Ամեն անգամ, մի քանի օրյա բացակայությունից հետո, տուն մտնելուս պես միացնում եմ սայթերս մի քիչ սպասելով, որ գուցե ընկերներիցս որևէ մեկը բացակայությունս նկատած կլինի ու բարև ուղարկած կլինի: Ավա՜ղ...Իրականում ամենքն էլ մոռացվում են...
Ամեն անգամ, մի քանի օրյա բացակայությունից հետո, տուն մտնելուս պես միացնում եմ սայթերս մի քիչ սպասելով, որ գուցե ընկերներիցս որևէ մեկը բացակայությունս նկատած կլինի ու բարև ուղարկած կլինի: Ավա՜ղ...Իրականում ամենքն էլ մոռացվում են...
Զը՜նգ
Անջատված վերցնում եմ հեռախոսը գրելով.
-Հա
-Լսի՛, Ամներիսը Աիդայի հերն էր չէ՞:
-Հա
-Լավ:
7 վայրկյան անց
Զը՜նգ
-Ապե չէ՜, Ամներիսը փարավորնի աղջիկն էր, Ամոնասրոն էր Աիդայի հերը:
-Հա:
-Լավ:
![]()
Mark Pauler (12.04.2011), Yellow Raven (13.04.2011), Մանանա (13.04.2011)
Բնակարանիս դուռը մի մանչուկ ծեծեց…մոտ տասներեք-տասնչորս տարեկան էր:Այսօրվա ցրտին անհամապատասխան թեթև հագնված, ցրտից կապտած մատներով ու ամոթից դողացող շուրթերով գիտեք ինչ՞ էր առաջարկում , որ գնեմ … զուգարանի թուղթ…Ավելի ճիշտ ոչ թե առաջարկում այլ խնդրում էր,սկզբում աչքերով , իսկ հետո , երբ ես՝ հիմարս , որ փաստորեն արդեն զոմբիացման ճանապարհն եմ բռնել և սկսել եմ դժվարությամբ հասկանալ մարդկանց աչքերում գրվածը հրաժարվեցի,սկսեց իսկապես խնդրել:Ամոթից գետինը մտնելով գնեցի մի քանի հատ:Աչքերը մի պահ ուրախությունից փայլեցին…Ոնց որ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոս լիներ…
Լույսի արագությամբ այս ու՞ր ենք գլորվում:Այս ի՞նչ դարձրին մեր երկիրը…Ակամայից մի վատ անեկդոտ միտքս եկավ այն մասին , թե մի քառասուն տարի առաջ այս քաղաքում այդքան ***-եր չկային , բա հիմա այդքան քառասունն անց ***-ի տղաներ որեղի՞ց են հայտնվել ու հետն էլ բազմել մի ամբողջ տասներեք տարեկան սերնդի ուսերին:
Վերջին խմբագրող՝ Գեա: 12.04.2011, 23:39:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
A.r.p.i. (13.04.2011), CactuSoul (12.04.2011), erexa (13.04.2011), Kita (13.04.2011), Mark Pauler (12.04.2011), murmushka (13.04.2011), My World My Space (13.04.2011), Shah (13.04.2011), Tig (13.04.2011), V!k (13.04.2011), Yellow Raven (13.04.2011), Yevuk (13.04.2011), Արևհատիկ (13.04.2011), Ինչուիկ (13.04.2011), Լուսաբեր (12.04.2011), Կաթիլ (15.05.2011), Հայկօ (12.04.2011), Հարդ (13.04.2011), Ձայնալար (13.04.2011), Մանանա (13.04.2011), Մանուլ (14.04.2011), Նաիրուհի (12.04.2011), Ուլուանա (13.04.2011)
Մեկ-մեկ փողոցում էնպիսի աղջիկների կտեսնես, որ մարմնավաճառից երևի տարբերվում են միայն գնացուցակի բացակայությամբ:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Farfalla (13.04.2011), Mark Pauler (12.04.2011), murmushka (13.04.2011), My World My Space (13.04.2011), Smokie (15.04.2011), Tig (13.04.2011), V!k (13.04.2011), Yellow Raven (13.04.2011), Yevuk (13.04.2011), Արևհատիկ (13.04.2011), Դեկադա (13.04.2011), Լուսաբեր (12.04.2011), Կաթիլ (15.05.2011), Հարդ (13.04.2011), Մանանա (13.04.2011), Մանուլ (14.04.2011), Նաիրուհի (12.04.2011), Ռուֆուս (12.04.2011), Սլիմ (13.04.2011)
Էսօրվա տրամադրությունս.
