «սիրել» ազնիվ բառը: Թե՞...
- Սիրեմ էշն էլ, վրի գեշն էլ (երկարականջ նժույգի և Տորք Անգեղի մասին)
- Սիրեմ գեշն էլ, վրի փեշն էլ (կոպտադեմ աղջկա և նորաձևության մասին)
- Սիրեմ էշն էլ, վրի լեշն էլ (աղքատ մարդու դիակառքի մասին)
- Սիրեմ գեշն էլ, վրի էշն էլ (ապարանցու և նրա տգեղ կնոջ մասին)
- Սիրեմ շեշն էլ, վրի բեշն էլ (նարդու և բաժակով զառ գցելու արդյունավետության մասին)
- Սիրեմ նեշն էլ, վրի քեշն էլ (John Nash-ի և նրա գրպանի կանխիկ՝ cash պարունակության մասին)
Սույնով վերհաստատում եմ իմ անսասան հավատն առ ոսկեղենիկը: Հավիտյանս հավիտենից, էնթեռ:
[STOP]
Ախր Jacques Derrida.... Քո փիլիսոփայական մտքերը որ ավելի պարզ արտահայտեիր հիմա ինչքան ուսանող գլխացավ չէր ունենա![]()
~Սառույցն էլ այրել գիտի կրակի պես~
Freeman (21.04.2011), Mark Pauler (21.04.2011)
Շատ անկանխատեսելի ու անսպասելի ընդունվել եմ Բյուրոկրատ գրախանութ աշխատանքի` ներսի փոքրիկ սրճարանում մատուցողուհիինչքան լավն ա վաբշե իրանց անձնակազմը
մի ուրիշ կարգի ժամանակ չունեմ ես հիմա ընտեղ աշխատելու, մանավանդ, որ առանձնապես գումարի կարիք էլ չունեմ հիմա, բայց հաստատ չեմ թողի էտ հրաշք մթնոլորտըու~խ
![]()
mananart.blogspot.com
Ariadna (21.04.2011), E-la Via (21.04.2011), einnA (21.04.2011), erexa (21.04.2011), Lem (21.04.2011), Lusina (21.04.2011), Mark Pauler (21.04.2011), Nare-M (21.04.2011), Ribelle (22.04.2011), Smokie (21.04.2011), Tig (21.04.2011), Valentina (21.04.2011), Yellow Raven (21.04.2011), Ինչուիկ (21.04.2011), Ձայնալար (21.04.2011), Մանուլ (21.04.2011), Նաիրուհի (21.04.2011), Ուլուանա (21.04.2011), Ռուֆուս (21.04.2011), Սլիմ (21.04.2011), Ֆոտոն (29.04.2011)
Շատ եմ սիրում տանգոն...
Էն հայկական-ավանդական-լմզված ա-լյա վերջին զանգի տանգոյի հետ չեմ: Իսկական արգենտինական տանգո...
Ախ շա՜տ գեղեցիկ պար է...
Ափսոս` էսօր պարի չեմ![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
ընդսմին մարդիկ կան վիրավորվել են երևի, էլ ակումբ չեն մտնում....![]()
Հաճախ է դեպրեսիան քեզ այցի գալիս???
Հաճախ ես հուսահատության գիրկն ընկնում, "անելանելի" իրավիճակներում հայտնվում???
Հաճախ ես անիծում կյանքը, որովհետև այն չի դասավորվում այնպես, ինչպես որ դու ես ուզում, որովհետև գլխիդ անընդհատ դժվարություններ են թափվում???
Փնթփնթում ես, դժգոհում, ունես պարտվողի հոգեբանություն???
Քեզ, թույլ, անզոր ես զգում???
