Մարդիկ ոչ միայն հետաքրքրասեր են, այլև ահավոր շատ են սիրում ուրիշների հետաքրքրասիրությունը բավարարել…
Մարդիկ ոչ միայն հետաքրքրասեր են, այլև ահավոր շատ են սիրում ուրիշների հետաքրքրասիրությունը բավարարել…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ինձ մի քիչ անպատասխանատվություն ա պակասում:
Կախեք ինձ, պախարակեք ինձ, մտրակեք ինձ.... Մեկա էս մահերի մասին անկապ գրառումս պիտի անեմ։
Ազգային անվտանգության ծառայության պետը մահացել է՝ գեներատորով ձուկ որսալու ժամանակ։ Հոսանքահարվել է։ Ես ուղղակի պատկերացնում եմ էտ մարդու վիճակը, որ երևի չի իմացել, որ ջուրը հոսանքահաղորդիչ էՄի անեկդոտ հիշեցի. «Փոքրիկ տարիքում Ջորջ Բուշը երազում էր դառնալ տիեզերագնաց, բայց դրա համար հարկավոր էր շատ սովորել։ Այդ պատճառով էլ նա դարձավ նախագահ»։
Երիտասարդ ատլետը իր հաղթանակից ուրախացած թռվռացել է 6-րդ հարկում գտնվող իր տանը՝ մահճակալի վրա և անզգուշ լինելու պատճառով դուրս է թռել լուսամուտից։
Հաջորդը՝ ալպինիստ Ժերար Օմելը 6 անգամ բարձրացել է Էվերեստ, սակայն մահացել է իր տան լամպը փոխելու ժամանակ աթոռից ընկնելուց։
Պետերբուրգում մի նովիյ ռուսկիի տարեց մայրը մահացավ շատ անկապ իրավիճակում։ Տղան որոշել էր տունը վերանորոգել եվրոպական ոճով ու մոր համար սարքել էր պատի մեջ հավաքվող անկողին։ Խեղճ կինը մահացել էր, քանի որ չգիտեր ճիշտ օգտագործելու ձևը և հենց պառկել էր անկողնու զսպանակները անկողինը հետ էին հավաքել պատի մեջ։
Իսկ պապայիս քեռին մահացավ 101 տարեկան հասակում, Կալուգայում։ Գիտե՞ք ինչից։ Առավոտյան մարզանքից հետո գետում լողալիս ոտքը բռնվել է և խեղճ մարդը խեղդվել է։
Ասածս ինչ ա՝ մարդս մարդ լինի։
ՀԳ՝ լավ թեթև տարեք ու ինձ էլ մի քֆրտեք, լավ եմ արել գրել եմ![]()
*e}|{uka* (29.11.2010), Amaru (29.11.2010), AniwaR (29.11.2010), Chuk (30.11.2010), einnA (29.11.2010), Gayl (30.11.2010), Legolas (30.11.2010), murmushka (30.11.2010), Norton (29.11.2010), Rhayader (29.11.2010), Smokie (15.05.2011), Tig (30.11.2010), Ungrateful (30.11.2010), Արևածագ (29.11.2010), Երվանդ (29.11.2010), Էլիզե (29.11.2010), Ինչուիկ (30.11.2010), Կաթիլ (29.11.2010), ԿԳԴ (30.11.2010), Հարդ (29.11.2010), Մանուլ (29.11.2010), Նաիրուհի (29.11.2010), Ռուֆուս (29.11.2010)

Ոչնչի մեջ սկսում ես ավելի պարզորոշ տեսնել առարկաները, երբ նրանք հայտնվում են, երբ ոչինչ չի խախտում ոչնչի հավիտենական անդորրը, իսկ առարկաները հյուր են:
Ոչնչի մեջ մշտապես անտրամադիր ես, տագնապներդ` հոգնած, հույզերդ` սառած, միայն արցունքներդ` պատրաստ թափվելու ամեն պահի, միայն ուզենաս:
Ոչնչի մեջ ժամանակն անցնում է այնպես, ինչպես մինչ այդ էր անցնում, միայն, կարծես, առանց ջղաձգումների:
Ոչնչի մեջ ունակ ես ապրելու ամեն մեկի ցավն այնպես, ինչպես սեփականը, բայց դրանից ծանրությունն աշխարհի վրայից չի վերանում, այն հավասարապես բաշխված է բոլորի ուսերին:
Ես ճանապարհ ընկա երեկոյան, այն փոշոտ, քարքարոտ ճամփան, որը երեկոն չէր օծել մուգ նարնջով, այլ հանգած հրաբխի գույն ուներ: Իմ ճամպրուկն իմ սիրտն էր, որը նման էր մինչև համարյա եզրը լցված բաժակի. պետք էր զգույշ քայլել, որ չթափվի: Թեև վտանգ էլ չկար. հավիտենական ոչինչն այն դրել էր սահմանափակ շարժունակության մեջ, միայն տարուբերվում էր մինչև կոկորդ, ու երբեմն` թույլ հոսում աչքերից: Վերջինիս համար շնորհակալ էի:
Ճանապարհին ինձ զբաղեցնում էի` մտաբերելով դիմանկարը` ոսկեզօծ, զանգվածեղ շրջանակի մեջ. նա կարճ, գեղեցիկ սանրվածք ուներ ու ժամանակի ուղեգծից դուրս հայացք: Հայացքն այդ չէր վերջանում, ու ինչքան երկար էիր նայում, այնքան ավելի էր սկսվում:
Երբ նա լքեց մեզ, ինչ-որ թեթևություն իջավ. ասես այն ծանրությունը, որ նա կրում էր իր փխրուն ուսերին` տարածվեց, նուրբ-թեթև փոշի ցողեց փափկականաչ մարգագետիններին ` գույն ու լիցք ավելացնելով: Երևի բնությունն այդպես է նորոգվում շարունակաբար:
Այդ հավերժացումը` բնությանը ձուլմամբ, ես ընդունում էի բնական ու հարցեր չունեի, բայց հիմա, այդ մասին գրելիս, ձեռքերս դողում են թեթև, սիրտս նվաղում մի փոքր, ու մատներիս ծայրերին սառնություն է շրջում մեղմիվ:
Հիմա ես շտապում եմ: Բայց ամեն ինչ լավ է լինելու: Promise.
Այսօր facebook-ում Մարիամախոտ անունով մարդու տեղադրած նկարի մեկնաբանությունում կարդացի հետևյալը.
Հիմա ներսս պայքար ա գնում, ուզում եմ անընդհատ սովորեմ շներից, ուզում եմ լինել ավելի քան մարդ, բայց ախր գրված ա է, մի շնանա:Էս շանը ես ճանաչում եմ, ես իր մայրական բնազդների վրա երբեք չէի կասկածում, բայց որ մարդու` երեխու նկատմամբ նույնը առաջանա....սա ավելի քան շուն է....ավելի քան մարդ...~~~ Սովորենք շներից
![]()
Лучше Гор могут быть только Горы.
*e}|{uka* (30.11.2010), ars83 (30.11.2010), CactuSoul (30.11.2010), Chilly (30.11.2010), einnA (30.11.2010), Kuk (30.11.2010), Lianik (30.11.2010), Nare-M (02.12.2010), Philosopher (30.11.2010), Tig (30.11.2010), Ungrateful (30.11.2010), VisTolog (30.11.2010), Yevuk (30.11.2010), Արևածագ (30.11.2010), Դեկադա (30.11.2010), Կաթիլ (02.12.2010), Հայկօ (30.11.2010), Մանուլ (30.11.2010), Նաիրուհի (30.11.2010), Նարե (30.11.2010)
երկար ժամանակ փաստորեն պահանջվես մինչև հարմարվեմ /կամ էլ այդպես էլ չհարմարվեմ/ իմ նոր սոցիալական դիրքին, կամ կարգավիճակին… Հիմա մոտ 15 օր անց ուզում եմ նորից վերհիշել, նորից զգալ ու ապրել, կամ էլ ուղղակի կիսվել: Չէի պատկերացնում, որ այդքան ահնգիստ կլինեմ, հանգիստ, առանց նյարդայնանանլու, թվում էր, որ պիտի ներվայնությունից խոլագարվեի, բայց ներքին մի անսահման հանգստություն էր ինձ մոտ: Բոլորը խառնված էին, բոլորը շտապում էին, իսկ ես ուղղակի վայելում էի: Իմն էր ՄԵՐն էր այդ օրը ու հաստատ ոչ ոք ու ոչինչ այն չէր փչացնելու: Չէր հետաքրքրում ոչ մի մանրունք, , իսկ թվում էր, որ պիտի մինչև վերջին վայրկյանը վազվզեմ հենց մանրունքների հետևից:
Այդ օրվա մեջ երկու անգամ զգացի, որ սիրտս պոկվում է, առաջինը, երբ մեր բակում լսեցի ազդակների ձայնը, երկրորդը՝ եկեղեցում, երբ լսեցի ղողանջները: Գլխումս մի միտք էր միայն պտտվում. սիրում եմ, երջանիկ եմ, լավ է լինելու: հետո պպտվեց ժամանակը փաձ հավաքեց , արագացավ ու գնաց գնաց գնաց: չեմ զգացել ոչ հոգնածություն, ոչ ցուրտ, ոչինչ: միայն, երբ հնչեց You are so beautiful to me, զգացի, որ մեր օրն ավարտվում է; բայց սկսվում է մեր կյանքը, մի ամբողջ կյանք միասին; միայն մի բան եմ երազում, կարողանանք պահպանել այդ օրվա զգացողությունները, կարողանանք հիշել ու գնահատել; ու հիմա գրեթե 15 օր անց, երբ կամաց կամաց գլխապտույտը տեղի է տալիս սառը դատողությանը. ես նորից հասկանում եմ..... երջանիկ եմ, սիրում եմ, սիրված եմ, Աստված մեզ հետ միշտ
մի քանի նկարներ
ես ու աշխարհի ամենաբարի տատիկս
մենք՝ արդեն ամուսիններ
իմ ամենաաասիրելի նկարը
մեր համովիկը
մեր հավերժ ճախրող սիրտը
![]()
*e}|{uka* (30.11.2010), ars83 (30.11.2010), CactuSoul (01.12.2010), Chuk (30.11.2010), einnA (30.11.2010), Gayl (30.11.2010), Inna (01.12.2010), ivy (12.12.2010), Jarre (30.11.2010), Kita (30.11.2010), Lianik (30.11.2010), Monk (01.12.2010), Nare-M (02.12.2010), Philosopher (04.12.2010), Ribelle (02.12.2010), Safaryan (02.12.2010), SSS (01.12.2010), Tig (01.12.2010), Yevuk (30.11.2010), ~Anna~ (03.12.2010), Արշակ (30.11.2010), Արևածագ (30.11.2010), Արևհատիկ (30.11.2010), Բարեկամ (02.12.2010), Դեկադա (30.11.2010), Երվանդ (02.12.2010), Էլիզե (01.12.2010), Ժունդիայի (30.11.2010), Ինչուիկ (30.11.2010), Լեո (30.11.2010), Կաթիլ (30.11.2010), ԿԳԴ (30.11.2010), Հայկօ (01.12.2010), Հայուհի (30.11.2010), Մանուլ (30.11.2010), Նաիրուհի (30.11.2010), Նարե (30.11.2010), Ուլուանա (09.12.2010), Ռուֆուս (30.11.2010)
Հայ նացերին նվիրվում է առակը սույն. մի անգամ տուն էի գնում, շուն տեսա որ հաչում էր վրաս, ասացի՝ շնիկ, մի՛ հաչա վրաս, փախի տուն: Ու շունը հպարտությամբ ասաց՝ «Շունիկ չի, բակապահ շուն է»: Ասածս ի՞նչ է, եթե շունը կարող է հպարտությամբ իրեն տարանջատել մնացած շներից ու իրեն մնացած շներից լավ զգալ, դրանով չի դադարի շուն լինել: Նույնն էլ մարդկանց հետ է. եթե նացիստ ես, հայկական նաց ես, գերմանական նաց ես, հրեական նաց ես, զանզիբարական նաց ես, տաջիկական նաց ես, բակապահ նաց ես՝ էլի նույն նացիստն ես:
Ժողովրդական իմաստություն
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Մարդիկ կան, քեզանից մի քիչ մեծ, որոնք առաջ քեզ համար հեղինակություն էին: Իրենցից շատ բան ես սովորել: Մի 2 հատ քֆուր ես սովորել, որ քեզ խփում են, պատասխանել ես սովորել, ու ավելի կարևոր բաներ էլ ես սովորել:
Ժամանակ ա անցնում, ու իրանք անցնում են կողքովդ ու բարև էլ չեն տալիս:
Էդ ժամանակ արդեն իրանց հեղինակությունը հոդս ա ցնդած լինում, իրանց անունը պատկառանքով տալու փոխարեն ասում ես. արա ******ուլիկ... մարդ չդառար էլի տենց էլ...