Johnny Cash - Ain't No Grave (Can Hold My Body Down)
Չկա տենց գերեզման:
Ջոնի Քեշը հաճախ հրաշք ա:
RIP
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 13.04.2011, 00:25:
DIXIcarpe noctem
եկել եմ գործի ու էն միտքը որ պլիտեն չեմ անջատել ինձ հանգիստ չի տալիս... հիմա ձևեր եմ գտնում ստուգելու, հարևանների համարները չգիտեմ, աշխատողներինը նույնպես, մոտակայքում ուրիշ ծանոթ չունեմ տենց... լավ ա կոմպը չեմ անջատում տան, մնացել ա տան IP-ին պինգեմ.. նստած պինգում եմ, ափսոս կոմպիս մեջ ծրագիր չունեմ տան ջերմաստիճանը ցույց տար..
ախր տենց մտքերը խի են տենց կպչում, ամեն օր անջատում գալիս եմ հանգիստ, թե որտեղից գալուց մի պահ մտածեցի ու տենց սկսվավ..
հ.գ. պոկվեմ տուն ինչա՞...
I love my life and I celebrate it every day...
Էսօր իմ կյանքի հերթական զզվելի օրերից մեկն էր (վերձերս շատ ա լինում): Սկզբում գնացի համալսարան, Нартова-Бочавер-ն ա Հայաստան էկել, իրա մեթոդիկան էր ներկայացնում, ես էլ որպես ամբիոնի վառ դեմք գնացել էի: Ինչքան էր էտ կինը սիրում իրա աշխատանքը, ինչ հավեսով էր արել, երանի ես էլ տենց սիրեի էտ հոգեբանությունը, էտ գրաֆիկները, ստանդարտ շեղումները ու մեդիանաները: Բայց մինչև վերջ չմնացի, ընդմիջմանը թռա, փորձեցի ղեկավարիս հետ դիպլոմայինիցս խոսալ, ինքը նենց հավեսով արհամարհեց ինձ, որ տրամիցս մնաց "տ" տառը:
Ու էն միտքը, որ հիմա պիտի ընկնեմ թատրոններով ու մեր ամսագրի համար անոնս հավաքեմ: Որ պետք ա տեսնեմ Պարոնյանի ադմինիստրատորի սովետական դեմքը, որը էտ խաղացանկ էնպես կասկածելով ա տալիս, ոնց որ թուղթ ու գիր եմ անելու վրեն: Որ իմ համար լրիվ անսպասելի դաժե Հայկ Թամանյանը սուր ու բավականին կոպիտ կխոսա հետս, ու իմ ասած յուրաքանչյուր բառ պարանոիկի նման վատ իմաստով կհասկանա: Որ իմ միակ ընկերուհին, ու կարիքը մի այլ կարգի էտ պահին ունեի, կասի, գիտես դուրս եմ գալիս մրսում եմ, կներես, գնա տուն: Երբ ուզում ես նստեց մի հատ քարի ու զռաս էս քաք կյանքից:
Մեկ էլ հիշում ես, որ պիտի գնաս Էսպաս ու պայմանավորվես ցուցահանդեսիտ համար: Ու արդեն տրամադրված, որ քեզ մերժելու են, որ պիտի նստես ինչ-որ բաներ ապացուցես, համոզես...մեկ էլ քեզ նենց լավ են ընդունում, անկեղծորեն հետաքրքրվում են քո աշխատանքներով, քո ստեղծագործակա մտքով, երբ հասկանում ես, որ էս աշխարհում "մարդ" կա դեռ: Ու տենց գոնե մի քիչ հանգստացած գալիս ես տուն:
Ու մտածում, խի եմ նեղվում ես էտ մարդկանցից? իրանք ինձ ինչ? բայց նենց եմ նեղվում, տրամս ահավոր ընկնում ա: Երևի չեմ էլ համակերպվի երբեք, որ մարդիկ տարբեր են լինում...