Ուրեմն նայիր այս տեսանյութը, տես, թե ինչ ունես ու հասկացիր, թե ինչքան բան կարող ես անել իրականում:
http://www.afisha-la.com/tv.html
Իզուր չի, որ չեմ խղճում մարդկանց, որովհետև Մարդը շատ ավելին է և ո՞վ եմ ես, որ Մարդուն խղճամ:
Նախապաշտպանությունն անցա...![]()
A.r.p.i. (24.04.2011), Agni (24.04.2011), anahit96 (27.04.2011), Chilly (26.04.2011), Chuk (22.04.2011), Claudia Mori (24.04.2011), E-la Via (22.04.2011), einnA (22.04.2011), Inna (22.04.2011), Katka (23.04.2011), Kita (23.04.2011), Lusina (22.04.2011), ministr (24.04.2011), Moonwalker (23.04.2011), My World My Space (22.04.2011), Shah (24.04.2011), Tig (23.04.2011), VisTolog (22.04.2011), Yevuk (23.04.2011), Ապե Ջան (23.04.2011), Արևհատիկ (23.04.2011), Էլիզե (22.04.2011), Ինչուիկ (22.04.2011), Կաթիլ (16.05.2011), Ձայնալար (23.04.2011), Նաիրուհի (22.04.2011), Շինարար (22.04.2011), Ռուֆուս (22.04.2011), Սլիմ (26.04.2011)
Հատված ախալքալաքցու ու խաչագողի երկխոսությունից։
Ախալքալաքցի (մտահոգ).
-X-ը ամեն ինչ կպատմի. ժամանակի հարց է։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ կլինի։ Ի՞նչ ենք անելու...
Խաչագող (սառնասիրտ).
-Բան էլ չի խոսի. լռեցնելու գործն ինձ թող...
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 23.04.2011, 01:31:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մի անեկդոտ այսօր Լուվր կատարած այցելությունիցս:
Դիտում եմ Լեոնարդո դա Վինչիի «Ս. Հովհաննես Մկրտիչը» նկարը: Կողքս կանգնած մեկը գոռում է. «Мама, мама, вот еще интересная картина, идите сюда» («Մայրիկ, մայրիկ, ահա ևս մի հետաքրքիր նկար, եկեք այստեղ»): 20-25 տարեկան մի երիտասարդ է: Կողքի սրահից հայտնվում են մայրը և մի երիտասարդ կին՝ կանչողի քույրը կամ կինը: «Смори, чувиха палец показывает, она бы еще другой палец показала» («Նայիր, աղջիկը մատն է ցույց տալիս: Բա որ մյուս ուրիշ մատ ցույց տար»),- դիմում է երիտասարդն աղջկան և երկուսով խրխնջում են: Հպանցիկ դիտելով նկարը՝ արվեստասեր եռյակը հեռացավ:
Վերջին խմբագրող՝ ars83: 23.04.2011, 05:31:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
A.r.p.i. (24.04.2011), Amaru (24.04.2011), aragats (23.04.2011), Chilly (26.04.2011), Claudia Mori (24.04.2011), E-la Via (23.04.2011), erexa (23.04.2011), Freeman (23.04.2011), helium (23.04.2011), Jarre (23.04.2011), Kita (23.04.2011), Mark Pauler (23.04.2011), Monk (27.04.2011), Moonwalker (23.04.2011), My World My Space (23.04.2011), Nare-M (23.04.2011), Smokie (23.04.2011), Էլիզե (23.04.2011), Ինչուիկ (24.04.2011), Հայկօ (23.04.2011), Ձայնալար (23.04.2011), Նաիրուհի (23.04.2011), Ռուֆուս (23.04.2011), Ֆոտոն (29.04.2011)
2007 թվականն է։ Հունվար ամիսը։ Ցուրտ ձմեռային մի առավոտ։
Վաշինգտոնի մետրոյի կայարան է մտնում մի տղամարդ ջութակի քեյսը ձեռքին։ Կայարանում կան հազարավոր մարդիկ։ Նա բացում է քեյսը, հանում ջութակը և սկսում նվագել Բախի ամենահայտնի ստեղծագործությունները։
Մոտ երեք րոպե անց այդ հազարավոր մարդկանցից միայն մի տղամարդ ոտքը կախ է գցում և լսում երաժշտությունը։ Սակայն ընդամենը մի քանի վայրկյան անց նա հեռանում է։
Դրանից մեկ րոպե հետո, մի կին արագ քայլելով, առանց երաժշտին նայելու շպրտում է մեկ դոլար և առանց կանգ առնելու շարունակում քայլելը։
