Վերջ, սա վերջին անգամն է, որ նման բան եմ անում....
Երբեմն էնքա՜ն եմ կարոտում հին ժամանակները։ Դե իմ հինը 15-20 տարի առաջն ա։
Հիշում ե՞ք այդ ժամանակ ինչքա՜ն ջանք էր պահանջվում սիրածդ երաժշտական ալբոմը ձեռք բերելու համար։ Քաղաքում ինչքան խանութ կար ման էինք գալիս։ Եթե չկար պատվիրում ու խնդրում էինք, որ Ռուսաստանից բերեն։ Հետո մեծ անհամբերությամբ օրեր էինք հաշվում, թե մեր պատվերը երբ է տեղ հասնելու։
Կամ դիմում էինք բոլոր մեր լավը կամ վատը ուզող ծանոթներին։ Ու մի հարյուր հոգու հարցաքննելուց հետո գտնվում էր մեկը ով ուներ մեր ուզածը։ Ու մենք իրան կասետ էինք տալիս, որ.... Ի դեպ հիշում ե՞ք կասետներըԻմ ամենասիրածը Basf Chrome-ն էր
Կասետը տալիս էինք ու խնդրում, որ ձայնագրեր մեզ համար այդ ալբոմը։ Շատերի համար այդ ձայնագրման ընթացքում այդ մարդու տանը գտնվելը ու ձայնագրման պրոցեսին հետևելը մեծ խորհուրդ էր իր մեջ պարունակում
Ու հետո երկար ժամանակ՝ շաբաթներ, ամիսներ և երբեմն էլ տարուց ավել (նայած ալբոմ ու նայած որ խմբի ալբոմն էր) մեզ ուրախացնում էր ու մեծ բավականություն էինք ստանում հիշելով, թե ոնց ձեռք բերեցինք....
Իսկ հիմա՞....
Ամեն ինչ կա։ Ամեն ինչ թափած ա։ Ու էն էլ ո՞նց՝ MP3 հավաքածուներով։ Վճարում ես 1500 դրամ, գնում ես ընդամենը 1 դիսկ ու մեջը քո սիրած երաժշտի կամ խմբի բոլոր թողարկված ու չթողարկված ալբոմները, վիդեոհատվածներ, երգի բառեր, չթողարկված գործեր, կյանքի բոլոր հատվածների ու գործողությունների լուսանկարներ....
Ու երբ գնում ես այդպիսի դիսկ չես կարողանում վայելել։ Նույնիսկ զզվում ես։ Որովհետև լսելու էնքան բան կա, որ չես հասցնում մի ալբոմը էնքան լսել, որ նույնիսկ երազումդ լսես էտ երաժշտությունը։ Իսկ առաջ էդպես չէր։ Ռոմանտիկ ա կար էտ ամեն ինչի մեջ....
Հիշում եմ, թե ինչ դժվարությամբ եմ հավաքել Ժան Միշել Ժառի և մի քանի այլ երաժիշտների ալբոմներՍ։ Թե ինչքան գումար եմ ծախսել, ինչքան ժամանակ։ Բայց ամենաշատը հիշում եմ, թե ինչ հաճույք եմ ստացել այդ պրոցեսից....
Իսկ հիմա պիտի ծանոթներիցս մեկին դիսկ տամ ու նենց անկապ ու տխուր ա, որ ամբողջ կյանքիս ընթացքում հավաքած ու աշխարհի տարբեր մասերից պատվիրած դիսկերը ու երաժշտությունը ընդամենը 15 րոպեյում ձայնագրում եմ 1 դիսկի վրա, որ տամ իրեն....
Պատճառն էն չի, որ քձիբ եմ կամ չարը։ Ուղղակի ուզում եմ, որ իրենք էլ վայելեն էն, ինչ ես եմ վայելել։ Իրենք էլ զգան դրա քաղցրությունը։ Եթե ոչ ամբողջությամբ, գոնե մի քիչ.... Մի պստիկ։
Դրա համար հաստատ էս վերջին անգամն ա, որ տենց բան եմ անում։ Սրանից հետո միայն ալբոմ առ ալբոմ....
***
Կամ հիշում ե՞ք էն ժամանակվա կինո նայելը։ Ծրագիրը առնում էինք, նախօրոք իմանում էինք, թե մեր սիրած ֆիլմը երբ է ցուցադրվելու ու երբեմն ըստ ցուցադրման ժամերի պլանավորում էինք մեր շաբաթը։ Ու հիշում ե՞ք թե սրտի ինչպիսի թրթիռով էինք սպասում այդ եթերին....Ինչպես էինք վայելում....
Ինչպիսի ուշադրությամբ էինք նայում, որ ոչինչ մեզ չշեղի....
Իսկ հիմա՞....
DVD դիսկը առ ու երբ ուզում ես նայի ու ինչքան ուզում ես շեղվի։ Մեկ ա, երբ ուզում ես կարող ես պաուզա տալ, երբ ուզես կարող ես ուշադիր չնայածդ մասը նորից դնել ու երբ ուզես կարող ես անջատել ու վաղը նույն տեղից շարունակել....
Իմ համար «Գարնան 17 ակնթարթները» «Գարնան 17 ակնթարթ»-ներ չեն եթե երբ ուզեմ կարամ Շտիրլիցին պաուզա տամ ու հետո էլի «խոսացնեմ»։ Իմ համար «Բանգոգ Հիլտոնը» «Բանգոգ Հիլտոն» չի, եթե Նիկոլ Կիդմանինե բանտից փախնելու ամենահետաքրքիր պահին կարամ «կանգնացնեմ», գնամ ջուր խմեմ ու գամ էլի շարունակեմ, կամ «Կնքահայրը» «Կնքահայր» չի, եթե Դոն Կարլեոնեին ուշադիր չլսելու պատճառով կարամ «զաստավիտ» անեմ, որ նորից ասի իրա խոսքը....
Ես ինքս տեխնիկա շատ եմ սիրում և ձգտում եմ ունենալ տեխնիկայի վերջին նմուշները։ Ու դրանք շատ են մեր կյանքը հեշտացրել, չնայած որ էտ ամենը էկոլոգիայի աղտոտման հաշվին է լինում։
Բայց հարցը սա չի։ Հարցը առաջվա կայիֆն ա, որ էսօր չկա....
Էջանիշներ