Ինչ տհաճ ա էս ձմեռվա կեսին փողոցում տեսնել սալյարիից նոր դուրս եկած...օյ, կներեք, Ռիոից հենց նոր վերադարձած դեմքեր: Ախր ոչ Նոր տարվա հետ ա սազում, ոչ էլ առավել ևս ձմռան:![]()
Ինչ տհաճ ա էս ձմեռվա կեսին փողոցում տեսնել սալյարիից նոր դուրս եկած...օյ, կներեք, Ռիոից հենց նոր վերադարձած դեմքեր: Ախր ոչ Նոր տարվա հետ ա սազում, ոչ էլ առավել ևս ձմռան:![]()
Էս վերջերս տոթի պատճառով, աշխատանքային երբեմն պարապության մեջ, քունս ուժեղ տանում ա, պահ ա գալիս, երբ աչքերս բաց են, բայց միտքս նիրհում ա:
Հաշված վայրկյանների ընթացքում մի երազ տեսա.. տեսա անցյալի մի դրվագ, նայում էի վերևից, թե ինչպես եմ բանակից նոր տուն գալիս.. Երազիս մեջ տագնապալից ոչինչ չկար... բայց մի պահ գիտակցեցի թե էս հինգ տարիների ընթացքում ինչեր պիտի անցնեն իմ գլխով... էնքան չէի ուզում, որ բոլորը կրկնվեր...
Սառը քրտինքը վրես քնից զարթնեցի ու մտածում եմ ինքս ինձ.. "Ինչ լավ ա, որ ես ապագան չեմ տեսնում..."
I love my life and I celebrate it every day...
Մեկ-մեկ ինձ թվում է՝ իմ մանկապարտեզի ժամանակն է:Այսօր ընդմիջմանը գնացել էի խանութ՝ զարմիկներիս համար հագուստ գնելու: Երկու զարմուհի ունեմ (<1 և <2 տարեկան) և մի արջուկ (<2 տարեկան): Աղջնակներինը գնեցի, տղայինը չէի գտնում: Կամ չափերը չէին համապատասխանում, կամ գույնն ու ձևը: Դրանից մի պահ այնպե՛ս էի տխրել ու կատաղել խանութում:
Հետո մի պահ ինձ հավաքեցի, Քերոլի Ալիսի նման մի երկու հատ խիստ բան ասացի ինքս ինձ, հանգստացա, ներքին Ctrl+F-ս սեղմեցի ու շարունակեցի խուզարկել մանկական բաժինը: Վերջապես մի հատ իմ ուզած կուրտկաներից գտա Արթուրիկիս համար:
Դեռ երեքն են, այս օրն են գցում քեռուն, բա որ շատանա՞ն՝ ինչ է լինելու:
Բայց քեռին պինդ տղա է՝ կդիմանա, թող արխային շատնան:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ariadna (08.12.2010), CactuSoul (08.12.2010), Kita (09.12.2010), Nare-M (08.12.2010), Rhayader (10.12.2010), StrangeLittleGirl (09.12.2010), Yevuk (08.12.2010), Անտիգոնե (08.12.2010), Արշակ (08.12.2010), Արևածագ (08.12.2010), Արևհատիկ (09.12.2010), Դեկադա (11.12.2010), Ինչուիկ (08.12.2010), Հայկօ (09.12.2010), Հարդ (08.12.2010), Մանուլ (08.12.2010), Նաիրուհի (09.12.2010), Ռուֆուս (08.12.2010)
Երբ պատրաստ ես իրան լուսանկարել գիշերվա 4-ին, կիսամեռ վիճակով + առանց կամերայի: Երբ սոց. ցանցերում մեծացնելով իրա լուսանկարը, զգում ես, որ այն քեզ դուր է գալի` թեկուզ դու լուսանկարիչ ես, իսկ այդ լուսանկարը շարքային ու անիմաստ է: Երբ նա արդեն 7-րդ երազն է տեսնում, բայց դու մեկ ա ` ման ես գալի խոսալու թեմա: Երբ քեզ հարազատ ա իր բնավորությունը ու դու թքած ունես իր արտաքինի վրա` չնայած գեղեցիկ է: Երբ վստահ ես, որ վաղը էդ նույնը չես զգալու, բայց չես ուզում քնել, որ «էդ մտքին լինելը» չանցի: Երբ իր հետ ընկերական ես, բայց ուզում ես, որ նա զգա, որ այդքան էլ տենց չի ու չես գտնում դա նրան բացատրելու