Մի քանի րոպե հետո նրա մոտ կանգ է առնում մի մարդ և հետաքրքրությամբ լսում է։ Սակայն շատ կարճ ժամանակ անց, նա նայում է իր ժամացույցին և արագ հեռանում։
Եվ ահա հայտնվում է այսքան րոպեների ընթացքում ամենաուշադիր ունկընդիրը՝ երեք տարեկան մի երեխա։ Նա կանգ է առնում և հետաքրքրությամբ լի հայացքով նայում ջութակահարին և լսում երաժշտությունը։ Մայրը քաշում է երեխայի ձեռքից, սակայն երեխան էլ քաշում է մոր ձեռքից և ամբողջ ուժերը լարած կանգնած է մնում իր տեղում։ Վերջիվերջո մայրը ավելի ուժեղ է քաշում երեխայի ձեռքը և տանում է նրան։
Այսպիսի տեսարան կրկնվում է մի քանի անգամ, երբ երեխաները ցանկանում են լսել, սակայն բոլոր դեպքերում ծնողները քաշում են նրանց ձեռքից և ստիպում հեռանալ։
Ջութակահարը նվագեց 45 րոպե։ Այդ րոպեների ընթացքում հազարավոր մարդկանցից միայն վեցը շատ կարճ ժամանակով կանգ առան և լսեցին նրան, մոտ քսան հոգի տվեցին նրան գումար առանց կանգ առնելու և լսելու երաժշտությունը։ Այդ օրը նա հավաքեց 32$։
Ջութակահարը բաց արեց քեյսը, մեծ խնամքով ջութակը դրեց մեջը և փակեց այն։ Ոչ մեկը չնկատեց, որ ջութակահարը ավարտեց նվագելը։ Ոչ մեկը չծափահարեց։ Ոչ մեկը գոնե դեմքի արտահայտությամբ չցուցաբերեց հիացմունք։ Բոլորը Pink Floyd-ական Another Brick In The Wall-ի անկենդան դեմքերով քայլում էին։
Այդ ջութակահարին տեսած մարդկանցից ոչ մեկի մտքով չանցավ (ինչպես և հավանաբար քո մտքով էլ չանցավ), որ նա աշխարհահռչակ երաժիշտ, աշխարհի լավագույն ջութակահարներից մեկն էր՝ Ջոշուա Բելը (Joshua Bell)։ Մետրոյի կայարանում նա նվագում էր երբևէ գրված ամենագեղեցիկ երաժշտական դրվագներից մեկը։ Նա նվագում էր աշխարհի ամենաթանկ ջութակներից մեկով, որի արժեքն է 3,5 միլիոն դոլար։
Երկու օր առաջ կայացած նրա համերգի տոմսերի միջին գինն էր 100$։ Իսկ որքա՞ն նա վաստակեց նույն համերգի ծրագիրը նվագելով անցումում։
Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։
Մարդկանց հանդիպեսլիս առաջնորդվո՞ւմ ենք կաղապարներով, թե՞ կարողանում ենք յուրաքանչյուր մեջ նկատել անհատականություն և որքան հնարավոր է անկանխակալ գնահատել նրան։ Չէ՞ որ շատ հեշտ էր, Ջոշուա Բելին որակավորել որպես հերթական բոմժ, որից մենք անհամեմատ բարձր ենք։
Առօրյա սովորական վայրերում և միջավայրում գտնվելիս նկատո՞ւմ ենք գեղեցիկը։ Չէ՞ որ ամենահանճարեղը հենց ամենահասարակի մեջ է և այս խոսքերը համարյա 99 տոկոսով ճշմարտություն են հենց մեր կյանքում։
Կանգ առնո՞ւմ ենք գեղեցիկը վայելելու և գնահետելու համար։ Չէ՞ որ մեր հույզերը և աշխարհայացքը սուբեկտիվ է։ Մենք ենք մեր կյանքը դարձնում հաճելի կամ տհաճ, երջանիկ կամ դժբախտ, ինչո՞ւ չփորձել բացասականի փոխարեն նկատել դրականը, չէ՞ որ դա հորինված չէ։ Չէ՞ որ դրականը կա մենք չենք ներշնչում, որ կա, այլ իսկապես կա։ Այդ դեպքում ինչո՞ւ չնկատել և չկենտրոնանալ դրա վրա։
Եթե մարդիկ չնկատեցին աշխարհի լավագույն երաժշտին, լավագույն դասական ստեղծագործություններից մեկը աշխարհի ամենաթանկ ջութակներից մեկով նվագելիս, ապա որքան ուրիշ բաներ են նրանք բաց թողել իրենց կյանքում։
ՀԳ՝ մարդիկ բոլոր հնարավոր առիթներով իրար բզկտում են ու իրար միս են ուտում, իսկ այդ ընթացքում բազմաթիվ հաճելի և դրական դրվագներ են անցնում նրանց կյանքի կողքով, որոնք կարող էին այնքան ուրախ դարձնել նրանց և պարգևել բավարարվածության մեծ զգացում....
