էն որ առավոտ աչքերս բացում եմ ու անմիջապես ձեռս քցում եմ սիգարետիս, էսօր առավոտ այ տենց Խաթաբալադան նայելու պահանջ զգացի......
հմի քաշում եմ որ նայեմ....
էս էն գործերից ա, որ ամեն անգամ նայելուց վերաիմաստավորվում ա ինչ որ բան.....
էն որ առավոտ աչքերս բացում եմ ու անմիջապես ձեռս քցում եմ սիգարետիս, էսօր առավոտ այ տենց Խաթաբալադան նայելու պահանջ զգացի......
հմի քաշում եմ որ նայեմ....
էս էն գործերից ա, որ ամեն անգամ նայելուց վերաիմաստավորվում ա ինչ որ բան.....
աաաաաաաաա...... էս ա սկսում եմ Օռանժին դատի տալ.......
Արյա սրանք Վիվասյոլից ֆազ են..... ուրեմն անցայլ ամսվա 12-ից միացել եմ իրանց, 1 ամսվա էլ կանխավճար եմ արել, ամիսը նոր ա սկսվել, ելքային զանգերս կասեցրել են, թե` պարտք ունեմ.... սենց ուռոդ հաշվիչ որ սրանցն ա, երևի սկի վիվան չունի..... փաստորեն դուրս ա գալիս որ էս սկագնային պլանով ես յուրաքանչյուր ամսվա 1-30-ի համար վճարում եմ, բայց էդ վճարիս համար տրվող ինտերնետն օգտագործում եմ ամսի ոչ թե մեկից, այլ ամսի 14-ից մինչև հաջորդ 14-ը...... ուռռռռոդի՛.....սրանց ճզմել ա պետք.....
Օռա՜նժ հե-ռա-ցի՜ր.....![]()
Chilly (04.02.2011), Kita (04.02.2011), Mark Pauler (07.02.2011), paniaG (04.02.2011), Ungrateful (04.02.2011), Արևածագ (04.02.2011), Մանուլ (06.02.2011)
Ինքը. -Բարև Րիպ ջան
Ես. -Պրիվետ
Ինքը. -Ոնց ե՞ս, էս ու՞ր
Ես. -Գործի/էս սաղ ընթացքում ես վազում եմ ու ամեն բառը նենց եմ ասում,որ վերջինը լինի, ուշանում եմ ահաաաավոր/
Ինքը. -Լավ էլ վազում էս կաբլուկներով սառույցին
Ես. -Լավ ես գնամ՝ ուշանում եմ
Ինքը. -Հա հա գնա թիթիզ ջան
Մի քայլ...Երկու քայլ...Ու կաբլուկս թրավ
Ինքը. -Մենակ չասես քո աչքն էր
/Մտքովս չէր էլ անցել, բայց որ ասեց, մտածեցի՝փաստորեն տենց բաներ էլ էն լինում/
Գնացի հետ, հագա առաջին պատահած ոտնամանները՝ կեդերը առաջինը պատահեցին, ու վազեցի գործի:
Հիմա ոնցոր անհաջող ֆոտոշոփ լինեմ, գոտկատեղից ներքև սպորտայինա վերև, թեմայից լրիվ դուրս, դասականի մեջ ինչ որ բան
Ու սենց հլը պարի պիտի գնամ...
Հ.Գ. Բայց ոնցվոր լավ էլ ստացվելա![]()
Want to know the truth ?
Էս Հայաստանի տաքսիստները մեկը մեկից ունիկալ են:
Երեկ գիշերը 12-ի կողմերն ա, տուն ենք գալիս: Կիտան Բաղրամյանում իջավ, ես շարունակեցի:
Հասանք Կոմիտաս, մեր տան մոտ: Նայեցի հաշվիչին. 600 դրամ: Հանեցի՝ 600 դրամ, տվեցի: Ուզում եմ իջնեմ, մեկ էլ.
