Գիշերվա կեսին դռան զանգը խփեց: Առաջի հերթին մտածում եմ տեսնես ով ա: Բացեցի, համազգեստով մարդիկ են կանգնած:
- Բարև ձեզ,- ասում են,- Դուք ե՞ք ....:
- Այո,- պատասխանում եմ ես:
Մեկ էլ որտեղից որտեղ ձեռնաշխթաներ հայտնվեցին ձեռքերիս:
-Ի՞նչ եք անում, ո՞վ ա ձեզ թույլ տվել,- գոռում եմ ես:
-Դուք ոտնահարել եք պետության կանոնադրությունը:
-Էտ ի՞նչ ա,- զարմացած հարցնում եմ:
- Էտ էն ա աղջիկս,- ասումա դրանցից մեկը,- որ քեզ որպես ազգի դավաճան արտաքսում ենք Սիբիր՝ հասարակությանը պետության դեմ տրամադրելու համար: Սադրանքներով եք զբաղվում:
Կարկամած կանգնել եմ: Բերանս բացվում փակվում ա առանց որևէ բառ արտաբերելու:
-Ի՞նչ դավաճան, ո՞ւմ եմ դավաճանել: Ես օրինավոր կին եմ, նամուսով: Ընտանիք ունեմ, տղաս էլ բանակում ծառայում ա:
Սա էլ ասեցի որ ապացուցեմ, որ եթե դավաճան լինեի էլ ո՞ւր է երեխուս ուղարկում «գյուլլի բերանը»: Սրանք մի պահ նայեցին ինձ...ազդեց մտածեցի:
Հետո դրանցից մեծը թե.
- Կգնանք բաժին էնտեղ կպարզենք ո՞վ ո՞ւմ ա ծառայում:
....տեղիցս թռա ...երազ![]()



Մեջբերել
)
բայց մի երևույթի մասին մի երկու խոսք գրեմ:
Եթե երեխան (հատկապես տղա) տեսնում է, որ հայրը մորը վերաբերվում է որպես անօտարելի սեփականություն հանդիսացող առարկայի, հավանականությունը, որ ինքն էլ կմեծանա այդպիսի «սեփականատեր-արքայիկ», մեծանում է: Աղջիկը, որ մեծանում է նման ընտանիքում, հավանաբար ակնկալելու է, որ ինքն էլ մեկի «սեփական առարկան» է դառնալու հետագայում: Դա մի կողմ, իսկ չամուսնացածնե՞րը (ընկերություն անողները): Մեկ-մեկ որ փողոցում տեսնում ես մի տղա բղավում է աղջկա վրա, հաճախ հայհոյանքներով, մտածում ես՝ այս աղջիկը հանուն ինչի՞ է այս տղայի հետ հարաբերությունները պահպանում: Ինքնամոռաց, խելագար սիրահարությանը նման դեպքերում չեմ հավատում: Եվ ընդհանրապես չեմ հասկանում ինչ սիրո մասին կարելի է լինել խոսքը «տերն ու ծառա» (կլիենտ-սերվեր, եթե ուզում եք
Մի կանացի հոգեբանությունից գլուխ հանող մարդ լիներ, բացատրեր:






Էջանիշներ