Ինչքան էի կարոտել իմ ներդաշնակությանը...ու ինչի էի թույլ տվել տենց ինձնից խլել: Հիմա հասկանում եմ շատ բաներ, ինչ հիմարն էի... ու ինչ ուրախ եմ վերագտնելու համար:
Ինչքան էի կարոտել իմ ներդաշնակությանը...ու ինչի էի թույլ տվել տենց ինձնից խլել: Հիմա հասկանում եմ շատ բաներ, ինչ հիմարն էի... ու ինչ ուրախ եմ վերագտնելու համար:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Ariadna (07.03.2011), Chilly (06.03.2011), erexa (06.03.2011), Freeman (06.03.2011), Inna (08.03.2011), Jarre (08.03.2011), Kita (06.03.2011), Lianik (06.03.2011), Mark Pauler (06.03.2011), My World My Space (06.03.2011), Nare-M (06.03.2011), Shah (07.03.2011), Արևհատիկ (10.03.2011), Դատարկություն (06.03.2011), Ինչուիկ (06.03.2011), Մանանա (07.03.2011), Նաիրուհի (06.03.2011), Ռուֆուս (06.03.2011)
Անիրականից իրական վերադառնալը նույնքան դժվար է որքան անիրականը իրականի տեղ չընդունելը:
Էս վերջերս ինչքան են շատացել առաջարկվող տափակ տեստերը:
"Անցեք տեստը և իմացեք արդյոք սիրում է նա ձեզ"
Կամ
"պատասխանեք հարցերին և կիմանաք ձեր սերը իրական է, թե ոչ":
Լսել եմ, որ նույնիսկ Ահարոն Ադիբեկյանն ա առաջարկում ամուսնացող զույգերին, որ գան իրա մոտ ու 50 Դոլարով իմանան իրար հետ մի բարձի կծերանան, թե կբաժանվեն:
Սաղ սուտ ա: Մի ձև կա միայն:
Պատին մի մեծ հայելի ես կախում, կանգնում դիմացը: Քո ու հայելու արանքը, պատկառելի հեռավորության վրա, կանգնեցնում ես այն մարդուն, ում զգացմունքները, որ ուզում ես ստուգես ու սկսում ես հետը խոսել: Երկար ... Շաաատ երկար պիտի խոսես: Այնքան, մինչև որ դիմացինդ քո համար դառնա բյուրեղապակու պես թափանցիկ ու իրա միջով նայես ինքդ քեզ հայելում: Եթե պատկերդ անճանաչելի աղավաղվել ա, ուրեմն բաց թող էդ մարդուն ու փնտրի նորին: Մի խնայիր, ոչ ժամանակ, ոչ տարածություն: Փորձիր թեկուզ հազար անգամ և գուցե հազարմեկերորդ անգամ գտնես էն մարդուն, ում միջով, երբ լույսդ անցնի չի բեկվի, չի խամրի, չի կորի ու հայելու մեջ իսկապես կտեսնես անթերի եսդ:
Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 07.03.2011, 03:42:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Ariadna (07.03.2011), CactuSoul (07.03.2011), einnA (07.03.2011), erexa (07.03.2011), Inna (08.03.2011), Moonwalker (07.03.2011), My World My Space (07.03.2011), Nare-M (07.03.2011), Yevuk (07.03.2011), Արևածագ (07.03.2011), Գեա (14.03.2011), Դեկադա (07.03.2011), Ժունդիայի (07.03.2011), Մանանա (07.03.2011), Նաիրուհի (07.03.2011), Ուլուանա (10.03.2011)
զզվում եմ էս վիճակից: Էն որ առավոտ ժամը 5-ին արթնանում ես ու չես կարողանում քնես: Ու թարսի պես, ոչ մեկ օն լայն չի: Էս կոմպն էլ չլիներ, ես ինչ էի անելու:
Ոնց որ ժամանակը կանգ առած լինի ու բացասական իմաստով: Լճացում, կանգառ, ստոպ...ու դու էլ չես շնչում, վերջ... ուզում ես չշնչես, երազանքդ ա դառնում չշնչելը, բայց, ցավոք, դու շնչում ես, ու էտ սպանում ա ուղղակի:
Ու հեռանկանրը, որ դու վաղը ամբողջ օրը տանն ես լինելու, ու գիտես, որ էնքա~ն գործ ունես անելու, որ պետք ա ուրախ լինես, որ տանն ես լինելու: Բայց դու նստած տանջվում ես: Աա~~, մարդիկ, մեկնումեկդ արթուն եք, խոսացեք հետս, թե չէ էս պատուհանից կգցվեմ հեսա![]()
mananart.blogspot.com
Freeman (07.03.2011), Inna (08.03.2011), Mark Pauler (07.03.2011), My World My Space (07.03.2011), Yellow Raven (07.03.2011), Արևածագ (07.03.2011), Ինչուիկ (07.03.2011), Նաիրուհի (07.03.2011), Ռուֆուս (07.03.2011)
Էս գրածիս մեջ ինչ-որ թերթություն կա, սխալ հատված, եսամոլության հատիկ...