- Ապեր, 700 դրամ ա բռնել:
100 դրամ էլ հանեցի առանց մտածելու, տվեցի, մեկ էլ տեղ հասավ. «Ո՞նց թե 700»: Նայում եմ հաշվիչին՝ 600 դրամ ա գրած:
- 600 դրամ ա բռնել, - ասում եմ:
- Չէ, 700 դրամ ա բռնել:
«Այ մարդ», - մտածում եմ, - «Էս ես էսքան խմա՞ծ եմ, թե՞ ինձ էշի տեղ ա դրել»: Նորից եմ նայում հաշվիչին՝ 600 դրամ:
- Ապե՜ր, 600 դրամ ա բռնել:
«Տո՛ քոսոտ, - մտածում եմ, - խնդրի որ 700 տամ, ասա ժամը ուշ ա կամ չգիտեմ ինչ, 700 չէ, 800, 900, 1000 տամ, բայց էս խաբելդ ո՞րս ա»:
- Չէ, - ասում ա, - 600 կբռներ, եթե նորմալ գայինք:
- Հը՞, - արդեն աչքերս կլորանում ա:
- Էն աղջկան որ Բաղրամյանի վրա իջացրի, ավտոն խախտումով կանգնացրի, դրա համար 700 ա դառել:
Իշտահի՛դ քացախ
Իջնելուց հետո տեղ հասավ, որ էն սկզբում որ ասել էր, առանց մտածելու տվել էի 100-ը:
- 600 ա բռնել, բայց ես քեզ 700 տվեցի:
Է՜խ, բարոյական հաղթանակի հոգին...
Քիչ ա պետք խմել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Farfalla (04.02.2011), Freeman (04.02.2011), Gayl (05.02.2011), Inna (05.02.2011), Kita (04.02.2011), Kuk (04.02.2011), Lianik (05.02.2011), Mark Pauler (07.02.2011), My World My Space (04.02.2011), Nare-M (04.02.2011), Tig (04.02.2011), Ungrateful (04.02.2011), Valentina (04.02.2011), VisTolog (09.02.2011), Արևածագ (04.02.2011), Ժունդիայի (04.02.2011), Ինչուիկ (04.02.2011), ԿԳԴ (05.02.2011), Հայկօ (04.02.2011), Ձայնալար (04.02.2011), Մանուլ (06.02.2011), Նաիրուհի (14.02.2011), Ուլուանա (05.02.2011), Ռուֆուս (04.02.2011), Սլիմ (05.02.2011), Ֆոտոն (04.02.2011)
նոր մտածում եմ, եթե մոդերատորի թափուր տեղերի համար ռեզյումներե ուղարկվի Չուկին , էն դատվածության կամ կուսակցությունների անդամության մասում ճիշտ կլինի մեջը գրել`
արգելափակված չեմ եղել.....
Այլ ֆորումների մոդերատոր ևս![]()
Ariadna (04.02.2011), ars83 (05.02.2011), Chuk (04.02.2011), Inna (05.02.2011), ivy (04.02.2011), Kita (04.02.2011), Kuk (04.02.2011), Mark Pauler (05.02.2011), Nare-M (04.02.2011), paniaG (04.02.2011), StrangeLittleGirl (06.02.2011), Tig (04.02.2011), Ungrateful (04.02.2011), Valentina (04.02.2011), VisTolog (05.02.2011), Արևածագ (04.02.2011), Ժունդիայի (04.02.2011), Ինչուիկ (04.02.2011), ԿԳԴ (05.02.2011), Մանուլ (06.02.2011), Նաիրուհի (01.09.2013), Շինարար (04.02.2011), Ուլուանա (05.02.2011), Ռուֆուս (04.02.2011), Ֆոտոն (04.02.2011)
Ձյուն է գալիս:Մանր ու հաստատուն ,խիտ ու արագ: Երևի փորձում է լրացնել բաց թողածը:Թող գա, բարով գա, սպասված է ու դրանով արդեն սիրելի:Տնաշենը այնքան սպասեցրեց,որ երբ ժամանեց,պետական մակարդակով անակնկալի եկանք`մեծից փոքր:Մեծերը հիշեցին ,որ ձմռանը ձյուն է գալիս, իսկ փոքրերը զարմացան ,որ ձմռանը փաստորեն ձյուն էլ է գալիս:
Ու հիմա, եղանակային պայմաններին չհարմարեցված անվադողերով մեքենաները կրիայի արագությամբ, մեկ-մեկ էլ լամբադա պարելով ,լողում են փողոցով,իսկ փոքրերը ամենաքիչը երեսուն տարեկան սահանակները ետևները գցած, դուրս են եկել բակ,պարզելու` սահնակ քշելու մասին մեծերի պատմությունները իրական են,թե դա մեծերի հերթական խղճուկ փորձն է` արդարացնելու անգույն ու չստացված մանկությունը(թե չէ ինչ հետաքրքրություն առանց վերտուալ խաղերի,անվերջանալի մուլտսերիալների,որտեղ այնպես են համբուրվում,որ...):
