երեկ հիվանդանոցում էինք, բացօդյա այգի ա, հիվանդներին որ տեսակցության են գալիս էդ տեղը նստած ենք, լրիվ "մելանխոլիկ մթնոլորտ", բոլորը կամաց, հանգիստ իրենց համար խոսում են, քայլում են... բնություն, ծիտիկներ և այլն.. մեկել մի հատ իտալացի(սխալվելն անհնար կլեր). երկու ձեռքին էլ մեծ տոպրակներ, հեռախոսն էլ ականջի մեկել ուսի արանքում պահած խոսալով գնում ա, մեկել պահի տակ խոսակցությունը գնալով բորբոքվեց ու սկսեց արդեն տոնը բարձրացրած խոսալ, հետո չդիմացավ` մի տոպրակը իջացրեց ու սկսեց "ձեռքով խոսալ" հեռախոսով, ավելի ջղայնավաց... մյուս տոպրակը իջացրեց ու երկու ձեռքով ջղայննացած բան ա գոռում հեռախոսի մեջ, խնդալուն էն էր, որ երկու ձեռքերն էլ արդեն ազատ էին, բայց հեռախոսը դեռ ականջի մեկել ուսի արանքում ա, ըստ երևույթին ձեռքերը խոսալու ավելի_վառ_արտահյտվելուն ավելի ա պետք քան հեռախոս բռնելուն... ու տենց սաղի ուշադրությունը մի պահ շեղելով "per favore"-ն գնաց ու ամեն ինչը իրա հունին անցավ նորից..
հ.գ. չգիտեմ ոնց ասեմ, բայց մի թավուր հայավարի ակցենտ կար էդ ամեն ինչի մեջ (առանձնանալով, ուշադրություն գրավելով, բարձր խոսալով... վոբշմ)![]()
Էջանիշներ