միջոց… Երբ թեկուզ ընկերական զրույցի ժամանակ նման զգացողություն չես ունեցել երբեք: Երբ փոշմանում ես, որ իրան ճանաչում ես մանկուց: Երբ ուզում ես սկսել ամեն ինչ նորից, նորից ծանոթանալ ու ցույց տալ ժամանակակից քեզ, այլ ոչ նրան, որն իր մոտ արդեն ձևավորվել է: Երբ փորձում ես սթափ վիճակով կարդալ էս ամենը ու զգում ես, որ սա կատարյալ հիմարություն ա: Երբ դու իր հետ նույն դասարանում ես սովորել վախտին, բայց դա հիմա քեզ խանգարում ա: Երբ երջանկության համար քեզ պետք ա ինքը ու կոլա+արաղ միքս: Երբ չգիտես, ինչի՞ համար ես սա գրում: Երբ նրա գեղեցկությունը ու հարազատությունը նոր-նոր ես սկսում նկատել, սակայն արդեն հասցրել ես իր մոտ անլուրջ ու զուգնկերուհիներ փոփոխող մարդու տպավորություն թողել: Երբ չգիտես իր ժամանակակից իրավիճակը, իր անձնականը՝ բայց այսօր թքած ունես դրա վրա: Երբ քեզ հանդիպման է կանչում մի աղջիկ, որին սթափ ուղեղով դու էիր կանչելու՝ սակայն ասում ես, որ «հավես չկաաա»: Երբ երջանկության համար, այսօր քեզ կոլա+արաղն էլ պետք չէ՝ մենակ իր ներկայությունը կապահովի երջանկությունդ: Երբ իր անունը Մարինա է, հենց այն անունը որն դու այքա՜ն սիրում ես: Երբ, երբ երբ, երբ, եեե՜րբ...
Ասեք` էդ սերն ա՞, թե՞ նշանդրեքի ազդեցության տակ, ալկոհոլային տարբեր խմիչքների խառնելու արդյունք /ու այդ ամենի այլանդակ չարաշահում/::
Հ.Գ. Թու՜... Էլի enter-ները մոռացա:
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 09.12.2010, 05:34:
Էնքան եմ սիրում Հայաստանը, հայերին, ընկերներիս....Այնքա՜ն շատ, որ արտասահմանում ապրելու և աշխատելու մի քանի ռեալ ու շատ եկամտաբեր աշխատանքներ մերժեցի ու վերադարձա Հայաստան։
Բայց անկեղծ ասած ինչքա՜ն ժամանակ է մի բանի մասին եմ մտածում, որը ցավոք չի վերաբերում կառավարությանը, որին մենք սովոր ենք մեղադրել ամեն ինչում։ Խոսքս իմ ու քո նման հասարակ մարդկանց մասին է՝ հայրենակիցներիս, հայրենիքիս....
Եթե մենք մի ազգ ենք, սա մեր հայրենիքն է, ապա.....
ԻՆՉՈ՞Ւ Հայրենիքում քո հայրենակիցները 90%-ը ուզում են քեզ գցեն,
իսկ....
Օտարության մեջ երկու տարվա մեջ, հանդիպածս հարյուրավոր մարդկանցից, իսկ ամբողջ կյանքիս ընթացքում հազարավոր արտասահմանցիներից ընդամենը երկուսից երեք հոգի էին ուզում նույն բանը անել։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ Հայրենիքումս երիտասարդ հայրենակիցներիս մեծ մասը պատրաստ նույնիսկ ամենաանհարմար իրավիճակում առիթ ստեղծեն հայհոյելու, կռիվ անելու,
մինչդեռ....
Օտարության մեջ ընդհանրապես այդպիսի դեպք չի եղել, բացառությամբ մի դեպքի երբ հանդիպեցի նացիստների։
ԻՆՉՈ՞Ւ Հայրենիքումս ամեն օր լսում եմ ռեպլիկաներ ու վիրավորական խոսքեր բոյիս մասին, ու հետո էլ ստիպված եմ լինում ինքս ինձ քննադատել, մեղադրել թե ինչու չպատասխանեցի, ինչու մի երկու բառ չասեցի,
մինչդեռ
Օտարության մեջ նմանատիպ մի եզակի դեպք անգամ չի եղել։
ԻՆՉՈ՞Ւ Է Հայրենիքումս մարդկանց 98%-ը բռի ու վիրավորող,
մինչդեռ....