Լուսամուտից դուրս եմ նայում ու իջնող փաթիլներին գրկած` իմ մանկության ձմեռների հուշերն են ցած սահում:Տեսնում եմ սև ու մեծ աչուկներով մի փոքրիկ աղջկա ,որ ցրտից կապտած մատերով սահնակը մի կերպ բռնած` մագլցում է ամենաբարձր ու թեք բլրակի վրա,ու հետո հաճույքի ապաչիական ճիչով ցած սահում մինչև փողոց ու հետո նորից մագլցում վեր`ամեն անգամ մի ժպիտախառն արհամարհական հայացք նվիրելով,որոշ տղաների:Ուր է այն աղջիկը... Նա տուն էր վերադառնում միայն այն ժամանակ ,երբ հագուստը մինչև վերջին թելը թրջված էր լինում ու հետո աղիողորմ տնքում էր ցրտահարված որքերի ցավից:Ու ամեն անգամ հոր աչքերում տեսնում էր զարմանքի նույն արտահայտությունը,ինչ բակի տղաների:Ամեն նման “օինբազություն” ավարտվում էր հոր կեղծ ցասկոտ բողոքով,թե այս աղջիկը բնության սխալ է ու պիտի տղա ծնվեր:Հոր խոսքերը վախեցնում էին:Ով գիտի,գուցե ինքն իսկապես բնության սխալէ :Չէ որ մեծերը ամեն ինչ գիտեն...Բայց վախը տևում էր այնքան ժամանակ ,քանի դեռ ոտքերը ցավում էին տաքուսառից:Իսկ հետո, այս անգամ արդեն չմուշկներ հագած, հաճույքից լայն բացված սև աչուկները փայլեցնելով`աղջիկը մագլցում էր ամենամեծ ու թեք բլրակի վրա`բակի տղաների վախեցած հայացքի տակ,թե այս աղջիկը սխալմունք է...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
1. տեսնես նեգռերը որ գիտակցում են որ իրանք նեգռ են ծնվել(տենց 5-6 տարեկանում) շա՞տ են տխրում էդ օրերին (մյուս անգամ որ ծնվեմ առաջին հերթին նայելու եմ մաշկիս գույնին)
2. էսօր որոշել էն ստանդարտ հարցերին հակառակը պատասխանեմ (էն ձևական ոնց ե՞ս, հույսով եմ մոտդ ամեն ինչ լավ ա)... խի՞ են ձևի համար իմ 2 րոպեն խլում, կանգնում եմ ու անկապ հարցերի եմ պատասխանում, հա լավ եմ, լավ եմ քնել, շաբաթ կիրակի էլ տեղ ունեմ գնալու... էսօր արդեն մի քանի հոգի զարմացել են որ ասել եմ մեքենաս գողացել են, տունն էլ պաժառ ա ընկել.. սպանին արա, սաաաաղին հերթով հաշվետվություն տալով անցնում եմ, ժպտում ու հիմար հարցերի պատասխանում, մեկ-մեկ էլ դրթված ինքս հիմար հարցեր տալիս` էս ինչ սիրուն սառոչկա ունես, ո՞րտեղից ես առել...(ու մի հատ լաաաայն ժպիտ)
3. տնօրենս
էս մեծահարուստների առանձնահատկություն ա՞ չեմ հասկանում... ինչքան տնօրեն եմ ունեցել սաղ սկուպոյ են եղել... աչքիս պարտադիր պայման ա...զանգեց նոր տուն ու կնոջն ասեց նայի եթե գազով ջուրն ավելի էժան ա քան թե գարեջուրը, ապա գազով ջուր կառնես իրիկուն խմելու համար
ախպեր, չեմ հասկանում կուպե սպարտիվնի մերսեդես քշող մարդը ոնց կարա սենց բան ասի...![]()
մեկել մի բան էլ եմ նկատել... տնօրենները սիգարետ առնելու վրա էլ են էկոնոմիա անում, անունը դրել ա որ թարգում ա ծխելը ու էլ չի առնում, ես ինքս քիչ եմ ծխում (2-3հատիկ), բայց ինքը ավելի շատ ա իմ սիգարետներից թռցնում քան ես ծխում եմ...տո դա էլ հեչ, ասենք մարդ ա, հիմա մոտը ստացվում ա, բայց ախր մեկ-մեկ նենց ջհուդավարի դվիժենիներ ա անում... ասնենք մեքենան տանում ա կանգնացնում ձրի պառկովկում մոտ 200 մետր հեռու..)) արա սրա մասին ինչքան խոսամ էլի ասելու բան կմնա...