Նոր հասկացա, թե ինչն ա պակասում:
Երբ Նրան կկանգնեցնեք ձեր ու հայելու միջև, մի հայելի էլ ձեր մեջքի ետևում դրեք, որ դուք էլ հայտնվեք նրա ու հայելու արանքում: Հետո փորձեք լինել թափանցիկ, որ նրա լույսն էլ ձեր միջով անցնելիս չբեկվի, չխամրի ու նա էլ կարողանա իր անթերի եսը տեսնի:
Այ հիմա ոնց որ պատկերը ամբողջական ա...
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Ամեն օր գործի գալու ճանապարհին անցնում եմ կողքով, նստած ա մի փոքրիկ աթոռի: Ամեն օր մտածում եմ, թե ինչի՞ եմ անտարբեր անցնում: Էսօր անցա, կանգնեցի, հետ գնացի...
- Տատի ջան, ի՞նչ ունես:
- Ուրց ունեմ, նանա, կարտոլ: Բալա ջան, մի բան առ, տուն հաց տանեմ:
- Տատի, էս ամենափոքր տոպրակինը ի՞նչ ա:
- Հազարաթերթիկ ա, աղջիկ ջան:
- Ի՞նչ արժե:
- 200 դրամ:
- Դե էս մի հատը վերցնեմ:
Բացում եմ դրամապանակս, հաշվում եմ՝ 500 դրամ ունեմ ընդամենը:
- Տատի ջան, 100-ն ինձ, մնացածը՝ քեզ: Տոնդ նախապես շնորհավոր
Տատին լցված աչքերով նայեց վրաս ու ոչինչ չասեց, տեսնես ի՞նչ էր զգում էդ պահին:
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ariadna (08.03.2011), CactuSoul (07.03.2011), einnA (07.03.2011), erexa (08.03.2011), Farfalla (07.03.2011), Freeman (08.03.2011), impression (08.03.2011), Inna (08.03.2011), Jarre (08.03.2011), Kita (08.03.2011), Mark Pauler (07.03.2011), Moonwalker (07.03.2011), My World My Space (07.03.2011), Nare-M (07.03.2011), Shah (07.03.2011), Ungrateful (09.03.2011), Valentina (07.03.2011), Yeghoyan (07.03.2011), Yevuk (07.03.2011), Անտիգոնե (08.03.2011), Արևածագ (07.03.2011), Արևհատիկ (10.03.2011), Դատարկություն (07.03.2011), Դեկադա (07.03.2011), Ինչուիկ (07.03.2011), Մանանա (08.03.2011), Մանուլ (07.03.2011), Նաիրուհի (07.03.2011), Շինարար (07.03.2011), Ուլուանա (10.03.2011), Սլիմ (09.03.2011)
նվիրվում է տղաներին՝ մարտի ութի առթիվ/պատճառով![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Անպայման մարտի 8ը դժոխքի համահունչ օր պիտի կոչեն:
Տոն է էլի ում դուրը գալիս է, ով դրանից ուրախանում է թող նշի, ով չէ, թող իգնոռի: Պրիտոմ հավես գարնան ու ժպիտի տոն:
ԲԱյց մի էլի բոյկոտեք, եսիմ ինչ սարքեք իրան: Բան չունեմ ասելու մարդկանց ընկալումները տարբեր են, բայց ինչի հարամ անել անպայման:
Եղածը սրտանց շնորհավորանք է:
Պարտադիր չէ վագոնով ծաղիկ նվիրել, ճղվել 1000 մասի, մի հատիկ էլ է բավարար: Կարևորը սրտանց լինի:
Կարևորը լավ լինի:
Հ.Գ.Գրածս ոչ մեկի նեղացնելու, կպնելու կամ վիրավորելու միտում չուներ:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Chuk (08.03.2011), Gayl (08.03.2011), impression (08.03.2011), Inna (08.03.2011), Jarre (08.03.2011), Mark Pauler (08.03.2011), Nare-M (08.03.2011), Ribelle (08.03.2011), Ամպ (08.03.2011), Արևհատիկ (10.03.2011), Դեկադա (08.03.2011), Ինչուիկ (08.03.2011), Լուսաբեր (08.03.2011), Կաթիլ (08.03.2011), Մանանա (08.03.2011), Մանուլ (08.03.2011), Նաիրուհի (08.03.2011), Ռուֆուս (08.03.2011), Սլիմ (09.03.2011)
Վերջ, ես այսօր ստացա իմ մարտի 8-ի նվերը:ուրախ եմ:
![]()
![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Gayl (09.03.2011), Mark Pauler (08.03.2011)
Շնորհավոր ԿԱՆԱՆՑ միջազգային տոնը....
Նենց, ոնց որ փետրվարի 23-ին սովետական բանակում ծառայածներին էին շնորհավորում, Հունվարի 28-ին էլ Հայոց Բանակի օրը:
Լացել մացել չկա:
Ապրիլի 7-ին մայրերին եմ շնորհավորելու:
ու նաև առաջարկում եմ միամսյակին կպցնել ևս 10 օր ու սարքել քառասունք.....![]()
Երազներիս լեռների կատարներին կապուտակ
Բացվել էին ծաղիկներ՝ կապույտ, դեղին, սպիտակ,
Կարմիր վարդեր, կակաչներ, խնկածաղիկ, անթառամ...
Հրեշտակի թևերով ծաղկած լեռը բարձրանամ,
Մնամ մինչև կեսգիշեր։ Հավաքելով ամպիկներ՝
Հյուսեմ հրաշք մի ժանյակ, աստղիկներով զարդարեմ,
Իսկ մեջտեղում կպցնեմ լիալուսին բոլորակ
Ու մինչև լույս ցողաթաց, վառ ծաղիկներ հավաքեմ։
Կապույտ երկնից վերցնեմ արեգակը հուրհրան
Ու մատանու ադամանդ ակի տեղակ զետեղեմ,
Նվերները վերցրած՝ առավոտյան տուն դառնամ,
Մտնեմ, ասեմ. «Շնորհավո՜ր մարտի 8-դ, մայրի´կ ջան»...
Պարզվում է՝ հիշողությանս ծալքերում դեռ պայծառ են այն երանելի ժամանակները, երբ 10-11 տարեկան Նաիրուհին ոչ մի տոն բաց չէր թողնում առանց իր սարքած բացիկների ու ոտանավորների...