Օտարության մեջ հետդ քաղաքավարի են, հարգում են արժանապատվությունդ նույնիսկ երբ լուրջ պրոբլեմ են քննարկում։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ Հայրենիքումս հայրենակիցներիս մեծ մասը անարգում տան սպասուհիներին ու նվաստացնելով խոսում նրանց հետ,
իսկ
Օտարության մեջ ադքան տարբեր ընտանիքների հետ աշխատելուց գոնե մի դեպք չի գրանցվել նման վերաբերմունքի, ընդհակառակը միշտ նկատվել է ուշադրություն, հարգանք, երախտագիտություն բարեխճորեն կատարված աշխատանքի համար։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ Հայրենիքում մեր հայրենակիցները երանի տալիս, որ կարող են աշխատել օտարազգու տանը, քանի որ իրանք չեն կոպտում, հարգանքով են վերաբերվում ու հայերի պես բռի չեն։
ԻՆՉՈ՞Ւ ԵՄ ես այսօր աշխատանք փնտրում ու մերժում շատ եկամտաբեր աշխատանք հայերի մոտ (մոտ 2500-3000$ ամսեկան)՝ համաձայնվելով 3-4 անգամ ցածր աշխատավարձով աշխատանք ու անհամեմատ ավելի ցածր պաշտոն արտասահմանյան ընկերությունում։
Այս և նմանատիպ այլ հարցերի մասին մտածելով բացահայտում եմ ինձ համար մի սարսափելի իրողություն. իմ համար՝ կրկնում եմ անձամբ իմ համար օտարության մեջ և օտարի հետ տան զգացողությունը ավելի շատ է....
Գիտեմ, որ իմ գնալը ինչ որ վնաս չի տա էս երկրին։ Նույնիսկ որոշ ագրեսիվ մարդիկ պնդում են կամ առնվազն՝ մտածում, որ իմ պեսների գնալը ավելի օգուտ կտա էս երկրին, իսկ ես էլ նույնը իրենց եմ ասում՝ իրենց մասին.....
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ նման խոսքերի համար կարող ես ստանալ ամենաանցանկալի որակավորումները ու վիրավորանքները (նույնիսկ հենց այստեղ Ակումբում), բայց եթե անկեղծ լինենք ու հարցին նայենք առանց կանխակալ կարծիքի, ապա ինչքա՜ն մարդիկ կան, որ նույն զգացողությունները ունեն օտարության և հայրենիքի մասին.....
AniwaR (09.12.2010), CactuSoul (09.12.2010), Chilly (10.12.2010), Chuk (09.12.2010), einnA (09.12.2010), erexa (08.08.2012), Moonwalker (09.12.2010), Nare-M (09.12.2010), Norton (09.12.2010), paniaG (09.12.2010), Rhayader (10.12.2010), Ruby Rue (12.06.2013), Shah (09.12.2010), Sona_Yar (09.12.2010), StrangeLittleGirl (09.12.2010), Tig (09.12.2010), VisTolog (09.12.2010), Yevuk (09.12.2010), Ալիք (10.12.2010), Արշակ (09.12.2010), Արևհատիկ (09.12.2010), Դեկադա (11.12.2010), Ժունդիայի (09.12.2010), Ինչուիկ (09.12.2010), Հայկօ (09.12.2010), Մանուլ (10.12.2010), Նաիրուհի (09.12.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (09.12.2010)
Ժող մի հարց ա ինձ մտատանջում և բավականին վաղուց, քանի դուխս տեղն ա ասեմ, էտ ինչի՞ց ա, որ համարյա բոլոր անձնական օրագրերի վերնագրերը տենց պաթետիկ են ու ապուշ, որի վերնագիրը նայում ես քեզ թվում ա տերը Տիբեթից նոր ա իջել, կամ առնվազն ռոք աստղ ա
, ռոք և ոչ թե ռոք ըն ռոլլ
![]()
Վերջին խմբագրող՝ Երվանդ: 09.12.2010, 17:58:
Հեսա էլի նոր տարին կգա ու էդ գիշերը կանցնի ինչպես միշտ:
Ամեն տարի մտածում ես, որ լավ, էս տարի ուրիշ ձև կլինի, մի բան կմտածես, կկազմակերպես: Բայց մեկ ա, էլի ոնց որ ամեն տարի, նույնպես այս տարի:
Տխուր ա ստացվում
Քեզ կտրված ես զգում, կողքից նայող ես զգում, մասնակից չես զգում:
Ոնց որ էդ նոր տարին քո համար չլինի:
Բայց էս տարի մի տեսակ անհամբերությամբ եմ սպասում նոր տարվան, մի տեսակ մանկական խանդավառությամբ:Ու հիշելուց, որ շուտով գալու ա մեջովս մի հատ սարսուռ ա անցնում, կարծես ինչ որ բան եմ զգում:
Գոնե էս անգամ չհիասթափվեմ...
Ժամադրում եմ քեզ...բայց չեմ ասում,երբ ու որտեղ...հենց լինի էդ ժամանակը,կասեմ, տեղն ու ժամը
Want to know the truth ?
Հենց նոր ստացա ՀՀ Կառավարության պատվոգիր`
Հայրենիքի և Սփիւռքի կրթական միասնական դաշտի ձևւաորման մէջ ունեցած արդիւնաոր գործունէութեան և ներդրած աւանդի համար
ուռա՜, տավարիշչի, ուռա՜....