հ.գ էժան գազով ջուր...(տատս կասեր չունենամ քեզ
)
I love my life and I celebrate it every day...
CactuSoul (06.02.2011), Freeman (05.02.2011), Kita (05.02.2011), Moonwalker (05.02.2011), My World My Space (05.02.2011), Ribelle (06.02.2011), VisTolog (05.02.2011), Արևածագ (05.02.2011), Դատարկություն (05.02.2011), Ինչուիկ (05.02.2011), Կաթիլ (05.02.2011), Հայկօ (05.02.2011), Ձայնալար (05.02.2011), Նաիրուհի (14.02.2011), Շինարար (05.02.2011), Սլիմ (05.02.2011)
Կամ հունվարի 19 ին էր կամ էլ 20 ը, կոմպիս վիդեոքարտը նորից էն բանից եղավ, այ քեզ անհաջողություն ախր մի քանի ամիս առաջ էի նորը գնել, բայց ամենավատը էն էր, որ ընկերս 22 ին օտպուսկ էր գալու և կոմպս մնաց երկրորդ պլան: Այդ գրողի տարած օտպուսկը կրկին անգամ ստիպեց հասկանալ, որ լրջանալ է պետք, որ պետք է շատ մտածել:
-Վահագ քնիցդ հել ժամը երեքն ա:
-Արա դե թող մի քիչ էլ քնեմ:
-Վահագ ջան 4 օրա տուն չես մտնում, մտքովդ չի՞ անցել, որ տուն ունես:
-Մամ գիշերը օղին խաղռնել եմ կոնյակի հետ ու հեսա գլուխս երկու կես կլինի, արի տենց սրտաճմլիկ հարցերը մնան հետո:
-Այ տղա ի՞նչ սրտաճմլիկ 4 օր տուն չես մտել, գիշերը 12 ից հետո հեռախոսդ չես վեկալում ու հիմա չես էլ ուզում ասես ու՞ր ես եղել:
-Մա կռիվ անելու հավես չունեմ, հիմա սիգարետս տուր, իսկ հարցերդ թող մնան հետո:
Ուֆ հետս ի՞նչ ասես չի եղավ, անգամ այդ տաս օրվա մեջ հասցրել եմ ընկերուհի ունենալ և բաժանվել, ավելի լավ ա մնամ ակումբում շառից, փորձանքից հեռու
![]()
Freeman (05.02.2011), Inna (06.02.2011), Kuk (05.02.2011), Mark Pauler (07.02.2011), My World My Space (06.02.2011), VisTolog (05.02.2011), Արևածագ (05.02.2011), Սլիմ (05.02.2011)
Նոր շան հետ էի ման գալիս մառախուղի ներքո
Հետ գալուց մի հատ ավտո սլացավ գժի նման ու ուզում էի մի երկու բառ ասել մտքումս, երբ ականջիս հասավ ավտոյի միջի երգը
Մեկից ժպիտս դեմքիս եկավ ու ասի վաու էլի մտքումս, վարորդին էլ դաժե սիրեցի
Ինչքան քիչ բան է պետք
Ace Of Base - Happy Nation
Բա սենց բաներ էլ է լինում![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
E-la Via (06.02.2011), einnA (06.02.2011), Farfalla (06.02.2011), Inna (06.02.2011), Mark Pauler (07.02.2011), My World My Space (06.02.2011), Nare-M (06.02.2011), One_Way_Ticket (10.02.2011), Shah (06.02.2011), Yevuk (06.02.2011), Ինչուիկ (06.02.2011), Հայկօ (06.02.2011), Մանուլ (06.02.2011), Նաիրուհի (14.02.2011), Ֆոտոն (07.02.2011)
Սիրիր երկիրդ այսուհետ,
Ընդդիմադի՛ր, իշխանամե՛տ
Կուսակցության ամեն անդա՛մ,
Գոնե շաբաթը մե՜կ անգամ.....