Իսկ հիմա հոգնած ու հոգսաշատ փնթփնթան ծյոծյայի եմ վերածվել...![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
erexa (08.03.2011), Freeman (08.03.2011), Inna (08.03.2011), Mark Pauler (08.03.2011), Nare-M (08.03.2011), Yevuk (08.03.2011), Անտիգոնե (08.03.2011), Արևածագ (08.03.2011), Դատարկություն (08.03.2011), Ինչուիկ (08.03.2011)
Էսօր շեֆս անցյալ տարվա նման գա ծաղիկներով ,խմենք մի մի բաժակ ու շուտ թողնի տուն ընտիր կլինի, սկսում եմ սիրել էս տոնը /ծաղիկներն ու խմելը հեչ, մենակ շուտ թողնի էլի լավախմելը մենք մեր ուժերեվ էլ կդասավորենք
/
Want to know the truth ?
Կանգնած ենք ընկերոջս (Maverick) հետ «Փեթակ» առևտրի տան դիմաց, զրուցում ենք: Մոտեցավ 40-ին մոտ մի տղամարդ, գզգզված մազերով, աչքի տակը կապույտ, շրթունքը պատռված ու կեղտոտ հագուստով, դեպի ինձ մեկեց աստվածանչյան ինչ-որ պատկերավ մի օրացույց ու ասաց.
_ Բայեվոյ աշխարհ:
Մի պահ չհասկացա, թե ինչ է ուզում, բութ հայացքով նայում էր աչքերիս մեջ ու նորից կրկնեց.
_ Բայեվոյ աշխարհ,
_ Ու ի՞նչ,
_ Բայեվոյ աշխարհ, (դեմքի բութ արտահայտությունը մազաչափ անգամ չփոխվեց),
_ Հասկացա, ու ի՞նչ (արդեն սկսում էի զայրանալ),
_ Բայեվոյ տղերք չե՞ք...
_ Չէ:
_ Բայեվոյ աշխարհ (ու էլի դեպի ինձ է մեկնում կեղտոտ օրացույցը)...
_ Ի՞նչ ես ուզում,
Գլխով ցույց տվեց դեպի օրացույցը:
_ Բայեվոյ աշխարհ...
Այս ամենն արդեն զվարճալի էր դառնում, մի պահ չկարողացա ինձ զսպել, ու ժպտալով ասացի.
_ Էս օրացույցից ե՞ս ուզում…
Դեմքի արտահայտությունը միևնույն է, չէր փոխվում:
Կողքից մի ինչ-որ նմանատիպ մեկը.
_ Ապեր ջան, դե 150 դրամ ա դրա ուզածը, տվեք թող գնա էլի…
Թողեցինք հեռացանք…
Գուցե քեզ համար սա անհետաքրքիր պատմություն է…
Բայց մտքիցս չի հեռանում:
Ինձ մեղավոր եմ զգում…
Նրանց, ում տրամադրությունը բարձր է, խնդրում եմ չկարդալ:
Մինչ բոլորը շնորհավորում են միմյանց Կանանց միջազգային օրվա առթիվ, ես թողնեմ հերթական պաթոսական գրառումս![]()
Առողջությունս: -100
Տրամադրությունս: -100
Եղանակ: -100000
Քամու ուժգնությունը կրկնապատկում է վախս այդ նույն քամիների հանդեպ:
Խնդրվում է գրառումս Բլթանոց չուղարկել:
Գունավորեք , էլի, կյանքս![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
AniwaR (08.03.2011), Freeman (08.03.2011), Gayl (08.03.2011), Mark Pauler (08.03.2011)
ԱԱԱԱԱաաաայ, Անկապը կախարդականա, շուտ եմ տուն գնալու, ծաղիկ ստացել եմ, շնորհավորանք նույնպես, բոլորի հետ հասցնելու եմ նշել, սաաաղի հետ խմելու եմ ու կորչի ամեն իիիիիիինչ![]()
Վերջին խմբագրող՝ Chuk: 08.03.2011, 16:57:
Want to know the truth ?
erexa (08.03.2011), Inna (08.03.2011), Mark Pauler (08.03.2011), Nare-M (08.03.2011), Ինչուիկ (09.03.2011)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