Հա, ես շատ երջանիկ եմ, երբ ինձ հիշում են ու հուշանվեր-նոթատետր են բերում տվյալ ասիական երկրից, ուղղակի մի քիչ մարդկայնորեն ազդված եմ, որ այն պատրաստված է փղի կղանքից:
Առակս զի՞նչ ցուցանե. խնայենք հայրենյաց անտառները, զարկ տանք հայոց իշերուն:
Հա, ես շատ երջանիկ եմ, երբ ինձ հիշում են ու հուշանվեր-նոթատետր են բերում տվյալ ասիական երկրից, ուղղակի մի քիչ մարդկայնորեն ազդված եմ, որ այն պատրաստված է փղի կղանքից:
Առակս զի՞նչ ցուցանե. խնայենք հայրենյաց անտառները, զարկ տանք հայոց իշերուն:
Միջին վիճակագրական հայ տղա
15 տարեկանում
25 տարեկանում
35 տարեկանում
55 տարեկանում
...
տարօրինակ ա, թե ինչքան տարբեր ձևի են մտածում մարդիկ
միջին վիճակագրական հայ տղա ասելով եթե հասկանանք Արտգեոյի վերևի գրառումը, ապա պարզ ա, թե ինչի էր մեկը շատ նեղվել, երբ ես իրեն հենց էդպես էլ որակել էի՝ միջին վիճակագրական հայ տղա
բայց ես նկատի ունեի առավոտը գործի, իրիկունը՝ խմելու, սովորական սանրվածքով, սովորական հագնված, սովորական կյանքով ապրող մարդուն
ինչ ասեմ... տխուր ա, որ երևի սենց ա ընկալվել ասածս, որովհետև միանշանակ դրանից մեր հարաբերությունները խիստ տուժեցին
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Երբ վախ արդեն չկա, սարսափազդուն չի, որ հարազատացել է, այլ դու նայում, բայց չես տեսնում նրան բութ անտարբերությամբ:
փոքրի հույս, որ ծնվեց անսպասելի ու մահացավ: Բայց ես հասկացա, որ հույս իրոք չի մահանում, որովհետև իրենից հետո թողնում է մեկ այլ հույս, ավելի ամուր, ավելի հաստատակամ, որ մի օր այդ ամենն իրոք կլինի իրականություն: Ես հավատում եմ, ես հույս ունեմ...
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Մի տեսակ հաճելի զգացողություն է, որ ութ օր բացակայությունից հետո, նորից գալիս ես այն վայրը, որը քեզ այնքա՜ն հարազատ է դարձել:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ոնց որ իսկը մեզ համար գրված լինի էս երգը... Ու տեսահոլովակն էլ է լավը։ Մի քանի դետալ փոխում ենք ու ստանում մեր վիճակը
Բայց լա՜վն է
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
CactuSoul (16.04.2011), Mark Pauler (15.04.2011), murmushka (15.04.2011), Tig (15.04.2011)
Ինչի՞ վրա պետք ա կառուցվեր միջանձնային հարաբերություններ կոչվածը, եթե չլինեին իբր թե հնարամտորեն կառուցած ՏՈՏԱԼ «կռուտիտը» (ի դեպ, միջին վիճակագրական տվյալներով «կռուտիտ» բառը կազմում է միջին վիճակագրական հայ «գյադու» օրվա ընթացքում արտաբերած բառերի 1-2 տոկոսը) և ձևականությունը (միջին վիճակագրական հայ «գյադու» մասնագիտական գրառումներում «ձևական» բառը երբեմն հանդիպում է):