Հ.Գ
- Պոպուլիսի հարցումները վկայում են, որ մոտակա 7 տարիներին ե՛ս եմ "սիրելու" իմ երկիրը...... © Սերժ Սարգսյան
Ariadna (06.02.2011), E-la Via (06.02.2011), Freeman (06.02.2011), Katka (07.02.2011), Kita (06.02.2011), Mark Pauler (07.02.2011), murmushka (06.02.2011), Tig (06.02.2011), Ungrateful (06.02.2011), Արևածագ (06.02.2011)
Դու գողացար իմ ապագան
ՈՒ ինձ մնաց դատարկ ներկան:
Իսկ անցյալը...իսկ անցյա~լը...
Ես կոտրեցի' իմ անցյալը,
Ու անցյալիս փշուրները` թևեր առած,
Երամ կապած, հեռանւմ են-հեռանում են,
Ինձ թողնելով դատարկ ներկան ...
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
"Green eyes" (08.02.2011), A.r.p.i. (07.02.2011), E-la Via (06.02.2011), einnA (06.02.2011), Inna (06.02.2011), Mark Pauler (07.02.2011), My World My Space (06.02.2011), Nare-M (06.02.2011), Shah (06.02.2011), Tig (06.02.2011), Արևածագ (06.02.2011), Ժունդիայի (07.02.2011), Ինչուիկ (06.02.2011)
Ամբողջ օրը նստած Սուսանկի կիքսերն եմ գրում սիրահարվելու, ինձ ամուսնացնելու, իր ամուսնու //օն ժե ամուսնյակ// վերաբերյալ ու ինձ մի միտք է տանջում` ախ որտեղի՞ց չորսամյա երեխայի ուղեղում էդքան անպետք ինֆորմացիա…
Վերջը հասկացա. էսօր ինձ բախտ վիճակվեց Սուսանիկի հետ մի մուլտիկ նայել՝ մուլտի անունը չեմ հիշում, բայց մուլտի էությունը հետևյալն էր՝ մի "տունը մնացած" արքայադուստր ամբողջ օրը զբաղված է իր մազերը սանրելով և սպիտակ ձիով իր փայ ասպետի մասին բարձրաձայն մտորելով... հա, Ուոլտ Դիսնեյի գունազարդ մուլտերից մեկն էր:
Ջղայնացա, փոխեցի ալիքը, մյուս ալիքով "Մոխրոտիկ" մուլտիկն էր գնում ////՝ ամենաանմիտ, ամենահարիֆ, ամենատունըմնացածոտ աղջկա մասին...
Փոխեցի ալիքը, սըփՌՌՌՌայզ՝ մմմմ ...... Վինքս մուլտն էր եթերում. չորս քսված-դզված ծյոծյաներ գնում են աշխարհը փրկելու, հետո էլ որոշում են ձեռի հետ մարդա մի երեք տղա կպցնեն...
Մտածում եմ՝ դեռ էնքան էլ ծեր չեմ ու չէի սպասում, որ էսքան ջահել տարիքում էսպիսի արտահայտություն կանեմ՝ բա մեր ժամանակ էսպե՞ս էր... Չեբուռաշկա, Կառլսոն, Լիապոլդ, Վիննի Թուխ...
