Jarre (18.02.2011)
Արյա ես ո՞նց բացատրեմ երկու խուլ-համրերի, որ մենակ անուն-ազգանունով չեք կարա գնաք բանկից փող ստանաք: Ո՞նց բացատրեմ, որ պիտի իմանաք բանկի անունը, փոխանցման ձևը, կարգը…Անձնագրի մի կողմի xerox-ը որ ուղարկում եք, ի՞նչ պետքա անի դրանով, եթե վրեն ոչ հասցե կա, ոչ բան:
Արյա՛ աղջի, էդ հեռախոսի ձենը կԸդրի՛, որ չես լսում, խի՞ ես ձենը միացրած թողում: Վիբրատո… էէէ վիբրացիան հերի՞ք չի՞: Էդ զանգը արդեն ուրիշ տեղ որ լսում եմ, վատանում եմ:
Նյարդերս խնայեմ չէ՞
Մի քիչ էլ ուրիշ մարդուց բողոքեմ…
Արյա աղջի՛, ինչքա՞ն կարելիա ասել, որ excel-ում տվյալ թիվը ստանալու համար պետքա գրես =A2+C2-E2: Էն մեր կողքի նստածն արդեն սովորեց, դու մինչև հիմա չե՞ս սովորել: Մի շաբաթա էդ եմ ասում:Էդքան բացատրում եմ, մի հատ չեն ասում «Ոնց էլ դիմանում ես իմ ձեռը»:
Ֆսյօ:
Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ս. Սարգսի տոնի նախորդող գիշերը ես մենակ եմ։ Ամեն տարի հավաքում էի ընկերուհիներիս, ու ամբողջ երեկո ուրախանում էինք, ապա հանդիսավոր կերպով վայելում մեր աղաբլիթներն ու պառկում քնելու:
Այս տարի զգացի, որ հավես չունեմ մարդկանց հավաքելու: Ավելին՝ աղաբլիթի հավես էլ չունեմ: Ու ամբողջ օրը տնից դուրս չեմ եկել: Ամեն տարի մեր աղաբլիթները պատրաստում էր մեկնումեկիս տատիկը կամ որևէ այլ բարեկամուհի:
Մի կես ժամ առաջ զգացի, որ իմ արածը սրիկայություն է ինքս իմ հանդեպ: Ախր սա իմ սիրելի տոնն է, որին մի ամբողջ տարի սպասում եմ: Ու հազիվ եկել է, իսկ ես թողնում եմ, որ անիմաստ անցնի...
Հիմա ջեռոցում վարդագունում է առաջին անգամ սեփական ձեռքերովս հունցած աղաբլիթը, որը խոստանում է շաաաատ համեղ լինել, որովհետև մի քիչ ճոխություն եմ թույլ տվել ինձ ու ինչ համով բաներ ասես չեմ ավելացրել
Բայց այս տարվա աղաբլիթս տարբերվում է նաև մեկ այլ համարձակ նորամուծությամբ. վրան անուն է գրված, նրա´անունը:
Մենակ թե մինչև պատրաստ լինելը մամուկս չորոշի գնալ ջուր խմելու...![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Հաճախ ասում ենք "չեմ սիորւմ", իսկ այդ ժամանակ մեր սրտից արյուն է կաթում:
Հաճախ ասում ենք "ատում եմ" միայն նրա համար, որ իքներս դրան հավատանք:
Հաճախ "հրաժեշտ" ենք տալիս այն հույսով, որ կտեսնենք նրան ևս մեկ անգամ:
Ասում ենք "հեռացի՛ր", որ նա չտեսնի մեր արցունքները:
Ասում ենք "երբեք", երգ գիտենք, որ դա նորից է կրկնվելու:
Ասում ենք "ես քեզ մոռացել եմ", երբ նրա մասին մտքերը գլխից դուրս չեն գալիս:
Ասում ենք "ջնջել եմ նրա հեռախոսահամարը", երբ այն անգիր գիտենք:
Ասում ենք "մեր միջև ամեն ինչ վերջացած է", երբ ամեն ինչ նոր է սկսվում:
Երբեմն չենք կարողանում ասել "Սիրում եմ", որովհետր վախենում ենք լսել պատասխանը:
Մենք խնդրում ենք, որ մեզ "մենակ թողեն", երբ ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենք:
Շարունակում ենք "հուսալ", երբ չկա ոչ մի շանս:
"Սպասում ենք", երբ գիտենք, որ մեր մասին արդեն մոռացել են:
Երազում ենք` իմանալով, որ "երբեք չի լինի":
Հաճախ "չենք գնահատում" այն, ինչ ունենք, քանի դեռ չենք կորցրել :
Ինքներս մեզ համոզում ենք, որ կարող ենք առանց դրա էլ ապրել, բայց սրտին չես խաբի:
Հեռանալով` ինքներս մեզ խոստանում ենք, որ էլ չենք վերադառնա, բայց մի՞թե կարելի է հեռանալ` թողնելով սիրտը:
Ասում ենք "կմտածեմ"` նախօրոք իմանալով պատասխանը:
Մենք նորն ենք փնտրում` իմանալով որ առանց հնի "չենք կարող ապրել":
Ասֆալտի վրա գրում ենք "սիրում եմ"` իմանալով, որ շուտով անձրև է գալու ու մաքրելու է այն:
Այդքան բառեր ենք ասում, իսկ ընդամենն ուզում ենք ասել "Ես քեզ սիրում եմ":
Մենք վիճում ենք, իսկ հոգին բղավում է ` "գրկի՛ր ինձ, ուղղակի գրկի՛ր":
Մենք "ծիծաղում ենք", երբ իրականում անհանգիստ ենք, երբ վախենում ենք:
Սիրում ենք, թեկուզև սերը հակասությունների կծիկ է:
Այս խոսքերը ես չեմ գրել, բայց այսօր բոլորիդ մաղթում եմ առանց հակասությունների Սեր և Կյանք:
Բորոլիդ Սուրբ Սարգսի տոնը թող շնորհավոր լինի:
"Green eyes" (19.02.2011), Agni (19.02.2011), CactuSoul (19.02.2011), einnA (19.02.2011), erexa (19.02.2011), Gayl (19.02.2011), Inna (19.02.2011), Lianik (19.02.2011), Mark Pauler (19.02.2011), Moonwalker (19.02.2011), Nare-M (19.02.2011), paniaG (19.02.2011), Rhayader (19.02.2011), Shah (19.02.2011), Tig (19.02.2011), Yeghoyan (19.02.2011), Yevuk (19.02.2011), Անտիգոնե (19.02.2011), Արևածագ (20.02.2011), Արևհատիկ (19.02.2011), Գեա (19.02.2011), Դատարկություն (19.02.2011), Դեկադա (19.02.2011), Եկվոր (19.02.2011), Էլիզե (19.02.2011), Ժունդիայի (19.02.2011), Ինչուիկ (19.02.2011), Կաթիլ (19.02.2011), Հայուհի (19.02.2011), Նաիրուհի (19.02.2011)
Երեկ գործընկերուհիս ինձ համար մի աղաբլիթ բերեց ու մանրամասն բացատրեց, թե ինչ պիտի անեմ՝ «Արև, սա ուտում ես անմիջապես քնելուց առաջ: Ուտելուց հետո հանկարծ ոչ մեկի հետ չխոսես և, ամենակարևորը, ջուր չխմես»
Ես էլ խելոք-խելոք էդ աղաբլիթը բերեցի տուն, մի քանի ժամ տրամադրվեցի, որ պիտի ուտեմ, էդ ընթացքում էլ մամայիս պատմեցի, թե ինչ հրահանգներ եմ ստացել: Ամենաշատը էդ չխոսալու պահն էր ինձ անհանգստացնումՈւտելու ընթացքում էլ մամաս փռշտաց, մինչև ես ասեմ «առողջություն», ինքը ասեց «լավ հասկացա, շնորհակալություն»