mananart.blogspot.com
Որոշումը կայացված է պարոնայք երդվյալ ատենակալներ: Հաջողություն ցանկացեք ինձ, հա՞:
առանց կալորիաների կարագ, առանց ալկոհոլի գարեջուր, առանց կոֆեինի սուրճ.... Սեքսը, սպորտն ու ընկերությունը միայն վիրտուալ, բանջարեղենն ու միրգը տյուբիկներից, երաժշտությունը դինամիկներից, պատկերը էկրանից... թեկուզ 3Դ... Քունը դեղերով, արթնանալն էլ դրանցով... դաժան ժամանակներ են գալիս...
Ինձ թվումա մի 2 տարուց դրսում էլ մարդ չի լինի՝ բոլորը одноклассники-ում են![]()
Mark Pauler (13.04.2011)
Այս պատմությունն ինձ պատմել է ընկերուհիս, իսկ նրան` ավագ սատանան: Լավ, չխորանանք, թե որտեղից եմ լսել, որովհետև մի երկար ու անիմաստ շղթա կստացվի:
Երթուղային է նստում մի կին, ձեռքին` հսկայական գծագրական քանոն: Քանոնը դնում է կողքի նստատեղին, ինքը ազատ նստում:
Երթուղային է նստում մի տղամարդ, ձեռքին` մի յաչեյկա ձու: Նստում է կնոջ հետևում:
Ձվերով տղամարդն ինջնում է երթուղայինից, կնոջ հետևում նստում է մեկ ուրիշը, բայց նա չի նկատում:
Երթուղայինը լցվում է: Կնոջ հետևի կիրթ տղամարդն արտահայտվում է.
- Տիկին, դուք պետք է վճարեք ձեր քանոնի համար, որովհետև նստելու տեղ է գրավում:
Կինը ջղայնանում է.
- Եթե դուք ձեր ամեն մի ձվի համար վճարեք, քանոնի համար կվճարեմ:
- Եթե իմ ամեն մի ձուն ձեր քանոնի չափ լինեին, կվճարեի:
Վարագույր
CactuSoul (13.04.2011), Chilly (15.04.2011), Chuk (13.04.2011), cold skin (15.04.2011), davidus (14.04.2011), einnA (13.04.2011), erexa (13.04.2011), Farfalla (13.04.2011), impression (13.04.2011), Jarre (13.04.2011), Kita (13.04.2011), kyahi (17.04.2011), Mark Pauler (13.04.2011), Moonwalker (13.04.2011), murmushka (14.04.2011), Nare-M (14.04.2011), Smokie (15.04.2011), V!k (14.04.2011), Yellow Raven (14.04.2011), Yevuk (13.04.2011), Գեա (14.04.2011), Դատարկություն (14.04.2011), Ինչուիկ (13.04.2011), Կաթիլ (15.05.2011), Մանուլ (14.04.2011), Նաիրուհի (13.04.2011), Շինարար (14.04.2011), Ուլուանա (14.04.2011)
Նոր afr-ի գրառումը կարդացի, հիշեցի մի պատմություն կապված փոքր եղբորս հետ։
Մի օր էնպես ստացվեց, որ փոքր եղբայրս տանը մենակ էր մնալու։ Որոշեցի իրեն հետս տանեմ աշխատանքի, ինքն էլ շատ էր ուրախացել։ Տարա, գործի ընթացքում, ստիպված էի իրեն մի քանի րոպեով թողնել աշխատակիցներիս հետ ու դուրս գալ։ Երբ ետ եկա, եղբորս հայացքից հասկացա, որ մի տեսակ հիասթափվել ա։ Մեկ էլ փոխտնօրենն ասում ա․
-Եղբայրդ ինչ խելացի ա։
Ժպատացի, ասում եմ․