Հետո էլ զարմանում ենք՝ հիմիկվա երեխեքը մանկություն չունեն՝ բոլորը ծյոծյա ու ձյաձյաներ են...
օֆ, օֆ, եսիմ էէէէ....
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 06.02.2011, 13:42:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
A.r.p.i. (07.02.2011), Chilly (07.02.2011), E-la Via (06.02.2011), erexa (06.02.2011), Farfalla (06.02.2011), Freeman (06.02.2011), Mark Pauler (07.02.2011), Nare-M (06.02.2011), Tig (06.02.2011), Valentina (06.02.2011), Yevuk (06.02.2011), Արևածագ (06.02.2011), Գեա (06.02.2011), Ինչուիկ (06.02.2011), Մանուլ (06.02.2011), Ուլուանա (09.02.2011)
Ես ապրեցի նրա տանը երեք օր
Պետրան չունի համակարգիչ, հեռուստացույց, բջջային հեռախոս: Նա դեռ ուղարկում է թղթով նամակներ և բացիկներ, իսկ ուրիշներից ստացածները կուտակում ննջասենյակի սեղանիկի վրա, որտեղ դրված են փոքրիկ զարդատուփեր՝ կիսաբաց կափարիչներով:
Նրա տունը լի է գրքերով, որոնք ամենուր են, բայց միշտ կոկիկ դասավորված՝ անգամ հատակին դրվածները: Սենյակներից մեկում գրատախտակ կա՝ հենված իր երկարուկ, փայտե ոտքերին, որի վրա Պետրան կավճով գրում է արտասովոր մտքեր՝ քաղված իր գրքերի էջերից: Իսկ գրատախտակի կողքին նվագարկիչն է, որի շուրջը բազմաթիվ ձայնասկավառակներ են. դրանց վրա Պետրայի ձեռագիրն է՝ ստեղծագործությունների անվանումների ու կատարողների մասին գրառումներով: Բոլորը օպերաներ են և դասական այլ գործեր:
Պատերին ամենուր գեղանկարներ են. ամենամեծի վրա, որը ձգվում է ամբողջ պատով մեկ, արվեստանոց է պատկերված, այնտեղ նստած ծեր վարպետը նայում է ուղիղ աչքերիդ մեջ՝ իր հոգնած ու իմաստուն հայացքով:
Հատակին գաղտնիքներով լի հսկայական սնդուկներ են դրված, որոնց վրա նստելիս քեզ իսկական ծովահեն ես զգում: Սնդուկները ծանր են թվում ու հին փայտահոտով: Տեսնես՝ ինչեր են ապրում նրանց խորքերում...
Պետրան սիրում է կապույտը. նրա տանն այդ գույնի դեկորներ շատ կան: Ահա այս երկու կապտավուն, կիսաթափանցիկ ամանների մեջ Պետրան ժամանակի ընթացքում հավաքել է իր գտած բոլոր կապույտ, փոքրիկ առարկաները՝ սկսած լվացքի ամրակներից, վերջացրած շշերի փականներով: Հիմա դրանց վրա բարակ փոշի է նստած՝ ստեղծելով բոլորին միմյանց կապող հավերժական հարմոնիա:
Նրա լողասենյակում մատնաչափիկ նկարներ կան՝ հին ժամանակներից պահված, որոնց վրա կարելի է գտնել մանուկ Պետրային և նրա ծնողներին: Նկարները գունավոր են թվում՝ նրանց ժպիտների շնորհիվ:
Խոհանոցում ապակեպատ տարաներ ու կճուճներ են շարված, որոնց պարունակության մասին միայն տանտիրուհին գիտի: Իսկ գազօջախի կողքին մեծոտ ու ծանր խոհարարական գրքեր են դրված, որոնց էջերը մաշված են, իսկ կազմը՝ խունացած:
Պատուհաններին, գետնին, սեղաններին բույսեր են ապրում՝ կապույտով նախշազարդված, կավե ամանների մեջ: Այդ բույսերը տերևաշատ են ու երկարավուն, և ոչ մեկի վրա ծաղիկներ չկան:
...