A.r.p.i. (24.04.2011), Amaru (24.04.2011), anahit96 (27.04.2011), AniwaR (23.04.2011), ars83 (23.04.2011), CactuSoul (24.04.2011), Chilly (26.04.2011), Claudia Mori (24.04.2011), E-la Via (23.04.2011), einnA (23.04.2011), erexa (23.04.2011), Freeman (23.04.2011), helium (23.04.2011), Inna (23.04.2011), John (14.07.2014), Kita (23.04.2011), Lusina (25.04.2011), Mark Pauler (23.04.2011), ministr (24.04.2011), Monk (27.04.2011), Moonwalker (23.04.2011), murmushka (23.04.2011), My World My Space (27.04.2011), Nare-M (23.04.2011), Safaryan (23.04.2011), Smokie (23.04.2011), V!k (23.04.2011), Valentina (23.04.2011), Գեա (23.04.2011), Դեկադա (26.04.2011), Ինչուիկ (24.04.2011), Հայկօ (23.04.2011), Ձայնալար (23.04.2011), Նաիրուհի (24.04.2011), Նարե (23.04.2011), Ուլուանա (24.04.2011), Ռուֆուս (23.04.2011), Ֆրեյա (25.04.2011)
Ժամը ինն է: Սուսանիկը մտավ սենյակս: Քնած էի:
-Ասի՜… զարթնի՜… Զատիկը եկա՜վ…
Բացեցի աչքերս: Դատելով Սուսանիկի պսպղան աչքերից, արդեն իսկ սանրված-գզգզված մազերից՝ նա շուտվանից էր արթնացել ու մեր տան միակ՝ իր կողմից չզարթնեցված մարդը ես էի:
-Ասի՛, գիտե՞ս՝ էսօր ինչ օր ա...
-Ը-հը՛…
-Ասի՛. էսօր Զատիկ ա... սաղ իրանց մարդերի հետ պարելու են էսօր…
-Հը՞...
-Հա… տատիկը պապիկի հետ ա պարելու, մամաս՝ պապայիս, ես՝ էս խաղալիք փիսոյի...մմմմմ.... մնացիր դու... բա դու ո՞ւմ հետ ես պարելու…
Տակտիկան փոխել ա![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
A.r.p.i. (24.04.2011), anahit96 (27.04.2011), Arpine (31.12.2011), E-la Via (23.04.2011), einnA (23.04.2011), Freeman (23.04.2011), Inna (23.04.2011), Jarre (23.04.2011), Kita (24.04.2011), Lusina (25.04.2011), Mark Pauler (23.04.2011), Moonwalker (23.04.2011), Nadine (26.04.2011), Nare-M (24.04.2011), Ribelle (25.04.2011), Skeptic (24.04.2011), Smokie (23.04.2011), Tig (23.04.2011), Անտիգոնե (23.04.2011), Գեա (24.04.2011), Դատարկություն (23.04.2011), Ինչուիկ (24.04.2011), Կաթիլ (16.05.2011), Հայկօ (23.04.2011), Մանուլ (27.04.2011), Նաիրուհի (24.04.2011), Շինարար (23.04.2011), Ուլուանա (24.04.2011), Ռուֆուս (25.04.2011), Սլիմ (26.04.2011), Ֆրեյա (25.04.2011)
Ars adeo latet arte sua,
nom ars est celare artem.
Թմուկ բերդը գրավողը Նադիր շահն ու իր անհամար զորքը չէին, ոչ էլ իշխան Թաթուլի գեղեցկուհի կինն ու նրա դավաճանությունը:
Թմկաբերդը գրավեց աշուղը:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 24.04.2011, 10:53:
Amaru (24.04.2011), anahit96 (27.04.2011), CactuSoul (24.04.2011), Chilly (26.04.2011), einnA (26.04.2011), Freeman (25.04.2011), impression (25.04.2011), Inna (26.04.2011), Lusina (25.04.2011), murmushka (24.04.2011), My World My Space (24.04.2011), Nare-M (24.04.2011), Skeptic (24.04.2011), Smokie (24.04.2011), Գանգրահեր (24.04.2011), Դարք (24.04.2011), Էլիզե (24.04.2011), Ինչուիկ (24.04.2011), Նաիրուհի (26.04.2011), Ուլուանա (24.04.2011), Ուրվական (25.04.2011), Ռուֆուս (25.04.2011), Սլիմ (26.04.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