-Ինչից իմացա՞ք։
Ասում ա․
-Նոր Արաքսը (մեր քարտողարուհին էր) եղբորդ հարցրեց մոլորակները գիտի՞։ Եղբայրդ ասեց հա ու բոլորը թվարկեց։ Մեկ էլ Արաքսն ասում ա բա Պլուտո՞նը, Պլուտոնը մոռացար, համ էլ մոլորակները 10ն են դու 8ն ասեցիր։ Եղբայրդ զարմացած ու նեղացած դեմքով ասեց․
- Ես ճիշտ ասեցի, նախ մոլորակները 8ն են, հետո էլ Պլուտոնը մոլորակ չի, աստղ ա, դու գիրք չես կարդո՞ւմ։![]()
![]()
Հրաշքի ուժը միայն երևակայության ուժն է…
Լ.Ֆոյերբախ
Ariadna (15.04.2011), Chilly (15.04.2011), einnA (13.04.2011), erexa (13.04.2011), Freeman (14.04.2011), Kita (13.04.2011), Mark Pauler (14.04.2011), murmushka (14.04.2011), Nare-M (14.04.2011), Shah (14.04.2011), Smokie (15.04.2011), StrangeLittleGirl (13.04.2011), V!k (14.04.2011), Yevuk (15.04.2011), Գեա (14.04.2011), Կաթիլ (15.05.2011), Ձայնալար (15.04.2011), Մանուլ (14.04.2011), Նաիրուհի (13.04.2011), Ուլուանա (14.04.2011), Սլիմ (14.04.2011)
մեկ-մեկ թվում ա, որ աշխարհը կիսվում ա իմ նման հնաոճ ու ժամանակակից հայացքներ ունեցող մարդկանց միջև, դաժե չգիտեմ որն ա լավ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ փոխվել չեմ կարող..
I love my life and I celebrate it every day...
Քիչ առաջ տեսա Արթուր Աբրահամին ուղղված Էմիի սիրո հրապարակավ խոստովանությունը... Պապուն արևը՝ առաջին անգամն էի նայում-լսում
Վատ երգ չի... Ուղղակի նոր իմացա, որ Արթուրը աղջիկ "կպցնել" չգիտի...
Հաշվի առնելով էն փաստը, որ մեր Տիգրանիկը /ծանոթություն՝ Տիգրանիկ- Սուսանիկի եղբայրը, վեց ամսեկան է/ քիչ առաջ շախով-շուխով պարում էր էս երգի տակ, հիմա ինձ համար էս երգի պես լավ երգ չկա...
Բառերն են քիչ մը անհասկանալի … լավ էէէ... մենք մերոնցով ենք, ասեմ՝ լրիվ անհասկանալի են... "մայ լավ իզ լավինգ, լավինգ, բում բում չակռա-չակռա այ ամ ին լավ ուիդ յուուուուո՜ւ" իմ պես անռոմանտիկ նվաստի համար՝ սրանք չինարենի պես բառեր են...
Բայց դե լավ էէէ... երգ է էլի... մեկ ա չենք հաղթելու![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Ստացվե՜ց…
Այսօր առաջին անգամ, երկար տանջելուց ու տանջվելուց հետո հասա իմ նպատակին: Մոտ 8 ժամ աշխատեցինք, afr - ի աշխատանքային ժամը ավարտվեց, ես մնացի մենակ: Գործս ավելի բարդացավ, բայց ես հասա իմ նպատակին:
Տեղադրելով «Լինուքս» օպերացիոն համակարգ ու կարգավորելով որպես սերվեր: Այ հենց հիմա ինքնա ինձ ինտերնետ տալիս:
Ձգտեք, ձգտեք, եթե ինչոր բանի ուզում եք հասնել:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