Տենց մի կերպ կերա ու պառկեցի քնելու, բայց մինչև երազների գիրկն ընկնեմ, ես արդեն ծարավ չէի, որ հլը մեկն էլ բերի ինձ ջուր տա
Վերջը ասեմ, ինչ եղավ: Երազումս՝ էլ դպրոցս, էլ ինստիտուտս ու ինստիտուտից հուշ մնացած տետրերիս արխիվները, էլ հիմնարկի աշխատանքային արխիվները... ինչ ասեք, որ չեմ տեսել, բացի էդ ջուր բերողից
Մի խոսքով՝ երեկ ամբողջ օրվա ընթացքում ինչի մասին մտածել էի, երազումս տեսել եմ![]()
A.r.p.i. (22.02.2011), ars83 (19.02.2011), E-la Via (19.02.2011), Freeman (19.02.2011), Gayl (19.02.2011), Lianik (19.02.2011), Mark Pauler (19.02.2011), Nare-M (19.02.2011), Ribelle (20.02.2011), Shah (19.02.2011), Valentina (19.02.2011), Yevuk (19.02.2011), Դատարկություն (19.02.2011), Կաթիլ (19.02.2011), Հայուհի (19.02.2011), Նաիրուհի (19.02.2011)
Սեր... Դու, որ շատերին երջանկություն ես տալիս, Շատերին ցավ և տառապանք ,Ոմանց ինչ-որ ակընթարթային հուշեր, Իսկ ոմանց նույնիսկ բարություն: Սեր... Դու այնքան փոքրիկ մի բառ ես, Ընդհամենը երեք հատիկ տառ, Բայց քանի-քանիսին ես երջանկացնում, Քանի-քանիսի աչքերն ես արցունքով լցնում: Սեր... Դու, որ համարվում ես աշխարհի տերը, Դու, որ գիտես բոլորի սիրտը Դու, որ զգում ես միայնությունը և ուրախության բերկրանքը: Սեր... Որ եղել է մարդկության սկիզբը, Որ հուշել է երջանկության գաղտնիքը. Այո', դա սերն է , ինձ հյուր է եկել, Եվ առանց թակելու նա ներս է մտել:
Ծաղիկ /ասա վերցնի,տեսնես կվերցնի՞, որ չվերցնի էլ ոչինչ, պիտի թանկացնի չէ սկզբում իրան/
Ծաղիկ, շոկոլադ /առաջխաղացումա, որ էս էլ վերցրեց ուրեմն էդա/
Ծաղիկ, շոկոլադ, օծանելիք /վերջին անգամ վրայից լավ հոտ էր գալիս շատ, սրան նման էր, երևի դուրը գա,/
Ծաղիկ,շոկոլադ, օծանելիք, փուչիկ /ռոմանտիկա էլի, նորություն,Վալենտինի օրը քաղցր մի բան պեքա, սրտիկ կոնֆետ/
Ծաղիկ,շոկոլադ, օծանելիք /էս դուխիները խի՞ են սենց տանկ, լավա ծնունդը տարին մեկա/
Ծաղիկ,շոկոլադ /«մեր օրնա» հասկացանք էլի, լավա էս էլ հասցրեցի առնեմ/
Ծաղիկ /ովա ասել, որ խաղաղոհթյուն աղավնիներն են բերում, հիմա ծաղիկի փոխարեն աղավնի նվիրեի հո չէի՞նք բարիշի/
Սխեմայա: Բան չեմ մոռացե՞լ...հաաաաա....փափուկ խաղալիքը
Ուրեմն տղաներ ջան, հիշեք ինչքան փոքր-մոքր լինի ընկերուհին, էնքան ավելի «Նեեեեեեենց մի հատ խաղալիք էէէէէէէր նվիրեեեել, իմ բոյին էէէէէր
»-ի հնարավորությունը մեծ կլինի:
![]()
Want to know the truth ?