Խնամքով կառուցած «կռուտիտը» սովորաբար արդյունավետ է լինում: Այսինքն՝ «կռուտիտը» այլևս «կռուտիտ» չի մնում, այլ դառնում է իրականություն (այնքան իրական, որքան այն, որ առավոտյան աշխատանքի գնալիս կամ երեկոյան հարբեցողության համար տնից կամ աշխատավայրիցս դուրս գալիս, ես երբեք մազեր չեմ սանրում ու սանրվածք ընդհանրապես չունեմ): Արդյունավետության պատճառը մի քանիսն են. «կռուտիտի» թիրախ հանդիսացող սուբյեկտի ինտելեկտի նվազ լինելը, բնավորությունը, հաշվենկատությունը և այլն: Փոքր-ինչ խելացի մարդը «կռուտիտը» շատ արագ կարող է վերլուծել, եզրակացնել և ապա բառերով ապացուցել, որ դա իրականության հետ ոչ մի կապ չունի ու դա ընդամենը «կռուտիտ» է: Բայց… մի տիպի «կռուտիտ» կա, որը երբեք չես կարող վերլուծել այնպես, ինչպես սովորական մտքերը: Այսինքն՝ զուտ տրամաբանորեն հնարավոր չէ ապացուցել, որ դա իրականություն չէ, այլ ընդամենը «կռուտիտ»… Դու գիտակցում ես ու հասկանում, որ դա «կռուտիտ» է, բայց մեկ այլ մակարդակով: Այ, սա արդեն իբր թե «հանճարեղ» «կռուտիտն» է:
Ես հաճախ «կռուտիտին» դիմող իմ հիվանդներին (ովքեր, ի դեպ, շատ-շատերին այստեղ ծարավ ծովը կտանեն, ետ կբերեն) հաճախ հարցնում եմ. «Ինչու՞ է քեզ թվում, որ դու ինձնից խելոք ես»:)
Որպեսզի շատ չերկարի գրառումս (գորձից նոր եմ եկել, բայց շորերս էլ չեմ փոխել, քանի որ քիչ հետո պետք է գնամ հարբեցողությամբ զբաղվելու, գամ քնեմ, որ վաղը առավոտ էլի գնամ գորձի) մի բան էլ պատմեմ ու ավարտեմ (ձևական վարքագծի մասին առաջիկայում).
Տարիներ առաջ մի մեկը հարցրեց.
-Կարծիքդ կասե՞ս իմ մասին:
-Ասեմ… Բայց չես նեղանա, չէ՞,-հարցրեցի:
Իհարկե, ես գիտեի, որ այն, ինչ պետք է ասեի, նեղացնելու էր այդ մեկին: Հակառակ դեպքում ինչու՞ էի նախօրոք խնդրում չնեղանալ: Իսկ այդ մեկը հարցն ուղղել էր ինձ, որովհետև կարծում էր, թե ես իրեն լավ եմ ճանաչում (երևի գերագնահատել էր իմ ունակությունները): Շատ արագ հասկացա, որ 1 տոկոսով էլ չեմ ճանաչում նրան… Դրա համար էլ ոչինչ չասացի:
......................................................................................................
Մտափոխվեցի… Չեմ աշխատելու այլևս:
Ջինսս ճղեմ, մազերս բիզ-բիզ անեմ, անգաջիս օղ կախեմ, աջ ուսիս էլ «տատու» (նակոլկա չէ, «տատու»), գնամ կասկադի փիլաքյաններին էսօր վեր ընգնեմ պիվի շիշն ու սիգարետը ձեռս մի քիչ օրիգինալանամ համ էլ կասկադցի ու կինոնաիրեցի քյարթերը թող տրաքվեն:![]()
Էն, որ աղջիկս խենթուկ ա ինձ համար նորություն չի: Երկու օր առաջ եկավ թե.
- Վաղվանից հետսս կկիսվես:
Ես էլ ասեցի.
- Բեր մյուս օրվանից լավ, չնայած ի՞նչ պիտի կիսվես, ամեն ինչ ասում ես: Դու մինչև չասես պրծնես կթողաս, որ մարդ քնի:
-Լավ ,-համաձայնվեց:
Էսօր եկել գլխավերևս կանգնել ա թե.