she's like heroin
Չինացիքիս հետ զրույց էինք անում հագուստի գույների մասին: Հարցրին, թե ինչ գույնի հագուստ եմ սիրում: Ասացի՝ կանաչ, իմ սիրած գույնն է: Ամուսին չինացին աչքերի խորամանկ արտահայտությամբ ասում է. «Կանաչ գույնի ինչ հագուստ ուզում ես հագիր, բացի գլխարկից»: Պարզվում է, որ Չինաստանում, եթե տղամարդը կանաչ գլխարկ է հագնում, դա այն բանի նշան է, որ կինը կամ սիրուհին նրան դավաճանում են: Ճիշտ է, ես չեմ հասկանում, թե ինչու են դա աշխարհին ի ցույց դնում:
Ինչևէ, ստիպված էի հիասթափեցնել իմ նեղակն բարեկամներին. կին կամ սիրուհի չունենալու պարագայում, փաստորեն, կանաչ գլխարկի արգելքն իմ վրա չի տարածվում:Համա թե մարդ ո՞րտեղից կանաչ գլխարկ ճարի, հագնի: Դրա համար կին է պետք, որ գնա խանութ, ամուսնու համար մի հատ տաք կանաչ գլխարկ գնի: Բայց դե եթե կին ունես, էլ կանաչ գլխարկ չես կարող հագնել:
Էս ինչ փակ շղթա էր, տո՛:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
*e}|{uka* (30.11.2010), AniwaR (30.11.2010), Chilly (30.11.2010), helium (30.11.2010), Monk (01.12.2010), Moonwalker (30.11.2010), Rhayader (30.11.2010), Ribelle (02.12.2010), Ungrateful (30.11.2010), Yevuk (30.11.2010), Անտիգոնե (02.12.2010), Արշակ (01.12.2010), Արևհատիկ (02.12.2010), Ինչուիկ (01.12.2010), Կաթիլ (30.11.2010), Հայկօ (01.12.2010), Ձայնալար (30.11.2010), Մանուլ (30.11.2010), Նաիրուհի (30.11.2010), Ուլուանա (09.12.2010), Ռուֆուս (30.11.2010)
Արդյո՞ք մեղավոր է մարդը, որը բանից անտեղյակ, մեկ ուրիշ մարդու կործանման/քայքայման պատճառ է դառնում: Ինչպե՞ս կարող է խուսափել մի բանից, որի գոյության մասին չի իմացել (լրջության աստիճանը չի զգացել):
Սահմա՞ն… սառու՞յց… պա՞տ: Ի՞նչը կփրկի…
Հա… անկապություն եմ գրել: Ոչինչ…
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Շնորհավո՜ր, արդեն ձմեռ ա: Ամեն տարի, այս օրը խորհրդանշում է գազի ու հոսանքի ամսեկան եռապատկվող մուծումները, սառը ոտքերն ու քիթը, 2 րոպեում սառույց դարձող տաք սուրճը, գների թանկացումները, մրգին կարոտ մնալը, նոր տարվա վազվզոցը, սառույց կապած ճանապարհները, ցեխն ու կեղտը, պլոմբած պատուհանները, ծանր շորերը, ցերեկով արդեն մութ լինելը, մառախուղը /այն էլ չեղած տեսողությանս/, խցանումները, ցուրտը, շենքի սառող կանալիզացիաները, անջատված պուլպուլակները ու տենց մեկը մյուսից զզվելի բաներ:
Առը հա՛ քեզ ջինգըլ բելս:
Վերջին խմբագրող՝ Ungrateful: 01.12.2010, 00:46:

Մարդուն երբեմն անհրաժեշտ է լինում խխունջի նման քաշվել իր խեցու պատերից ներս, հավաքել-թաքցնել իր զգայուն, կպչուն լորձաթաղանթը, որն այնքան հակված է հավաքելու հազարումի կեղտ ու ոջիլ ու թողնելու թաց, տհաճ հետքեր այն մասերով, ուր վիճակված է սողալ: Այնքան կարևոր է այդ խեղճ, զգայունիկ մսագնդիկը կուչ տալ մի ապահով տեղ, ուր չկա քամի, ու չկա ոչ ոք, միայն խաղաղ պատերի լռության սվաղը… Հավատացեք, այդպես` կուչ եկած, ես սիրում եմ այդ զգայունիկին, այդ թաց ու փայլուն փոքրիկին` այնքան ապաշնորհ, այնպես մոլորված մեծ աշխարհի միջանցքներում:
Նա` այդ գազանիկը, մեր ունեցած միակ բանն է երբեմն, որ գիտակցում ենք: Հոգ տարեք նրա մասին:
Երբեմն ասում են` այ, խելոքացել է մարդ: Չկա այդպիսի բան: Կա` բուժվել է մարդը: Դա իսկապես հրաշալի զգացողություն է: Հարցրու բուժվածին:
Իսկ խելագարները նայում են իրար ու ժպտում:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.12.2010, 09:28:
einnA (02.12.2010), Empty`Tears (06.12.2010), Արևածագ (02.12.2010)
Այ հաճախ մտածում եմ, որ հարուստները ասենք մի 5 տարի փողն ավելի բարեգործական օգտագործեն, շատ բան կփոխվի՞:
Ասենք եթե էս անգամ էլ ֆուտբոլի աշխարհի առաջնություն չկազմակերպեն, ֆիֆան էդ ներդրվող ահռելի փողը տա ասենք գիտությանը, բնապահպանական նպատակներով ծառայեցնելու համար, լավ չի լինի՞: Կամ ասենք, թող էս տարի էլ օսկար, գրեմմի, չգիտեմ ինչ զրթ ու զիբիլն անեն ինչ որ ընդարձակ նկուղում, մոմի լույսի ներքո, ու էդ ծախսվելիք ահռելի գումարը ներդնեն աֆրիկայում աշխատատեղերի բացման համար...
Թող իրանց բասեինները ջուր չլցնեն, էդ քաղցրահամ ջուրն ուղարկեն էն երկրները, որտեղ ժողովուրդը մաքուր ջրի երես չի տեսնում:
Թող մի ժամանակ էլ հրաժարվեն էդ ճոխություններից, մի քիչ իրանց նեղություն տան, տեսնենք աշխարհում սոված մարդ կմնա՞:
Ներկայումս, աշխարհում 2 մլրդ մարդ չի ստանում լիարժեք սնունդ:
Արա ախպեր հան էտ ցիդին.....
Ապեր, էս ի՞նչ ականջ սղոցող մուզիկա ասեցիր, որ միացնեն.....
Արա, հորս արև էս ի՞նչ եք միացրել, արա՛։ Հան էն իմ նորմալ երգերը միացրու.....
Արա, էս որ գեղում են ձայնագրել էս երաժշտությունը.....
Երևան-Թուրքիա ավտոբուսի ուղեվորների մանատիպ վրդովմունի պատճառով, ավտոբուսի վարորդը ինձ վերադարձրեց Կոմիտասի ձայնագրություններով սկավառակը և միացրեց նորմալ, ոչ ականջ սղոցող և ոչ գեղում ձայնագրված Իրինա Ալեգրովայի «պադարի էտու նոչը», «բաբի ստերվին» և չեմ էլ հիշում ում՝ «կաիֆուեմ» երգերը։
*e}|{uka* (02.12.2010), Chilly (02.12.2010), Chuk (02.12.2010), einnA (02.12.2010), Kita (02.12.2010), Norton (02.12.2010), Ruby Rue (12.06.2013), Tig (02.12.2010), Ungrateful (02.12.2010), Yellow Raven (02.12.2010), Yevuk (02.12.2010), Արևածագ (02.12.2010), Դեկադա (02.12.2010), Երվանդ (02.12.2010), Ինչուիկ (02.12.2010), Հայկօ (02.12.2010), Հայուհի (03.12.2010), Հարդ (02.12.2010), Մանուլ (02.12.2010), Նաիրուհի (02.12.2010), Ուլուանա (09.12.2010), Ռուֆուս (02.12.2010)
Ախր ո՞նց հասկացնեմ, որ ես իրա դեմ ոչ մի բան չունեմ ու ինքը իզուր ա իրան "ճղում" բոբո թվացնելով![]()
I love my life and I celebrate it every day...
Շինարար (02.12.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