Ով ասում ա կյանքը լավ բան ա, իրա ձենը տաք տեղից ա գալի:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ով-ով, բայց ես լավ գիտեմ՝ ինչքան դժվար է սպասարկման ոլորտում աշխատելը. հոգնա՞ծ ես, սովա՞ծ ես, ուրա՞խ ես, տխո՞ւր ես, դժբա՞խտ ես, երջանի՞կ ես, հիվա՞նդ ես, առո՞ղջ ես... եթե աշխատանքային ժամերդ են՝ պԼծ՝ հագնում ես "ժպիտ" անունով դիմակդ ու հա՛յդա՝ բարեհամբույր ու ժպտերես... /անգամ եթե չարահամբույր ես ու տխրադեմ/
հա, դժվար է, բայց հնարավոր՝ աշխատանք բնույթից է գալիս...
Ուրեմն ինչո՞ւ ես էդքանը հասկանալով՝ պետք է նորմալ աշխատեմ, իսկ հայկական-ավանդական-միակ-անկրկնելի վաճարողուհիները պիտի հաճախորդի հետ էնպես վերաբերվեն՝ ասես հաճախորդի պապը քեմալ աթաթուրքի կյանքը փրկող բժիշկն է եղել...հաճախորդը ինչո՞վ է մեղավոր, որ կենցաղային սուղ անհրաժեշտությունից ելնելով մտել է ձեր սուպերմարկետը ու վրդովել է ձեր անդորրը...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
1. ես ալկագոլիկ չեմ, բայց առավոտ 100 գրամ խմելը ճիշտ բան ա
2. Չուկ, մալադես... վերջապես
3. 2 տարի առաջ կանգնած էի անդունդի առաջ... 2 տարի առաջ թունելի վերջում արհեստական լույս էր... իսկ հիմա` ի՞նչ թունել, ի՞նչ լափուշկա... վերևի էն Տղուն շնորհակալ եմ.. իսկականից շնորհակալ եմ ու գնահատում եմ...
բայց նիուժելի մարդ պիտի մինչև վերջ ընկնի ներքև որ նոր ընդեից հելնի վերև... նիուժելի մերոնք` հայերս էլ պիտի մի հատ մեջքով գետնին խփենք, նոր կատաղենք ու սաղ շրջենք..
4. պատրաստվում եմ գնամ ժամանակ անցկացնեմ, հույսով եմ նորմալ կլինի. հույսով եմ քանի որ երեկ ընտրություններ էին, սրանք էլ լավ չեն տանում ընտրությունները, շոֆեռը ասեց որ ընդդիմությունը սկսել ա մուննաթ տոնը![]()
5. էն կետիկով Հայկն էլ իզուր ա բողոքում, մի հարմար առիթ ըլի` պիտի հետը խոսամ... ասում ա տաք տեղ, սառը տեղ... եսիմ ինչ...
էլ չգիտի մինչ տաք տեղը էնքան սառը տեղ ա եղել, որ գեմառոյ եմ ունենում մենակ հիշելուց.. չէ, հաստատ պիտի ասեմ, որ չհուսահատվի:
I love my life and I celebrate it every day...
Իմ երազները ինձ վերջը կգժվացնեն(ավելի շուտ դականած կանեն, հայերեն բառը չգիտեմ):
Արի ու հասկացի երազում ես, թե իրականում է ամենը: Էն օրը սենյակումս նստած երկար չէի կարում հասկանալ, քնած եմ, թե: Մինչև քուրս եկավ, ուղարկեց շանը ման տալու, բայց էլի կասկածում էի, որտև դուրսը նենց ամայի անկապ էր![]()
Նույն ձև երազներումՈւ էտ անտեր մշտական dejà-vu-ի զգացումը, խիղճ չունեն
Ոշմ պառանոյիկ եմ դարձել
Մյուս կողմից ֆանտաստիկ երազներս
Օրինակ էսօր սամալյոտ էի նստել, պրիտոմ նենց սամալյոտ էր, որ ոտքերս դրսում էին ու մի հատ էշ օդաչուով, տենց էլ տեղը չբերի ռեալ կայնքում իրան որտեղ եմ տեսել, բայց մինչև տեղ հասնելը մի 5 անգամ տարբեր տեղեր վայրեջք արեցինք, ինչը բոլորիս հիստերիկայի էր հասցնում, պրիտոմ ուղևորները պարբերաբար փոխվում էին ու բոլորը հիմնականում անցյալ կյանքիցս էին, բայց ավելի հասուն վիճակներում:
Սկզբից էլ ավտոբուսում էի անտիկվառ, որը անընդհատ փորձեր էր կատարում ինչ-որ մի տեղ գլորվելու, բայց իտոգի հասանք օդանավակայան, որտեղ էլ կորել էինքՈւ հա լիֆտեր էի նստում, մեջը մնում, մի կերպ հելնում:
Երազաբացատրող եմ ուզում կարգին![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Farfalla (20.02.2011), Freeman (20.02.2011), Inna (20.02.2011), Mark Pauler (20.02.2011), Moonwalker (22.02.2011), Nare-M (20.02.2011), Smokie (09.06.2012), Yevuk (20.02.2011), Արևածագ (22.02.2011), Ինչուիկ (22.02.2011), Հայկօ (20.02.2011), Մանուլ (20.02.2011), Նաիրուհի (20.02.2011), Ռուֆուս (20.02.2011)
Կիտա-ի գրածը կարդացի, ու հիշեցի...