- Կիսվի:
Ասում եմ «աղջիկ ջան ես էտքան հարուստ ու հագեցած օր չեմ ունեցել, բեր կլինի դու սկսի»:
-Ինչի՞ց սկսեմ, ասե՞մ որ սիրած ունեմ...չէ ունեի
-Յա՞,- այ քեզ: Ով ա՞:Ո՞վ էր:
-Վաղուց էր քոլեջում:
Նշեմ որ քոլեջ գնացել ա 4 տարեկանում:
-Իմ կողքի կանգնող Արենը: Ինքն էլ ինձ էր սիրում:
-Բա ի՞նչի իրարից հրաժարվեցիք,-հարցնում եմ:
-Քոլեջը պրծանք մեր սերն էլ հետը,- ու էնպես ա նայում, որ աչքերը ասում են կարայիր դու էլ էտքանը ֆայմեիր:
Ու ինքը խոսում ա, խոսում ա...ես մտածում եմ: Այ մարդ բա ես ռիսկ կանեի իմ ծնողներին ասեի որ ինձ սիրել են, որ ես սիրել եմ...բա հլա տարիքին:
...![]()
Վերջին խմբագրող՝ Դեկադա: 15.04.2011, 21:06:
AniwaR (15.04.2011), Ariadna (16.04.2011), einnA (15.04.2011), erexa (15.04.2011), Inna (16.04.2011), Kita (15.04.2011), Mark Pauler (15.04.2011), murmushka (16.04.2011), Nadine (15.04.2011), Nare-M (15.04.2011), Smokie (15.04.2011), Արևհատիկ (16.04.2011), Դատարկություն (15.04.2011), Էլիզե (15.04.2011), Ինչուիկ (16.04.2011), Լուսաբեր (15.04.2011), Հայկօ (15.04.2011), Նաիրուհի (16.04.2011), Շինարար (15.04.2011), Ուլուանա (16.04.2011), Ռուֆուս (16.04.2011), Ֆոտոն (18.04.2011)
Փոշմանել էի: Շատ էի փոշմանել: Բայց ամենայն խորությամբ ուսումնասիրելով ամենը (… ու վերհիշելով ամենը), հասկացա, որ ճիշտ եմ ու նույնիսկ քիչ է…
Իմ կյանքը սովորական իդիոտի կյանք չէ… Իմ կյանքը ԿԻՆՈ է… Այո, այո, կինո է… Ի տարբերություն ու ի համեմատ ձեր սովորական կյանքերի, ես կինոյում եմ… Ու իմ կինոյում հըլը որ (թու-թու-թու) ես ամենազորեղն եմ, ամենաարդարն եմ ու ամենախելացին: Իսկ դուք ձեր սովորական կյանքային սերիալներում սովորական դերեր եք տանում: Մի քիչ մտածեք, երևի կհասկանաք ու եթե անգամ բարձրաձայն չարտահայտվեք, հաստատ ձեր մեջ կընդունեք դա…)))))))))))))))
Դե արի ու ապացուցի, որ ուղտ չես...
Երեկվա համերգը...![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էսօր սուպերմարկետ էի հելնում` ուտելիքի հետևից (ձեռի հետ էլ քայլում էի): Ճամփեն զիբիլանոցի կողքով ա անցնում: Ու մի տարեց մարդ, որը նույնպես ուտելիքի հետևից էր հելել, մոտեցավ աղբամաններին (հին սովետական, ժանգոտածներից)… Ու մի քանի վայրկյան հետո չոքերս թուլացան… Հենց մոտեցավ զիբիլի հեռավոր ամանին, մի բառիս բուն իմաստով առնետ դուրս ցատկեց:Տառականի պես թավալ տալով լեղաճաք եղած սկսավ փախնել: Իմ արյունը սառեց: Բարեբախտաբար, առնետը իմ կողմերով չանցավ: Աղբամանի ուղիղ դեմը իմ բախտից մի ծակ կար, մտավ մեջը: Ինքը մուգ սեռի, պոչը մարմնից կարճ… Լավ ա հեռվից էր, դեմքը չտեսա…
![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ես երջանիկ եմ...
Ես ուղղակի երջանիկ եմ...
Ես առանց պատճառի երջանիկ եմ...
Черт, ես երջանիկ եմ...![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