A.r.p.i. (10.12.2010), Agni (09.12.2010), Amaru (10.12.2010), davidus (09.12.2010), einnA (10.12.2010), impression (10.12.2010), Jarre (09.12.2010), Lusinamara (15.07.2011), matlev (09.12.2010), murmushka (09.12.2010), Nare-M (09.12.2010), paniaG (09.12.2010), StrangeLittleGirl (09.12.2010), Tig (10.12.2010), Ungrateful (09.12.2010), VisTolog (09.12.2010), Yeghoyan (10.12.2010), Yevuk (09.12.2010), Արևածագ (09.12.2010), Արևհատիկ (09.12.2010), Ժունդիայի (09.12.2010), Ինչուիկ (09.12.2010), Հայկօ (09.12.2010), Հարդ (09.12.2010), Մանուլ (10.12.2010), Նաիրուհի (09.12.2010), ՆանՍ (10.12.2010), Ուլուանա (09.12.2010), Ռուֆուս (09.12.2010)
Նոր մեր բաժնի տղեքից մեկի հեռախոսը զանգեց, մեկ էլ վերցրեց ու.
_Պրոնտո
Ու բոլորը մտան աթոռների տակ
Մի 10 հոգի կհասկանա
Ես եմ մեղավոր, որ մի բան անում եմ իրանց համար, պտի վազելով չանեմ, շատ էլ որ ընգերներս են, պտի թողեմ մի քիչ մռութները ցեխոտվի, որ ղադրս իմանան: 2 օր ա բան եմ խնդրել, մինչև իմացան, արդեն ուշ ա:
-Ապեր ուրիշի մուննաթին չմնանք էլի, վաղը կիմանանք մերոնցից ....
Ես կարամ հարյուր հոգու մուննաթի տակ մնամ, իրանց համար ինչ պետք ա անեմ, գիշերվա կեսին հանրապետության մի ծերից մյուսը հասնեմ, իրանք չէ՞....
Բան չկա, հեսա սկսում եմ թքած ունենալ սաղի վրա: Ես էլ կսկսեմ մուննաթի տակ չմնալ, հետո ինձանից նեղացողի էլ.....
Ժողովուրդը մի լավ խոսք ունի` ավելի լավ ա ասեն գեշ ա, քան ասեն էշ ա.....
մի քանի համարներ ջնջվեցին հեռախոսիցս, իսկ ես, որպես կանոն անծանոթ համարներին չեմ պատասխանում....
A.r.p.i. (10.12.2010), CactuSoul (10.12.2010), Chilly (10.12.2010), erexa (09.12.2010), Gayl (09.12.2010), murmushka (10.12.2010), paniaG (09.12.2010), Tig (10.12.2010), VisTolog (10.12.2010), Yeghoyan (10.12.2010), Yevuk (10.12.2010), Արևածագ (09.12.2010), Արևհատիկ (09.12.2010), Դեկադա (11.12.2010), Ինչուիկ (09.12.2010), Հարդ (09.12.2010), Մանուլ (10.12.2010), Նաիրուհի (09.12.2010), Ռուֆուս (09.12.2010)
Ես կարծում եմ, որ Աստված արվեսի մարդկանց ստեղծում է նուրբ հոգով` ի վերուստ տալով անսահաման սիրո զգացողությունը իր նմանի հանդեպ, այն իր կյանքի ու ստեղծագործությունների մեջ արտահայտելու համար:
Դա է ցույց տալիս իսկական արվեստագետների կյանքն ու ստեղծագործությունը:
"Я видел след Божий в Его творении; и везде, даже в самых мелких незаметных Его произведениях – что за сила! Что за мудрость! Что за неизреченное совершенство!"
Линней
Լավ ա լինելու:
![]()
Էս նորաոճ ոտանավորները մի ընդհանրություն ունեն. կամ անտաղանդ են, ընդ որում` սարսափելիորեն անտաղանդ, էն որ նույնիսկ վիճելու բան չի, կամ էլ նույնքան անվիճելիորեն բանաստեղծական են, բայց արտահայտչաձևն ընտրած ա հնարավորինս նատուրալիստական, ինչն արդեն չի թողնում, որ գործը մարսես որպես բանաստեղծություն
ճաշակին ընկեր չկա, էլի որ, ուղղակի ինձ տենց դուր չի գալիս
կարդում եմ, տեղ-տեղ հիանում, ու հենց հիանում եմ, հաջորդ տողին ստիպում են զզվել
կյանքի կեղտը /էն փիլիսոփայական կեղտը չէ, այլ հենց աղբը, զիբիլը/ բանաստեղծության մեջ խցկելն էս ինչ մոդայիկ դարձավ...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Յուղը վրեն սառած մակարոն ուտելուց վատ բան չկա:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