Էս երեք ամիս կլինի /էտ ժամանակահատվածում տեսածս երազները/ կատարվում են, արդեն մի յոթ-ութ երազ կատարվել ա, ու կատարվում ա ամենաուշը հաջորդ օրը:
Էտ դեռ քիչ ա մի երկու-երեք տարվա մոռացված բաներ եմ հիշում, մտածում դրա շուրջ ու...ինչ մտածում եմ կատարվում ա...Գոնե էտ երազներում լավ բաներ լինեն, մի քիչ ուրախանանք, կյանքը փոխվի դեպի լավը...
Հուսանք ու սպասենք...![]()
Empty`Tears (22.02.2011), Kita (20.02.2011), Mark Pauler (20.02.2011), Nare-M (20.02.2011), Smokie (09.06.2012), Արևածագ (22.02.2011), Ինչուիկ (20.02.2011), Նաիրուհի (20.02.2011), ՆանՍ (21.02.2011)
Հմմմ... նորից... կարծում էի անացա, բայց չէէէ...անընդմեջ նոր իրավիճակներ ու կյանքի կողմից դրված թեստավորում, անընդհատ փորձում են «վերևներից»՝ չափելու քո զգոնության աստիճանը: Դե ինչ, ես պատրաստ եմ.անցնենք հաջորդ փուլին...
Տեսնես ինչքան կձգեմ...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
A.r.p.i. (22.02.2011), CactuSoul (21.02.2011), Gayl (20.02.2011), Mark Pauler (20.02.2011), My World My Space (22.02.2011), Nare-M (20.02.2011), Tig (21.02.2011), Արևածագ (22.02.2011), Դատարկություն (20.02.2011), Ինչուիկ (20.02.2011), Նաիրուհի (21.02.2011), Ռուֆուս (20.02.2011)
Կյանքն օրենքներ չունի... կյանքում միշտ պետք է պատրաստ լինես իմպրովիզացիաների...
Սխալ-ճիշտ չկա, կա իմպրովիզացիա...![]()
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
1. Մի երջանկություն կա կյանքում, սիրես և սիրվես
2. Անցյալը անցավ, Ապագան դեռ չի եկել, Ներկան մի թող կորչի
3. Ամենալուրջ խոսքերը կատակով են ասվում
4.Կյանքը ոչինչ է ,բայց ոչինչ արժանի չէ ինչքան որ կյանքը
5.Եթե կարծում ես, որ ժամանակը անցնում է սխալվում ես, ժամանակը կանգնած է մենք ենք անցնում
6.Մի տխրիր սիրո համար,որ էլ չկա,այլ ուրախացիր, որ մի ժամանակ կար
7. Ցավալի է, որ չես սիրվում, բայց ավելի ցավալի է,որ ունակություն չունես սիրելու
Empty`Tears (22.02.2011), Lianik (21.02.2011), Mark Pauler (21.02.2011), Nare-M (21.02.2011), Արևածագ (22.02.2011), Դեկադա (21.02.2011), Ժունդիայի (21.02.2011), Ինչուիկ (21.02.2011), ՆանՍ (21.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