Իսկականից որ ֆրանսիական բյուրոկրատիան անգերազանցելի բարձունքների բրա է:
Ֆրանսիական կազմակերպությունից գնում եմ միջազգային ապահովագրություն: Վճարումը՝ կամ առձեռն, կամ բանկաըին փոխանցումով, կամ ավտոմատ՝ իմ լիազորմամբ, բանկային հաշվիցս: Հարցնում եմ գործակալին՝ ո՞ր տարբերակն է նախընտրելի, ասում է՝ միանշանակ երրորդը: Ասում եմ՝ եղավ, ահա իմ բանկային հաշվեհամարը շվեյցարական UBS-ում: Մադամն անմիջապես լրջանում է և հայտարարում, որ գործակալությունն աշխատում է միայն ֆրանսիական բանկերի հետ, որովհետև իմ ապահովագրական ծախսերը հատուցելիս գումարը փոխանցում են միայն ֆրանսիական բանկ:Այս և մի քանի այլ պատճառներով որոշեցի հաշիվ բացել ֆրանսիական Crédit Agricole-ում: Ու սկսվե՜ց...
Բոլոր անհրաժեշտ թղթերը լրացրեցի, պահանջեցի նաև e-բանկինգի հնարավորություն: Մի առ ժամանակ հետո ուղարկեցին պլաստիկ քարտի կոդը՝ խոստանալով քարտն ուղարկել ավելի ուշ: Ըստ որում՝ դու պետք է զանգես բանկային գործակալիդ և հարցնես՝ արդյո՞ք քարտը պատրաստ է, կամ էլ. նամակ գրես: Գրեցի մեկ շաբաթ հաշիվը բացելուց հետո, պատասխանեցին, թե կարող եք վերցնել շաբաթ օրը այսինչ գործակալությունից (բավական հեռու) կամ հաջորդ երեքշաբթի՝ ավելի մոտ վայրից: Ընտրեցի երկրորդը: Գնացի երեքշաբթի օրը, պարզվեց, որ «քարտն ուղարկել են մյուս գործակալություն, համեցեք վաղը»:Ասացի՝ կլինի՞ փոստով ուղարկեք: Ասացին այո: Երեկ փոստատարը եկել է, բնակարանումս չեմ եղել, գրություն էր թողել, գնացի փոստից քարտս վերցրի, տեսնեմ մեջը գրած է՝ «շնորհակալություն ներդրված ստացականը ստորագրելու և մեզ ետ ուղարկելու համար» և ծրար՝ հակադարձ հասցեով: Զանգում եմ իմ գործակալություն, որտեղից պետք է առաջին անգամ վերցնեի քարտը, ասում եթե եթե ձեզ փոստով ուղարկեմ, բավարա՞ր է: Պատասխանը՝ այո, իհարկե, բայց ծրարը պետք է անձամբ հանձնեք մեզ:
Տո տնաշեններ, որ պետք է գայի ձեզ մոտ ծրար հանձնելու, հենա քարտս կվերցնեի, էլի, էլ փո՞ստն ինչու մեջ խառնեցինք:
Cauchemar.



Այս և մի քանի այլ պատճառներով որոշեցի հաշիվ բացել ֆրանսիական Crédit Agricole-ում: Ու սկսվե՜ց...
Ասացի՝ կլինի՞ փոստով ուղարկեք: Ասացին այո: Երեկ փոստատարը եկել է, բնակարանումս չեմ եղել, գրություն էր թողել, գնացի փոստից քարտս վերցրի, տեսնեմ մեջը գրած է՝ «շնորհակալություն ներդրված ստացականը ստորագրելու և մեզ ետ ուղարկելու համար» և ծրար՝ հակադարձ հասցեով: Զանգում եմ իմ գործակալություն, որտեղից պետք է առաջին անգամ վերցնեի քարտը, ասում եթե եթե ձեզ փոստով ուղարկեմ, բավարա՞ր է: Պատասխանը՝ այո, իհարկե, բայց ծրարը պետք է անձամբ հանձնեք մեզ:
Տո տնաշեններ, որ պետք է գայի ձեզ մոտ ծրար հանձնելու, հենա քարտս կվերցնեի, էլի, էլ փո՞ստն ինչու մեջ խառնեցինք:
Մեջբերել





Հա բայց խի՞
Էդ ջարդուփշուրի ձենի վրա պապաս կողքի սենյակից եկավ, ասում ա՝ էս ի՞նչ եղավ, էդ պահին տեսա սեղանի ակերից մեկը սեղսանից մի երկու մետր հեռու ա, ասի՝ էս մի ակը թույլ էր, վերջը ջարդվավ, էլի
Ու էդ պահին, որ ես մտածում էի կոմպիս հոգեհանգստի արարողության ծախսերի մասին, սկայպը զանգեց
Ջա՛ռմայա, ջառմա՛յա, ամանորն այսինչ ջառմայա

Էջանիշներ