Պետրան տանը չէր: Ուղիղ երեք օր:
Վերջին խմբագրող՝ ivy: 06.02.2011, 14:52:
CactuSoul (06.02.2011), E-la Via (06.02.2011), einnA (06.02.2011), impression (06.02.2011), Kita (06.02.2011), Kuk (07.02.2011), Mark Pauler (07.02.2011), My World My Space (06.02.2011), Shah (06.02.2011), Tig (07.02.2011), VisTolog (06.02.2011), Ամպ (06.02.2011), Արևածագ (06.02.2011), Գեա (06.02.2011), Դատարկություն (08.02.2011), Ժունդիայի (07.02.2011), Ինչուիկ (06.02.2011), Ռուֆուս (06.02.2011)
Ինչպիսի կոնտրաստներով է լցված կյանքը, սակայն:
Նստած թարգմանում եմ տեքստ Սմետանայի դաշնամուրային տրիոյի վերաբերյալ, որպեսզի տեղադրեմ բլոգումս, միևնույն ժամանակ լսում եմ երեք նախատեսած կատարումներիցս մեկը, ուշադրություն դարձնում նվագողների վարպետությանը, մտածում՝ ո՞րը տեղադրեմ բլոգումս, որ ամենալավն արտացոլի այս հանճարեղ ստեղծագործության ոգին…
Խմբագրիչի էջում հավաքում եմ. «Առաջին դրվագը ջութակի և թավջութակի միջև փոխանցվող նազանի մեղեդի է: Նրա հառաչագին հատվածներն ու քրոմատիկ ներդաշնակության հպումները մեղեդին կրկին ներկում են ցավալի, կարոտագին երանգով»: Ու հե՛նց վերջակետը դնելուց, դիմացս նստած չինացին թոքերի ու շուրթերի ողջ կարողությամբ մի հատ «ֆը՜ռթ» է անում բաժակից ու դրանից հետո՝ գխտում:
Էս էլ քեզ «ներդաշնակության հպումներ», դե գնա:
Հանգստությո՛ւն, հանգստությո՛ւն,F12 ստեղնը սեղմում ենք այնքան, որ ձայնի բարձրությունը դառնա առավելագույնը (ընդամենը մի քանի «ներդաշնակ հպումներ»), և չինացու աղե-ստամոքսային համակարգը շնչառականի հետ միասին վերանում են նյութական աշխարհից:
![]()
![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Էլի շան հետ ման գալու արկածների շարքիցՆԱխորոք զգուշացնում եմ, որ եթե զզվել եք, չկարդաք
Ուրեմն հետ ենք գալիս տուն, ես էլ դե կապիշոնս մինչև ճակատս փակած, հլը լավ է բերանս բացել էի, մինչ էտ շառֆով էտ էլ փակԵս մայթով, շունոս խոտերի միջով
Ես էլ դե իհարկե անջատված եմ քայլում ու բան չեմ լսում գրեթե կապիշոնի պատճառով ու ասոբը չեմ էլ տանջվում, որտև բան լինի, թող Լոկին լսի
Հիմա մի հատ տղա սենց կողքովս անցում է ու գլուխը նենց է տեքել կապիշոնիս մեջ, որ քիչ է մնում բերանս մտնի, ես դե մինչ բերանս մտնելը ոչ լսել էի, ոչ տեսել իրաներևի կակ վսեգդա շանս անմեղ էին համարել, առավել ևս որ կողքս չէր հենց
Ես դաժե չհարցրեցի բան ասել, երբ Լոկին արդեն եկել նույն ձևի, ուղղակի վերևի ուղությամբ իրա բերանն էր մտնում
Ծիպը դու տիրոջս կնայես, ես չէ, բան է եղել ապե
Էս տղեն էլ անսպասելիությունից սղաց ու խո չընկավ
![]()
Մի խոսքով ես հազիվ ինձ պահեցի, որ բարձր չծիծաղամ, Լոկիիս ասի անցանք ու ճանապարհը շարունակեցինք;
Տենց էլի![]()
Վերջին խմբագրող՝ Kita: 07.02.2011, 00:27:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